1. Կայքից և մատուցվող ծառայություններից օգտվելու ընդհանուր կանոններ
1.1. playin.totogaming.am կայքի միջոցով ինտերնետ շահումով խաղերը կազմակերպում է «ԴԻՋԻԹԵՅՆ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունը (այսուհետ՝ Կազմակերպիչ)` ՀՀ ֆինանսների նախարարության կողմից 24.10.2014թ. տրված ինտերնետ շահումով խաղերի կազմակերպման թիվ ԻՇԽ-002 լիցենզիայի հիման վրա:
1.2. Կազմակերպչի գտնվելու վայրն է՝ ՀՀ, ք. Երևան, Կենտրոն, 0082, Ծովակալ Իսակովի պողոտա 15/3։ Գործունեության իրականացման վայրն է`ՀՀ, ք. Երևան, Կենտրոն, 0082, Ծովակալ Իսակովի պողոտա 15/3:
1.3. Ինտերնետ շահումով խաղերին մասնակցելու իրավունք ունեն միայն 21 տարեկանը լրացած անձինք:
1.4. Սույն «Ընդհանուր դրույթներ և պայմաններ»-ում ներկայացված պայմանները համարվում են Կազմակերպչի և Խաղացողի միջև առաջացած հարաբերությունների (պայմանագրի (երի)) պայմաններ, սակայն դրանում ներկայացված տեղեկատվության ու ՀՀ ֆինանսների նախարարության հետ համաձայնեցված «Ինտերնետ շահումով խաղերի կազմակերպման և անցկացման կանոնակարգի» (այսուհետ՝ Կանոնակարգ) դրույթների միջև հակասության դեպքում գործում են Կանոնակարգով նախատեսված դրույթները: Կազմակերպչի playin.totogaming.am կայքում իրականացվող Ինտերնետ շահումով խաղերի կանոնները բխում են Կանոնակարգով սահմանված դրույթներից, իսկ Կանոնակարգով չկարգավորված հարցերի դեպքում՝ սույն «Ընդհանուր դրույթներ և պայմաններ»-ով սահմանված դրույթներից:
1.5. Կայքի, կայքի մոբայլ տարբերակի կամ հավելվածների միջոցով գրանցվելով playin.totogaming.am կայքում՝ դուք հնարավորություն եք ունենում բացված խաղային հաշվի հիման վրա կատարել խաղադրույքներ «Դիջիթեյն» ՍՊԸ-ի կողմից կազմակերպվող ինտերնետ շահումով խաղերին մասնակցելու համար:
1.6. Կազմակերպիչը իրավունք ունի կայքում նշված կանոններում կատարել ցանկացած փոփոխություն կամ լրացում՝ առանց նախնական անհատական գրավոր զգուշացման: Խաղացողներն այդ մասին տեղեկացվում են համապատասխան ծանուցումներով: Նախապես դրված խաղադրույքները մնում են անփոփոխ, և ընդունված խաղադրույքները ընթակա են ընդունման պահին հրատարկված կանոններին:
1.7. Կազմակերպիչն իրեն իրավունք է վերապահում իր ծառայություններից զրկելու ցանկացած անձի՝ առանց բացահայտելու պատճառ(ներ)ը:
1.8. Կազմակերպիչը չի կրում որևէ պատասխանատվություն որևէ կորստի կամ վնասի համար, որը կրած կողմի պնդմամբ արդյունք է այս կայքի կամ դրա պարունակության օգտագործման: Այս պայմանը վերաբերում է հավասարապես որևէ անձի կողմից այս կայքի օգտագործմանը կամ շահագործմանը, կայք մուտք գործելու կամ կայքից օգտվելու անհնարինությանը, գործառույթների կամ տվյալների փոխանցման հետաձգմանը, հաղորդակցման ուղիներում խափանմանը, ցանկացած սխալներին, տառասխալներին կամ կայքի պարունակության բացթողումներին:
1.9. Կայքից կամ դրա ենթակայքից լուսանկարներ կամ տեսանյութեր ներբեռնելը թույլատրվում է միայն անձնական օգտագործման համար: Որևէ այլ նպատակով սույն տվյալների հրապարակումը, հեռարձակումը կամ պատճենումը խստիվ արգելվում է:
1.10. Կազմակերպիչը հսկում է սույն կայքի թրաֆիքը և վերապահում է իրեն մուտքի արգելափակման իրավունք ավտոմատացված խաղադրույքների կատարման կասկածների առաջացման դեպքում (բոթեր):
1.11. Ամեն անգամ ծրագիրը ներբեռնելիս՝ անկախ կիրառվող միջոցի տեսակից (համացանց կամ բջջային ծառայություններ), հաշիվ բացելիս (գրանցելիս) կամ արդեն գոյություն ունեցող հաշիվ օգտագործելիս, խաղադրույքներ կատարելիս կամ ցանկացած խաղի մասնակցելիս, որևէ շահում ստանալիս և այլն, Խաղացողը հաստատում է, որ համաձայն է Կանոնների տվյալ պահին գործող տարբերակին և այդ Կանոններին համաձայն գործելու պարտավորությանը:
1.12. Որոշ խաղեր կարող են անհասանելի լինել որոշ իրավասություններում, որոնք պահանջվում են խաղային մատակարարների կանոններով և կարող են ժամանակ առ ժամանակ փոփոխության երթարկվել:
Որոշ խաղեր կարող են անհասանելի լինել որոշ տարածքներում՝ կախված խաղի պրովայդերների ժամանակ առ ժամանակ փոխվող քաղաքականությունից:
- Անհասանելի երկրներ
NetEnt պրովայդերի խաղերը անհասանելի են հետևյալ երկրներում․ Աֆղանստան, Ալբանիա, Ալժիր, Անգոլա, Ավստրալիա, Բահամներ, Բոտսվանա, Կամբոջա, Էկվադոր, Եթովպիա, Գանա, Գայանա, Հոնկոնգ, Ինդոնեզիա, Իրան, Իրաք, Իսրայել, Քուվեյթ, Լաոս, Մյանմա, Նամիբիա, Նիկարագուա, Սուդան, Հարավային Կորեա, Սուդան, Սիրիա, Թայվան, Տրինիդադ և Տոբագո, Թունիս, Ուգանդա, Եմեն, Զիմբաբվե:
- Կարգավորվող տարածքներ
Թույլատրվում է միայն այն դեպքում, երբ տեղական կարգավորող մարմնի կողմից տրվող լիցենզիան համաձայնեցված է NetEnt-ի հետ։ Բելգիա, Բուլղարիա, Կանադա, Չեխիա, Դանիա, Էստոնիա, Ֆրանսիա, Իտալիա, Լատվիա, Լիտվա, Մեքսիկա, Պորտուգալիա, Ռումինիա, Սերբիա, Իսպանիա, Շվեդիա, Ամերիկայի Միացյալ Նահանգներ, Միացյալ Թագավորություն:
– Բրենդային խաղերի սահմանափակումներ (նույնիսկ տեղական լիցենզիայի առկայության դեպքում, Ա-ից բացի)
Ադրբեջան, Չինաստան, Հնդկաստան, Մալազիա, Կատար, Ռուսաստան, Թաիլանդ, Թունիս, Թուրքիա, Ուկրաինա:
- Ի լրացումն վերը նշվածի՝ արգելվում է առաջարկել Planet of the Apes, Guns&Roses, Motorhead, Jimi Hendrix, Emoji Planet, Jumanji խաղերը հետևյալ երկրներում․ Ավստրալիա, Ադրբեջան, Չինաստան, Հնդկաստան, Մալայզիա, Կատար, Ռուսաստան, Թաիլանդ, Թունիս, Թուրքիա, Ուկրաինա։
- Բացի այդ, Aliens խաղը արգելվում է առաջարկել Ճապոնիույում և Կանադայում։
- Universal Monsters (Frankenstein, Dracula, Creature from the Black Lagoon, The Invisible Man, The Phantom's Curse) սերիաները թույլատրվում է խաղալ միայն հետևյալ երկրներում․ Անդորրա, Հայաստան, Բելառուս, Բոսնիա և Հերցեգովինա, Բրազիլիա, Վրաստան, Իսլանդիա, Լիխտենշտայն, Մոլդովա, Մոնակո, Մոնտենեգրո, Նորվեգիա, Սան Մարինո, Սերբիա, Շվեյցարիա, Խորվաթիա, Մակեդոնիա, Ավստրիա, Բելգիա, Բուլղարիա, Կիպրոս, Չեխիա, Դանիա, Էստոնիա, Ֆինլանդիա, Ֆրանսիա, Գերմանիա, Հունաստան, Հունգարիա, Իռլանդիա, Իտալիա, Լատվիա, Լիտվա, Լյուքսեմբուրգ, Մալթա, Նիդերլանդներ, Պերու, Լեհաստան, Պորտուգալիա, Ռումինիա, Սլովակիա, Սլովենիա, Իսպանիա, Շվեդիա, Միացյալ Թագավորություն:
1․13․ Խաղային հաշվի արգելափակում – Կազմակերպչի կողմից Խաղացողի խաղային հաշվի նկատմամբ Կանոնակարգով կամ ՀՀ օրենսդրությամբ սահմանված պահանջները խախտելու դեպքում կիրառվող սահմանափակում, որի դեպքում Խաղացողը չի կարող մուտք գործել իր խաղային հաշիվ մինչև սահմանափակման հիմքերի վերացումը:
Խաղային հաշվի կասեցում – Կազմակերպչի կողմից Խաղացողի խաղային հաշվի նկատմամբ Կանոնակարգով կամ ՀՀ օրենսդրությամբ սահմանված պահանջները խախտելու դեպքում կիրառվող սահմանափակում, որի դեպքում Խաղացողը կարող է մուտք գործել իր խաղային հաշիվ, սակայն չի կարող կատարել որևէ գործողություն (կատարել խաղադրույքներ, խաղային հաշվի համալրում, խաղային հաշվից միջոցների ելքագրում և այլ նմանաբնույթ գործողություններ) մինչև սահմանափակման հիմքերի վերացումը:
Խախտումների դեպքում Կազմակերպիչն իրավունք ունի արգելափակելու այդ Խաղացողի խաղային հաշիվը կամ կիրառելու խաղային հաշվի վրա այլ սահմանափակումներ (օրինակ՝ խաղերի, խաղադրույքների սահմանաչափերի կիրառում), ինչպես նաև դիմելու իրավասու պետական մարմիններին՝ առերևույթ հանցագործության փաստի կապակցությամբ ՀՀ գործող օրենսդրությամբ սահմանված միջոցներ ձեռնարկելու նպատակով, ինչպես նաև դատական կարգով Խաղացողից պահանջելու Կազմակերպչին պատճառված վնասների փոխհատուցում:
Խաղացողի խաղային հաշիվը կարող է արգելափակվել կամ խաղային հաշվի վրա կիրառվել սահմանափակումներ նաև հետևյալ դեպքերում (ցանկը սպառիչ չէ).
- Խաղացողների կողմից կատարված խարդախություն (ներ), չարաշահում (ներ) հայտնաբերելու դեպքում (գողացված կամ այլ անձանց պատկանող բանկային քարտերով Խաղացողների կողմից իրենց խաղային հաշիվների համալրման, խաղադրույքների կատարման և/կամ շահումների ստացման, տարբեր անձանց տվյալներով խաղային հաշիվներ բացելու, պատահականորեն կամ դիտավորյալ կերպով մեկ Խաղացողի կողմից մեկ այլ Խաղացողի գաղտնաբառի բացահայտման, դրա հետևանքով վերջինիս հաշվից գումարի/միավորների կորզման), որի արդյունքում Կազմակերպչին կամ այլ Խաղացողին պատճառվել է ֆինանսական կամ ոչ նյութական վնաս;
- Խաղացողի կողմից իր խաղային հաշիվների անբարեխիղճ կամ ոչ նպատակային (այլ կազմակերպություններից հնարավոր եկամուտ ստանալու ակնկալիքով) օգտագործելու դեպքում;
- Եթե Խաղացողը հաճախորդների աջակցման մասնագետի հետ շփվելիս չի պահպանում քաղաքավարության նորմերը, իր նամակագրության մեջ օգտագործում է սպառնալիքներ, անպարկեշտ կամ վիրավորական բառեր, արտահայտություններ, հայհոյանք կամ ատելության որևէ դրսևորում՝ այդ թվում՝ պայմանավորված էթնիկ ծագմամբ, գենդերային, կրոնական կամ այլ հիմունքներով: Այս դեպքում Կազմակերպչի կողմից կարող է կիրառվել նաև նախազգուշացումներ, հեռախոսահամարի կամ առցանց կապի հասանելիության արգելափակում;
- Եթե Խաղացողը կասկածվում է հատուկ ծրագրային ապահովման կամ տեխնիկական միջոցների օգտագործման մեջ, որոնք թույլ են տալիս ավտոմատացնել խաղադրույքների կատարման գործընթացը;
- Եթե առկա է Խաղացողի հետ վեճ, բողոք, իրավասու պետական մարմնից ստացված գրություն Խաղացողի կամ նրա խաղային հաշվի հետ կապված հնարավոր հանցագործության դեպքի մասին, հարուցված քրեական գործ կամ այլ նմանաբնույթ հիմնավոր պատճառներ Խաղացողի կողմից խաղային հաշվում առկա միջոցների ելքագրումն արգելելու համար;
- Երբ պարզ է դառնում, որ արդեն իսկ գրանցված խաղային հաշվից օգտվում է այլ անձ;
- Խաղացողի կողմից խաղային հաշվում գրանցված տվյալների (անուն, ազգանուն, ծննդյան և անձնագրային տվյալներ և այլն) կեղծ, ոչ ճիշտ կամ անվավեր լինելը կասկածելու կամ բացահայտվելու դեպքում;
- Կանոնակարգով սահմանված կանոնները խախտելու այլ դեպքերում:
Խաղային հաշիվների արգելափակման (ապաարգելափակման) կամ սահմանափակումներ կիրառելու որոշումը կայացնում է Կազմակերպիչը՝ հաշվի առնելով Խաղացողի իր մոտ ունեցած խաղային պատմությունը և խաղային վարքագիծը:
1.15. Խաղացողը պարտավոր է իր խաղային հաշվին կցված էլեկտրոնային փոստային հասցեից Կազմակերպչի էլեկտրոնային փոստային հասցեին ([email protected]) նամակ գրելու ձևով Կազմակերպչին տեղեկացնել իր՝ քաղաքական ազդեցություն ունեցող անձ կամ քաղաքական ազդեցություն ունեցող անձի հետ փոխկապակցված լինելու փաստի մասին:
Քաղաքական ազդեցություն ունեցող անձը պետական, քաղաքական կամ հանրային բնույթի, ինչպես նաև միջազգային կազմակերպությունում նշանակալից գործառույթներ իրականացրած կամ իրականացնող անձն է (այդ թվում՝ նրա ընտանիքի անդամը կամ նրա հետ սերտորեն փոխկապակցված անձը): Ընդ որում, քաղաքական ազդեցություն ունեցող անձանց շրջանակը չի ընդգրկում միջին և ցածր դասի գործառույթներ իրականացնող անձանց: Քաղաքական ազդեցություն ունեցող անձինք են մասնավորապես․
ա) պետության ղեկավարները, կառավարության ղեկավարները, նախարարները և նախարարի տեղակալները;
բ) խորհրդարանի անդամները;
գ) բարձրագույն ատյանի դատարանի, սահմանադրական դատարանի կամ այլ բարձր դատական ատյանների դատավորները, անդամները, որոնց որոշումները բողոքարկման ենթակա չեն, բացառությամբ առանձնահատուկ հանգամանքներով պայմանավորված բողոքարկման դեպքերի;
դ) կենտրոնական բանկի նախագահը, նրա տեղակալները և խորհրդի անդամները;
ե) դեսպանները, գործերի հավատարմատարները և զինված ուժերի բարձրաստիճան սպաները;
զ) քաղաքական կուսակցության պաշտոնատար անձինք;
է) պետական սեփականություն հանդիսացող կազմակերպության վարչական, կառավարման կամ վերահսկողական մարմինների անդամները;
ը) տեղական ինքնակառավարման մարմնի ղեկավարները;
թ) միջազգային կազմակերպության ղեկավարները, ղեկավարի տեղակալները, խորհրդի անդամները կամ կառավարչական կամ վերահսկողական այլ համանման գործառույթներ իրականացնող մարմինների անդամները։
2․ Կազմակերպչի ինտերնետային կայքում (էջում) գրանցվելու ընդհանուր կարգը
2.1. Խաղադրույքներն ընդունվում են կազմակերպչի ինտերնետային կայքի`Խաղացողի խաղային հաշվի միջոցով:
2․2․ Խաղացողը գրանցվում է Կազմակերպչի ինտերնետային էջում (բացում է խաղային հաշիվ), որը պարունակում է տեղեկատվություն խաղերի, դրանց կանոնների (սույն կանոնակարգի), ինտերնետային էջում Խաղացողի գրանցման, խաղային հաշվի, շահումները ստանալու, ինտերնետային էջ մուտքի և նման այլ տեղեկատվություն:
2.3. Ինտերնետային էջում գրանցվելիս Խաղացողը պարտավոր է նշել իր իրական անձնական տվյալները: Գրանցման ժամանակ Կազմակերպիչը կարող է պահանջել նաև այլ տեղեկություններ, որոնց ներկայացման անհրաժեշտության մասին նշված կլինի Կազմակերպչի ինտերնետային կայքում:
2.4. Հաշվից գումար վճարվում է միայն Խաղացողին: Գրանցվելիս մտացածին կամ թերի տեղեկատվություն մուտքագրելու դեպքում Խաղացողը զրկվում է նաև վիճելի հարցերը վերանայելու հնարավորությունից: Ինտերնետային էջում գրանցվելուց հետո Խաղացողին տրվում է անձնական խաղային հաշիվ: Մեկ ֆիզիկական անձը կարող է ունենալ միայն մեկ խաղային հաշիվ:
2.5. Եթե խաղային հաշիվն օգտագործվել է որևէ երրորդ անձի կողմից խաղադրույք կատարելու կամ այլ նպատակով, և/կամ եթե հաշվետերը որպես նոր հաճախորդ գրանցել է երկրորդ խաղային հաշիվ՝ մուտքագրելով գրանցման նոր անձնական տվյալները (անուն, ազգանուն, հասցե, քաղաքացիություն, տարիք կամ ծննդյան տարեթիվ, անձնագրի սերիա և համար, պայմանական անուն (լոգին), գաղտնաբառ, նոր էլեկտրոնային հասցե և այլն), Կազմակերպիչն իրավունք ունի նման հաշիվներից կատարված խաղադրույքների շահումները չվճարել:
2.6. Խաղային հաշվի, լոգինի և գաղտնաբառի գաղտնիության համար Խաղացողը կրում է անհատական պատասխանատվություն: Կազմակերպիչը երաշխավորում է իր աշխատակիցների կողմից Խաղացողի տվյալների չհրապարակումը և պատասխանատու չէ Խաղացողի անձնական տվյալներն այլ անձանց հասանելի դառնալու հետևանքների համար: Երբ Խաղացողին հայտնի է իր անձնական տվյալների կորստյան փաստը, կամ երբ նա ունի հիմնավոր կասկածներ այդ ուղղությամբ, ապա նա պետք է այդ մասին տեղեկացնի Կազմակերպչին և փոխի իր գաղտնաբառը:
2.7. Գաղտնաբառի փոփոխությունը Խաղացողը կարող է կատարել Կազմակերպչի ինտերնետային կայքի «Փոխել գաղտնաբառը» բաժնում:
3. Խաղային հաշիվը համալրելու ընդհանուր կարգը
3․1․ Կազմակերպչի ինտերնետային էջում (կայքում) գրանցված խաղայի հաշիվը կարող է համալրվել ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով։
3.2. Խաղային հաշվի համալրման կոնկրետ եղանակներին և մանրամասներին Խաղացողը կարող է ծանոթանալ Կազմակերպչի ինտերնետային կայքում:
3.3. Խաղացողը խաղային հաշվին մուտքագրված գումարը կարող է օգտագործել միայն խաղադրույք կատարելու նպատակով կամ հետ պահանջել այն կանոնակարգով սահմանված պայմաններով ու կարգով:
3.4. Խաղացողն իր խաղային հաշվից գումար կարող է ելքագրել ՀՀ օրենսդրությամբ սահմանված և թույլատրված եղանակներով։
3.5. Վճարային քարտերով և/կամ վճարային համակարգերի միջոցով և/կամ բանկային փոխանցմամբ Կազմակերպչի հետ կատարած ցանկացած գործարք համարվում է կատարված Խաղացողի կողմից:
3.6. Ընդունված խաղադրույքի շահելու կամ չշահելու փաստը որոշվում է խաղի արդյունքի արձանագրմամբ` հաշվի առնելով կատարված խաղադրույքը:
4. Խաղադրույք ընդունելու հիմնական կանոնները
4.1. Խաղադրույքներն ընդունվում են միայն այն անձանցից, ովքեր համաձայն են Կազմակերպչի կողմից սահմանված կանոններին: Ցանկացած կատարված խաղադրույք հավաստիքն է այն բանի, որ Խաղացողը ծանոթացել է խաղի կանոններին և լիովին համաձայն է դրանց:
4.2. Կազմակերպիչն իրավունք ունի մինչև խաղի փաստացի սկիզբը ցանկացած պահի հետ վերադարձնել դրված խաղադրույքի գումարը:
4.3. Ծրագրում կարող են պարունակվել նաև այլ տեղեկություններ, որոնք խաղադրույքներ կատարելիս ունեն էական նշանակություն և Խաղացողին հնարավորություն են տալիս ճիշտ օգտվել ծրագրից, ինչպես նաև հասկանալ դրանում առկա պայմանական նշանների իմաստն ու էությունը:
4․4․ Ինտերնետի միջոցով կատարված խաղադրույքը համարվում է ընդունված, եթե այն ավելացվել է Խաղացողի խաղային հաշվին «Խաղերի պատմություն» բաժնում: Ինտերնետային էջի բովանդակությունը պետք է համապատասխանի ինտերնետ շահումով խաղերի մասին ՀՀ օրենսդրության պահանջներին: Ինտերնետային էջի բովանդակությունը, ձևը, դրանից օգտվելու կարգը, քայլերի հաջորդականությունը, որոնք կանոնակարգված չեն ինտերնետ շահումով խաղերի մասին ՀՀ օրենսդրությամբ, սահմանվում և փոփոխվում են Կազմակերպչի կողմից: Ինտերնետային էջի հասցեն կամ հասցեի փոփոխությունը նախօրոք համաձայնեցվում է Լիազոր մարմնի հետ: Ինտերնետային էջի հասցեն կամ հասցեի փոփոխությունը հրապարակվում է տեղեկատվության տարածման այն միջոցով, որն առավել նախընտրելի է Կազմակերպչի համար։
4․5․ Կապի խաթարման, ծրագրային սխալի (խոտանի) պատճառով առաջացած սխալների կամ տեխնիկական այլ թերությունների դեպքում խաղադրույքը հաշվարկվում է 1 (մեկ) գործակցով։ Ցանկացած պարագայում խաղադրույքը գործում է, եթե տեխնիկական սխալը չի ազդել և չէր կարող ազդել խաղի և/կամ արդյունքի վրա:
4.6. Խաղադրույքների ընդունման, ֆինանսական գործարքների իրականացման ժամանակ խարդախությունների, կեղծիքների բացահայտման դեպքում շահումները չեն վճարվում, իսկ մեղավորները ենթարկվում են պատասխանատվության ՀՀ օրենսդրությամբ:
4.7. Տեխնիկական խնդիրների առկայության դեպքում խաղի արդյունքը Կազմակերպչի կողմից կարող է վերանայվել:
4.8. Վիճելի հարցերի վերաբերյալ բողոքները ընդունվում են խաղի փաստացի ավարտից հետո 15 օրվա ընթացքում` գրավոր դիմումի տեսքով: Նախադեպը չունեցող, սույն կանոնակարգով չկարգավորվող վիճելի հարցերի քննարկման ժամանակ վերջնական որոշումը կայացնում է Կազմակերպիչը:
4․9․ Ելնելով խաղի առանձնահատկություններից, որոշ խաղերի համար Կազմակերպչի կողմից կարող է նախատեսվել խաղադրույքի կոնկրետ մեծություն (ներ)։
4.10. Կազմակերպիչը կարող է իր կողմից տրամադրվող խաղային միջավայրի համար գանձել միջնորդավճար (ռեյք), որը կարող է լինել ժամային կամ տոկոսային: Ժամային ռեյքն այն գումարն է, որը Խաղացողը պարտավոր է վճարել յուրաքանչյուր ժամ` խաղային միջավարից օգտվելու համար: Տոկոսային ռեյքը խաղադրույքների ընդհանուր գումարից հաշվարկվող որոշակի տոկոսն է` արտահայտված գումարով: Ռեյքի չափը և դրա գանձման կարգը նախատեսված կլինի յուրաքանչյուր խաղի համար առանձին և կհրապարակվի Կազմակերպչի ինտերնետային կայքում, որը հանդիսանում է սույն կանոնակարգի անբաժանելի մասը:
5. Շահումները վճարելու կարգը (վայրը)
5.1. Կազմակերպչի ինտերնետային կայքում խաղի արդյունքի հայտարարումից հետո խաղադրույքների գծով շահումները խաղի արդյունքի հայտնի դառնալու պահից 1 (մեկ) օրվա ընթացքում ավելացվում են Խաղացողի խաղային հաշվին, որը համարվում է շահումի վճարում Խաղացողին: Իր խաղային հաշվից գումար ստանալու համար Խաղացողը պետք է ներկայացնի ելքագրման հայտ:
5.2. Կազմակերպչին ելքագրման հայտ (ներկայացման ձևը և կարգը սահմանվում է Կազմակերպչի կողմից և զետեղվում է Կազմակերպչի ինտերնետային էջում) ներկայացնելուց հետո 3 աշխատանքային օրվա ընթացքում Խաղացողը կարող է ստանալ պատվիրված գումարը ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով:
5.3. Խաղացողը ելքագրման հայտ կարող է ներկայացնել միայն իր խաղային հաշվի մնացորդի սահմաններում:
5.4. Այն դեպքում, երբ խաղերի արդյունքների վերահաշվարկման արդյունքում Խաղացողի հաշվի մնացորդը բացասական է (կարող է տեղի ունենալ վրիպակների կամ տեխնիկական սխալների արդյունքում. օր․` խաղային հաշվի մնացորդը` 5,000 դրամ է, Խաղացողի շահումը իրականում 2,500 դրամ է, բայց հաշվին գրանցվել է շահում 25,000 դրամ և Խաղացողին վճարվել է այդ 25,000 դրամը, այս ամենի հետևանքով հաշվի բացասական մնացորդը կազմել է 17,500 դրամ), Մասնակցի կողմից խաղային հաշվի համալրման դեպքում նախ կլրացվի (կմարվի) խաղային հաշվի բացասական մնացարոդը ամբողջությամբ, որից հետո միայն կհամալրվի խաղային հաշիվը։
5.5. Շահումները կլորացվում են մեկ դրամի սահմաններում:
5.6. Շահումների հաշվարկման հետ կապված բոլոր առարկություններն ընդունվում են խաղի արդյունքների հայտարարումից հետո 15-օրյա ժամկետում` գրավոր դիմումի տեսքով:
6. Ակցիաներ և բոնուսներ
6.1. Կազմակերպիչը բոնուսներ և գործող ակցիաներին մասնակցելու հնարավորություն է տրամադրում Կազմակերպչի ինտերնետային կայքում գրանցված այն Խաղացողներին, ովքեր օգտվում են իր ծառայություններից ժամանցային նպատակներով: Անվճար խաղադրույքները, բոնուսները և ակցիաներին մասնակցելու հնարավորությունը կմերժվեն և կկասեցվեն այն Խաղացողների համար, ովքեր կչարաշահեն այդ առաջարկի նպատակային օգտագործումը։ Կազմակերպիչն իրեն իրավունք է վերապահում ցանկացած ժամանակ կասեցնելու բոնուսային առաջարկը՝ վերջինիս ցանկացած չարաշահման դեպքում, և անմիջապես կասեցնելու խախտողի խաղային հաշիվը։
6.2. Չարաշահումը ներառում է (բայց չի սահմանափակվում) հետևյալ դեպքը. բոնուսներ ստանալու նպատակով մի քանի խաղային հաշիվների ստեղծումը կամ դրանց համաձայնեցված գործողությունները։ Խաղացողները բոնուսային գումարներ պարունակող իրենց խաղային հաշիվներից գումարներ կարող են ելքագրել առաջին հերթին կատարած դեպոզիտների մնացորդներից, որից հետո միայն խաղային հաշվի բոնուսային գումարներից։ Կազմակերպիչն իրեն իրավունք է վերապահում կասեցնելու և/կամ հետ վերցնելու Խաղացողին տրված բոնուսը, եթե Խաղացողի կողմից մուտքագրված դեպոզիտը չի օգտագործվել խաղադրույք կատարելու նպատակով։ Կազմակերպիչն իրավունք ունի նաև կասեցնելու բոնուսից, ինչպես նաև բոնուսի գումարով կատարված խաղադրույքներից ստացած շահումները՝ ամբողջ բոնուսային գումարի կամ նրա մի մասի չափով, այն դեպքում, երբ կասկածի, որ տեղի է ունեցել բոնուսի չարաշահում։
6.3. Խաղացողը կկարողանա ստանալ կամ օգտվել միայն այն առաջարկներից, որոնք հասանելի են իրեն։ Կազմակերպիչն իրեն իրավունք է վերապահում ցանկացած ժամանակ և ցանկացած պատճառով փոխել շնորհվող բոնուսների պայմանները և Խաղացողների շրջանակը, որոնց հասանելի են բոնուսները։ Կազմակերպիչն իրավունք ունի նաև իր հայեցողությամբ և ցանկացած ժամանակ առաջարկել հատուկ բոնուս կոնկրետ Խաղացողին կամ Խաղացողների խմբին, դադարեցնելու բոնուսային առաջարկը՝ առանց որևէ նախազգուշացման կամ փոխհատուցման, փոխելու բոնուսային առաջարկի պայմանները և/կամ փոխակերպելու բոնուսային առաջարկի մի տեսակը մեկ այլով։
7. Այլ պայմաններ
7.1. Սույն ընդհանուր դրույթների անբաժանելի մասն է կազմում մեր կայքում հրապարակված Գաղտնիության քաղաքականությունը։
7.2. Առավել մանրամասն կանոններին կարող եք ծանոթանալ playin.totogaming.am կայքի Կանոնակարգ մասում տեղադրված ՀՀ ֆինանսների նախարարության հետ 30․11․2017 թ․ համաձայնեցված Ինտերնետ շահումով խաղերի կազմակերպման և անցկացման կանոնակարգից։
7․3․ Կազմակերպչի ծառայություններից օգտվելով՝ Խաղացողը տալիս է իր համաձայնությունը առ այն, որ Կազմակերպիչն իրավունք ունի Խաղացողի խաղային հաշվին կցված հեռախոսահամարներին ուղարկել տեղեկատվական և գովազդային բովանդակությամբ SMS հաղորդագրություններ։ Խաղացողը կարող է սահմանված կարգով ինքնուրույն կամ Կազմակերպչի աջակցությամբ հրաժարվել Կազմակերպչից որոշ տեսակի SMS հաղորդագրություններ ստանալուց, իսկ խաղային հաշվի արգելափակման դեպքում Խաղացողը չի ստանա SMS հաղորդագրություններ։
7․4․ Կազմակերպչի ծառայություններից օգտվելով (ներառյալ, բայց չսահմանափակված՝ Կազմակերպչին պատկանող playin.totogaming.am կայքում գրանցվելով, իր գրանցված խաղային հաշիվ մուտք գործելով և այլն)` Խաղացողը տալիս է իր համաձայնությունը առ այն, որ վերոնշյալ ծառայություններից օգտվելու, Կազմակերպչին պատկանող playin.totogaming.am կայքում գրանցվելու և/կամ իր գրանցված խաղային հաշիվ մուտք գործելու, դրա միջոցով խաղադրույքներ կատարելու արդյունքում Կազմակերպչին հայտնի դարձած Խաղացողի անձնական և այդպիսին չհամարվող տվյալները Կազմակերպիչն առանց Խաղացողի հավելյալ համաձայնության կարող է փոխանցել պետական և տեղական ինքնակառավարման մարմիններին, Խաղացողներին մատուցվելիք ծառայությունների մատուցման, դրանց որակի բարձրացման և Խաղացողի ու Կազմակերպչի միջև կնքված պայմանագրի հիման վրա Կազմակերպչի ստանձնած պարտավորությունների և ՀՀ օրենսդրությամբ սահմանված պարտականությունների պատշաճ կատարման նպատակով ցանկացած երրորդ անձանց (ինչպես ֆիզիկական, անպես էլ իրավաբանական անձանց), ում հետ Կազմակերպիչը ունի գործող համագործակցության հիման վրա տվյալներ փոխանցելու պայմանավորվածություն կամ պարտավորություն, ինչպես նաև Կազմակերպչի հետ փոխկապակցված երրորդ անձանց՝ պայմանով, որ տվյալներ ստացողները ունեն նվազագույն պաշտպանական մեխանիզմներ ստացված տվյալների պաշտպանության համար։
7․5․ Կազմակերպիչը իր կողմից մատուցվող (մատուցվելիք) ծառայությունների որակի բարձրացման և կատարելագործման, ինչպես նաև Խաղացողի ու Կազմակերպչի միջև կնքված պայմանագրի հիման վրա Կազմակերպչի ստանձնած պարտավորությունների և ՀՀ օրենսդրությամբ սահմանված պարտականությունների պատշաճ կատարման համար իրավունք ունի Խաղացողի վերաբերյալ անձնական և այդպիսին չհամարվող տվյալները ստանալ նաև երրորդ անձանցից՝ ներառյալ, բայց չսահմանափակված՝ պետական կամ տեղական ինքնակառավարման մարմիններից, այլ իրավաբանական անձանցից։
7․6 Կազմակերպչի ծառայություններից օգտվելով (ներառյալ, բայց չսահմանափակված՝ Կազմակերպչին պատկանող playin.totogaming.am կայքում գրանցվելով, իր գրանցված խաղային հաշիվ մուտք գործելով, խաղային հաշիվը համալրելու հայտ ներկայացնելով և այլն)` Խաղացողը տալիս է իր համաձայնությունը, որ Կազմակերպիչը «Շահումով խաղերի, ինտերնետ շահումով խաղերի և խաղատների մասին» ՀՀ օրենքի 6-րդ հոդվածի 2․1-րդ մասի «դ» կետով ստանձնած պարտավորությունները պատշաճ կատարելու համար նպատակով իրականացնի Խաղացողի կողմից իր խաղային հաշիվը համալրելու համար օգտագործվող բանկային հաշվի կամ բանկային քարտի՝ խաղային հաշվի իրավատեր Խաղացողին պատկանելու հանգամանքի ստուգումը։
7․7․ Խաղացողը՝ գրանցվելով Կազմակերպչի ինտերնետային կայքում, տալիս է իր համաձայնությունը և այդպիսով համարվում է նախազգուշացված, որ իր և Կազմակերպչի միջև ելքային և մուտքային զանգերը Կազմակերպչի կողմից մատուցվող ծառայությունների որակի բարձրացման նպատակով և անվտանգության նկատառումներից ելնելով կարող են ձայնագրվել։
7․8․ Խաղացողը, յուրաքանչյուր անգամ իր խաղային հաշիվ մուտք գործելով, տալիս է իր համաձայնությունը Կազմակերպչի «Ընդհանուր դրույթներ և պայմանների» գործող խմբագարությանը։
7.9. Կազմակերպիչը սույն «Ընդհանուր դրույթներ և պայմաններ»-ում փոփոխություններ և/կամ լրացումներ կարող է կատարել նաև Խաղացողներին անհատական ծանուցումներ (Inbox նամակ, խաղային հաշվին կցված էլեկտրոնային փոստային հացեին ուղարկված նամակ և այլն) ուղարկելու միջոցով։
7․10․ Կայքում հայերեն և այլ լեզուներով ներկայացված կանոնների կամ տեղեկությունների միջև հակասության դեպքում նախապատվությունը տրվում է հայերեն տեքստին: