1. Կազմակերպչի անվանումը, կազմակերպական-իրավական ձևը
«ԴԻՋԻԹԵՅՆ» Սահմանափակ Պատասխանատվությամբ Ընկերություն
2. Կազմակերպչի գտնվելու վայրը
ՀՀ, ք․ Երևան, Կենտրոն, 0082, Ծովակալ Իսակովի պողոտա 15/3
3. Կազմակերպչի գործունեության իրականացման վայրը
ՀՀ, ք․ Երևան, Կենտրոն, 0082, Ծովակալ Իսակովի պողոտա 15/3
4. Կազմակերպչի ինտերնետային էջի (կայքի) հասցեն
5. Հարկ վճարողի հաշվառման համարը
02627448
6. Իրականացվող ինտերնետ շահումով խաղերի տեսակները և քանակը
Առավելագույնը 20000 խաղ՝ պտուտակախաղեր (դասական պտուտակախաղ, կայծակնային պտուտակախաղ, երկու գնդակով պտուտակախաղ, ամերիկյան պտուտակախաղ, ավտոմատ պտուտակախաղ, ֆրանսիական պտուտակախաղ, Գոլդ Բար Պտուտակախաղ), էլեկտրոնային պտուտակախաղ, Փաուր Ափ Պտուտակախաղ (Power Up roulette), սլոտ տեսակի խաղեր, սեղանի թղթախաղային խաղեր (Ռեդ Դոգ, Դռու Հայ-լո, Թոփ Քարդ Թրամփ), թղթախաղեր (բլեքջեք, հինգթղթանի պոկեր, հինգթղթանի պոկեր՝ խաղաթղթի փոխանակությամբ, վեցխաղաթղթանի պոկեր, պոկեր՝ ջոկերով, հինգթղթանի ստադ-պոկեր, երեք քարտանի պոկեր (Three Card Poker), Կազինո Հոլդեմ (Casino Holdem), Տեխասյան Հոլդեմ (Խաղ խաղարկողի դեմ), Կարիբիան Ստադ (Caribbean Stud), պոկեր տեսակի խաղեր, բակկարա), խաղացողն ընդդեմ խաղացողի և/կամ Կազմակերպչի կողմից առաջարկվող ցանցում խաղեր (Բլոտ տեսակի խաղեր, Տոտո 21, Նարդի, Դոմինո, Պոկեր, Տոտո11, Բարոն), պատահական թվերի գեներացման հիման վրա իրականացվող խաղեր (Կենո), Քրաշ (Crash), ՀԱՅ ԼՈ (HI LO), Փողի Անիվ (Dream Catcher), Ֆուտբոլ Ստուդիա (Football studio), Վիշապ-վագր (Dragon Tiger), Սիք Բո (Սուպեր Սիք Բո, Մեգա Սիք Բո), ՌԱԿԵՏՕՆ, Մոնոպոլիա Լայվ, Դիլ կամ Նո Դիլ Լայվ, Պենալտի, Ֆենտզի սպորտ, Քրեյզի Թայմ, Սեկա, Կենո Էքսպրես, 5-ը 36-ից (5 Բեթ), 7-ը 42-ից (7 Բեթ), Անիվ, Հոթ 7, Հաջողակ 6, Պատերազմ, Զառերի Մենամարտ, Ձիավազք, Քռափս, Մեգա Բոլ, ՖՐՈՒԹՐԵՅՍ, Լաքի 6, Կայծակնային զառեր, Բինգո, Բլեքջեք (Տուրբո), Շնավազք, Ջոկերբեթ, 1 Բեթ, Սայտ Բեթ Սիթի, Անդար-Բահար, 21 Բեթ, Գոնզոյի գանձերի որս, 32 քարտ, Սփիդվեյ, Ավտոմրցարշավ, Մոտոմրցարշավ, Հեծանվավազք, Թրոնի մրցավազք, Վիրտուալ ֆուտբոլ, Վիրտուալ թենիս, Վիրտուալ սեղանի թենիս, Վիրտուալ գոլֆ, Մեգա Անիվ, Սփին ընդ Վին, Կլասիկ Անիվ, Հաջողության Անիվ, Քալր Քալր (Color Color), Ֆան-Տան, Թին Փաթի, Ոսկե Հարստություն Բակկարա, Կայծակնային Բակկարա, ՄԵԳԱ 6, Կրիկետ-Պատերազմ, Իրական մենամարտ, Երաժշտական անիվ, Վիլբեթ (Wheelbet), 3X3 Բասկետբոլ, Քեշ օր Քրաշ, «Ֆուտբոլային գավաթ», Լոտո Էքսպրես 5/35 Պլյուս (Lotto Express 5/35 Plus), Սուպեր Վեց (Super Six), Կայծակնային Բլեքջեք (Lightning Blackjack), Բինգո 37, Բինգո 38, Բակ Բո, Պենալտի Շութաութ, Սվիթ Բոնանզա Քենդիլենդ, Ֆուտբոլային լիգա, Քեշ Շոու, Մեգա Պտուտակախաղ, Հաջողակ 7 (Lucky 7), Փիք Բակկարա, Հեքսագոն, Բում Սիթի (Boom City), Գոլդն Ռա (Golden Ra), Մոնոպոլի բիգ բոլեր (Monopoly Big Baller), Դեդ օր Ըլայվ (Dead or Alive), Քրեյզի Քոին Ֆլիպ (Crazy Coin Flip), Միստեր Թիմբլ, Ֆ Մայնս, Տուրբո Մայնս, Պլինկոման, Պտուտակախաղ Իքս (Roulette X), Ատոմ պտուտակախաղ (Atom Roulette), Ֆուտբոլ Գրիդ (Football Grid), Դինամիտ պտուտակախաղ (Dynamite Roulette), Ջանգլ Վիլ (Jungle Wheel), Քոին Ֆլիպ, Նինջա Քրաշ, Քրաշեր (Crasher), Մեջիք դայս, Կոսմո Սագա (Cosmo Saga), Ալթիմեյթ պտուտակախաղ (Ultimate Roulette), Ոսկե Պահոց Պտուտակախաղ (Gold Vault Roulette), Ալթիմեյթ Սիք Բո (Ultimate Sic Bo), Էքստրա Չիլի (Extra Chilli), Սատա Մատկա (Satta Matka), Սքրաչ Մափ, Ջոկերի Անիվ (Joker’s Wheel), Մեգա Բակկարա (Mega Baccarat), Ֆանքի Թայմ (Funky Time), Սնեյքս ընդ Լեդրս (Snakes & Ladders), Տոտեմ, Կայծակնային Գնդակ (Lightning Ball), Տ-Բասկետ (T-Basket), Վեգաս Բոլ Բոնանզա (Vegas Ball Bonanza), Փրոսփերիթի Թրի Բակկարա (Prosperity Tree Baccarat), էքստրիմ Կայծակնային Բակկարա (XXXtreme Lightning Baccarat), Լիմբո Քրաշ, Ատլանտիս, Վիդեո Պոկեր (Video Poker), Կայծակնային Լոտո (Lightning Lotto), Գոնզոյի Գանձերի Քարտեզ (Gonzo’s Treasure Map), Բինգո Սթար, Մաեստրո (Maestro), Քրեյզի Պաչինկո (Crazy Pachinko), Ռեդ Դոր Պտուտակախաղ (Red Door Roulette), Թաուեր Ռաշ (Tower rush), Գանձերի կղզի (Treasure Island), Լաքի Վեց Պտուտակախաղ (LUCKY 6 ROULETTE), Ռուսական Պոկեր (Russian Poker), Լոտո Բում (Lotto Boom), Կոկտեյլ Պտուտակախաղ (Cocktail Roulette), Ռոբին դը Ֆեյր (Robin The Fair), Վիրտուալ Ձիացատկ, Վիրտուալ հետխաղյա 11-մետրանոց, Հոթ Գիըր (Hot Gear), Կայծակնային Վիշապ-Վագր (Lightening Dragon Tiger), Դոկտըր Շոկեռ (Dr. Shocker), Ֆուտբոլ Բլից Թոփ Քարդ (Football Blitz Top Card), Փուչիկների մրցավազք (Balloon Race), Ֆոնդային բորսա (Stock Market), Թի Քիք (T-KICK), Կայծակնային Սիք Բո (Lightning Sic Bo), Մեգա Սիք Բակ (Mega Sic Bac), Մեգա Սիք Բո (Mega Sic Bo), Սփիդ Սուպեր Սիք Բո (Speed Super Sic Bo), Սուպեր Սիք Բո (Super Sic Bo), Էքստրիմ Տեխասյան Հոլդեմ, Ֆիգոլ (Figoal):
7․ Ինտերնետ շահումով խաղի մեկ տոմսի և (կամ) խաղանիշի (ժետոնի) և (կամ) միավորի գներն են
Միավորի գները կարող են սահմանվել` նվազագույնը 0,01 (զրո ամբողջ մեկ հարյուրերորդական) ՀՀ դրամից մինչև առավելագույնը 50000000 (հիսուն միլիոն) ՀՀ դրամ:
Խաղանիշի գները կարող են սահմանվել` նվազագույնը 0,01 (զրո ամբողջ մեկ հարյուրերորդական) ՀՀ դրամից մինչև առավելագույնը 50000000 (հիսուն միլիոն) ՀՀ դրամ:
Տոմսի գները կարող են սահմանվել` նվազագույնը 1 (մեկ) ՀՀ դրամից մինչև առավելագույնը 50000000 (հիսուն միլիոն) ՀՀ դրամ:
8. Շահագործվող ծրագրեր
Խաղերի կազմակերպման համար օգտագործվում են «Գեյմինգ պլատֆորմ» (Gaming platform) ծրագրերը, որոնք համապատասխանում են 27000 շարքի միջազգային և անկախ ԻՍՕ/ԻԷԿ չափորոշիչներին:
9. Սույն կանոնակարգում օգտագործվող ներքոգրյալ հասկացություններն ունեն հետևյալ իմաստները
Անտե – թղթախաղի որոշ տեսակներում խաղաթղթերի առաջին բաժանումից առաջ կատարվող սկզբնական խաղադրույք:
Կազմակերպիչ – «ԴԻՋԻԹԵՅՆ» Սահմանափակ Պատասխանատվությամբ Ընկերություն։
Խաղացող – Կազմակերպչի ինտերնետային էջում (կայքում) playin.totogaming.am գրանցված և ինտերնետ շահումով խաղին մասնակցություն ձեռք բերված 21 տարին լրացած լրիվ գործունակ ֆիզիկական անձ:
Խաղադրույք – խաղագումար, որը խաղացողն իր ընտրությամբ ներդնում է որևէ ինտերնետ շահումով խաղի մասնակցելու համար և տանուլ տալու (պարտվելու) պարագայում զրկվում է այն հետ պահանջելու իրավունքից (կորցնում է այն):
Խաղարկող – խաղը անցկացնող կամ դրա խաղարկությունն իրականացնող անձ:
Ռեյք – Կազմակերպչի կողմից տրամադրվող խաղային միջավայրի դիմաց գանձվող միջնորդավճար:
Կազմակերպչի ինտերնետային էջ (կայք) – Կազմակերպչին պատկանող ինտերնետ կայք (playin.totogaming.am), որտեղ գրանցվելուց հետո խաղացողը կարող է իր խաղային հաշվին մուտագրել գումարներ, կատարել խաղադրույքներ, ունենալ շահումներ, ստանալ շահումներ և այլն:
Կազմակերպչի պաշտոնական կայքեր – playin.totogaming.am, totogaming.am և blog.totogaming.am ինտերնետ կայքեր, ինչպես նաև նշված ինտերնետ կայքերի մոբայլ տարբերակներ և հավելվածներ։ blog.totogaming.am ինտերնետ կայքում Կազմակերպչի կողմից տեղադրվում են տեղեկատվական բնույթ ունեցող նյութեր՝ Կազմակերպչի կողմից մատուցվող ծառայությունների մասին տեղեկատվական նյութեր, փաստեր, մրցաշարերի ու Կազմակերպչի՝ ՀՀ օրենսդրությամբ սահմանված գովազդներ մասին պաշտոնական տվյալներ և այլ նմանատիպ նյութեր:
Խաղային հաշիվ – ինտերնետ շահումով խաղերի Կազմակերպչի կողմից սերվերում ստեղծված յուրաքանչյուր խաղացողի համար հատուկ խաղային հաշիվ, որի հասանելիությունը հասու է միայն խաղացողին:
Պայմանական անուն (Login) – խաղացողի կողմից իր խաղային հաշիվ մուտք գործելու անուն (նույնականացնող անուն)՝ ինքնությունը կամ իրավասությունը հաստատելու համար։
Գաղտնաբառ – բառ կամ սիմվոլների հերթականություն, որն օգտագործվում է խաղացողի կողմից իր խաղային հաշիվ մուտք գործելուց՝ ինքնությունը կամ իրավասությունը հաստատելու համար (գաղտնաբառը պետք է գաղտնի պահվի այն բոլոր անձանցից, որոնք չունեն մուտք գործելու իրավասություն)։
Նույնականացման համար – յուրաքանչյուր խաղացողին տրվող հատուկ կոդ՝ անձը Կազմակերպչի մոտ նույնականացնելու համար:
Դեպոզիտ – խաղացողի խաղային հաշիվ մուտքագրվող կամ առկա դրամական գումարների և/կամ դրամական գումարին համարժեք միավոր:
Ելքագրում – դրամական գումարների դուրս բերում խաղացողի խաղային հաշվից:
Ելքագրման հայտ – խաղացողի հանձնարարությունը Կազմակերպչին՝ իր խաղային հաշվից ելքագրում կազմակերպելու համար:
Բոնուսներ և ակցիաներ – Կազմակերպչի կողմից խաղացողին որոշակի պայմանների ի հայտ գալու կամ կատարելու արդյունքում տրվող շահում՝ դրամական գումարի կամ դրամական գումարին համարժեք միավորների կամ իրերի (իրային շահումների) միջոցով՝ մարքեթինգային միջոցառումների, գովազդային արշավների, առանձին խաղերին մասնակցելու, մրցաշարերի և այլ միջոցառումների անցկացման արդյունքում:
Երանգ – խաղաքարտի տիպը (մաստը)՝ սիրտ («♥»), ագուռ («♦»), խաչ («♣») կամ ագռավ («♠»):
Արժեք – խաղաքարտի արժեքը՝ երկու («2»), երեք («3»), չորս («4»), հինգ («5»), վեց («6»), յոթ («7»), ութ («8»), ինը («9»), տասը («10»), զինվոր («J»), թագուհի («Q»), թագավոր կամ արքա («K»), մեկանոց («A» կամ «T»): Նույնարժեք – նույն արժեք ունեցող ցանկացած երանգի խաղաքարտեր (օրինակ՝ նույնարժեք խաղաքարտերն են համարվում՝ խաչի թագուհի (Q♣), սրտի թագուհի (Q♥), ագռավի թագուհի (Q♠), ագուռի թագուհի (Q♦)):
Պատահական թվերի գեներատոր – համակարգչային ծրագիր, որը պատահական կարգով արտադրում է արդյունքներ ինտերնետ շահումով խաղերի համար, որը համապատասխանում է 27000 շարքի միջազգային և անկախ ԻՍՕ/ԻԷԿ չափորոշիչներին:
Քանի որ խաղերի (այդ թվում՝ խաղում օգտագործվող խաղաթղթերի, զառերի կամ այլ օբյեկտների), խաղադրույքների ձևերի, շահող համադրությունների, շահող ելքերի պայմանական անվանումները (տերմինները) դրանց կազմակերպիչների կողմից տրվում են օտար լեզուներով, ըստ այդմ խաղերի ծրագիրը, խաղերի արդյունքները, կտրոնը, տոմսերը, սույն կանոնակարգը, խաղային հաշիվներ բացելու և վարելու կարգերը Կազմակերպիչը կարող է կիրառության մեջ դնել նաև դրանց օտար լեզուներով տարբերակներով (ռուսերեն, անգլերեն և այլն), որոնք հայերեն լեզվի հետ ունեն հավասար իրավական ուժ:
10. Մասնակցության համար նախատեսված վճարների ընդունման կարգը
Խաղադրույքներն ընդունվում են կազմակերպչի ինտերնետային կայքի`խաղացողի խաղային հաշվի միջոցով:
Խաղադրույքներն ընդունվում են հետևյալ կերպ.
Խաղացողը գրանցվում է կազմակերպչի ինտերնետային էջում (բացում է խաղային հաշիվ), որը պարունակում է տեղեկատվություն խաղերի, դրանց կանոնների (սույն կանոնակարգի), ինտերնետային էջում խաղացողի գրանցման, խաղային հաշվի, շահումները ստանալու, ինտերնետային էջ մուտքի և նման այլ տեղեկատվություն:
Ինտերնետային էջում գրանցվելիս խաղացողը պարտավոր է նշել իր իրական անձնական տվյալները: Գրանցման ժամանակ կազմակերպիչը կարող է պահանջել նաև այլ տեղեկություններ, որոնց ներկայացման անհրաժեշտության մասին նշված կլինի կազմակերպչի ինտերնետային կայքում:
Հաշվից գումար վճարվում է միայն խաղացողին: Գրանցվելիս մտացածին կամ թերի տեղեկատվություն մուտքագրելու դեպքում խաղացողը զրկվում է նաև վիճելի հարցերը վերանայելու հնարավորությունից: Ինտերնետային էջում գրանցվելուց հետո խաղացողին տրվում է անձնական խաղային հաշիվ: Մեկ ֆիզիկական անձը կարող է ունենալ միայն մեկ խաղային հաշիվ:
Եթե խաղային հաշիվն օգտագործվել է որևէ երրորդ անձի կողմից խաղադրույք կատարելու կամ այլ նպատակով, և (կամ) եթե հաշվետերը որպես նոր հաճախորդ գրանցել է երկրորդ խաղային հաշիվ՝ մուտքագրելով գրանցման նոր անձնական տվյալները (անուն, ազգանուն, հասցե, քաղաքացիություն, տարիք կամ ծննդյան տարեթիվ, անձնագրի սերիա և համար, պայմանական անուն (լոգին), գաղտնաբառ, նոր էլեկտրոնային հասցե և այլն), կազմակերպիչն իրավունք ունի նման հաշիվներից կատարված խաղադրույքների շահումները չվճարել:
Ելնելով խաղի առանձնահատկություններից, որոշ խաղերի համար կազմակերպչի կողմից կարող է նախատեսվել խաղադրույքի կոնկրետ մեծություն(ներ):
Ինտերնետի միջոցով կատարված խաղադրույքը համարվում է ընդունված, եթե այն ավելացվել է խաղացողի խաղային հաշվին «Խաղերի պատմություն» բաժնում: Ինտերնետային էջի բովանդակությունը պետք է համապատասխանի ինտերնետ շահումով խաղերի մասին ՀՀ օրենսդրության պահանջներին: Ինտերնետային էջի բովանդակությունը, ձևը, դրանից օգտվելու կարգը, քայլերի հաջորդականությունը, որոնք կանոնակարգված չեն ինտերնետ շահումով խաղերի մասին ՀՀ օրենսդրությամբ, սահմանվում և փոփոխվում են կազմակերպչի կողմից: Ինտերնետային էջի հասցեն կամ հասցեի փոփոխությունը նախօրոք համաձայնեցվում է Լիազոր մարմնի հետ: Ինտերնետային էջի հասցեն կամ հասցեի փոփոխությունը հրապարակվում է տեղեկատվության տարածման այն միջոցով, որն առավել նախընտրելի է կազմակերպչի համար:
Կապի խաթարման կամ տեխնիկական այլ թերությունների դեպքում խաղադրույքը հաշվարկվում է 1 (մեկ) գործակցով:
Խաղային հաշվի, լոգինի և գաղտնաբառի գաղտնիության համար խաղացողը կրում է անհատական պատասխանատվություն: Կազմակերպիչը երաշխավորում է իր աշխատակիցների կողմից խաղացողի տվյալների չհրապարակումը և պատասխանատու չէ խաղացողի անձնական տվյալներն այլ անձանց հասանելի դառնալու հետևանքների համար: Երբ խաղացողին հայտնի է իր անձնական տվյալների կորստյան փաստը, կամ երբ նա ունի հիմնավոր կասկածներ այդ ուղղությամբ, ապա նա պետք է այդ մասին տեղեկացնի կազմակերպչին և փոխի իր գաղտնաբառը:
Գաղտնաբառի փոփոխությունը խաղացողը կարող է կատարել կազմակերպչի ինտերնետային կայքի «Փոխել գաղտնաբառը» բաժնում:
Կազմակերպիչը կարող է իր կողմից տրամադրվող խաղային միջավայրի համար գանձել միջնորդավճար (ռեյք), որը կարող է լինել ժամային կամ տոկոսային: Ժամային ռեյքն այն գումարն է, որը խաղացողը պարտավոր է վճարել յուրաքանչյուր ժամ` խաղային միջավայրից օգտվելու համար: Տոկոսային ռեյքը խաղադրույքների ընդհանուր գումարից հաշվարկվող որոշակի տոկոսն է` արտահայտված գումարով: Ռեյքի չափը և դրա գանձման կարգը նախատեսված կլինի յուրաքանչյուր խաղի համար առանձին և կհրապարակվի կազմակերպչի ինտերնետային կայքում, որը հանդիսանում է սույն կանոնակարգի անբաժանելի մասը:
Իր խաղային հաշիվը խաղացողը կարող է համալրել`
ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով։
Համալրումների իրականացման վերաբերյալ մանրամասներին խաղացողը կարող է ծանոթանալ Կազմակերպչի ինտերնետային կայքում:
Խաղացողը խաղային հաշվին մուտքագրված գումարը կարող է օգտագործել միայն խաղադրույք կատարելու նպատակով կամ հետ պահանջել կանոնակարգով սահմանված պայմաններով:
Խաղային հաշվի ցանկացած համալրում համարվում է կատարված խաղացողի կողմից:
Ընդունված խաղադրույքի շահելու կամ չշահելու փաստը որոշվում է խաղի արդյունքի արձանագրմամբ` հաշվի առնելով կատարված խաղադրույքը:
11. Խաղադրույք ընդունելու հիմնական կանոնները
Խաղադրույքներն ընդունվում են միայն այն անձանցից, ովքեր համաձայն են կազմակերպչի կողմից սահմանված կանոններին: Ցանկացած կատարված խաղադրույք հավաստիքն է այն բանի, որ խաղացողը ծանոթացել է խաղի կանոններին և լիովին համաձայն է դրանց:
Կազմակերպիչն իրավունք ունի մինչև խաղի փաստացի սկիզբը ցանկացած պահի հետ վերադարձնել դրված խաղադրույքի գումարը:
Ծրագրում կարող են պարունակվել նաև այլ տեղեկություններ, որոնք խաղադրույքներ կատարելիս ունեն էական նշանակություն և խաղացողին հնարավորություն են տալիս ճիշտ օգտվել ծրագրից, ինչպես նաև հասկանալ դրանում առկա պայմանական նշանների իմաստն ու էությունը:
Ծրագրային սխալի (խոտանի) պատճառով առաջացած սխալների դեպքում խաղադրույքը ենթակա է վերադարձի: Ցանկացած պարագայում խաղադրույքը գործում է, եթե տեխնիկական սխալը չի ազդել և չէր կարող ազդել խաղի և/կամ արդյունքի վրա:
Խաղադրույքների ընդունման, ֆինանսական գործարքների իրականացման ժամանակ խարդախությունների, կեղծիքների բացահայտման դեպքում շահումները չեն վճարվում, իսկ մեղավորները ենթարկվում են պատասխանատվության ՀՀ օրենսդրությամբ:
Տեխնիկական խնդիրների առկայության դեպքում խաղի արդյունքը Կազմակերպչի կողմից կարող է վերանայվել:
Վիճելի հարցերի վերաբերյալ բողոքները ընդունվում են խաղի փաստացի ավարտից հետո 15 օրվա ընթացքում` գրավոր դիմումի տեսքով: Նախադեպը չունեցող, սույն կանոնակարգով չկարգավորվող վիճելի հարցերի քննարկման ժամանակ վերջնական որոշումը կայացնում է կազմակերպիչը:
12. ԽԱՂԻ ԱՆՑԿԱՑՄԱՆ ԿԱՐԳԸ ԵՎ ՇԱՀՈւՄԻ ՏԱՐԲԵՐԱԿՆԵՐԸ
12.1. ՊՏՈՒՏԱԿԱԽԱՂԵՐ
ԴԱՍԱԿԱՆ ՊՏՈՒՏԱԿԱԽԱՂ (Roulette)
Պտուտակախաղն իրենից ներկայացնում է մի սեղան, որի մի անկյունում տեղադրված է պտուտակը (պտուտակաանիվը), որի դաշտը բաժանված է կանաչ, կարմիր և սև գույներով ներկված սեկտորների, ինչպես նաև համարակալված է 1-36 և 0 թվերով: Սեղանի մնացած մասում պատկերված է դաշտը, որի վրա խաղացողները դնում են խաղադրույքները:
Դաշտը բաղկացած է 2 մասից` արտաքին և ներքին: Դաշտի ներքին մասն իր հերթին բաժանված է 37 թվի` 0-36, որոնք նույնպես ներկված են կարմիր և սև գույներով, իսկ 0–ն` կանաչ:
Կարևոր է այն հանգամանքը, թե պտուտաձողի սեղանի վրա խաղացողը որտեղ է տեղադրում խաղադրույքը կամ խաղադրույքները: Խաղադրույքների ճիշտ տեղադրումը որոշելը խաղացողի պարտականությունն է:
Խաղարկողը պտտում է անիվը մեկ ուղղությամբ, իսկ փոքրիկ սպիտակ գնդակը նետում հակառակ ուղղությամբ: Խաղադրույքները կարող են կատարվել մինչև խաղավարի` «Խաղադրույքների տեղադրումներն ավարտված են» հայտարարելը: Երբ գնդակը կանգնում է, խաղավարը հայտարարում է հաղթող համարը:
Երբ գնդակը դուրս է ընկնում պտուտակի դաշտից, ապա խաղացողներն իրավունք ունեն փոփոխելու դրված խաղադրույքների մեծությունները և դրված խաղադրույքների դաշտերը:
Երբ տեղադրված է (են) խաղադրույք(ներ) 1-18-ի, 19-36-ի, կենտի, զույգի, կարմիրի կամ սևի վրա, և գնդակը կանգ է առնում 0-ի վրա, ապա դրված ամբողջ խաղադրույքներն անցնում են կազմակերպչին:
NN ը/կ |
Խաղագումարները դնելու տարբերակները |
Շահումներն ըստ խաղագումարների տեղադրման |
1. |
Լրիվ վանդակում (ներառյալ 0 թիվը) (մեկ թիվ) |
35։1 |
2. |
Վանդակները կիսող գծի վրա (ներառյալ 0-ն) (երկու թվերից մեկը) |
17։1 |
3. |
Տվյալ ուղղության վանդակների թվերից որևէ մեկը (երեք թվերից մեկը) |
11։1 |
4. |
Վանդակների խաչմերուկում (չորս թվերից մեկը) |
8։1 |
5. |
Վեց թվերից որևէ մեկը |
5։1 |
6. |
Տասներկու թվերից որևէ մեկը (1-12, 13-24, 25-36) |
4։1 |
7. |
Սյունակի թվերից մեկը (առաջին՝ 1,4,7,10,13,16,19,22,25,28,31,34; երկրորդ՝ 2,5,8,11,14,17,20,23,26,29,32,35; երրորդ՝ 3,6,9,12,15,18,21,24,27,30,33,36) |
2։1 |
8. |
Տասնութ թվերից որևէ մեկը (1-18, 19-36) |
1։1 |
9. |
Կարմիր կամ սև (գույնի գուշակում) |
1։1 |
10. |
Կենտ կամ զույգ |
1։1 |
Խաղացողը կարող է նաև կատարել Race Track կամ Հարակից խաղադրույքներ․
Խաղադրույք |
Խաղադրույքի նկարագրությունը |
Խաղանիշերի տեղադրում |
Զիրո (Zero) |
Զրոյին ամենամոտ թվերը՝ 12, 35, 3, 26, 0, 32 և 15: Խաղադրույքը բաղկացած է 4 խաղանիշից: |
1 խաղանիշ 0/3 split-ի վրա 1 խաղանիշ 12/15 split-ի վրա 1 խաղանիշ 26 straight-up-ի վրա 1 խաղանիշ 32/35 split-ի վրա |
Վոիզինս դու Զիրո (Voisins du Zero) |
17 թիվ, որոնք գտնվում են անիվի վրա 22-ի և 25-ի միջև՝ նշված թվերը ներառյալ: Խաղադրույքը բաղկացած է 9 խաղանիշից: |
2 խաղանիշ 0/2/3 street-ի վրա 1 խաղանիշ 4/7 split-ի վրա 1 խաղանիշ 12/15 split-ի վրա 1 խաղանիշ 18/21 split-ի վրա 1 խաղանիշ 19/22 split-ի վրա 2 խաղանիշ 25/26/28/29 corner-ի վրա 1 խաղանիշ 32/35 split-ի վրա |
Օրֆելինս (Orphelins) |
8 թվերի 2 շարք՝ 17, 34, 6 և 1, 20, 14, 31, 9: Խաղադրույքը բաղկացած է 5 խաղանիշից: |
1 խաղանիշ 1 straight-up-ի վրա 1 խաղանիշ 6/9 split-ի վրա 1 խաղանիշ 14/17 split-ի վրա 1 խաղանիշ 17/20 split-ի վրա 1 խաղանիշ 31/34 split-ի վրա |
Թիըր (Tier) |
12 թիվ, որոնք անիվի հակառակ կողմերում են 27-ի և 33-ի միջև, ներառյալ 27-ը և 33-ը: Խաղադրույքը բաղկացած է 6 խաղանիշից: |
1 խաղանիշ 5/8 split-ի վրա 1 խաղանիշ 10/11 split-ի վրա 1 խաղանիշ 13/16 split-ի վրա 1 խաղանիշ 23/24 split-ի վրա 1 խաղանիշ 27/30 split-ի վրա 1 խաղանիշ 33/36 split-ի վրա |
Split – Հատման գիծ
Straight-up – Ուղիղ խաղադրույք
Corner – Անկյունային կոմբինացիա
Street – Շեղ հատող գիծ
Հարակից խաղադրույքներով շահումները վճարվում են սահմանված գործակիցներով, որոնց խաղացողը կարող է ծանոթանալ մինչև խաղադրույք կատարելը:
ԿԱՅԾԱԿՆԱՅԻՆ ՊՏՈՒՏԱԿԱԽԱՂ (Lightning Roulette)
Կայծակնային Պտուտակախաղի համար գործում է Դասական Պտուտակախաղի կանոնները, բացառությամբ, որ Կայծակնային պտուտակախաղում խաղադրույք կատարելու ժամանակը սպառվելուց հետո պատահականորեն ընտրվում են մեկ կամ մի քանի «հաջողակ համարներ» «հաջողակ վճարումներով»: Եթե խաղափուլի արդյունքում հաղթում է այդ թվերից մեկը, և խաղացողը կատարել է խաղադրույք հենց այդ թվերից գոնե մեկի վրա, ապա «հաջողակ վճարումը» ոչ թե 36-ապատկվում է, այլ շահումը տրամադրվում է խաղագումարի 30-ապատիկից մինչև 500–ապատիկը, այդ խաղափուլի համար պատահականության սկզբունքով ընտրված գործակցից կախված:
ԵՐԿՈւ ԳՆԴԱԿՈՎ ՊՏՈՒՏԱԿԱԽԱՂ (Double Ball Roulette)
Երկու գնդակով Պտուտակախաղի համար գործում է Դասական Պտուտակախաղի կանոնները, բացառությամբ, որ Երկու գնդակով Պտուտակախաղում օգտագործվում է միաժամանակ երկու գնդակ: Գնդակները միշտ շարժվում են նույն ուղղությամբ, սակայն, մեկը միշտ հետևում է մյուսին: Գնդակները կարող են կանգ առնել ինչպես նույն, այնպես էլ տարբեր թվերի վրա: Երկու գնդակով Պտուտակախաղում կան ներքին և արտաքին խաղադրույքներ:
Ներքին խաղադրույքներն են՝
- Լրիվ վանդակում (ներառյալ 0 թիվը) (մեկ թիվ)
- Վանդակները կիսող գծի վրա (ներառյալ 0-ն) (երկու թվերից մեկը)
- Տվյալ ուղղության վանդակների թվերից որևէ մեկը (երեք թվերից մեկը)
- Վանդակների խաչմերուկում (չորս թվերից մեկը)
- Վեց թվերից որևէ մեկը
Ներքին խաղադրույքները վճարվում են ըստ ստորև նշված աղյուսակի և հաղթում են, երբ գնդակներից գոնե մեկը կանգ է առնում կատարած ներքին խաղադրույքի վրա: Եթե Խաղացողը կատարել է 2 տարբեր խաղադրույքներ և գնդակներից մեկը կանգ է առնում կատարված մեկ խաղադրույքի վրա, իսկ մյուսը՝ մյուս կատարված խաղադրույքի վրա, ապա երկու խաղադրույքներն էլ շահում են: Խաղացողը կրկնակի է շահում, երբ երկու գնդակները կանգ են առնում կատարած ներքին խաղադրույքի վրա:
Արտաքին խաղադրույքներ՝
- Սյունակի թվերից մեկը (առաջին՝ 1,4,7,10,13,16,19,22,25,28,31,34; երկրորդ՝ 2,5,8,11,14,17,20,23,26,29,32,35; երրորդ՝ 3,6,9,12,15,18,21,24,27,30,33,36)
- Տասներկու թվերից որևէ մեկը (1-12, 13-24, 25-36)
- Կարմիր (գույնի գուշակում)
- Սև (գույնի գուշակում)
- Կարմիր/Սև (գույնի գուշակում)
- Զույգ
- Կենտ
- Տասնութ թվերից որևէ մեկը (1-18)
- Տասնութ թվերից որևէ մեկը (19-36)
- Երկու գնդակները ցանկացած թվի վրա
- Երկու գնդակները ընտրված թվի վրա
Արտաքին խաղադրույքները վճարվում են ըստ ստորև նշված աղյուսակի և հաղթում են, երբ երկու գնդակներն էլ կանգ են առնում կատարած արտաքին խաղադրույքի վրա:
Խաղագումարները դնելու տարբերակները |
Շահումներն ըստ խաղագումարների տեղադրման |
Լրիվ վանդակում (ներառյալ 0 թիվը) (մեկ թիվ) |
17:1 |
Վանդակները կիսող գծի վրա (ներառյալ 0-ն) (երկու թվերից մեկը) |
8:1 |
Տվյալ ուղղության վանդակների թվերից որևէ մեկը (երեք թվերից մեկը) |
5:1 |
Վանդակների խաչմերուկում (չորս թվերից մեկը) |
3,5:1 |
Վեց թվերից որևէ մեկը |
2:1 |
Սյունակի թվերից մեկը (առաջին՝ 1,4,7,10,13,16,19,22,25,28,31,34; երկրորդ՝ 2,5,8,11,14,17,20,23,26,29,32,35; երրորդ՝ 3,6,9,12,15,18,21,24,27,30,33,36) |
8:1 |
Տասներկու թվերից որևէ մեկը (1-12, 13-24, 25-36) |
8:1 |
Կարմիր (գույնի գուշակում) |
3:1 |
Սև (գույնի գուշակում) |
3:1 |
Կարմիր/Սև (գույնի գուշակում) |
1:1 |
Զույգ |
3:1 |
Կենտ |
3:1 |
Տասնութ թվերից որևէ մեկը (1-18) |
3:1 |
Տասնութ թվերից որևէ մեկը (19-36) |
3:1 |
Երկու գնդակները ցանկացած թվի վրա |
35:1 |
Երկու գնդակները ընտրված թվի վրա |
1300:1 |
ԱՄԵՐԻԿՅԱՆ ՊՏՈՒՏԱԿԱԽԱՂ (American Roulette)
Ամերիկյան Պտուտակախաղի համար գործում է Դասական Պտուտակախաղի կանոնները, բացառությամբ, որ Ամերիկյան Պտուտակախաղում բացի 0–ն կա նաև 00 (որտեղ և՛ 0-ն, և՛ 00–ն կանաչ են, իսկ մյուս դաշտերը` կարմիր և սև), ինչի արդյունքում խաղադրույքների շարքում այս խաղում ունենք նաև «Հինգ խաղադրույք» (Five Bet) խաղադրույքի տեսակ, որի համար խաղադրույք–խաղաքարն անհրաժեշտ է տեղադրել արտաքին սահմանագծի 0 և 1 թվերի միջև գտնվող խաղադրույքների համար նախատեսված հատվածում (այն կետում, որտեղ 0 թվի ներքևի աջ մասը խաչվում է 1 թվի ներքևի ձախ մասի հետ): «Հինգ խաղադրույք» (Five Bet) տեսակի խաղադրույքը բաղկացած է հետևյալ 5 թվերից՝ 0, 00, 1, 2, 3 և շահելու դեպքում խաղագումարը վեցապատկվում է:
ԱՎՏՈՄԱՏ ՊՏՈՒՏԱԿԱԽԱՂ (Auto-Roulette La Partage) և ՖՐԱՆՍԻԱԿԱՆ ՊՏՈՒՏԱԿԱԽԱՂ (French Roulette)
Պտուտակախաղի այս տեսակների համար գործում է Դասական պտուտակախաղի կանոնները, բացառությամբ այն կետի, որ այս երկու տեսակներում, երբ գնդակը հայտնվում է 0–ի վրա, հաստատված կանոնի համաձայն` հավասար հնարավորություններով խաղադրույքների դեպքում (ինչպիսիք են՝ Կարմիր/Սև, Կենտ/զույգ, 1-18/19-36) հետ է վերադարձվում կատարած խաղադրույքի կեսը:
ԳՈԼԴ ԲԱՐ ՊՏՈՒՏԱԿԱԽԱՂ (Gold Bar Roulette)
Պտուտակախաղի այս տեսակի համար գործում են Դասական պտուտակախաղի կանոնները, բացառությամբ որ խաղի ընթացքում խաղացողը կարող է պատահականության սկբունքով շահել Ոսկու ձուլակտորներ (բազմապատկիչներ), այնուհետև դրանցով կատարել Ուղիղ խաղադրույք «Stright up» թվի(թվերի) վրա:
Ոսկու ձուլակտորների քանակը գեներացվում է յուրաքանչյուր խաղում (1-ից 20 ոսկու ձուլակտոր յուրաքանչյուր խաղափուլի համար):
Յուրաքանչյուր շահած ոսկու ձուլակտորի արժեքը հավասար է խաղացողների ստացված շահումի գումարին (օրինակ՝ խաղացողը շահել է 500 ՀՀ դրամ և 1 Ոսկու ձուլակտոր, այս պարագայում խաղացողը բացի շահումից ունի նաև 500 ՀՀ դրամ արժողությամբ 1 ձուլակտոր):
Ոսկու ձուլակտորով խաղադրույքը կարող է կատարվել միայն Ուղիղ խաղադրույք «Stright up» թվի(թվերի) վրա:
Ոսկու ձուլակտորներից յուրաքանչյուրն ունի մշտական բազմապատկիչ՝ x88: Այս բազմապատկիչը կիրառվում է ոսկու ձուլակտորի արժեքի վրա միայն այն դեպքում, երբ խաղացողը խաղադրույք է կատարում ոսկու ձուլակտորով (ուղիղ խաղադրույքի դեպքում(Straight Up)) և հաղթում: Այս դեպքում խաղացողը ստանում է շահում, որը հավասար է 88-ը բազմապատկած Ոսկու ձուլակտորի դրամական արժեքով՝ մեկ ոսկու ձուլակտորի համար: Խաղացողը կարող է մեկ ուղիղ խաղադրույքի դեպքում (Straight Up) խաղադրույքի հատվածում տեղադրել նաև մի քանի ոսկու ձուլակտոր՝ ավելի բարձր բազմապատկիչ ստանալու համար, կամ տեղադրել դրանք տարբեր ուղիղ խաղադրույքի (Straight Up) հատվածներում:
Տարբեր խաղափուլերում շահած ձուլակտորների աժեքները որոշվում են դրանց ընդհանուր արժեքի միջինով։ Օրինակ՝ մեկ խաղափուլում խաղացողը շահել է 500 ՀՀ դրամ խաղադույքին համապատասխան մեկ Ոսկու ձուլակտոր, իսկ հաջորդում 200 ՀՀ դրամ արժողությամբ 2 հատ։
Այս պարագայում բոլոր ոսկու ձուլակտորների արժեքները գումարվում են և բաժանվում են դրանց քանակի վրա (500+ 200+200)/3= 300։
Շահած ոսկու ձուլակտորները պահվում են Ոսկու ձուլակտորների պահեստում և արտացոլվում են:
Ոսկու ձուլակտորները խաղացողը կարող է օգտագործել 180 օր։
ԱՏՈՄ ՊՏՈՒՏԱԿԱԽԱՂ (Atom Roulette) խաղի անցկացման կարգը և շահումի տարբերակները
Պտուտակախաղի այս տեսակի համար գործում են Դասական պտուտակախաղի կանոնները, բացառությամբ այն, որ խաղի ընթացքում պատահականության սկբունքով գեներացվում են բոնուսային բազմապատկիչներ Ուղիղ խաղադրույք «Stright up» թվի (թվերի) վրա: Բազմապատկիչների թիվը կարող է տատանվել 1-ից մինչև 5-ը մեկ խաղափուլի համար: Հնարավոր բազմապատկիչներն են՝ x50, x100, x150, x200, x250, x300, x400 և x500: Եթե խաղացողի խաղադրույքը ներառում է հաղթող թիվը, առանց բոնուսային բազմապատկչի, ապա խաղացողը շահում է շահման տարբերակ(ներ)ի համար սահմանված գործակցով (գործակիցներով), այսինքն՝ կատարված խաղադրույքի գումարը բազմապատկվում է շահող տարբերակի համար սահմանված համապատասխան գործակցով, որոնց խաղացողը կարող է ծանոթանալ մինչև խաղադրույք կատարելը։ Բոնուսային բազմապատկչով շահում ունենալու դեպքում խաղադրույքը բազմապատկվում է միայն բոնուսային բազմապատկչով։
ԴԻՆԱՄԻՏ ՊՏՈՒՏԱԿԱԽԱՂ (Dynamite Roulette) խաղի անցկացման կարգը և շահումի տարբերակները
Դինամիտ Պտուտակախաղի համար գործում է Դասական Պտուտակախաղի կանոնները, բացառությամբ՝ Դինամիտ Պտուտակախաղում խաղադրույք կատարելու ժամանակը սպառվելուց հետո համակարգի կողմից պատահականորեն ընտրվում են մեկ կամ մի քանի (առավելագույնը 10) «Պայթուցիկ թվեր» «պայթուցիկ վճարումներով», որոնք խաղացողին հնարավորություն են տալիս շահել խաղադրույքի 50-ապատիկից մինչև 1000-ապատիկը: Եթե հաղթող թիվը պատահականորեն ընտրված «Պայթուցիկ թվերի» շարքին է պատկանում, և խաղացողի Մեկ թիվ (Straight Up) տեսակի խաղադրույքը հենց այդ թիվն է, ապա խաղացողին տրվում է «Պայթուցիկ վճարում»: Դինամիտ Պտուտակախաղում ի տարբերություն Դասական Պտուտակախաղի Մեկ թիվ (Straight Up) (ներառյալ 0 թիվը) խաղադրույքը վճարվում է 29։1 հարաբերակցությամբ։
ԱԼԹԻՄԵՅԹ ՊՏՈՒՏԱԿԱԽԱՂ (Ultimate Roulette) խաղի անցկացման կարգը և շահումի տարբերակները
Ալթիմեյթ Պտուտակախաղի համար գործում է Դասական Պտուտակախաղի կանոնները, բացառությամբ այն, որ Ալթիմեյթ Պտուտակախաղում խաղադրույք կատարելու ժամանակի ավարտից հետո պատահականորեն ընտրվում են մեկ կամ մի քանի «հաջողակ» թվեր՝ «հաջողակ» վճարումներով: Եթե հաղթող թիվը պատկանում է պատահականորեն ընտրված «հաջողակ» թվերի շարքին և խաղացողի Մեկ թիվ (Straight Up) տեսակի խաղադրույքը հենց այդ թիվն է, ապա «հաջողակ» վճարումը ոչ թե սովորական բազմապատկչով է բազմապատկվում, այլ շահումը տրամադրվում է խաղադրույքի 50-ապատիկից մինչև 1000-ապատիկը։
Բացի այդ, Ալթիմեյթ Պտուտակախաղում խաղացողը հնարավորություն ունի գնել մինչև 3 հավելյալ բազմապատկիչ, որպեսզի առավելագույնի հասցնի վճարումների ավելացման հնարավորությունները։ Հաջողության դեպքում ձեռք բերված երկրորդ և/կամ երրորդ բազմապատկիչն ինքնին կկրկնապատկվի x2-ով, ինչի արդյունքում կարելի է ստանալ ամենաբարձր բազմապատկիչը՝ x2000։
Լրացուցիչ բազմապատկիչների փուլի մեկնարկից հետո հայտնվում է լրացուցիչ բազմապատկիչների 1, 2 կամ 3 բազմապատկչի ընտրության կոճակներով պատուհանը:
Խաղացողը կարող է գնել 1-ից 3 հավելյալ հնարավոր բազմապատկիչ՝ x50, x100, x150, x250, x500, x750 և x1000 արժեքներով: Լրացուցիչ բազմապատկիչներից յուրաքանչյուրի արժեքը կազմում է խաղափուլի խաղադրույքի 10%-ի չափով: Լրացուցիչ բազմապատկիչների արժեքը արտացոլվում է յուրաքանչյուր հավելյալ բազմապատկչի համար, որը ներկայացվում է այդ խաղափուլում խաղացողի ընդհանուր խաղադրույքի հետ։
Խաղացողը ձեռք է բերում հավելյալ բազմապատկիչ x50, x100, x150, x250, x500, x750 և x1000 միջակայքից (պատահականության սկբունքով է ընտրվում, թե որ բազմապատկիչն է կիրառվելու), այդ բազմապատկիչը շնորհվում է թվերից մեկին կամ մի քանիսին։ Եթե խաղի արդյունքում դուրս է գալիս հավելյալ գնված բազմապատկչով թիվը և եթե այդ թիվը խաղացողի ընտրած թիվն է, ապա խաղացողը ստանում է հավելյալ գնված բազմապատկչով վճարում։
Եթե խաղացողը կատարել է Մեկ թիվ (Straight Up) խաղադրույք և այդ թիվը և «հաջողակ» թիվ է և այդ նույն թիվը ստանում է նաև հավելյալ գնված բազմապատկիչ, և եթե գնդակը կանգ է առնում այդ թվի վրա, ապա խաղացողը շահում է այդ թվի բազմապատկիչների գումարով։ Բոլոր բազմապատկիչները գումարվում են իրար և բազմպատկվում են խաղադրույքի գումարով։
ՏԱՐԱԾՎՈՂ ԲԱԶՄԱՊԱՏԿԻՉՆԵՐ
Յուրաքանչյուր խաղափուլում պատահականության սկզբունքով «հաջողակ» թվերն կարող են ընդլանվել և տարածվել մինչև 3 հարևան թվերի վրա, որոնց շնորհվում են «հաջողակ» բազմապատկիչներ։
Եթե խաղացողը կատարել է Մեկ թիվ (Straight Up) խաղադրույք և այդ խաղադրույքը «հաջողակ» թիվ է և/կամ գնված հավելյալ բազմապատկչով թիվ և այդ բազմապատկիչները տարածվել են «հաջողակ» թվի հարևան և/կամ գնված հավելյալ բազմապատկչով թվի 1-ից 3 հարևան թվերի վրա, և խաղի արդրունքում դուրս է եկել բազմապատկիչ ստացած հարևան թվերից մեկը, ապա շահումը վճարվում է համապատասխան բարձր բազմապատկչով։
ՈՍԿԵ ՊԱՀՈՑ ՊՏՈՒՏԱԿԱԽԱՂ (Gold Vault Roulette) խաղի անցկացման կարգը և շահումի տարբերակները
Պտուտակախաղի այս տեսակի համար գործում են Դասական պտուտակախաղի կանոնները, բացառությամբ այն, որ յուրաքանչյուր խաղափուլի ընթացքում Ուղիղ խաղադրույք «Straight up» թվերին կարող են շնորհվել ոսկու ձուլակտորները։ Ոսկու ձուլակտորները տրվում են 5-ից 20 պատահական թվերի, ինչը թույլ է տալիս ունենալ շահում 50x կամ 500x բազմապատկիչներով (մեկ ոսկե ձուլակտորը հավասար է 50x բազմապատկչի, իսկ 500x բազմապատկիչ պարունակում է Սուպեր ոսկու ձուլակտորը): Եթե խաղացողի խաղադրույքը ոսկե ձուլակտոր պարունակող Ուղիղ խաղադրույք «Straight up» թիվ է և այդ խաղադրույքը շահող է, ապա խաղացողը շահում է շնորհված ոսկու ձուլակտորին համապատասխան բազմապատկչով։ Մեկ ուղիղ խաղադրույք «Straight up» թվին կարող է շնորհվել մինչև երեք ոսկու ձուլակտոր՝ստեղծելով ավելի մեծ բազմապատկիչ: Եթե հաղթող Ուղիղ խաղադրույքի վրա առկա են մեկից ավելի (մինչև 3) ոսկու ձուլակտորներ, ապա ձուլակտորների բազմապատկիչները գումարվում են և արդյունքում ստացված թիվը դառնում է շահումի բազմապատկիչը։
500x բազմապատկիչ պարունակող ձուլակտորը մանուշակագույն է (Սուպեր ոսկու ձուլակտոր)։ Մեկ խաղափուլում կարող է լինել միայն մեկ 500x բազմապատկիչ պարունակող ոսկու ձուլակտոր: 500x բազմապատկիչ պարունակող Սուպեր ոսկու ձուլակտորը և 50x բազմապատկիչ պարունակող ոսկու ձուլակտորները չեն կարող հայտնվել նույն Straight Up թվի վրա միաժամանակ:
ՌԵԴ ԴՈՐ ՊՏՈՒՏԱԿԱԽԱՂ (Red Door Roulette)
Պտուտակախաղի այս տեսակի համար գործում են Դասական պտուտակախաղի կանոնները, բացառությամբ այն, որ խաղի ընթացքում խաղավարը գործարկում է Սլոթ մեքենա՝ Բոնուսային թվերի քանակ որոշելու համար։
Խաղադրույքներ կատարելու ժամանակի ավարտից հետո խաղավարը պտտում է Սլոթ մեքենա, որը բաղկացած է մեկ թմբուկից։ Սլոթ մեքենայի թմբուկի կանգ առնելուց հետո էկրանին կհայտնվի պատահական «ԲԱՆԱԼԻ» սիմվոլ և բոնուսային թիվ՝ 3-15 թվերի միջակայքից։ Բոնուսային թվի արժեքը ցույց է տալիս «ԲԱՆԱԼԻ» սիմվոլների այն քանակը, որը տրվելու է տվյալ խաղափուլի ընթացքում։
Պատահականության սկզբունքով որոշվում է, թե պտուտակաղի խաղասեղանի որ թվերն են բոնուսային, և այդ թվերը նշվում էն «ԲԱՆԱԼԻ» սիմվոլներով։ Պտուտակախաղի խաղասեղանի յուրաքանչյուր թիվ (խաղադրույք) կարող է ունենալ միայն մեկ «ԲԱՆԱԼԻ» սիմվոլ։
Հնարավոր է, որ որոշ բոնուսային թվերին պատահականության սկբունքով շնորհվի նաև հավելյալ բազմապատկիչ։ Հավելյալ բազմապատկիչների միջակայքն է 2x - 20x։
Եթե շահող թիվը բոնուսային է և պարունակում է հավելյալ բազմապատկիչ, ապա բոնուսային խաղափուլում անիվի բազմապատկիչները կբազմապատկվեն նաև այդ բազմապատկչով։
Բոնուսային խաղափուլին կարող են մասնակցել միայն Ուղիղ խաղադրույք կատարած և «ԲԱՆԱԼԻ» սիմվոլով բոնուսային թվով շահած խաղացողները։
Եթե գնդակը կանգ է առնում «ԲԱՆԱԼԻ» սիմվոլով բոնուսային թվի վրա, իսկ խաղացողը խաղադրույք է կատարել այդ թվի վրա, ապա խաղացողը մասնակցում է Բոնուսային խաղափուլին։
ԲՈՆՈՒՍԱՅԻՆ ԽԱՂԱՓՈՒԼ
Բոնուսային խաղափուլի ընթացքում պտտվում է 64 հատվածներից բաղկացած հսկա անիվ։ Անիվի հատվածների վրա նշված են բազմապատկիչներ և Դաբլ/Կրկնակի հատվածներ։ Եթե սլաքը կանգ առնի Դաբլ/Կրկնակի հատվածի վրա, ապա անիվի բոլոր բազմապատկիչները կկրկնապատկվեն և անիվը կրկին կպտտվի։
Դաբլ/Կրկնակի հատվածը կարող է մի քանի անգամ անընդմեջ կրկնվել, կրկնապատկելով անիվի բազմապատկիչները, սակայն եթե անիվի հատվածներից որևէ մեկը արդեն հասել է x4000 բազմապատկչի, ապա այդ դեպքում անիվի վրա առկա բոլոր Դաբլ/Կրկնակի հատվածները վերափոխվում են x4000 բազմապատկչով հատվածների և անիվը կատարում է վերջին պտույտը։
Երբ անիվը կանգ է առնում բազմապատկիչ պարունակող հատվածի վրա, խաղացողի խաղադրույքը բազմապատկվում է տվյալ բազմապատկչով, և բոնուսային խաղը ավարտվում է։ Շահումը որոշվում է՝ խաղացողի խաղադրույքը բազմապատկելով անիվի բազմապատկչով և բոնուսային բազմապատկչով, եթե այդպիսին առկա է։
Անիվի վրա բազմապատկիչների միջակայաքն է x20-x200։
ՎՃԱՐՄԱՆ ԱՂՅՈՒՍԱԿ
Խաղադրույքի տեսակ |
Ներառում է |
Վճարում |
Սթրեյթ Ափ (Straight Up) |
1 թիվ |
19-3999։1 |
Սփլիթ (Split) |
2 թիվ |
17։1 |
Սթրիթ (Street) |
3 թիվ |
11։1 |
Քորներ (Corner) |
4 թիվ |
8։1 |
6 գիծ (Line) |
6 թիվ |
5։1 |
Սյունակ / Դյուժին (Column/ Dozen) |
12 թիվ |
2։1 |
Կարմիր / Սև |
18 թիվ |
1։1 |
Զույգ / Կենտ |
18 թիվ |
1։1 |
1-18 / 19-36 |
18 թիվ |
1։1 |
ԼԱՔԻ ՎԵՑ ՊՏՈՒՏԱԿԱԽԱՂ (Lucky 6 Roulette) խաղի անցկացման կարգը և շահումի տարբերակները
Լաքի Վեց Պտուտակախաղի համար գործում է Դասական Պտուտակախաղի կանոնները, բացառությամբ այն, որ Լաքի Վեց Պտուտակախաղում խաղադրույք կատարելու ժամանակի ավարտից հետո յուրաքանչյուր խաղափուլում պատահականորեն ընտրվում է վեց «Հաջողակ թիվ», որոնց յուրաքանչյուրին շնորհվում է եզակի «Հաջողակ բազմապատկիչ»` հնարավորություն տալով շահելու մինչև 2088x բազմապատկչով ուղիղ (straight-up) խաղադրույքի համար:
Բազմապատկիչներ միջակայքը՝50x-ից մինչև 2088x:
Եթե շահող թիվը «Հաջողակ թվերից» մեկն է և ներառված է ուղիղ խաղադրույքի մեջ, խաղացողը ստանում է «Հաջողակ Շահում»:
ԿՈԿՏԵՅԼ ՊՏՈՒՏԱԿԱԽԱՂ (Cocktail Roulette) խաղի անցկացման կարգը և շահումի տարբերակները
Կոկտեյլ Պտուտակախաղը (Cocktail Roulette) Դասական պտուտակախաղի տարատեսակ է, բացառությամբ այն, որ յուրաքանչյուր խաղափուլում պատահականորեն ընտրվում է 3-ից 5 բոնուսային թիվ, որոնցից յուրաքանչյուրին հատկացվում է հնարավոր բոնուսներից մեկը: Խաղն ունի երկու տեսակի բոնուս՝ Բոնուսային բազմապատկիչ և Շեյքեր բոնուս:
Խաղը սկսվում է պտուտակախաղի անիվի պտույտով։ Միևնույն ժամանակ պատահականությամբ սկզբունքով որոշվում և էկրանի վրա արտացոլվում են տվյալ խաղափուլի բոնուսային թվերը։ Այնուհետև գնդակը կանգ է առնում անիվի հատվածներից մեկում։ Այդ հատվածի թիվը համարվում է շահող թիվ։ Բոնուսային բազմապատկչով շահում և Շեյքեր բոնուսային խաղին մասնակցելու հնարավորություն ունեն միայն Ուղիղ «Stright up» խաղադրույք կատարած խաղացողները։
Հնարավոր ելքեր.
1. Գնդակը կանգ է առնում առանց բոնուս պարունակող թվի հատվածում: Այս դեպքում խաղացողները ստանում են իրենց շահումները ըստ սովորական բազմապատկիչների (գործակիցների), և խաղը ավարտվում է:
2. Գնդակը կանգ է առնում բոնուսային բազմապատկչով թվի հատվածում։ Այս դեպքում խաղացողները, ովքեր ունեն խաղադրույք տվյալ թվի վրա, ստանում են իրենց շահումները ըստ տվյալ թվին հատկացված բոնուսային բազմապատկչի, և խաղը ավարտվում է: Բոնուսային բազմապատկիչ կարող են լինել՝ 50x, 100x, 150x, 250x կամ 500x:
3. Գնդակը կանգ է առնում Շեյքեր բոնուս ստացած թվի հատվածում: Այս դեպքում դուրս եկած թիվը համարվում է շահող թիվ, և սկսվում է Շեյքեր բոնուսային խաղը:
Շեյքեր բոնուսայի խաղին մասնակցում են բոլոր խաղադրույքները՝ Ուղիղ «Stright up» խաղադրույքները, բոնուսային բազմապատկիչ պարունակող կամ բոնուս պարունակող խաղադրույները և առանց բոնուսային բազմապատկիչ և բոնուս պարունակող խաղադրույները։
Շեյքեր բոնուսային խաղ
Շեյքեր բոնուսային խաղը սկսվում է, երբ անիվի վրա գտնվող գնդակը կանգ է առնում Շեյքեր բոնուս ստացած թվի հատվածում: Շեյքեր բոնուսային խաղը սկսվում է վիճակախաղի սարքի ակտիվացումով։ Այն պարունակում է 37 գնդակ, որոնց վրա նշված են 0-36 թվերը: Շեյքեր բոնուսայի խաղին մասնակցում են բոլոր Ուղիղ «Stright up» խաղադրույքները՝ ինչպես բոնուսային բազմապատկիչ պարունակող կամ բոնուս պարունակող, այնպես էլ առանց բոնուսային բազմապատկիչ և բոնուս պարունակող խաղադրույքները։ Շեյքեր բոնուսային խաղի ընթացքում վիճակախաղի սարքից դուրս է գալիս թվագրված 3 գնդակ, և այս թվերից յուրաքանչյուրը համարվում է տվյալ փուլի շահող թիվը: Եթե խաղացողը ունի խաղադրույք գնդակների վրա նշված թվի/թվերի վրա, ապա նա ստանում է «Ուղիղ» թվի վրա դրված խաղադրույքի շահումը։
Եթե վիճակախաղի սարքից դուրս եկած թիվը պարունակում է նաև բոնուսային բազմապատկիչ, ապա շահումը վճարվում է խաղադրույք բազմապատկած բոնուսային բազմապատկչի թվով, ինչպես նաև ետ է վերադարձվում խաղադրույքի գումարը։
Շեյքեր բոնուսային խաղում այլ բազմապատկիչներ չեն կիրառվում։ Շահող թվերի շահումը համապատասխանում է «Ուղիղ» թվի շահումին, ինչպես նաև ետ է վերադարձվում այդ թվի վրա դրված խաղադրույքը։
Եթե խաղացողը խաղադրույքներ է կատարել մի քանի թվերի վրա, որոնք դարձել են շահող թվեր, ապա այդ շահումների համար վճարումները գումարվում են միմյանց: Եթե վիճակախաղի սարքով խաղարկված գնդակի թիվը համընկնում է անիվի վրա դուրս եկած թվի հետ, ապա այդ թվի շահումը կրկնապատկվում է՝ դառնալով 49:1՝ 24:1-ի փոխարեն:
Խաղադրույք |
Վճարում |
Նկարագություն |
Ուղիղ (Straight Up, Straight) |
24-499*:1 * Երբ շահող թիվը բոնուսային թիվ է |
Խաղադրույք ցանկացած մեկ թվի վրա, ներառյալ «0», տեղադրվում է անմիջապես այդ թվի վրա |
Սփլիթ (Split)
|
17:1 |
Խաղադրույք կողքի երկու թվերի վրա, տեղադրվում է այդ երկու թվերի միջև ընկած գծի վրա: Կարող է կատարվել նաև 0-ի և 1-ի, 0-ի և 2-ի, 0-ի և 3-ի վրա |
Սթրիթ (Street)
|
11:1 |
Խաղադրույք կողքի երեք թվի վրա, տեղադրվում է այդ թվերի շարքի վերջում գծի վրա։ Կան տեղադրման այլ տարբերակներ, ներառյալ 0, 1, 2; 0, 2, 3. |
Անկյունային (Corner)
|
8:1 |
Խաղադրույք 4 թվի խմբի վրա, տեղադրվում է չորս թվերի խաչման կետում: Կարող է տեղադրվել նաև 0, 1, 2 և 3-ի հատման կետում |
6 թվի վրա (Six Line, Double Street)
|
5:1 |
Խաղադրույք 6 թվից բաղկացած խմբի վրա (կամ երկու տող՝ յուրաքանչյուրում երեք թիվ), տեղադրվում է երկու տողերի վերջում՝ նրանց միջև սահմանագծի վրա |
Սյունակ (Column)
|
2:1 |
Խաղադրույքը ներառում է ամբողջ սյունակի թվերը, տեղադրվում է սյունակի վերջում գտնվող «2:1» վանդակում |
Դյուժին (Dozen)
|
2:1 |
Խաղադրույք 12 թվից բաղկացած խմբի վրա, կարող է տեղադրվել առաջին դյուժինի վանդակում (ներառում է 1-ից 12 թվերը), երկրորդ դյուժինի վանդակում (13-ից 24 թվերը) կամ երրորդ դյուժինի վանդակում (25-ից 36 թվերը) |
Ցածր/1–18 (Low/1–18) |
1:1 |
Խաղադրույքը ներառում է բոլոր ցածր թվերը (1–18), տեղադրվում է «1–18» դաշտի վրա |
Բարձր/19–36 (High/19–36) |
1:1 |
Խաղադրույքը ներառում է բոլոր բարձր թվերը (19–36), տեղադրվում է «19–36» դաշտի վրա |
Զույգ (Even) |
1:1 |
Խաղադրույքը ներառում է խաղասեղանի բոլոր զույգ թվերը, տեղադրվում է «Even» վանդակում |
Կենտ (Odd)
|
1:1 |
Խաղադրույքը ներառում է խաղասեղանի բոլոր կենտ թվերը, տեղադրվում է «Odd» վանդակում |
Կարմիր (Red)
|
1:1 |
Խաղադրույքը ներառում է խաղասեղանի բոլոր կարմիր թվերը, տեղադրվում է «Red» վանդակում |
Սև (Black) |
1:1 |
Խաղադրույքը ներառում է խաղասեղանի բոլոր սև թվերը, տեղադրվում է «Black» վանդակում |
12.2. ԲԼԵՔՋԵՔ (BlackJack)
Խաղի կազմակերպման համար հարկավոր են`
ա) խաղաթղթերի 8 կապուկ.
բ) հատուկ խաղասեղան.
գ) խաղաթղթերի հատուկ արկղ, որը պատրաստված է այնպես, որ խաղաթղթերը հերթականությամբ դուրս գան արկղից:
Խաղի սկզբին կամ այն ժամանակ, երբ խաղաթղթերի կապուկները փոխարինվում են նորերով, խաղարկողը խաղաթղթերը կիսալուսնաձև և երեսով վերև բացում է սեղանի վրա, որպեսզի խաղացողները համոզվեն, որ կապուկներում բոլոր խաղաթղթերն առկա են: Այնուհետև խաղարկողը խառնում է խաղաթղթերը, հանում է կամայական քարտ և կիսում խաղաթղթերի կապուկը, որից հետո վերցնում է խաղաթղթերի կապուկի աջ մասը և դնում խաղաթղթերի հետևում: Այնուհետև խաղարկողը վերցնում մեկ ուրիշ կտրող խաղաթուղթ և խաղաթղթերի առաջացած կապուկը բաժանում մոտավորապես 2/3-ի հարաբերակցությամբ և մեծ մասով դեպի առաջ դնում է խաղաթղթերի հատուկ արկղի մեջ: Խաղը վարում է խաղարկողը, որը բոլոր խաղացողների հետ խաղում է ըստ ձախից աջ զբաղեցրած խաղաբոքսերի:
Խաղացողն աշխատում է հավաքել խաղաթղթեր, որոնց թվային հանրագումարը չգերազանցի 21-ը և գերազանցի խաղարկողի մոտ հավաքված խաղաթղթերի թվային հանրագումարը: Այդ դեպքում խաղացողը հաղթել է: Եթե խաղարկողի խաղաթղթերի թվային հանրագումարը չի գերազանցել 21-ը և ավելի է, քան խաղացողի միավորների հանրագումարը, ապա խաղացողը պարտվել է: Եթե խաղացողի և խաղարկողի կողմից հավաքված խաղաթղթերի թվային հանրագումարները հավասար են (բայց 21-ը չեն գերազանցում)` համարվում է ոչ ոքի: Բոլոր խաղադրույքները պետք է կատարվեն մինչև խաղադրույքների կատարման համար նախատեսված ժամանակի ավարտը: Յուրաքանչյուր խաղացող կատարում է խաղադրույք իր դիմաց պատկերված խաղադաշտում (բոքսում): Այդպիսով երևում է, թե որ խաղացողներն են շարունակում խաղը: Խաղի մեջ մտնելու կամ խաղից դուրս գալու պահը համարվում է խաղադրույքները դնելու պահը: Խաղացողը կարող է խաղալ նվազագույնը մեկ խաղադաշտով, իսկ առավելագույնը` երեք:
Խաղարկողը հատուկ արկղից, որտեղ դրված են խաղաթղթերը, յուրաքանչյուր խաղացողին տալիս է երկուական խաղաթուղթ` երեսով վերև և վերցնում իրեն մեկ խաղաթուղթ` նույնպես երեսով վերև:
Խաղաթղթերի թվային արժեքները նշված են նրանց երեսին, բացառությամբ մեկանոցի, որը արժեքավորվում է մեկ կամ տասնմեկ` կախված խաղային իրավիճակից, և զինվորից, թագուհուց ու թագավորից, որոնք արժեքավորվում են որպես տասանոցներ: Մեկանոցի և ցանկացած տասանոցի համակցությունն անվանվում է «Բլեքջեք»: Նա, ով ունի այդ համակցությունը, ինքնըստինքյան դառնում է հաղթող, բացառությամբ այն դեպքի, երբ «Բլեքջեք» է նաև խաղարկողի մոտ: Այդ դեպքում խաղի արդյունքը համարվում է ոչ ոքի: Այն դեպքում, երբ խաղացողի խաղաթղթերի համակցությունը «Բլեքջեք» է, իսկ խաղարկողինը «Բլեքջեք» չէ` խաղացողին վճարվում է շահում` նախնական խաղադրույքի նկատմամբ 3:2-ի հարաբերակցությամբ: Իսկ այն դեպքում, երբ խաղաղարկողի խաղաթղթերի համակցությունը «Բլեքջեք» է, իսկ խաղացողինը «Բլեքջեք» չէ, խաղացողը կորցնում է իր խաղադրույքը: Յուրաքանչյուր 21-ը գերազանցող խաղաթղթերի համակցություն համարվում է գերահավաք, ինչը պարտություն է: Խաղաթղթերի հավաքն առաջինը միշտ սկսում է խաղացողը և, եթե նրա խաղաթղթերի համակցությունը գերազանցում է 21-ը, նա համարվում է պարտված, նույնիսկ եթե խաղարկողի խաղաթղթերի համակցությունը նույնպես գերազանցում է 21-ը: Եթե խաղարկողի մոտ գերահավաք է, ապա մնացած բոլոր խաղացողները, բացառությամբ այն խաղացողների, որոնց խաղաթղթերի համակցությունները գերազանցել են 21-ը, համարվում են հաղթած:
Խաղարկողը չունի ընտրության իրավունք, նրա համար խաղն ընթանում է կոնկրետ ֆիքսված կանոններով: Խաղարկողը պետք է վերցնի այնքան խաղաթուղթ, քանի դեռ այդ խաղաթղթերի համակցությունը չի գերազանցել 16 միավորը, և դադարեցնի խաղաթուղթ վերցնելը, երբ այդ համակցությունը հավասար է 17 միավորի կամ գերազանցում է 17 միավորը: Եթե խաղարկողի երկու խաղաթղթերից կազմված համակցությունը հավասար է 17 միավորի և այդ երկու խաղաթղթերից մեկը անգամ մեկանոց է, ապա խաղարկողը պետք է դադարեցնի խաղաթուղթ վերցնելը: Եթե արդեն բաժանվել են առաջին երկու խաղաթղթերը, խաղացողը պետք է որոշում ընդունի, թե ինչ քայլեր է ձեռնարկելու, և այդ որոշումը պետք է կայացնի՝ հիմնվելով իր խաղաթղթերի միավորների հանրագումարի և խաղարկողի խաղաթղթի միավորի վրա: Խաղացողը պետք է որոշում ընդունի, թե ստորև բերված քայլերից որոնք ձեռնարկի`
● վերցնել ևս մեկ կամ մի քանի խաղաթուղթ (հիթ) կամ նրան բավարար է իր առաջին երկու խաղաթղթերը և նա խաղաթուղթ չի վերցնում (ստենդ).
● եթե խաղացողի երկու խաղաթղթերն ունեն նույն թվային արժեքները, ապա նա կարող է բաժանել (սփլիթ) այդ զույգը և յուրաքանչյուր խաղաթուղթ դարձնել նոր խաղաձեռքի առաջին խաղաթուղթ` դնելով իր սկզբնական խաղադրույքի չափով ևս մեկ խաղադրույք: Այդ դեպքում խաղարկողը խաղացողի կիսված խաղաձեռքի երկու հատվածներում բաժանում է մեկական խաղաթուղթ ևս, և որոշումը խաղացողը սկսում է կայացնել նույն կարգով՝ ձախից աջ, իր արդեն երկու խաղաձեռքերի համար: Այդ դեպքում խաղացողը չի զբաղեցում ևս մի խաղադաշտ, պարզապես իր արդեն զբաղեցրած խաղադաշտում խաղը շարունակում է երկու խաղաձեռքով․
● խաղացողը կարող է կրկնապատկել (դաբլ դաուն) խաղադրույքը: Դա նշանակում է, որ խաղացողը սկզբնական խաղադրույքի չափով դնում է խաղադրույք և ստանում միայն մեկ խաղաթուղթ, ու հաղթելու դեպքում սկզբնական խաղադրույքի կրկնակի չափով ստանում է շահումը.
● խաղացողը, անկախ խաղարկողի խաղաթղթի միավորային արժեքից, կարող է հրաժարվել (սարանդր) խաղից` հրաժարման համար ստանալով սկզբնական խաղադրույքի կեսը: Ընդ որում, խաղարկողը խաղացողներին ըստ խաղադաշտերի, խաղից հրաժարվելու մասին հերթականությամբ հարցնում է յուրաքանչյուր համակցությունը խաղարկելիս.
● խաղացողը կարող է ապահովագրել իր սկզբնական խաղադրույքը խաղարկողի «Բլեքջեք»-ից, եթե խաղարկողի բաց խաղաթուղթը մեկանոց է: Նա իր սկզբնական խաղադրույքի կեսի չափով սեղանի ապահովագրում (ինշուրանս) դաշտում դնում է խաղադրույք: Ապահովագրության խաղադրույքը վճարվում է 2-ը 1-ի հարաբերակցությամբ` հօգուտ խաղացողի, եթե պարզվում է, որ խաղարկողի համակցությունը «Բլեքջեք» է: Եթե խաղարկողի համակցությունը «Բլեքջեք» չէ, ապա խաղարկողը ստանում է «Ապահովագրում» դաշտում դրված խաղադրույքը և շարունակում խաղը.
● խաղացողը, որի խաղաթղթերի համակցությունը «Բլեքջեք» է, իսկ խաղարկողի խաղաթուղթը մեկանոց, կարող է նախընտրել, բացի իր սկզբնական խաղադրույքից վերցնել հավասար գումար (իվն մանի), այսինքն վճարել իր սկզբնական խաղադրույքի չափով (ոչ թե 3-ը 2-ի հարաբերակցությամբ, ինչպես վճարվում է «Բլեքջեք»-ի ժամանակ), քանի որ այս դեպքում հնարավոր է, որ խաղարկողի խաղաթղթերի համակցությունը նույնպես լինի «Բլեքջեք»:
Շահումներ
1. «Բլեքջեք» համակցությամբ խաղաձեռքի դեպքում վճարվում է շահում 3:2 գործակցով:
2. Հաղթող համակցությամբ խաղաձեռքի դեպքում վճարվում է շահում 1:1 գործակցով:
3. Եթե խաղարկողը կազմել է «Բլեքջեք» համակցությամբ խաղաձեռք, խաղացողին առաջարկված «Ապահովագրություն» խաղադրույքի դեպքում վճարվում է շահում 2:1 գործակցով:
«Բլեքջեք» խաղում, բացի վերը նշված հիմնական խաղադրույքների երեք շահումներից, խաղացողներն ունեն հնարավորություն շահելու նաև լրացուցիչ խաղադրույքներով, որոնք շահում են անկախ հիմնական խաղադրույքի ելքից:
Կատարյալ զույգ (Խաղացողին բաժանված առաջին երկու խաղաթղթով կազմված զույգեր)
Համակցություններ |
Շահումներ |
Նույն խաղաթղթերի զույգ (օր.՝ երբ խաղացողի առաջին 2 խաղաթղթերը սրտի ութ են` 8♥, 8♥) |
25:1 |
Միագույն խաղաթղթերի զույգ (օր.՝ երբ խաղացողի առաջին 2 խաղաթղթերը սրտի և ագուռի յոթ են՝ 7♥, 7♦ ) |
12:1 |
Տարբեր գույնի խաղաթղթերով զույգ (օր.՝ երբ խաղացողի առաջին 2 խաղաթղթերը սրտի և խաչի տաս են՝ 10♥, 10♣) |
6:1 |
21+3 (Խաղացողի նախնական երկու խաղաթղթով և խաղարկողի առաջին խաղաթղթով կազմված համակցությունները)
Համակցություններ |
Շահումներ |
Նույն 3 խաղաթուղթ (օր.՝ երբ խաղացողի առաջին 2 խաղաթղթերը և խաղարկողի առաջին խաղաթուղթը սրտի 6 են՝ 6♥, 6♥, 6♥) |
100:1 |
Նույնատիպ 3 հաջորդականություն (օր.՝ երբ խաղացողի առաջին 2 խաղաթղթերը և խաղարկողի առաջին խաղաթուղթը միասին ագուռի հաջորդականություն են կազմում՝ 10♦, 9♦, 8♦) |
40:1 |
Խառը եռյակ (օր.՝ երբ խաղացողի առաջին 2 խաղաթղթերը և խաղարկողի առաջին խաղաթուղթը նույնարժեք են և տարբեր տիպի՝ K♣, K♥, K♠) |
30:1 |
Ցանկացած 3 հաջորդականություն (օր.՝ երբ խաղացողի առաջին 2 խաղաթղթերը և խաղարկողի առաջին խաղաթուղթը միասին հաջորդականություն են կազմում՝ 10♣, 9♠, 8♦) |
10:1 |
Ցանկացած 3 նույնատիպ (օր.՝ երբ խաղացողի առաջին 2 խաղաթղթերը և խաղարկողի առաջին խաղաթուղթը նույնատիպ են՝ T♥, 2♥, 7♥) |
5:1 |
Որոշ Բլեքջեք խաղերում խաղացողը կարող է կատարել նաև հետևյալ լրացուցիչ խաղադրույքները, որոնք շահում են անկախ հիմանական խաղադրույքի ելքից:
Նույնատիպ խաղաթղթեր (Suit’em Up) (խաղադրույքը հաղթում է, եթե խաղացողի նախնական երկու խաղաթղթերը նույնատիպ են):
Խաղադրույք |
Վճարում |
Նույնատիպ մեկանոցներ (օր.՝ երկու խաչի մեկանոց՝ A♣A♣) |
60 : 1 |
Նույնատիպ բլեքջեք (օր.՝ երկու խաչի խաղաքարտ`խաչի մեկանոց A♣ և խաչի թագուհի Q♣) |
10 : 1 |
Նույնատիպ զույգ (օր.՝ երկու ագռավի 10՝ 10♠10♠) |
5 : 1 |
Նույնատիպ տասնմեկ (օր.՝ ագուռի 5 և ագուռի 6՝ 5♦6♦) |
3 : 1 |
Ցանկացած նույնատիպ (օր.՝ սրտի 8 և սրտի 6՝ 8♥6♥) |
2 : 1 |
Լաքի լաքի (Lucky lucky) խաղադրույքի հաղթող համակցություններն են.
Խաղադրույք |
Վճարում |
Նույնատիպ 777 (օր.՝ երեք ագռավի 7` 7♠7♠7♠) |
200 : 1 |
Նույնատիպ 678 (օր.՝ ագռավի 6, 7, 8՝ 6♠7♠8♠) |
100 : 1 |
Ցանկացած 777 (օր.՝ երեք սրտի, ագուռի և ագռավի 7՝ 7♥7♦7♠) |
50 : 1 |
Ցանկացած 678 (օր.՝ սրտի 6, ագուռի 7 և ագռավի 8՝ 6♥7♦8♠) |
30 : 1 |
Նույնատիպ 21 (նույնատիպ երեք խաղաթուղթ, որոնց ընդհանուր արժեքը 21 է) |
15 : 1 |
Ցանկացած 21 (ցանկացած տիպի երեք խաղաթուղթ, որոնց ընդհանուր արժեքը 21 է) |
3 : 1 |
Ցանկացած 20 (ցանկացած տիպի երեք խաղաթուղթ, որոնց ընդհանուր արժեքը 20 է) |
2 : 1 |
Ցանկացած 19 (ցանկացած տիպի երեք խաղաթուղթ, որոնց ընդհանուր արժեքը 19 է) |
2 : 1 |
Բասթր բլեքջեք (խաղադրույքը հաղթում է, երբ խաղարկողը պարտվում է: Վճարման գումարը կախված է խաղարկողի վերցրած խաղաթղթերի քանակից).
Խաղադրույք |
Վճարում |
8+ խաղաթղթեր |
250 : 1 |
7 խաղաթղթեր |
100 : 1 |
6 խաղաթղթեր |
50 : 1 |
5 խաղաթղթեր |
9 : 1 |
3 կամ 4 խաղաթղթեր |
2 : 1 |
ՔՐԵՅԶԻ 7 (CRAZY 7) – հավելյալ խաղադրույք է, որի շահումը կախված է խաղացողի առաջին երեք խաղաքարտից։ Եթե առաջին խաղաքարտը 7 է, ապա խաղացողը շահում է 5։1 հարաբերակցությամբ: Եթե երկրորդ խաղաքարտը նույնպես 7 է, ապա վճարումն ավելի մեծ է: Եթե խաղացողը անում է Հիթ կամ Սփլիթ, և երրորդ խաղաքարտը նույնպես 7 է, ապա վճարումն էլ ավելի է մեծանում: Իսկ ամենաբարձր վճարումն է 2000։1, որը վճարվում է, եթե յոթերը նույն երանգի են:
- Նույն երանգի 7-7-7 (Suited) (օրինակ՝ երեք խաղաքարտ սրտի 7)
- Տարբեր երանգի 7-7-7 (Unsuited) (օրինակ՝ սրտի 7, խաչի 7 և ագուռի 7)
- Նույն երանգի 7-7 (Suited) (օրինակ՝ երկու խաչի 7)
- Տարբեր երանգի 7-7 (Unsuited) – (օրինակ՝ խաչի 7 և ագուռի 7)
- Ցանկացած երանգի 7 (օրինակ՝ ագռավի 7)
7-երը բաժանելիս (Սփլիթ)՝ եթե առաջին ձեռքին տրված երկրորդ խաղաքարտը 7 է, այն կհաշվարկվի որպես երրորդ խաղաքարտ։ Եթե խաղարկողը «Փիք» է անում ունենալու Բլեքջեք և նա ունի Բլեքջեք, ապա 3-րդ խաղաքարտը չի բաժանվում՝ հնարավոր 7-7-7 համակցություն կազմելու համար: Քրեյզի 7 (CRAZY 7) հավելյալ խաղադրույքը պետք է կատարել մինչև խաղաքարտերի բաժանումը՝ տեղադրելով խաղադրույքը Քրեյզի 7 (CRAZY 7) նշագրումով հատուկ հատվածում։
Վճարման աղյուսակ
Համակցություն |
Վճարում |
Նույն երանգի 7-7-7 (Suited) |
2000 ։ 1 |
Տարբեր երանգի 7-7-7 |
500 ։ 1 |
Նույն երանգի 7-7 (Suited) |
150 ։ 1 |
Տարբեր երանգի 7-7 |
25 ։ 1 |
7 |
5 ։ 1 |
ՀՈԹ 3 (HOT 3) – հավելյալ խաղադրույք է, որի շահումը կախված է խաղացողի առաջին երկու և խաղարկողի բաց խաղաքարտերի համակցությունից։
Հոթ 3 (HOT 3) հավելյալ խաղադրույքի վճարման աղյուսակ՝
Համակցություն |
Վճարում |
Ցանկցած երանգի 7-7-7 (unsuited) |
100 ։1 |
Ձեռքի տոտալ 21, ցանկցած երանգի |
4 ։1 |
Ձեռքի տոտալ 21, նույն երանգի |
20 ։1 |
Ձեռքի տոտալ 20, նույն երանգի |
2։1 |
Ձեռքի տոտալ 19, նույն երանգի |
1։1 |
7 քարտ Չարլի (7 Card Charlie)
7 քարտ Չարլի (7 Card Charlie) կանոն – այն ձեռքն, որ խաղացողը կունենա 7 խաղաքարտ առանց պարտվելու: Սփլիթ (Split) որոշման դեպքում ձեռքերից ամեն մեկը կհաշվարկվի առանձին։ Այս դեպքում խաղադրույքը ավտոմատ կերպով հաղթում է, բացառությամբ այն դեպքերի, երբ խաղարկողը ունենում է Բլեքջեք:
7 քարտ Չարլի (7 Card Charlie) կանոնը գործում է հիմնական խաղադրույքների համար:
ՀԵՏԻՆ ԽԱՂԱԴՐՈՒՅՔ (BET BEHIND)
«Հետին խաղադրույք» ֆունկցիայի շնորհիվ խաղացողը կարող է կատարել խաղադրույք այլ խաղացողին բաժանված համակցությամբ խաղաձեռքի վրա: «Հետին խաղադրույք» ֆունկցիայով կատարված խաղադրույքի արդյունքը կախված է հիմնական խաղացողի խաղաձեռքի արդյունքից: Շահումի դեպքում այն կբաժանվի «Հետին խաղադրույք» ֆունկցիայով խաղադրույք կատարողի և տվյալ խաղացողի միջև: «Հետին խաղադրույք» ֆունկցիայով կատարված խաղադրույքների համար սահմանված են շահումների նույն գործակիցները, որոնք սահմանված են «Բլեքջեք» խաղում:
Խաղացողը կարող է կատարել «Հետին խաղադրույք» ֆունկցիայով խաղադրույք՝ անկախ այն բանից, թե արդյոք զբաղեցրել է տեղ «Բլեքջեք»-ի խաղասեղանի մոտ և ցանկանում է խաղալ սեփական խաղաձեռքով, թե՝ ոչ։ Սակայն խաղացողը չի կարող կատարել «Հետին խաղադրույք» ֆունկցիայով խաղադրույք իր իսկ խաղաձեռքի վրա: Խաղացողը կարող է կատարել խաղադրույք այլ խաղացողի զբաղեցրած տեղում հասանելի ցանկացած ակտիվացված «Հետին խաղադրույքներ» դաշտում մինչ խաղադրույքների ընդունման ավարտը: Եթե խաղացողը կատարի «Հետին խաղադրույք» ֆունկցիայով խաղադրույք և տվյալ տեղը զբաղեցրած խաղացողը որոշում կայացնի չմասնակցել տվյալ խաղափուլին, «Հետին խաղադրույք» կատարած խաղացողի խաղադրույքն անմիջապես հետ կվերադարձվի: Տվյալ խաղափուլում բոլոր որոշումները կայացվում են «Բլեքջեք»-ի յուրաքանչյուր նստատեղում ցուցադրված անվամբ խաղացողների կողմից: Ըստ ցանկության, խաղացողը կարող է որոշում կայացնել օգտվել «Ապահովագրությունից» այն դեպքում, երբ խաղարկողի բաց խաղաքարտը մեկանոց է: Խաղացողը կարող է նաև նախօրոք, ըստ ցանկության, որոշում կայացնել կրկնապատկել խաղադրույքը, երբ այն խաղացողը, որի խաղաձեռքի վրա խաղադրույք է կատարել, ընտրել է կրկնապատկել խաղադրույքը կամ կատարել «սփլիթ» տարբերակներից մեկը: Հետագայում խաղացողը հնարավորություն ունի փոփոխելու այս կարգավորումները, նաև կարող է հանել «ԹՈՒՅԼ ՏԱԼ ԱՅԼ ԽԱՂԱՑՈՂՆԵՐԻՆ ԿԱՏԱՐԵԼ ՀԵՏԻՆ ԽԱՂԱԴՐՈՒՅՔ» հրահանգի նշանը, եթե չի ցանկանում, որպեսզի որևէ խաղացող կատարի տվյալ խաղադրույքը իր կատարած խաղադրույքի վրա:
ՈՒԱՆ ԲԼԵՔՋԵՔ (ONE BLACKJACK)
Ուան Բլեքջեք խաղը ներառում է Բլեքջեքի բոլոր կանոնները մեկ բացառությամբ՝ խաղացողը չի կարող Հիթ (Hit) անել մեկանոցների Սփլիթի (Split) վրա։
Վեց քարտ Չարլի (Six Card Charlie) կանոն – այն ձեռքն, որը բաղկացած կլինի ընդհանուր արժեքով 21 կամ պակաս վեց խաղաքարտերից, ավտոմատ կերպով հաղթում է ըստ Վեց քարտ Չարլի (Six Card Charlie) կանոնի: Սփլիթ (Split) որոշման դեպքում ձեռքերից ամեն մեկը կհաշվարկվի առանձին։
ԻՆՖԻՆԻՏ ՖՐԻ ԲԵԹ ԲԼԵՔՋԵՔ (INFINITE FREE BET BLACKJACK)
Ինֆինիտ Ֆրի Բեթ Բլեքջեք խաղը ներառում է Բլեքջեքի բոլոր սովորական խաղադրույքները, ինչպես նաև չորս տեսակի հավելյալ խաղադրույքներ և Վեց քարտ Չարլի (Six Card Charlie) կանոնը: Եթե խաղացողի առաջին երկու խաղաքարտերը կազմում են 9, 10 կամ 11 միավոր, խաղացողը ավտոմատ կերպով ստանում է Անվճար կրկնապատկում (Free Double) կատարելու հնարավորություն, ինչը նշանակում է, որ խաղացողի սկզբնական խաղադրույքին կավելանա նույն չափով անվճար խաղադրույքի գումար, եթե խաղացողը ընտրում է Կրկնապատկել տարբերակը: Այնուհետև խաղացողը ստանում է ևս մեկ խաղաքարտ՝ փորձելով հաղթել խաղարկողի ձեռքը:
Բոլոր մյուս դեպքերում խաղացողը կարող է սեղմել «Կրկնապատկել»: Սա թույլ է տալիս խաղացողին կրկնապատկել իր հիմնական խաղադրույքը և ստանալ ևս մեկ խաղաքարտ: Եթե խաղացողի սկզբնական ձեռքը հավասար արժեք ունեցող զույգ խաղաքարտեր են, նա կարող է որոշել զույգը բաժանել (Սփլիթ)՝ ստեղծելով երկու առանձին ձեռքեր։
Եթե խաղացողը ընտրում է Սփլիթ, նա ստանում է «Անվճար Սփլիթ» բոլոր զույգերի վրա, բացառությամբ 10-ի, ինչը նշանակում է, որ խաղացողի սկզբնական խաղադրույքը դրվում է առաջին ձեռքում, և խաղացողը ստանում է նույն գումարի Անվճար խաղադրույք իր երկրորդ ձեռքի համար:
ՓԱՈՒԸՐ ԲԼԵՔՋԵՔ (POWER BLACKJACK)
Փաուր Բլեքջեքում հնարավոր է կրկնապատկել, եռապատկել կամ քառապատկել խաղադրույքը ցանկացած երկու սկզբնական խաղաքարտերի դեպքում՝ նույնիսկ Սփլիթից հետո: Կրկնապատկել, եռապատկել կամ քառապատկել տարբերակը ընտրելուց հետո կբաժանվի միայն մեկ լրացուցիչ խաղաքարտ և խաղադրույքը կավելանա՝ կախված նրանից, թե որ բազմապատկիչն է ընտրվել՝ 2x, 3x կամ 4x:
Խաղարկողը ստուգում է Զինվորով, Թագուհիով, Արքայով և Մեկանոցով Բլեքջեքի առկայությունը։
Խաղում օգտագործվում է խաղաքարտերի 8 կապուկ՝ յուրաքանչյուրից հանված 9 և 10։ Պատկերներով խաղաքարտերը մնում են կապուկների մեջ։ Դա նշանակում է, որ ի տարբերություն սովորական Բլեքջեքի, խաղաքարտերը 64-ով պակաս են, քանի որ կապուկներում բացակայում են 9-երը և 10-երը։
ԿԼԱՍԻԿ ՖՐԻԲԵԹ ԲԼԵՔՋԵՔ (CLASSIC FREE BET BLACJACK)
Կլասիկ Ֆրիբեթ Բլեքջեքը առանձնանում է անվճար խաղադրույքներով և 22 միավորանոց խաղարկողի ձեռքով, ինչը խաղացողի պարտության դեպքում հանգեցնում է Ոչ ոքիի: Կան Անվճար կրկնապատկում (Free Double Down) խաղադրույքներ հստակ 9, 10 կամ 11 միավորանոց ձեռքերի վրա և «Անվճար Սփլիթ» (Free Split) խաղադրույքներ ընտրված զույգերի վրա (բոլոր զույգերը, բացառությամբ 10, J, Q և K): Եթե նշված պայմանները բավարարվում են, ապա ավտոմատ կերպով առաջարկվում են անվճար խաղադրույքներն:
12.3. ՀԻՆԳԽԱՂԱԹՂԹԱՆԻ ՊՈԿԵՐ
Խաղին մասնակցում է խաղաթղթերի կապուկ՝ 52 խաղաթղթով` 4 երանգներից յուրաքանչյուրում (ագռավ, խաչ, ագուռ և սիրտ) երկուսանոցից մինչև մեկանոց: Յուրաքանչյուր երանգի ամենաբարձր խաղաթուղթը մեկանոցն է, ամենափոքր խաղաթուղթը` երկուսանոցը:
«Պոկեր» թղթախաղը հիմնվում է 5 խաղաթղթերի համակցությունների աստիճանների վրա, այն խաղում են հատուկ խաղասեղանի վրա, ուր յուրաքանչյուր խաղացողի առջև պատկերված են խաղագումարի` անտեի (կոնի), կրկնապատկման` ռեյզի (խաղագումար) և դեպոզիտի` բոնուսի վանդակները: Բոլոր խաղացողները, անկախ մեկը մյուսից, խաղում են ընդդեմ խաղարկողի:
Խաղարկողը ձախից աջ խաղացողներին և իրեն բաժանում է 5-ական խաղաթուղթ` երեսով ներքև (փակ), բացառությամբ խաղարկողի մեկ խաղաթղթի, որը դրվում է երեսով վերև (բաց): Մինչև բաժանման ավարտը խաղացողներն իրավունք չունեն ձեռք տալու խաղաթղթերը:
Ծանոթանալով խաղաթղթերին` խաղացողը որոշում է դրանց արժեքը: Խաղի իմաստը կայանում է նրանում, որ խաղացողը վերջին հաշվով պետք է իր խաղաթղթերը համեմատի խաղարկողի խաղաթղթերի հետ․ ում խաղաթղթերն ավելի բարձր են, որակավորվող համակցություն ունեն, նա էլ համարվում է հաղթող: Խաղաթղթերի համակցությունները, ամենացածր արժեք ունեցողից մինչև ամենաբարձր արժեք ունեցողը, հետևյալն են.
NN |
Խաղաթղթերի համակցությունը |
1 |
Մեկ նույնարժեք զույգ կամ ցածր՝ մեկանոց-թագավոր |
2 |
2 զույգ |
3 |
3 նույնարժեք (թրիս) |
4 |
Ցանկացած 5 հաջորդականություն (սթրեյթ) |
5 |
Ցանկացած 5 նույնատիպ (ֆլաշ) |
6 |
1 զույգ և 3 նույնարժեք (ֆուլ հաուզ) |
7 |
4 նույնարժեք (քառե) |
8 |
Նույնատիպ 5 հաջորդականություն (սթրեյթ ֆլաշ) |
9 |
Նույնատիպ 5 հաջորդականություն, որն ավարտվում է մեկանոցով (ռոյալ ֆլաշ) |
Խաղաթղթերի համակցության արժեքը գնահատելուց հետո խաղացողին հնարավորություն է տրվում ընդունել հետևյալ որոշումներից մեկը.
1. Անմիջապես հանձնվել: Խաղացողը խաղաթղթերը (փակ վիճակում) անմիջապես նետում է խաղասեղանի վրա, նա կորցնում է անտեի մասում դրված գումարը, և իր համար խաղն ավարտվում է:
2. Շարունակել խաղը` հաշվի առնելով խաղաթղթերի առավելությունը: Խաղացողն անտեի մասում դրված գումարի կրկնակի չափով գումար է դնում խաղասեղանի կրկնապատկման մասում (ռեյզ) և միևնույն ժամանակ կարող է իր խաղաթղթերը փակ վիճակում դնել խաղասեղանին:
Խաղացողի կողմից N 2 որոշումն ընդունվելուց հետո խաղարկողը բացում է իր մնացած 4 խաղաթղթերը, որից հետո խաղարկողի հինգ խաղաթղթերի համակցությունը համեմատվում է խաղացողների խաղաթղթերի համակցության հետ: Երբ խաղարկողի մոտ չկա խաղաթղթերի որակավորվող համակցություն, այսինքն, խաղարկողը չունի խաղին մասնակցելու խաղաթղթերի գոնե նվազագույն համակցում (մեկանոց, թագավոր), ապա խաղացողներին վերադարձվում է իր կողմից դրված անտեի և անտեի կրկնակի չափով (ռեյզ) գումարը (խաղացողի կողմից դրված կոնը և կրկնապատկումը) ու վճարվում է լրացուցիչ գումար` խաղացողի կողմից դրված անտեի չափով: Եթե խաղացողի խաղաթղթերի համակցությունն ավելի փոքր արժեք ունի, քան խաղարկողի խաղաթղթերի համակցությունը, ապա խաղացողը կորցնում է իր դրած խաղագումարները (խաղացողի կողմից դրված կոնը և կրկնապատկումը): Եթե խաղացողի և խաղարկողի խաղաթղթերի համակցություններն ունեն միևնույն արժեքը, ապա հաջորդաբար համեմատվում են խաղացողի և խաղարկողի խաղացող համակցությանը չմասնակցող ամենամեծ արժեք ունեցող խաղաթղթերը․ ում խաղացող համակցությանը չմասնակցող ամենամեծ արժեք ունեցող խաղաթուղթն ավելի բարձր արժեք ունի, նա էլ համարվում է հաղթող: Բոլոր խաղաթղթերի (և՛ համակցության, և՛ համակցությանը չմասնակցող) արժեքի հավասարության դեպքում խաղացողը հետ է վերցնում իր դրած խաղագումարները (խաղացողի կողմից դրված կոնը և կրկնապատկումը), և խաղն սկսում է նորից: Եթե խաղացողի խաղաթղթերի համակցումն ավելի մեծ արժեք ունի, քան խաղարկողի խաղաթղթերի որակավորվող համակցությունը, ապա խաղացողին վերադարձվում է անտեի և անտեի կրկնակի չափով (ռեյզ) գումարը (խաղացողի կողմից դրված կոնը և կրկնապատկումը), վճարվում է խաղացողի կողմից դրված անտեի գումարի չափով գումար, ինչպես նաև շահման լրացուցիչ գումար` հետևյալ աղյուսակի համաձայն.
Խաղաթղթերի համակցությունը |
Շահման լրացուցիչ գումարի բազմապատիկը (բազմապատկվում է կրկնապատկման (ռեյզ) գումարով) |
Մեկ նույնարժեք զույգ կամ ցածր` մեկանոց-թագավոր |
2 |
2 զույգ |
3 |
3 նույնարժեք (թրիս) |
4 |
Ցանկացած 5 հաջորդականություն (սթրեյթ) |
5 |
Ցանկացած 5 նույնատիպ (ֆլաշ) |
6 |
1 զույգ և 3 նույնարժեք (ֆուլ հաուզ) |
8 |
4 նույնարժեք (քառե) |
30 |
Նույնատիպ 5 հաջորդականություն (սթրեյթ ֆլաշ) |
75 |
Նույնատիպ 5 հաջորդականություն, որն ավարտվում է մեկանոցով (ռոյալ ֆլաշ) |
125 |
Խաղին միանգամից կարող են մասնակցել այնքան խաղացողներ, որքան սեղանի վրա կան կոնի (անտեի) համար նախատեսված տեղեր:
Եթե խաղացողին բաժանվել է սխալ թվով խաղաթուղթ, ապա նրա համակցումը չի հաշվվում և խաղացողին վերադարձվում է իր կողմից դրված խաղագումարներն ու վճարվում տուգանք` իր կողմից դրված կոնի (անտեի) 50 տոկոսի չափով: Եթե խաղարկողի կողմից իրեն 5-ի փոխարեն բաժանվել է 4 խաղաթուղթ, ապա նա պետք է իրեն բաժանի լրացուցիչ խաղաթուղթ` համակցումը լրացնելու համար: Խաղարկողի կողմից իրեն խաղաթղթերի ցանկացած այլ սխալ բաժանումը հանգեցնում է բոլոր համակցումների զրոյացմանը, խաղացողների դրված խաղագումարների վերադարձմանը և խաղացողներին նրանց դրած կոնի (անտեի) 50 տոկոսի չափով տուգանքի վճարմանը:
ԿԱԶՄԱԿԵՐՊՉԻ ԿՈՂՄԻՑ ՏՐՎՈՂ ԱՌԱՎԵԼՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
Կրկնակի խաղատեղով խաղ
Խաղացողն իր ցանկությամբ կարող է խաղին մասնակցել միաժամանակ մեկից ավելի խաղատեղերով: Այդ ժամանակ խաղացողը անտեի չափով խաղագումարներ է դնում խաղատեղերի համար նախատեսված անտեների վրա: Խաղացողը, խաղալով մի քանի խաղատեղով, խաղաթղթերը պետք է նայի հաջորդաբար: Խաղը սկսվում է խաղարկողի կողմից ձախից առաջին խաղատեղում դրված խաղաթղթերի վերլուծությունից ու որոշման ընդունումից, և միայն դրանից հետո խաղացողն իրավունք է ստանում նայել մյուս խաղատեղում (կամ խաղատեղերում) դրված խաղաթղթերը և որոշում ընդունել մնացած խաղատեղերի խաղաթղթերի վերաբերյալ:
Բոնուս
Կազմակերպիչը կարող է նաև որոշակի համակցումների ստացման դեպքում երաշխավորված շահումների ստացման հնարավորություն ընձեռել խաղացողներին, որից օգտվելու համար խաղի սկզբում, բացի սովորական անտեում դրված գումարից, խաղացողը կարող է հավելյալ գումար դնել խաղասեղանի վրա գտնվող բոնուս մասում` կազմակերպչի սահմանած չափով, բայց ոչ ավելի, քան կոնին (անտեին) դրվող խաղագումարի 50 տոկոսը: Այս խաղագումարը խաղացողին հնարավորություն է ընձեռում, անկախ խաղարկողի խաղաթղթերի զուգակցումից և իր խաղաթղթերի համակցության՝ խաղարկողի խաղաթղթերի համակցությունից ավելի արժեքավոր լինելուց, ցանկացած 5 նույնատիպ (ֆլաշ), մեկ զույգ և 3 նույնարժեք (ֆուլ հաուզ), 4 նույնարժեք (քառե), նույնատիպ 5 հաջորդականություն (սթրեյթ ֆլաշ) կամ նույնատիպ 5 հաջորդականություն, որն ավարտվում է մեկանոցով (ռոյալ ֆլաշ) համակցումներ ունենալու դեպքում ստանալ որոշակի շահում` կազմակերպչի սահմանած չափով: Բոնուսի վրա դրված գումարը ոչ մի ազդեցություն չի ունենում խաղի ընթացքի վրա:
Կազմակերպիչը պարտավոր է նշել բոնուսի շահման բազմապատիկները` յուրաքանչյուր համակցության դեպքում:
12.4. ՀԻՆԳԽԱՂԱԹՂԹԱՆԻ ՊՈԿԵՐ` ԽԱՂԱԹՂԹԻ ՓՈԽԱՆԱԿՈՒԹՅԱՄԲ
Խաղին մասնակցում է խաղաթղթերի կապուկ` 52 խաղաթղթով` 4 երանգներից յուրաքանչյուրում (ագռավ, խաչ, ագուռ և սիրտ) երկուսանոցից մինչև մեկանոց: Յուրաքանչյուր երանգի ամենաբարձր խաղաթուղթը մեկանոցն է, ամենափոքր խաղաթուղթը` երկուսանոցը:
«Պոկեր» թղթախաղը հիմնվում է 5 խաղաթղթերի համակցությունների աստիճանների վրա, որը խաղում են հատուկ խաղասեղանի վրա, ուր յուրաքանչյուր խաղացողի առջև պատկերված են խաղագումարի` անտեի (կոնի), կրկնապատկման` ռեյզի (խաղագումարի) և դեպոզիտի` բոնուսի վանդակները: Բոլոր խաղացողները, անկախ մեկը մյուսից, խաղում են ընդդեմ խաղարկողի:
Խաղարկողն իր կողմից ձախից աջ խաղացողներին և իրեն բաժանում է 5-ական խաղաթուղթ` երեսով ներքև (փակ), բացառությամբ խաղարկողի մեկ խաղաթղթի, որը դրվում է երեսով վերև (բաց): Մինչև բաժանման ավարտը խաղացողներն իրավունք չունեն ձեռք տալու խաղաթղթերը:
Ծանոթանալով խաղաթղթերին` խաղացողը որոշում է դրանց արժեքը: Խաղի իմաստը կայանում է նրանում, որ խաղացողը վերջին հաշվով պետք է իր խաղաթղթերը համեմատի խաղարկողի խաղաթղթերի հետ․ ում խաղաթղթերն ավելի բարձր են, որակավորվող համակցություն ունեն, նա էլ համարվում է հաղթող: Խաղաթղթերի համակցությունները, ամենացածր արժեք ունեցողից մինչև ամենաբարձր արժեք ունեցողը, հետևյալն են.
NN |
Խաղաթղթերի համակցությունը |
1. |
Մեկ նույնարժեք զույգ կամ ցածր` մեկանոց-թագավոր |
2. |
2 զույգ |
3. |
3 նույնարժեք (թրիս) |
4. |
Ցանկացած 5 հաջորդականություն (սթրեյթ) |
5. |
Ցանկացած 5 նույնատիպ (ֆլաշ) |
6. |
1 զույգ և 3 նույնարժեք (ֆուլ հաուզ) |
7. |
4 նույնարժեք (քառե) |
8. |
Նույնատիպ 5 հաջորդականություն (սթրեյթ ֆլաշ) |
9. |
Նույնատիպ 5 հաջորդականություն, որն ավարտվում է մեկանոցով (ռոյալ ֆլաշ) |
Խաղաթղթերի համակցության արժեքը գնահատելուց հետո խաղացողին հնարավորություն է տրվում ընդունել հետևյալ որոշումներից մեկը.
1. Անմիջապես հանձնվել: Խաղացողը խաղաթղթերը (փակ վիճակում) անմիջապես նետում է խաղասեղանի վրա, նա կորցնում է անտեի մասում դրված գումարը, և իր համար խաղն ավարտվում է:
2. Շարունակել խաղը` հաշվի առնելով խաղաթղթերի առավելությունը: Խաղացողն անտեի մասում դրված գումարի կրկնակի չափով գումար դնում է խաղասեղանի կրկնապատկման մասում (ռեյզ) և միևնույն ժամանակ կարող է իր խաղաթղթերը փակ վիճակում դնել խաղասեղանին:
3. Յուրաքանչյուր խաղացող իր ցանկությամբ կարող է գնել ևս մեկ խաղաթուղթ` նախօրոք վերադարձնելով իր մոտ եղած 5 խաղաթղթերից որևէ մեկը և, միաժամանակ, վճարելով անտեի մասում դրված գումարի չափով գումար: Խաղարկողն անմիջապես վերցնում է համապատասխան գումարն ու խաղացողի վերադարձրած մեկ խաղաթուղթը և փոխարենը խաղացողին տալիս նոր խաղաթուղթ: Խաղացողը նորից գնահատում է իր 5 խաղաթղթերը: Եթե փոփոխությունը համարվում է հաջողված, ապա այս դեպքում խաղացողն իր ցանկությամբ կարող է ընդունել N 2 որոշումը, իսկ հակառակ դեպքում` N 1 որոշումը:
Դրանից հետո խաղարկողը բացում է իր մնացած 4 խաղաթղթերը, որից հետո խաղարկողի 5 խաղաթղթերի համակցությունը համեմատվում է խաղացողների խաղաթղթերի համակցության հետ: Եթե խաղարկողի մոտ չկա խաղաթղթերի որակավորվող համակցություն, այսինքն խաղարկողը չունի խաղին մասնակցելու խաղաթղթերի գոնե նվազագույն համակցում (մեկանոց-թագավոր), ապա խաղացողին վերադարձվում է իր կողմից դրված անտեի ու անտեի կրկնակի չափով (ռեյզ) գումարը (խաղացողի կողմից դրված կոնը և կրկնապատկումը) և վճարվում է լրացուցիչ գումար` խաղացողի կողմից դրված անտեի չափով: Եթե խաղացողի խաղաթղթերի համակցությունն ավելի փոքր արժեք ունի, քան խաղարկողի խաղաթղթերի համակցությունը, ապա խաղացողը կորցնում է իր դրած խաղագումարները (խաղացողի կողմից դրված կոնը և կրկնապատկումը): Եթե խաղացողի և խաղարկողի խաղաթղթերի համակցություններն ունեն միևնույն արժեքը, ապա հաջորդաբար համեմատվում են խաղացողի և խաղարկողի խաղացող համակցությանը չմասնակցող ամենամեծ արժեք ունեցող խաղաթղթերը․ ում խաղացող համակցությանը չմասնակցող ամենամեծ արժեք ունեցող խաղաթուղթն ավելի բարձր արժեք ունի, նա էլ համարվում է հաղթող: Բոլոր խաղաթղթերի (և` համակցության, և` համակցությանը չմասնակցող) արժեքի հավասարության դեպքում խաղացողը հետ է վերցնում իր դրած խաղագումարները (խաղացողի կողմից դրված կոնը և կրկնապատկումը), և խաղն սկսում է նորից: Եթե խաղացողի խաղաթղթերի համակցումն ավելի մեծ արժեք ունի, քան խաղարկողի խաղաթղթերի որակավորվող համակցությունը, ապա խաղացողին վերադարձվում է անտեի և անտեի կրկնակի չափով (ռեյզ) գումարը (խաղացողի կողմից դրված կոնը և կրկնապատկումը), վճարվում է խաղացողի կողմից դրված անտեի գումարի չափով գումար, ինչպես նաև շահման լրացուցիչ գումար` հետևյալ աղյուսակի համաձայն.
Խաղաթղթերի համակցությունը |
Շահման լրացուցիչ գումարի բազմապատիկը (բազմապատկվում է կրկնապատկման (ռեյզ) գումարով) |
Մեկ նույնարժեք զույգ կամ ցածր` մեկանոց-թագավոր |
1 |
2 զույգ |
2 |
3 նույնարժեք (թրիս) |
3 |
Ցանկացած 5 հաջորդականություն (սթրեյթ) |
4 |
Ցանկացած 5 նույնատիպ (ֆլաշ) |
5 |
1 զույգ և 3 նույնարժեք (ֆուլ հաուզ) |
7 |
4 նույնարժեք (քառե) |
20 |
Նույնատիպ 5 հաջորդականություն (սթրեյթ ֆլաշ) |
50 |
Նույնատիպ 5 հաջորդականություն, որն ավարտվում է մեկանոցով (ռոյալ ֆլաշ) |
100 |
Խաղին միանգամից կարող են մասնակցել այնքան խաղացողներ, որքան սեղանի վրա կան կոնի (անտեի) համար նախատեսված տեղեր:
Եթե խաղացողին բաժանվել է սխալ թվով խաղաթուղթ, ապա նրա համակցումը չի հաշվվում և խաղացողին վերադարձվում է իր կողմից դրված խաղագումարները ու վճարվում տուգանք` իր կողմից դրված կոնի (անտեի) 50 տոկոսի չափով: Եթե խաղարկողի կողմից իրեն 5-ի փոխարեն բաժանվել է 4 խաղաթուղթ, ապա նա պետք է իրեն բաժանի լրացուցիչ խաղաթուղթ` համակցումը լրացնելու համար: Խաղարկողի կողմից իրեն` խաղաթղթերի ցանկացած այլ սխալ բաժանումը հանգեցնում է բոլոր համակցումների զրոյացմանը, խաղացողների` դրված խաղագումարների վերադարձմանը և խաղացողներին նրանց դրած կոնի (անտեի) 50 տոկոսի չափով տուգանքի վճարմանը:
ԿԱԶՄԱԿԵՐՊՉԻ ԿՈՂՄԻՑ ՏՐՎՈՂ ԱՌԱՎԵԼՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
Բազմակի խաղատեղով խաղ
Խաղացողն իր ցանկությամբ կարող է խաղին մասնակցել միաժամանակ մի քանի խաղատեղով: Այդ ժամանակ խաղացողն անտեի չափով խաղագումարներ է դնում խաղատեղերի համար նախատեսված անտեների վրա: Խաղացողը, խաղալով 2 և ավելի խաղատեղով, խաղաթղթերը պետք է նայի հաջորդաբար: Խաղը սկսվում է խաղարկողի կողմից ձախից առաջին խաղատեղում դրված խաղաթղթերի վերլուծությունից ու որոշման ընդունումից, և միայն դրանից հետո խաղացողն իրավունք է ստանում նայելու մյուս խաղատեղերում դրված խաղաթղթերը և որոշում ընդունելու հաջորդ խաղատեղերի խաղաթղթերի վերաբերյալ:
Բոնուս
Կազմակերպիչը կարող է նաև որոշակի համակցումների ստացման դեպքում երաշխավորված շահումների ստացման հնարավորություն ընձեռել խաղացողներին, որից օգտվելու համար խաղի սկզբում, բացի սովորական անտեում դրված գումարից, խաղացողը կարող է հավելյալ գումար դնել խաղասեղանի վրա գտնվող բոնուս մասում` կազմակերպչի սահմանած չափով, բայց ոչ ավելի, քան կոնին (անտեին) դրվող խաղագումարի 50 տոկոսը: Այս խաղագումարը խաղացողին հնարավորություն է ընձեռում, անկախ խաղարկողի խաղաթղթերի զուգակցումից և իր խաղաթղթերի համակցության՝ խաղարկողի խաղաթղթերի համակցությունից ավելի արժեքավոր լինելուց, ցանկացած 5 նույնատիպ (ֆլաշ), մեկ զույգ և 3 նույնարժեք (ֆուլ հաուզ), 4 նույնարժեք (քառե), նույնատիպ 5 հաջորդականություն (սթրեյթ ֆլաշ) կամ նույնատիպ 5 հաջորդականություն, որն ավարտվում է մեկանոցով (ռոյալ ֆլաշ) համակցումներ ունենալու դեպքում ստանալ որոշակի շահում` կազմակերպչի սահմանած չափով: Բոնուսի վրա դրված գումարը ոչ մի ազդեցություն չի ունենում խաղի ընթացքի վրա: Եթե խաղացողը որոշում է ընդունում փոխել խաղաթղթերից որևէ մեկը, ապա բոնուսի վրա դրված գումարը կորում է:
Կազմակերպիչը պարտավոր է հրապարակել բոնուսի շահման բազմապատիկները` յուրաքանչյուր համակցության դեպքում:
ՌՈՒՍԱԿԱՆ ՊՈԿԵՐ (Russian Poker) խաղի անցկացման կարգը և շահումի տարբերակները
Ռուսական պոկերը խաղում են 52 խաղաքարտից բաղկացած մեկ կապոցով՝ առանց ջոկերների: Խաղի նպատակն է` խաղավարի ձեռքին բացված հինգ խաղաքարտանի համակցությունից բարձր համակցություն ստանալ: Խաղում խաղաձեռքերի դասակարգումն ու համեմատումը կատարվում է ստանդարտ պոկերի կանոններով. ամենացածր համակցությունն այս խաղում Մեկանոց-Արքան է, ամենաբարձրը` Ռոյալ Ֆլաշը: Խաղավարի ձեռքը պետք է որակավորում ունենա Մեկանոց-Արքա կամ ավելի բարձր համակցությամբ, որպեսզի խաղացողը կարողանա հաղթել; հակառակ դեպքում բոլոր Անտե մասնակցության վճարները կվճարվեն 1-ին 1: Եթե խաղավարի ձեռքը որակավորված է (խաղավարի ձեռքին կա առնվազն Մեկանոց-Արքա համակցություն), ապա խաղավարի ձեռքին բացված համակցությունից բարձր համակցություն ունենալու պարագայում խաղացողը հաղթում է և ստանում է վճարում համաձայն վճարման աղյուսակի, ինչպես նաև խաղադրույքը։ Խաղավարի ձեռքին բացված համակցությունից ցածր համակցություն ունենալու դեպքում խաղացողը կորցնում է խաղադրույքը: Խաղում հասանելի են ընտրության տարբերակներ հավելյալ վճարում կատարելու դեպքում։ Դրանք են՝ խաղաքարտ փոխել, գնել 6-րդ խաղաքարտ, ապահովագրվել խաղավարի չորակավորված ձեռքից կամ գնել որակավորում խաղավարի համար:
Եթե խաղացողի ձեռքում առկա է միաժամանակ երկու համակցություն, և երկրորդ համակցությունը պարունակում է առնվազն մեկ խաղաքարտ, որը չի մտնում առաջին համակցության մեջ, ապա հաղթելու դեպքում շահումը վճարվում է ըստ կրկնակի պոկեր համակցությունների աղյուսակի։
Ինչպես խաղալ
Խաղափուլի մեկնարկին խաղացողը ունի 30 վարկյան Անտե հատվածի վրա սկզբնական խաղադրույք կատարելու համար: Խաղացողը ընտրում է չիպ՝ խաղադրույք կատարելու համար։ Այնուհետև խաղարկողը հինգ բաց խաղաքարտ է բաժանում խաղացողին և հինգ խաղաքարտ իրեն, որից միայն մեկ խաղաքարտը բաց: Խաղացողը պետք է որոշի՝ կատարել խաղադրույք, ցած դնել խաղաքարտերը, փոխել խաղաքարտերը, թե գնել մեկ լրացուցիչ խաղաքարտ:
Կատարել խաղադրույք (BET)
Եթե խաղացողն ունի ուժեղ ձեռք, նա կարող է ընտրել կատարել խաղադրույք և շարունակել խաղափուլը առանց լրացուցիչ որոշումների:
Ցած դնել խաղաքարտերը (FOLD)
Խաղացողը կարող է ցած դնել խաղաքարտերը և չշարունակել խաղափուլը: Այս դեպքում նա կորցնում է Անտեի հատվածում դրված գումարը, և իր համար խաղն ավարտվում է:
Գնել լրացուցիչ խաղաքարտ
Հավելյալ խաղաքարտ ստանալու համար խաղացողները կարող են գնել մեկ խաղաքարտ մեկ Անտեի արժեքով:
Փոխել (SWAP)
Խաղացողները կարող են ընտրել փոխանակել իրենց խաղաքարտերը ընդհանուր խաղաքարտերով մեկ Անտեի արժեքով: Կարելի է փոխանակել երկուսից հինգ խաղաքարտ:
Խաղի ընթացք
Բոլոր խաղացողների կողմից որոշումները կայացնելուց հետո խաղարկողը «վառում է» խաղաքարտ և բաժանում է հինգ ընդհանուր խաղաքարտ: Ընդհանուր խաղաքարտերով փոխարինվում են այն խաղաքարտերը, որոնք խաղացողը որոշել է փոխանակել՝ իրենց բաժանման հերթականությամբ:
Եթե խաղացողը որոշել է լրացուցիչ խաղաքարտ գնել, ապա առաջին ընդհանուր խաղաքարտը տրվում է խաղացողին: Եթե խաղացողը որոշել է փոխանակել կամ գնել հավելյալ խաղաքարտ, ապա ընդհանուր խաղաքարտերի բաժանումից հետո խաղացողը վերջնական որոշում է կայացնում՝ ԿԱՏԱՐԵԼ ԽԱՂԱԴՐՈՒՅՔ (BET) կամ ՑԱԾ ԴՆԵԼ ԽԱՂԱՔԱՐՏԵՐԸ (FOLD): Որոշումների կայացումից հետո խաղարկողը բացում է իր մնացած չորս փակ խաղաքարտերը: Եթե խաղարկողը որակավորվել է, ապա որոշվում է խաղափուլի հաղթողը, և խաղափուլը ավարտվում է:
Համակցություններ |
Վճարում |
Ռոյալ Ֆլաշ (Royal Flush) |
100 ։ 1 |
Սթրեյթ Ֆլաշ (Straight Flush) |
50 ։ 1 |
Քառե (Four of a Kind) |
20 ։ 1 |
Ֆուլ Հաուս (Full House) |
7 ։ 1 |
Ֆլաշ (Flush) |
5 ։ 1 |
Սթրեյթ (Straight) |
4 ։ 1 |
Եռյակ (Three of a Kind) |
3 ։ 1 |
Երկու Զույգ (Two Pairs) |
2 ։ 1 |
Զույգ (Pair) |
1 ։ 1 |
Մեկանոց Արքա (Ace King) |
1 ։ 1 |
ԿՐԿՆԱԿԻ ՊՈԿԵՐԻ ՀԱՄԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐ
Խաղացողը կարող է հաղթել կրկնակի պոկերի համակցությունով։ Երկրորդ համակցությունը պետք է ներառի առնվազն մեկ խաղաքարտ, որը չի մտնում առաջին համակցության մեջ:
Կրկնակի համակցություններ |
Վճարում |
Ռոյալ Ֆլաշ + Սթրեյթ Ֆլաշ (Royal Flush + Straight Flush) |
150 ։ 1 |
Ռոյալ Ֆլաշ + Ֆլաշ (Royal Flush + Flush) |
105 ։ 1 |
Ռոյալ Ֆլաշ + Սթրեյթ (Royal Flush + Straight) |
104 ։ 1 |
Ռոյալ Ֆլաշ + Զույգ (Royal Flush + Pair) |
101 ։ 1 |
Սթրեյթ Ֆլաշ + Սթրեյթ Ֆլաշ (Straight Flush + Straight Flush) |
100 ։ 1 |
Սթրեյթ Ֆլաշ + Ֆլաշ (Straight Flush + Flush) |
55 ։ 1 |
Սթրեյթ Ֆլաշ + Սթրեյթ (Straight Flush + Straight) |
54 ։ 1 |
Սթրեյթ Ֆլաշ + Զույգ (Straight Flush + Pair) |
51 ։ 1 |
Սթրեյթ Ֆլաշ + Մեկանոց Արքա (Straight Flush + Ace King) |
51 ։ 1 |
Քառե + Ֆուլ Հաուս (Four of a Kind + Full House) |
27 ։ 1 |
Քառե + Մեկանոց Արքա (Four of a Kind + Ace King) |
21 ։ 1 |
Ֆուլ Հաուս + Ֆուլ Հաուս (Full House + Full House) |
14 ։ 1 |
Ֆուլ Հաուս + Մեկանոց Արքա (Full House + Ace King) |
8 ։ 1 |
Ֆլաշ + Ֆլաշ (Flush + Flush) |
10 ։ 1 |
Ֆլաշ + Սթրեյթ (Flush + Straight) |
9 ։ 1 |
Ֆլաշ + Զուգ 6-ից 1 (Flush + Pair 6 to 1) |
6 ։ 1 |
Ֆլաշ + Մեկանոց Արքա (Flush + Ace King) |
6 ։ 1 |
Սթրեյթ + Սթրեյթ (Straight + Straight) |
8 ։ 1 |
Սթրեյթ + Զույգ (Straight + Pair) |
5 ։ 1 |
Սթրեյթ + Մեկանոց Արքա (Straight + Ace King) |
5 ։ 1 |
Եռյակ + Մեկանոց Արքա (Three of a Kind + Ace King) |
4 ։ 1 |
Երեք Զույգ (Three Pairs) |
3 ։ 1 |
Երկու Զույգ + Մեկանոց Արքա (Two Pairs + Ace King) |
3 ։ 1 |
Զույգ + Մեկանոց Արքա (Pair + Ace King) |
2 ։ 1 |
12.5. ՎԵՑԽԱՂԱԹՂԹԱՆԻ ՊՈԿԵՐ
Խաղին մասնակցում է խաղաթղթերի կապուկ` 52 խաղաթղթով` 4 երանգներից յուրաքանչյուրում (ագռավ, խաչ, ագուռ և սիրտ) երկուսանոցից մինչև մեկանոց: Յուրաքանչյուր երանգի ամենաբարձր խաղաթուղթը մեկանոցն է, ամենափոքր խաղաթուղթը` երկուսանոցը:
«Պոկեր» թղթախաղը հիմնվում է 5 խաղաթղթերի համակցությունների աստիճանների վրա, որը խաղում են հատուկ խաղասեղանի վրա, ուր յուրաքանչյուր խաղացողի առջև պատկերված են խաղագումարի` անտեի (կոնի), կրկնապատկման` ռեյզի (խաղագումարի) և դեպոզիտի` բոնուսի վանդակները: Բոլոր խաղացողները, անկախ մեկը մյուսից, խաղում են ընդդեմ խաղարկողի:
Խաղարկողը ձախից աջ խաղացողներին և իրեն բաժանում է 5-ական խաղաթուղթ` երեսով ներքև (փակ), բացառությամբ խաղարկողի մեկ խաղաթղթի, որը դրվում է երեսով վերև (բաց): Մինչև բաժանման ավարտը խաղացողներն իրավունք չունեն ձեռք տալու խաղաթղթերը:
Ծանոթանալով խաղաթղթերին` խաղացողը որոշում է դրանց արժեքը: Խաղի իմաստը կայանում է նրանում, որ խաղացողը վերջին հաշվով պետք է իր խաղաթղթերը համեմատի խաղարկողի խաղաթղթերի հետ․ ում խաղաթղթերը ավելի բարձր են, որակավորվող համակցություն ունեն, նա էլ համարվում է հաղթող: Խաղաթղթերի համակցությունները, ամենացածր արժեք ունեցողից մինչև ամենաբարձր արժեք ունեցողը, հետևյալն են`
NN |
Խաղաթղթերի համակցությունը |
1. |
Մեկ նույնարժեք զույգ կամ ցածր` մեկանոց-թագավոր |
2. |
2 զույգ |
3. |
3 նույնարժեք (թրիս) |
4. |
Ցանկացած 5 հաջորդականություն (սթրեյթ) |
5. |
Ցանկացած 5 նույնատիպ (ֆլաշ) |
6. |
1 զույգ և 3 նույնարժեք (ֆուլ հաուզ) |
7. |
4 նույնարժեք (քառե) |
8. |
Նույնատիպ 5 հաջորդականություն (սթրեյթ ֆլաշ) |
9. |
Նույնատիպ 5 հաջորդականություն, որն ավարտվում է մեկանոցով (ռոյալ ֆլաշ) |
Խաղաթղթերի համակցության արժեքը գնահատելուց հետո խաղացողին հնարավորություն է տրվում ընդունել հետևյալ որոշումներից մեկը.
1. Անմիջապես հանձնվել: Խաղացողը խաղաթղթերը (փակ վիճակում) անմիջապես նետում է խաղասեղանի վրա, նա կորցնում է անտեի մասում դրված գումարը, և իր համար խաղն ավարտվում է:
2. Շարունակել խաղը` հաշվի առնելով խաղաթղթերի առավելությունը: Խաղացողն անտեի մասում դրված գումարի կրկնակի չափով գումար է դնում խաղասեղանի կրկնապատկման մասում (ռեյզ) և միևնույն ժամանակ կարող է իր խաղաթղթերը փակ վիճակում դնել խաղասեղանին:
3. Յուրաքանչյուր խաղացող իր ցանկությամբ կարող է գնել ևս մեկ խաղաթուղթ` նախօրոք վճարելով անտեի մասում դրված գումարի չափով գումար: Խաղարկողն անմիջապես վերցնում է համապատասխան գումարը և խաղացողին տալիս ևս մեկ խաղաթուղթ: Խաղացողը գնահատում է իր 6 խաղաթղթերից հինգով կազմվող լավագույն համակցությունը և իր ցանկությամբ ընդունում N 1 կամ N 2 որոշումներից մեկը:
Դրանից հետո խաղարկողը բացում է իր մնացած 4 խաղաթղթերը, որից հետո խաղարկողի 5 խաղաթղթերի համակցությունը համեմատվում է խաղացողների 6 խաղաթղթերի միջից 5 խաղաթղթից բաղկացած լավագույն համակցության հետ: Երբ խաղարկողի մոտ չկա խաղաթղթերի որակավորվող համակցություն, այսինքն խաղարկողը չունի խաղին մասնակցելու խաղաթղթերի գոնե նվազագույն համակցում (մեկանոց-թագավոր), ապա խաղացողներին վերադարձվում է իրենց կողմից դրված անտեի և անտեի կրկնակի չափով (ռեյզ) գումարները (խաղացողի կողմից դրված կոնը և կրկնապատկումը) և վճարվում է լրացուցիչ գումար` խաղացողի կողմից դրված անտեի չափով: Եթե խաղացողի 6 խաղաթղթերի միջից 5 խաղաթղթից բաղկացած համակցությունն ավելի փոքր արժեք ունի, քան խաղարկողի խաղաթղթերի համակցությունը, ապա խաղացողը կորցնում է իր դրած խաղագումարները (խաղացողի կողմից դրված կոնը և կրկնապատկումը): Եթե խաղացողի 6 խաղաթղթերի միջից հինգ խաղաթղթից բաղկացած համակցումն ու խաղարկողի խաղաթղթերի համակցությունն ունեն միևնույն արժեքը, ապա հաջորդաբար համեմատվում են խաղացողի և խաղարկողի խաղացող համակցությանը չմասնակցող ամենամեծ արժեք ունեցող խաղաթղթերը, ում խաղացող համակցությանը չմասնակցող ամենամեծ արժեք ունեցող խաղաթուղթն ավելի բարձր արժեք ունի, նա էլ համարվում է հաղթող: Բոլոր խաղաթղթերի (և՛ համակցության, և՛ համակցությանը չմասնակցող) արժեքի հավասարության դեպքում խաղացողը հետ է վերցնում իր դրած խաղագումարները (խաղացողի կողմից դրված կոնը և կրկնապատկումը), և խաղն սկսում է նորից: Եթե խաղացողի 6 խաղաթղթերի միջից 5 խաղաթղթից բաղկացած համակցումն ավելի մեծ արժեք ունի, քան խաղարկողի խաղաթղթերի որակավորվող համակցությունը, ապա խաղացողին վերադարձվում է անտեի և անտեի կրկնակի չափով (ռեյզ) գումարը (խաղացողի կողմից դրված կոնը և կրկնապատկումը), վճարվում է խաղացողի կողմից դրված անտեի գումարի չափով գումար, ինչպես նաև շահման լրացուցիչ գումար` հետևյալ աղյուսակի համաձայն.
Խաղաթղթերի համակցությունը |
Շահման լրացուցիչ գումարի բազմապատիկը (բազմապատկվում է կրկնապատկման (ռեյզ) գումարով) |
Մեկ նույնարժեք զույգ կամ ցածր` մեկանոց-թագավոր |
1 |
2 զույգ |
2 |
3 նույնարժեք (թրիս) |
3 |
Ցանկացած 5 հաջորդականություն (սթրեյթ) |
4 |
Ցանկացած 5 նույնատիպ (ֆլաշ) |
5 |
1 զույգ և 3 նույնարժեք (ֆուլ հաուզ) |
7 |
4 նույնարժեք (քառե) |
20 |
Նույնատիպ 5 հաջորդականություն (սթրեյթ ֆլաշ) |
50 |
Նույնատիպ 5 հաջորդականություն, որն ավարտվում է մեկանոցով (ռոյալ ֆլաշ) |
100 |
Խաղին միանգամից կարող է մասնակցել այնքան խաղացող, որքան սեղանի վրա կա կոնի (անտեի) համար նախատեսված տեղ:
Եթե խաղացողին բաժանվել է սխալ թվով խաղաթուղթ, ապա նրա համակցումը չի հաշվվում և խաղացողին վերադարձվում է իր կողմից դրված խաղագումարներն ու վճարվում տուգանք` իր կողմից դրված կոնի (անտեի) 50 տոկոսի չափով: Եթե խաղարկողի կողմից իրեն 5-ի փոխարեն բաժանվել է 4 խաղաթուղթ, ապա նա պետք է իրեն բաժանի լրացուցիչ խաղաթուղթ` համակցումը լրացնելու համար: Խաղարկողի կողմից իրեն` խաղաթղթերի ցանկացած այլ սխալ բաժանումը հանգեցնում է բոլոր համակցումների զրոյացմանը, խաղացողների դրված խաղագումարների վերադարձմանը և խաղացողներին նրանց դրած կոնի (անտեի) 50 տոկոսի չափով տուգանքի վճարմանը:
ԿԱԶՄԱԿԵՐՊՉԻ ԿՈՂՄԻՑ ՏՐՎՈՂ ԱՌԱՎԵԼՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
Կրկնակի խաղատեղով խաղ
Խաղացողն իր ցանկությամբ կարող է խաղին մասնակցել միաժամանակ մի քանի խաղատեղով: Այդ ժամանակ խաղացողն անտեի չափով խաղագումարներ է դնում խաղատեղերի համար նախատեսված անտեների վրա: Խաղացողը, խաղալով մի քանի խաղատեղով, խաղաթղթերը պետք է նայի հաջորդաբար: Խաղն սկսվում է խաղարկողի կողմից ձախից առաջին խաղատեղում դրված խաղաթղթերի վերլուծությունից ու որոշման ընդունումից, և միայն դրանից հետո խաղացողն իրավունք է ստանում նայել մյուս խաղատեղում (կամ խաղատեղերում) դրված խաղաթղթերը և որոշում ընդունել երկրորդ ու այլ խաղատեղի խաղաթղթերի վերաբերյալ:
Բոնուս
Կազմակերպիչը կարող է նաև որոշակի համակցումների ստացման դեպքում երաշխավորված շահումների ստացման հնարավորություն ընձեռել խաղացողներին, որից օգտվելու համար խաղի սկզբին, բացի սովորական անտեում դրված գումարից, խաղացողը կարող է հավելյալ գումար դնել խաղասեղանի վրա գտնվող բոնուս մասում` խաղատան կազմակերպչի սահմանած չափով, բայց ոչ ավելի, քան կոնին (անտեին) դրվող խաղագումարի 50 տոկոսը: Այս խաղագումարը խաղացողին հնարավորություն է ընձեռում, անկախ խաղարկողի խաղաթղթերի զուգակցումից և իր խաղաթղթերի համակցության` խաղարկողի խաղաթղթերի համակցությունից ավելի արժեքավոր լինելուց, առանց իր խաղաթղթերից որևէ մեկը փոխանակելու ցանկացած 5 նույնատիպ (ֆլաշ), 1 զույգ և 3 նույնարժեք (ֆուլ հաուզ), 4 նույնարժեք (քառե), նույնատիպ 5 հաջորդականություն (սթրեյթ ֆլաշ) կամ նույնատիպ 5 հաջորդականություն, որն ավարտվում է մեկանոցով (ռոյալ ֆլաշ) համակցումներ ունենալու դեպքում ստանալ որոշակի շահում` կազմակերպչի սահմանած չափով: Բոնուսի վրա դրված գումարը ոչ մի ազդեցություն չի ունենում խաղի ընթացքի վրա: Եթե խաղացողը որոշում է ընդունում փոխել խաղաթղթերից որևէ մեկը, ապա բոնուսի վրա դրված գումարը կորում է:
12.6. ՊՈԿԵՐ` ՋՈԿԵՐՈՎ
Խաղին մասնակցում է խաղաթղթերի կապուկ` 53 խաղաթղթով` 4 երանգներից յուրաքանչյուրում (ագռավ, խաչ, ագուռ և սիրտ) երկուսանոցից մինչև մեկանոց և ջոկեր: Յուրաքանչյուր երանգի ամենաբարձր խաղաթուղթը մեկանոցն է, ամենափոքր խաղաթուղթը` երկուսանոցը: Խաղարկողի և խաղացողի ցանկությամբ ջոկերը կարող է փոխարինել կապուկի ցանկացած խաղաքարտին:
«Պոկեր» թղթախաղը հիմնվում է 5 խաղաթղթերի համակցությունների աստիճանների վրա, որը խաղում են հատուկ խաղասեղանի վրա, ուր յուրաքանչյուր խաղացողի առջև պատկերված են խաղագումարի` անտեի (կոնի), կրկնապատկման` ռեյզի (խաղագումարի) և դեպոզիտի` բոնուսի վանդակները: Բոլոր խաղացողները, անկախ մեկը մյուսից, խաղում են ընդդեմ խաղարկողի:
Խաղարկողը ձախից աջ խաղացողներին և իրեն բաժանում է 5-ական խաղաթուղթ` երեսով ներքև (փակ), բացառությամբ խաղարկողի մեկ խաղաթղթի, որը դրվում է երեսով վերև (բաց): Մինչև բաժանման ավարտը խաղացողներն իրավունք չունեն ձեռք տալու խաղաթղթերին:
Ծանոթանալով խաղաթղթերին` խաղացողը որոշում է դրանց արժեքը: Խաղի իմաստը կայանում է նրանում, որ խաղացողը վերջին հաշվով պետք է իր խաղաթղթերը համեմատի խաղարկողի խաղաթղթերի հետ, ում խաղաթղթերն ավելի բարձր են, որակավորվող համակցություն ունեն, նա էլ համարվում է հաղթողը: Խաղաթղթերի համակցությունները, ամենացածր արժեք ունեցողից մինչև ամենաբարձր արժեք ունեցողը, հետևյալն են`
NN |
Խաղաթղթերի համակցությունը |
1. |
Մեկ նույնարժեք զույգ |
2. |
2 զույգ |
3. |
3 նույնարժեք (թրիս) |
4. |
Ցանկացած 5 հաջորդականություն (սթրեյթ) |
5. |
Ցանկացած 5 նույնատիպ (ֆլաշ) |
6. |
1 զույգ և 3 նույնարժեք (ֆուլ հաուզ) |
7. |
4 նույնարժեք (քառե) |
8. |
Նույնատիպ 5 հաջորդականություն (սթրեյթ ֆլաշ) |
9. |
Նույնատիպ 5 հաջորդականություն, որն ավարտվում է մեկանոցով (ռոյալ ֆլաշ) |
10. |
4 նույնարժեք և ջոկեր (պոկեր) |
Եթե խաղաթղթերի համակցությունները նույնն են, ապա այդ համակցություններից ավելի բարձր որակավորվող համակցություն համարվում է այն համակցությունը, որը ձևավորվել է առանց ջոկերի:
Խաղաթղթերի համակցության արժեքը գնահատելուց հետո խաղացողին հնարավորություն է տրվում ընդունել հետևյալ որոշումներից մեկը.
1. Անմիջապես հանձնվել: Խաղացողը խաղաթղթերը (փակ վիճակում) անմիջապես նետում է խաղասեղանի վրա, նա կորցնում է անտեի մասում դրված գումարը, և իր համար խաղն ավարտվում է:
2. Շարունակել խաղը` հաշվի առնելով խաղաթղթերի առավելությունը: Խաղացողն անտեի մասում դրված գումարի կրկնակի չափով գումար է դնում խաղասեղանի կրկնապատկման մասում (ռեյզ) և միևնույն ժամանակ կարող է իր խաղաթղթերը փակ վիճակում դնել խաղասեղանին:
3. Յուրաքանչյուր խաղացող իր ցանկությամբ կարող է գնել ևս մեկ խաղաթուղթ` նախօրոք վերադարձնելով իր մոտ եղած 5 խաղաթղթերից որևէ մեկը և, միաժամանակ, վճարելով անտեի մասում դրված գումարի չափով գումար: Խաղարկողն անմիջապես վերցնում է համապատասխան գումարն ու խաղացողի վերադարձրած մեկ խաղաթուղթը և փոխարենը խաղացողին տալիս նոր խաղաթուղթ: Խաղացողը նորից գնահատում է իր 5 խաղաթղթերը: Եթե փոփոխությունը համարվում է հաջողված, ապա այս դեպքում խաղացողն իր ցանկությամբ կարող է ընդունել N 2 որոշումը, իսկ հակառակ դեպքում` N 1 որոշումը:
Դրանից հետո խաղարկողը բացում է իր մնացած 4 խաղաթղթերը, որից հետո խաղարկողի 5 խաղաթղթերի համակցությունը համեմատվում է խաղացողների խաղաթղթերի համակցության հետ: Եթե խաղարկողի մոտ չկա խաղաթղթերի որակավորվող համակցություն, այսինքն խաղարկողը չունի խաղին մասնակցելու խաղաթղթերի գոնե նվազագույն համակցում (մեկ նույնարժեք զույգ), ապա խաղացողին վերադարձվում է իր կողմից դրված անտեի և անտեի կրկնակի չափով (ռեյզ) գումարը (խաղացողի կողմից դրված կոնը և կրկնապատկումը) և վճարվում է լրացուցիչ գումար` խաղացողի կողմից դրված անտեի չափով: Եթե խաղացողի խաղաթղթերի համակցությունն ավելի փոքր արժեք ունի, քան խաղարկողի խաղաթղթերի համակցությունը, ապա խաղացողը կորցնում է իր դրած խաղագումարները (խաղացողի կողմից դրված կոնը և կրկնապատկումը): Եթե խաղացողի և խաղարկողի խաղաթղթերի համակցություններն ունեն միևնույն արժեքը, ապա հաջորդաբար համեմատվում են խաղացողի և խաղարկողի խաղացող համակցությանը չմասնակցող ամենամեծ արժեք ունեցող խաղաթղթերը․ ում խաղացող համակցությանը չմասնակցող ամենամեծ արժեք ունեցող խաղաթուղթն ավելի բարձր արժեք ունի, նա էլ համարվում է հաղթող: Բոլոր խաղաթղթերի (և՛ համակցության, և՛ համակցությանը չմասնակցող) արժեքի հավասարության դեպքում խաղացողը հետ է վերցնում իր դրած խաղագումարները (խաղացողի կողմից դրված կոնը և կրկնապատկումը) և խաղն սկսում է նորից: Եթե խաղացողի խաղաթղթերի համակցումն ավելի մեծ արժեք ունի, քան խաղարկողի խաղաթղթերի որակավորվող համակցությունը, ապա խաղացողին վերադարձվում է անտեի և անտեի կրկնակի չափով (ռեյզ) գումարը (խաղացողի կողմից դրված կոնը և կրկնապատկումը), վճարվում է խաղացողի կողմից դրված անտեի գումարի չափով գումար, ինչպես նաև շահման լրացուցիչ գումար` հետևյալ աղյուսակի համաձայն.
Խաղաթղթերի համակցությունը |
Շահման լրացուցիչ գումարի բազմապատիկը (բազմապատկվում է կրկնապատկման (ռեյզ) գումարով) |
Մեկ նույնարժեք զույգ |
1 |
2 զույգ |
2 |
3 նույնարժեք (թրիս) |
3 |
Ցանկացած 5 հաջորդականություն (սթրեյթ) |
4 |
Ցանկացած 5 նույնատիպ (ֆլաշ) |
5 |
1 զույգ և 3 նույնարժեք (ֆուլ հաուզ) |
7 |
4 նույնարժեք (քառե) |
15 |
Նույնատիպ 5 հաջորդականություն (սթրեյթ ֆլաշ) |
35 |
Նույնատիպ 5 հաջորդականություն, որն ավարտվում է մեկանոցով (ռոյալ ֆլաշ) |
75 |
4 նույնարժեք և ջոկեր (պոկեր) |
150 |
Խաղին միանգամից կարող են մասնակցել այնքան խաղացողներ, որքան սեղանի վրա կան կոնի (անտեի) համար նախատեսված տեղեր:
Եթե խաղացողին բաժանվել է սխալ թվով խաղաթուղթ, ապա նրա համակցումը չի հաշվվում և խաղացողին վերադարձվում է իր կողմից դրված խաղագումարներն ու վճարվում տուգանք` իր կողմից դրված կոնի (անտեի) 50 տոկոսի չափով: Եթե խաղարկողի կողմից իրեն 5-ի փոխարեն բաժանվել է 4 խաղաթուղթ, ապա նա պետք է իրեն բաժանի լրացուցիչ խաղաթուղթ` համակցումը լրացնելու համար: Խաղարկողի կողմից իրեն` խաղաթղթերի ցանկացած այլ սխալ բաժանումը հանգեցնում է բոլոր համակցումների զրոյացմանը, խաղացողներին իրենց կողմից դրված խաղագումարների վերադարձմանը և խաղացողներին նրանց դրած կոնի (անտեի) 50 տոկոսի չափով տուգանքի վճարմանը:
ԿԱԶՄԱԿԵՐՊՉԻ ԿՈՂՄԻՑ ՏՐՎՈՂ ԱՌԱՎԵԼՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
Կրկնակի խաղատեղով խաղ
Խաղացողն իր ցանկությամբ կարող է խաղին մասնակցել միաժամանակ մեկից ավելի խաղատեղով: Այդ ժամանակ խաղացողն անտեի չափով խաղագումարներ է դնում այդ խաղատեղերի համար նախատեսված անտեների վրա: Խաղացողը, խաղալով մի քանի խաղատեղով, խաղաթղթերը պետք է նայի հաջորդաբար: Խաղն սկսվում է խաղարկողի կողմից ձախից առաջին խաղատեղում դրված խաղաթղթերի վերլուծությունից ու որոշման ընդունումից, և միայն դրանից հետո խաղացողն իրավունք է ստանում նայել մյուս խաղատեղում (կամ խաղատեղերում) դրված խաղաթղթերը և որոշում ընդունել մնացած խաղատեղի (կամ խաղատեղերում) խաղաթղթերի վերաբերյալ:
Բոնուս
Կազմակերպիչը կարող է նաև որոշակի համակցումների ստացման դեպքում երաշխավորված շահումների ստացման հնարավորություն ընձեռել խաղացողներին, որից օգտվելու համար խաղի սկզբին, բացի սովորական անտեում դրված գումարից, խաղացողը կարող է հավելյալ գումար դնել խաղասեղանի վրա գտնվող բոնուս մասում` խաղատան կազմակերպչի սահմանած չափով, բայց ոչ ավելի, քան կոնին (անտեին) դրվող խաղագումարի 50 տոկոսը: Այս խաղագումարը խաղացողին հնարավորություն է ընձեռում, անկախ խաղարկողի խաղաթղթերի զուգակցումից և իր խաղաթղթերի համակցության` խաղարկողի խաղաթղթերի համակցությունից ավելի արժեքավոր լինելուց, առանց իր խաղաթղթերից որևէ մեկը փոխանակելու ցանկացած 5 նույնատիպ (ֆլաշ), մեկ զույգ և 3 նույնարժեք (ֆուլ հաուզ), 4 նույնարժեք (քառե), նույնատիպ 5 հաջորդականություն (սթրեյթ ֆլաշ), նույնատիպ 5 հաջորդականություն, որն ավարտվում է մեկանոցով (ռոյալ ֆլաշ) կամ 4 նույնարժեք և ջոկեր (պոկեր) համակցումներ ունենալու դեպքում ստանալ որոշակի շահում` կազմակերպչի սահմանած չափով: Բոնուսի վրա դրված գումարը ոչ մի ազդեցություն չի ունենում խաղի ընթացքի վրա: Եթե խաղացողը որոշում է ընդունում փոխել խաղաթղթերից որևէ մեկը, ապա բոնուսի վրա դրված գումարը կորում է:
12.7. ԵՐԵՔ ՔԱՐՏԱՆԻ ՊՈԿԵՐ (Three Card Poker), ԹԻՆ ՓԱԹԻ խաղերի անցկացման կարգը և շահումների տարբերակները
Ստորև ներկայացվում է վերոնշյալ խաղերի (այսուհետ բոլորը միասին նաև՝ «Խաղ» կամ «Երեք քարտանի Պոկեր») անցկացման կարգը և շահումների տարբերակները։
Խաղին մասնակցում է խաղաթղթերի կապուկ` 52 խաղաթղթով` 4 երանգներից յուրաքանչյուրում (ագռավ, խաչ, ագուռ և սիրտ) երկուսանոցից մինչև մեկանոց: Յուրաքանչյուր երանգի ամենաբարձր խաղաթուղթը մեկանոցն է, ամենափոքր խաղաթուղթը` երկուսանոցը:
Երեք քարտանի Պոկեր խաղի նպատակն է պարտության մատնել խաղարկողին ավելի բարձր եռյակ համակցությամբ: Խաղացողը կարող է կատարել «Անտե» խաղադրույք և «Գումարած Զույգ» («Զույգ» (Pair)), «6 խաղաքարտ» (3+3 Բոնուս) ոնուսային խաղադրույքներից որևէ մեկը կամ երկուսն էլ: Խաղարկողը խաղացողին բաժանում է երեք խաղաքարտ, իսկ իր երեք խաղաքարտերը բաժանում է փակ վիճակում: Խաղացողը խաղը շարունակելու համար պետք է ընտրի «Խաղալ» հրահանգը՝ «Անտե» խաղադրույքին հավասար «խաղալ» խաղադրույք կատարելու համար, իսկ եթե չի ցանկանում շարունակել խաղը, պիտի ընտրի «Հանձնվել» հրահանգը:
Խաղի արդյունքներ և վճարումներ
Արդյունքները որոշվում են խաղացողի և խաղարկողի խաղաքարտերը համեմատելու միջոցով:
Խաղարկողի «Ձեռք»–ին պետք է լինի առնվազն Թագուհի՝ խաղացողի «Ձեռք»–ի խաղաքարտերի հետ մրցունակ լինելու համար:
Եթե խաղացողը կատարի «Խաղալ» խաղադրույք, ապա հաղթելու դեպքում «Անտե» և «Խաղալ» խաղադրույքները կվճարվեն 1:1, իսկ եթե նրա առաջին երեք խաղաքարտերով կազմվի նույնատիպ 3 հաջորդականություն (Սթրեյթ Ֆլաշ), երեք նույնարժեք խաղաթուղթ (Եռյակ) կամ ցանկացած 3 հաջորդականություն (Սթրեյթ), ապա հաղթանակը կվճարվի Անտե Բոնուս շահումների վճարումների աղյուսակի համաձայն, նույնիսկ եթե խաղարկողը հաղթի տվյալ խաղափուլում: Անտե բոնուսի համար առանձին խաղադրույք նախատեսված չէ, նրանով շահելու համար պարզապես պետք է շարունակել խաղը՝ կատարելով «Խաղալ» խաղադրույքը, և նշված համակցությունն ունենալու դեպքում այն կգործի:
Եթե խաղացողը կատարի հավելյալ «Գումարած Զույգ» («Զույգ» (Pair)) խաղադրույք, ապա կհաղթի ըստ շահումների վճարման աղյուսակի՝ կազմելով Զույգ կամ ավելի բարձր համակցություն իր ձեռքում առկա երեք խաղաքարտերով, նույնիսկ եթե նա ընտրի «Հանձնվել» հրահանգը, և այդ խաղափուլում հաղթի խաղարկողը:
«6 խաղաքարտ» (3+3 Բոնուս) բոնուս խաղադրույք կատարելու դեպքում խաղացողը հաղթում է, եթե նրա և խաղարկողի երեք խաղաքարտերը կազմում են հինգ խաղաքարտից բաղկացած Եռյակ կամ ավելի բարձր համակցություն: Խաղացողը հաղթում է ըստ շահումների վճարման աղյուսակի, եթե անգամ ընտրում է «Հանձնվել» հրահանգը, և խաղարկողը հաղթում է այդ խաղափուլում:
Անտե Բոնուս
Համակցություն |
Շահումներ |
Նույնատիպ 3 հաջորդականություն (սթրեյթ ֆլաշ), օր.՝ 10♦, 9♦, 8♦ |
5:1 |
Երեք նույնարժեք (թրիս), օր.՝ K♣, K♥, K♠ |
4:1 |
Ցանկացած 3 հաջորդականություն (սթրեյթ), օր.՝ 10♣, 9♠, 8♦ |
1:1 |
«Գումարած Զույգ» («Զույգ» (Pair)) Բոնուս
Համակցություն |
Շահումներ |
Մինի ռոյալ (միևնույն տիպի մեկանոց, արքա, թագուհի), օր.՝ A♦, K♦, Q♦ |
100:1 |
Նույնատիպ 3 հաջորդականություն (սթրեյթ ֆլաշ), օր.՝ 10♦, 9♦, 8♦ |
40:1 |
Երեք նույնարժեք (թրիս), օր.՝ K♣, K♥, K♠ |
30:1 |
Ցանկացած 3 հաջորդականություն (սթրեյթ), օր.՝ 10♣, 9♠, 8♦ |
5:1 |
Ցանկացած 3 նույնատիպ (ֆլաշ), օր.՝ A♥, 2♥, 7♥ |
4:1 |
Մեկ նույնարժեք զույգ, օր.՝ 7♥, 7♦, K♠ |
1:1 |
«6 Խաղաքարտ» Բոնուս (3+3 Բոնուս)
Համակցություն |
Շահումներ |
Նույնատիպ 5 հաջորդականություն, որն ավարտվում է մեկանոցով (ռոյալ ֆլաշ), օր.՝ 10♥, J♥, Q♥, K♥, A♥ |
1000:1 |
Նույնատիպ 5 հաջորդականություն (սթրեյթ ֆլաշ), օր.՝ 10♦, 9♦, 8♦, 7♦, 6♦ |
200:1 |
Չորս նույնարժեք (քառե), օր.՝ K♣, K♥, K♠, K ♦, 6♦ |
100:1 |
1 զույգ և 3 նույնարժեք (ֆուլ հաուզ), օր.՝ 6♦, 6♥, K♣, K♥, K♠ |
20:1 |
Ցանկացած 5 նույնատիպ (ֆլաշ), օր.՝ A♣, 10♣, Q♣, 5♣, 7♣ |
15:1 |
Ցանկացած 5 հաջորդականություն (սթրեյթ), օր.՝ 10♣, 9♠, 8♦, 7♣, 6♠ |
10:1 |
Երեք նույնարժեք (թրիս), օր.՝ K♣, K♥, K♠, 8♠, A♦ |
7:1 |
Ցանկացած անսարքություն չեղարկում է խաղափուլը և բոլոր հնարավոր շահումների վճարումները տվյալ խաղափուլի համար, ինչպես նաև խաղացողին է վերադարձվում այդ խաղի համար իր կատարած խաղադրույքը:
12.8.1. ԿԱԶԻՆՈ ՀՈԼԴԵՄ (Casino Holdem)
Խաղին մասնակցում է խաղաթղթերի կապուկ` 52 խաղաթղթով` 4 երանգներից յուրաքանչյուրում (ագռավ, խաչ, ագուռ և սիրտ) երկուսանոցից մինչև մեկանոց: Յուրաքանչյուր երանգի ամենաբարձր խաղաթուղթը մեկանոցն է, ամենափոքր խաղաթուղթը` երկուսանոցը: A, K, Q, J, 10 «Սթրեյթ» (Straight) համակցությունում «մեկանոց»–ը համարվում է ամենաբարձր արժեք ունեցող խաղաքարտը, մինչդեռ 5, 4, 3, 2, A «Սթրեյթ» (Straight) համակցությունում այն համարվում է ամենացածր արժեք ունեցող խաղաքարտը:
«Կազինո Հոլդեմ» թղթախաղը հիմնվում է 5 խաղաթղթերի համակցությունների աստիճանների վրա։ Այն խաղում են հատուկ խաղասեղանի վրա: «Կազինո Հոլդեմ» խաղում բոլոր խաղացողները, անկախ մեկը մյուսից, խաղում են ընդդեմ խաղարկողի: Հաղթանակ գրանցելու համար խաղացողի հինգ խաղաքարտից կազմված համակցությամբ «Ձեռք»–ը պետք է հաղթի խաղարկողի «Ձեռք»–ին: Խաղացողի և խաղարկողի լավագույն «Ձեռք»–երը ձևավորվում են իրենց բաժանված երկուական խաղաքարտից և հետագա խաղափուլերի ընթացքում խաղասեղանին բաժանված հինգ ընդհանուր խաղաքարտերից: Խաղաքարտերը խառնվում են յուրաքանչյուր խաղափուլից հետո: Խաղը սկսելու համար խաղացողը պետք է կատարի խաղադրույք «Անտե» Խաղադրույք (մեկնարկային խաղադրույքի) դաշտում:
Խաղացողին բաժանվում է երկուական բաց խաղաքարտ, որից հետո երկուական փակ խաղաքարտ է իրեն բաժանում խաղարկողը: Խաղասեղանին բաժանվում է երեք ընդհանուր բաց խաղաքարտ, որոնք նախատեսված են խաղացողի և խաղարկողի համար՝ յուրաքանչյուրը իր «Ձեռք»–ի համակցությունը կազմելու համար: Խաղացողը պիտի ընտրի «Շարունակել» (Call) կամ «Հանձնվել» (Fold) առաջարկվող հրահանգներից մեկը: Խաղափուլը շարունակելու համար անհրաժեշտ է ընտրել «Շարունակել» և կատարել «Շարունակել» խաղադրույք, որը խաղացողի կատարած «Անտե» խաղադրույքի կրկնապատիկն է: Խաղափուլից հրաժարվելու դեպքում պետք է ընտրել «Հանձնվել»: Խաղացողը կարող է ընտրել «Հանձնվել»–ը խաղափուլն ավարտելու համար, ինչի արդյունքում կզրկվի իր առաջին, այսինքն «Անտե» խաղադրույքից: «Շարունակել» կամ «Հանձնվել» ընտրությունը չի ազդում «Բոնուսային» լրացուցիչ խաղադրույքի վրա: Որոշում կայացնելուց հետո խաղարկողը բաժանում է ևս երկու ընդհանուր խաղաքարտ («Թյորն» և «Րիվեր»): Խաղարկողը նաև բացում է իր առաջին երկու խաղաքարտերը: Հաղթողին որոշելու համար կազմվում են խաղացողի և խաղարկողի հինգ խաղաքարտից բաղկացած լավագույն վճարման գործակից ունեցող համակցություններով «Ձեռք»–երը և համեմատվում են խաղացողի և խաղարկողի միջև:
«ԲՈՆՈՒՍԱՅԻՆ» ԼՐԱՑՈՒՑԻՉ ԽԱՂԱԴՐՈՒՅՔ
«Բոնուսային» լրացուցիչ խաղադրույքը (Bonus bet) կատարվում է ըստ խաղացողի ցանկության, որը կիրառվում է մեկնարկային պարտադիր «Անտե» խաղադրույքը կատարելուց հետո: «Անտե» խաղադրույքը կատարելուց հետո կակտիվացվի «Բոնուսային» լրացուցիչ խաղադրույքի կատարման համար նախատեսված դաշտը:
«Բոնուսային» լրացուցիչ խաղադրույքի դեպքում հաշվի է առնվում միայն առաջին հինգ խաղաքարտից կազմված համակցությամբ «Ձեռք»–ը: Եթե Խաղացողն ունի մի զույգ մեկանոցից մինչև Նույնատիպ 5 հաջորդականություն, որն ավարտվում է մեկանոցով (ռոյալ ֆլաշ) համակցություն, նա կարող է շահել «Բոնուսային» լրացուցիչ խաղադրույք և գումարը ստանալ համաձայն «Բոնուսային» լրացուցիչ խաղադրույքի վճարման աղյուսակի:
Խաղի արդյունքներ և շահումների վճարումներ
Արդյունքները որոշվում են՝ համեմատելով խաղացողի և խաղարկողի լավագույն 5 խաղաքարտից բաղկացած համակցությունները (համատեղելով խաղացողի/խաղարկողի 2 խաղաքարտերը ընդհանուր 5 խաղաքարտի հետ):
Խաղարկողի «Ձեռք»–ին պետք է լինի «4»–երից կազմված «Մեկ Զույգ» կամ ավելի բարձր արժեքով համակցություն՝ խաղացողի «Ձեռք»–ի խաղաքարտերի հետ մրցունակ լինելու համար:
«Շարունակել» խաղադրույքը վճարվում է 1:1, իսկ «Անտե» խաղադրույքը վճարվում է համաձայն ստորև ներկայացված «Անտե» խաղադրույքի շահումների վճարման աղյուսակի։ Հաղթելու դեպքում շահում են և՛ «Շարունակել», և՛ «Անտե» խաղադրույքները:
«Անտե» խաղադրույք
Համակցություն |
Շահումներ |
Նույնատիպ 5 հաջորդականություն, որն ավարտվում է մեկանոցով (ռոյալ ֆլաշ), օր.՝ 10♥, J♥, Q♥, K♥, A♥ |
100:1 |
Նույնատիպ 5 հաջորդականություն (սթրեյթ ֆլաշ), օր.՝ 10♦, 9♦, 8♦, 7♦, 6♦ |
20:1 |
Չորս նույնարժեք (քառե), օր.՝ K♣, K♥, K♠, K ♦, 6♦ |
10:1 |
1 զույգ և 3 նույնարժեք (ֆուլ հաուզ), օր.՝ 6♦, 6♥, K♣, K♥, K♠ |
3:1 |
Ցանկացած 5 նույնատիպ (ֆլաշ), օր.՝ A♣, 10♣, Q♣, 5♣, 7♣ |
2:1 |
Ցանկացած 5 հաջորդականություն (սթրեյթ), օր.՝ 10♣, 9♠, 8♦, 7♣, 6♠ |
1:1 |
Երեք նույնարժեք (թրիս), օր.՝ K♣, K♥, K♠, 8♠, A♦ |
1:1 |
Երկու զույգ, օր.՝ 7♥, 7♦, 10♥, 10♣, 9♦ |
1:1 |
Մեկ զույգ կամ բարձր խաղաքարտ, օր.՝ 8♥, 8♣, K♣, A♥, 9♠ |
1:1 |
«Բոնուսային» լրացուցիչ խաղադրույք
Համակցություն |
Շահումներ |
Նույնատիպ 5 հաջորդականություն, որն ավարտվում է մեկանոցով (ռոյալ ֆլաշ), օր.՝ 10♥, J♥, Q♥, K♥, A♥ |
100:1 |
Նույնատիպ 5 հաջորդականություն (սթրեյթ ֆլաշ), օր.՝ 10♦, 9♦, 8♦, 7♦, 6♦ |
50:1 |
Չորս նույնարժեք (քառե), օր.՝ K♣, K♥, K♠, K ♦, 6♦ |
40:1 |
1 զույգ և 3 նույնարժեք (ֆուլ հաուզ), օր.՝ 6♦, 6♥, K♣, K♥, K♠ |
30:1 |
Ցանկացած 5 նույնատիպ (ֆլաշ), օր.՝ A♣, 10♣, Q♣, 5♣, 7♣ |
20:1 |
Ցանկացած 5 հաջորդականություն (սթրեյթ), օր.՝ 10♣, 9♠, 8♦, 7♣, 6♠ |
7:1 |
Երեք նույնարժեք (թրիս), օր.՝ K♣, K♥, K♠, 8♠, A♦ |
7:1 |
Երկու զույգ, օր.՝ 7♥, 7♦, 10♥, 10♣, 9♦ |
7:1 |
Մեկանոցների զույգ, օր.՝ A♣, A♥, 10♣, K♠, 7♣ |
7:1 |
Ցանկացած անսարքություն չեղարկում է խաղափուլը և բոլոր հնարավոր շահումների վճարումները տվյալ խաղափուլի համար, ինչպես նաև խաղացողին է վերադարձվում այդ խաղի համար իր կատարած խաղադրույքը:
12.8.2. ՏԵԽԱՍՅԱՆ ՀՈԼԴԵՄ (խաղ խաղարկողի դեմ)
Տեխասյան Հոլդեմ խաղի համար գործում է «Կազինո Հոլդեմ» խաղի կանոնները, բացառությամբ ներքոնշյալների:
Խաղի ժամանակ դադարների ընթացքում խաղացողը կարող է ընտրել «Խաղալ» կամ «Ստուգել»: Խաղափուլի սկզբում, երբ խաղացողը կատարում է «Անտե» խաղադրույք, համակարգի կողմից ավտոմատ տեղադրվում է միևնույն արժեք ունեցող «Բլայնդ» խաղադրույք, որը նույնպես ավտոմատ կերպով գանձվում է խաղացողի հաշվեկշռից («Բլայնդ» խաղադրույքը պարտադիր է և ավտոմատ կերպով կատարվում է «Անտե» խաղադրույքի հետ միասին):
«Խաղալ» (PLAY) խաղադրույքը խաղացողին տալիս է երեք տարբեր հնարավորություն խաղափուլի ընթացքում «Անտե» խաղադրույքը բարձրացնելու համար։
- Առաջին հնարավորությունը, երբ բաժանվում են առաջին 2 խաղաթղթերը, խաղացողը որոշում է «Անտե» խաղադրույքի համար կատարել կամ «Խաղալ» 4x (4 անգամ բարձրացնել խաղադրույքը) կամ «Խաղալ» 3x (3 անգամ բարձրացնել խաղադրույքը) կամ «Ստուգել» (չկատարել խաղադրույքի բարձրացում): «Խաղալ» 4x կամ «Խաղալ» 3x ընտրելու դեպքում խաղի ընթացքում չի առաջարկվում խաղադրույքը բարձրացնելու հավելյալ որոշման հնարավորություն, իսկ «Խաղալ» հատվածում տեղադրվում է համապատասխան արժեքով խաղաքարը («Խաղալ» 4x կամ «Խաղալ» 3x): «Ստուգել» հրահանգն ընտրելու դեպքում ընթացիկ խաղափուլում առաջարկվում է խաղադրույքը բարձրացնելու երկրորդ հնարավորությունը:
- Երկրորդ հնարավորությունը, երբ բաժանվում են երեք ընդհանուր խաղաքարտերը (կոչվում են «Ֆլոպ»): Եթե նախորդ խաղափուլում ընտրվել է «Ստուգել» հրահանգն, ապա այժմ խաղացողին ընձեռվում է հնարավորություն ընտրել կամ «Խաղալ» 2x (2 անգամ բարձրացնել խաղադրույքը) կամ «Ստուգել»: «Խաղալ» 2x հրահանգն ընտրելուց հետո այլևս չի առաջարկվում խաղադրույքը բարձրացնելու հավելյալ որոշման հնարավորություն այս խաղում, իսկ «Խաղալ» հատվածում տեղադրվում է համապատասխան խաղաքարի արժեքը («Խաղալ» 2x)։ «Ստուգել» հրահանգն ընտրելու դեպքում ընթացիկ խաղափուլում խաղացողին առաջարկվում է խաղադրույքը բարձրացնելու երրորդ հնարավորությունը:
- Երրորդ հնարավորությունը, երբ բաժանվում են վերջին երկու ընդհանուր խաղաքարտերը (կոչվում են «Թյորն» և «Րիվեր»): Նախորդ խաղափուլի ժամանակ «Ստուգել» հրահանգն ընտրելիս խաղացողին ընձեռվում է հնարավորություն ընտրել կամ «Խաղալ» 1x (1 անգամ բարձրացնել խաղադրույքը) կամ «Հանձնվել»: «Խաղալ» 1x հրահանգն ընտրելիս «Խաղալ» հատվածում տեղադրվում է համապատասխան արժեք ունեցող խաղաքար: «Հանձնվել» ընտրելու դեպքում «Խաղալ» 1x խաղադրույքը չի տեղադրվում, իսկ խաղացողը կորցնում է «Անտե» և «Բլայնդ» խաղադրույքները:
Խաղացողը կարող է ընդամենը մեկ անգամ բարձրացնել «Անտե» խաղադրույքը։ Վերը բացատրված խաղադրույքի բարձրացման ընթացքից երևում է, որ ինչքան շուտ է նա բարձրացնում խաղադրույքը, այնքան ավելի մեծ խաղադրույք է կատարում և ավելի շատ կարող է շահել։ «Ստուգել» նշանակում է ոչինչ չանել՝ խաղացողը ուղղակի պահպանում է իր նախնական խաղադրույքը։ Հաղթողին որոշելու համար կազմվում են խաղացողի և խաղարկողի հինգ խաղաքարտից բաղկացած լավագույն շահման գործակից ունեցող համակցություններով «Ձեռք»–երը և համեմատվում են խաղացողի և խաղարկողի միջև:
«Թրիփս» լրացուցիչ խաղադրույք
«Թրիփս» լրացուցիչ խաղադրույքը կատարվում է խաղացողի ցանկությամբ, որը կիրառվում է մեկնարկային պարտադիր «Անտե» խաղադրույքը կատարելուց հետո: «Անտե» խաղադրույքը կատարելուց հետո կակտիվացվի «Թրիփս» լրացուցիչ խաղադրույքի կատարման համար նախատեսված դաշտը: Թրիփս խաղադրույքների չափը հավասար է կատարվող «Անտե» խաղադրույքի սահմանաչափին:
Բոլոր խաղադրույքները պետք է կատարվեն մինչ խաղադրույքների կատարման ժամանակի ավարտը: Խաղադրույքների ընդունման ժամանակի ավարտից հետո խաղարկողը սկսում է բաժանել խաղաքարտերը: Խաղափուլի ընթացքում խաղացողին առաջարկվում է կատարել «Խաղալ» խաղադրույք, սակայն կատարել «Խաղալ» խաղադրույքի խաղացողի կայացրած որոշումը չի ազդում Թրիփս խաղադրույքների արդյունքի վրա: Խաղափուլի վերջում խաղարկողը բացում է իր բոլոր խաղաքարտերը և հայտարարում արդյունքը: Թրիփս խաղադրույքի շահումը հիմնված է 7 խաղաքարտերից խաղացողի լավագույն 5 խաղաքարտերի արժեքի վրա և շահում է անկախ խաղարկողի խաղաձեռքից կամ անկախ նրանից, արդյոք խաղացողը կատարում է «Խաղալ» խաղադրույք, թե ոչ։
Խաղի արդյունքներ և վճարումներ
Արդյունքները որոշվում են համեմատելով խաղացողի և խաղարկողի լավագույն 5 խաղաքարտից բաղկացած համակցությունները (համատեղելով խաղացողի/խաղարկողի 2 խաղաքարտերը ընդհանուր 5 խաղաքարտերի հետ):
Խաղարկողի «Ձեռք»–ին պետք է լինի առնվազն «Մեկ Զույգ» կամ ավելի բարձր արժեքով համակցություն՝ խաղացողի «Ձեռք»–ի խաղաքարտերի հետ մրցունակ լինելու համար:
Եթե խաղացողը հաղթում է, «Անտե» և «Խաղալ» (PLAY) խաղադրույքների շահումները վճարվում են հետևյալ կերպ՝
- «Անտե» խաղադրույքը վճարվում է 1։1, եթե խաղարկողը կազմում է զույգ կամ ավելի բարձր համակցություն (երկու զույգ, երեք նույնատիպ և այլ);
- «Անտե» խաղադրույքը համարվում է ոչ ոքի, եթե խաղարկողը չի հայտնում համակցությունը;
- «Խաղալ» (PLAY) խաղադրույքը վճարվում է 1։1՝ անկախ խաղարկողի համակցությունից։
Հաղթելու դեպքում շահում են և՛ «Բլայնդ», և՛ «Անտե» խաղադրույքները:
«Բլայնդ» խաղադրույք
Համակցություն |
Շահումներ |
Նույնատիպ 5 հաջորդականություն, որն ավարտվում է մեկանոցով (ռոյալ ֆլաշ), օր.՝ 10♥, J♥, Q♥, K♥, A♥ |
500:1 |
Նույնատիպ 5 հաջորդականություն (սթրեյթ ֆլաշ), օր.՝ 10♦, 9♦, 8♦, 7♦, 6♦ |
50:1 |
Չորս նույնարժեք (քառե), օր.՝ K♣, K♥, K♠, K ♦, 6♦ |
10:1 |
1 զույգ և 3 նույնարժեք (ֆուլ հաուզ), օր.՝ 6♦, 6♥, K♣, K♥, K♠ |
3:1 |
Ցանկացած 5 նույնատիպ (ֆլաշ), օր.՝ A♣, 10♣, Q♣, 5♣, 7♣ |
1.5:1 |
Ցանկացած 5 հաջորդականություն (սթրեյթ), օր.՝ 10♣, 9♠, 8♦, 7♣, 6♠ |
1:1 |
Բոլոր մնացած համակցությունները․ Երեք նույնարժեք (թրիս), օր.՝ K♣, K♥, K♠, 8♠, A♦ Երկու զույգ, օր.՝ 7♥, 7♦, 10♥, 10♣, 9♦ Մեկ զույգ կամ բարձր խաղաքարտ, օր.՝ 8♥, 8♣, K♣, A♥, 9♠ |
խաղադրույքը վերադարձվում է խաղացողին |
Թրիփս խաղադրույք
Համակցություն |
Շահումներ |
Նույնատիպ 5 հաջորդականություն, որն ավարտվում է մեկանոցով (ռոյալ ֆլաշ), օր.՝ 10♥, J♥, Q♥, K♥, A♥ |
50:1 |
Նույնատիպ 5 հաջորդականություն (սթրեյթ ֆլաշ), օր.՝ 10♦, 9♦, 8♦, 7♦, 6♦ |
40:1 |
Չորս նույնարժեք (քառե), օր.՝ K♣, K♥, K♠, K ♦, 6♦ |
30:1 |
1 զույգ և 3 նույնարժեք (ֆուլ հաուզ), օր.՝ 6♦, 6♥, K♣, K♥, K♠ |
8:1 |
Ցանկացած 5 նույնատիպ (ֆլաշ), օր.՝ A♣, 10♣, Q♣, 5♣, 7♣ |
7:1 |
Ցանկացած 5 հաջորդականություն (սթրեյթ), օր.՝ 10♣, 9♠, 8♦, 7♣, 6♠ |
4:1 |
Երեք նույնարժեք (թրիս), օր.՝ K♣, K♥, K♠, 8♠, A♦ |
3:1 |
Ցանկացած անսարքություն չեղարկում է խաղափուլը և բոլոր հնարավոր շահումների վճարումները տվյալ խաղափուլի համար, ինչպես նաև խաղացողին է վերադարձվում այդ խաղի համար իր կատարած խաղադրույքը:
12.9. ՀԻՆԳԽԱՂԱԹՂԱՆԻ ՍՏԱԴ-ՊՈԿԵՐ
Խաղին մասնակցում է խաղաթղթերի կապուկ` 52 խաղաթղթով` 4 երանգներից յուրաքանչյուրում (ագռավ, խաչ, ագուռ և սիրտ) երկուսանոցից մինչև մեկանոց: Յուրաքանչյուր երանգի ամենաբարձր խաղաթուղթը մեկանոցն է, ամենափոքր խաղաթուղթը` երկուսանոցը:
«Հինգխաղաթղթանի ստադ-պոկեր» թղթախաղը հիմնվում է 5 խաղաթղթերի համակցությունների աստիճանների վրա, որը խաղում են հատուկ խաղասեղանի վրա, բոլոր խաղացողները` մեկը մյուսի դեմ:
Խաղը սկսվում է պարտադիր խաղադրումից` փակ վիճակում, որը կատարում է առաջին ձեռքում նստած խաղացողը: Խաղարկողն իր կողմից ձախից աջ խաղացողներին բաժանում է 2-ական խաղաթուղթ` մեկը երեսով ներքև (փակ), իսկ մյուսը` երեսով վերև (բաց):
Մինչև բաժանման ավարտը խաղացողներն իրավունք չունեն ձեռք տալու խաղաթղթերը: Այնուհետև, ծանոթանալով խաղաթղթերին, խաղացողը որոշում է դրանց արժեքը: Խաղի իմաստը կայանում է նրանում, որ խաղացողը վերջին հաշվով պետք է իր խաղաթղթերը համեմատի մյուս խաղացողի (կամ խաղացողների) խաղաթղթերի հետ. ում խաղաթղթերն ավելի բարձր որակավորվող համակցություն ունեն, նա էլ համարվում է հաղթող: Խաղաթղթերի համակցությունները, ամենացածր արժեք ունեցողից մինչև ամենաբարձր արժեք ունեցողը, հետևյալն են.
NN |
Խաղաթղթերի համակցությունը |
1. |
Մեկ նույնարժեք զույգ կամ ցածր` մեկանոց-թագավոր |
2. |
2 զույգ |
3. |
3 նույնարժեք (թրիս) |
4. |
Ցանկացած 5 հաջորդականություն (սթրեյթ) |
5. |
Ցանկացած 5 նույնատիպ (ֆլաշ) |
6. |
1 զույգ և 3 նույնարժեք (ֆուլ հաուզ) |
7. |
4 նույնարժեք (քառե) |
8. |
Նույնատիպ 5 հաջորդականություն (սթրեյթ ֆլաշ) |
9. |
Նույնատիպ 5 հաջորդականություն, որն ավարտվում է մեկանոցով (ռոյալ ֆլաշ) |
Խաղաթղթերի համակցության արժեքը գնահատելուց հետո խաղացողին հնարավորություն է տրվում ընդունել հետևյալ որոշումներից մեկը.
1. Անմիջապես հանձնվել: Խաղացողը խաղաթղթերը (փակ վիճակում) անմիջապես նետում է խաղասեղանի վրա, նա կորցնում է խաղասեղանին դրված գումարը, և իր համար խաղն ավարտվում է:
2. Շարունակել խաղը: Սկսվում է առքուվաճառքի պտույտը` սկսած ամենաբարձր բացված խաղաթղթից: Եթե 2 խաղացողի մոտ բացվել է նույն արժեքն ունեցող խաղաթուղթ, ապա խաղն սկսում է խաղարկողի ձախ մասում նստած խաղացողը: Երրորդ խաղաթուղթը, ինչպես և մնացած հաջորդ բոլոր խաղաթղթերը, բաժանվում են բաց վիճակում: Յուրաքանչյուր նոր բացված խաղաթղթից հետո սկսվում է առքուվաճառքի պտույտը` սկսած բացված խաղաթղթերի ամենամեծ համակցություններից:
3. Շարունակել խաղը: Երբ խաղացողի մոտ ձևավորվել է իր համար նախընտրելի խաղաթղթերի համակցությունը, ապա խաղացողը կարող է դադարեցնել նոր խաղաթուղթ (կամ խաղաթղթեր) վերցնելը, և իր համար խաղը շարունակվում է:
Երբ բոլոր խաղադրումները հավասար են, խաղացողները բացում են իրենց խաղաթղթերը և խաղաթղթերի համակցությունները համեմատվում են: Ամենամեծ համակցություն ունեցող խաղացողը վերցնում է բանկը: Եթե խաղացողների խաղաթղթերի համակցություններն ունեն միևնույն արժեքը, ապա խաղացողները համաձայնության դեպքում կարող են կիսել բանկի գումարը, հակառակ դեպքում այդ խաղացողները խաղը վերսկսում են նորից` ձեռք չտալով բանկի գումարին:
Խաղին միանգամից կարող է մասնակցել 7 խաղացող:
12.10. ԿԱՐԻԲՅԱՆ ՍՏԱԴ (Caribbean Stud)
Խաղին մասնակցում է խաղաթղթերի կապուկ` 52 խաղաթղթով` 4 երանգներից յուրաքանչյուրում (ագռավ, խաչ, ագուռ և սիրտ) երկուսանոցից մինչև մեկանոց: Յուրաքանչյուր երանգի ամենաբարձր խաղաթուղթը մեկանոցն է, ամենափոքր խաղաթուղթը` երկուսանոցը:
«Կարիբյան Ստադ» թղթախաղը հիմնվում է 5 խաղաթղթերի համակցությունների աստիճանների վրա և խաղում են հատուկ խաղասեղանի վրա, ուր պատկերված են խաղագումարի` անտեի (կոնի), կրկնապատկման` ռեյզի (խաղագումար) և բոնուսի վանդակները: Բոլոր խաղացողները, անկախ մեկը մյուսից, խաղում են ընդդեմ խաղարկողի:
Խաղը սկսելու համար խաղացողը պիտի կատարի «Անտե» խաղադրույք մինչև խաղադրույքների համար նախատեղված ժամանակի ավարտը: Խաղադրույքների համար նախատեսված ժամանակի ավարտից հետո խաղարկողը ձախից աջ խաղացողների համար նախատեսված դաշտերում և իրեն բաժանում է 5-ական խաղաթուղթ` երեսով վերև (բաց)` խաղացողների համար նախատեսվածները և երեսով ներքև (փակ)` խաղարկողինը, բացառությամբ խաղարկողի մեկ խաղաթղթի, որը դրվում է երեսով վերև (բաց): Բոլոր խաղափուլերի խաղադրույքները պիտի կատարվեն մինչ խաղադրույքների համար նախատեսված ժամանկի ավարտը: Խաղի իմաստը կայանում է նրանում, որ խաղացողը վերջին հաշվով պետք է իր խաղաթղթերը համեմատի խաղարկողի խաղաթղթերի հետ. ում խաղաթղթերն ավելի բարձր են, որակավորվող համակցություն ունեն, նա էլ համարվում է հաղթող: Խաղաթղթերի համակցությունները, ամենացածր արժեք ունեցողից մինչև ամենաբարձր արժեք ունեցողը, հետևյալն են.
NN |
Խաղաթղթերի համակցումը |
1. |
Մեկ զույգ կամ ցածր` մեկանոց-թագավոր, օր.՝ 8♥, 8♣, K♣, A♥, 9♠ կամ 7♦, 10♥, A♥, 6♦, 8♦ |
2. |
Երկու զույգ, օր.՝ 7♥, 7♦, 10♥, 10♣, 9♦ |
3. |
Երեք նույնարժեք (թրիս), օր.՝ K♣, K♥, K♠, 8♠, A♦ |
4. |
Ցանկացած 5 հաջորդականություն (սթրեյթ), օր.՝ 10♣, 9♠, 8♦, 7♣, 6♠ |
5. |
Ցանկացած 5 նույնատիպ (ֆլաշ), օր.՝ A♣, 10♣, Q♣, 5♣, 7♣ |
6. |
Մեկ զույգ և երեք նույնարժեք (ֆուլ հաուզ), օր.՝ 6♦, 6♥, K♣, K♥, K♠ |
7. |
Չորս նույնարժեք (քառե), օր.՝ K♣, K♥, K♠, K ♦, 6♦ |
8. |
Նույնատիպ 5 հաջորդականություն (սթրեյթ ֆլաշ), օր.՝ 10♦, 9♦, 8♦, 7♦, 6♦ |
9. |
Նույնատիպ 5 հաջորդականություն, որն ավարտվում է մեկանոցով (ռոյալ ֆլաշ), օր.՝ 10♥, J♥, Q♥, K♥, A♥ |
Խաղացողը պիտի կատարի «Շարունակել» կամ «Հանձնվել» առաջարկվող քայլերից մեկը: Խաղափուլը շարունակելու համար անհրաժեշտ է ընտրել «Շարունակել» և կատարել «Շարունակել» խաղադրույք, որը նրա կատարած «Անտե» խաղադրույքի կրկնապատիկն է: Խաղացողը կարող է ընտրել «Հանձնվել»՝ խաղափուլն ավարտելու համար, այդպիսով կորցնելով իր կատարած «Անտե» խաղադրույքը: Երբ որոշման կայացման համար նախատեսված ժամանակն ավարտվում է, խաղարկողը ցույց է տալիս իր մնացած 4 խաղաքարտերը: Հաղթողին որոշելու համար խաղացողի ձեռքին առկա խաղաքարտերից ձևավորվում է լավագույն համակցություն, որը համեմատվում է խաղարկողի ձեռքի հետ:
Հավելյալ խաղադրույքներ
«5+1 Բոնուս» խաղադրույքը հավելյալ խաղադրույք է, որը խաղացողը կարող է ընտրել իր հայեցողությամբ: «5+1 Բոնուս» խաղադրույքը հաղթում է, երբ խաղացողի հինգ խաղաքարտերը և խաղարկողի բացված խաղաքարտը ստեղծում են հինգ խաղաքարտից բաղկացած պոկերի երեք նույնարժեք (թրիս) կամ ավելի բարձր համակցություն` ըստ վերը նշված հաղթաթղթերի համակցության աղյուսակի: Նոր խաղափուլի ժամանակ «Անտե» խաղադրույք կատարելուց հետո խաղացողին տրվում է հնարավորություն կատարել «5+1 Բոնուս» խաղադրույք: «Անտե» խաղադրույքի ընդունումից հետո ակտիվանում է «5+1 Բոնուս» խաղադրույքի դաշտը:
Մրցունակ լինելու համար խաղարկողի «Ձեռք»–ին պետք է լինի առնվազն «մեկանոց» և «թագավոր»:
Խաղի արդյունքներ և վճարումներ
«Շարունակել» խաղադրույքը վճարվում է համաձայն ստորև ներկայացված «Շարունակել» խաղադրույքի շահումների վճարման աղյուսակի։
«Շարունակել» խաղադրույք
Համակցություն |
Շահումներ |
Նույնատիպ 5 հաջորդականություն, որն ավարտվում է մեկանոցով (ռոյալ ֆլաշ), օր.՝ 10♥, J♥, Q♥, K♥, A♥ |
100:1 |
Նույնատիպ 5 հաջորդականություն (սթրեյթ ֆլաշ), օր.՝ 10♦, 9♦, 8♦, 7♦, 6♦ |
20:1 |
Չորս նույնարժեք (քառե), օր.՝ K♣, K♥, K♠, K ♦, 6♦ |
10:1 |
1 զույգ և 3 նույնարժեք (ֆուլ հաուզ), օր.՝ 6♦, 6♥, K♣, K♥, K♠ |
3:1 |
Ցանկացած 5 նույնատիպ (ֆլաշ), օր.՝ A♣, 10♣, Q♣, 5♣, 7♣ |
2:1 |
Ցանկացած 5 հաջորդականություն (սթրեյթ), օր.՝ 10♣, 9♠, 8♦, 7♣, 6♠ |
1:1 |
Երեք նույնարժեք (թրիս), օր.՝ K♣, K♥, K♠, 8♠, A♦ |
1:1 |
Երկու զույգ, օր.՝ 7♥, 7♦, 10♥, 10♣, 9♦ |
1:1 |
Մեկ զույգ կամ ցածր` մեկանոց-թագավոր, օր.՝ 8♥, 8♣, K♣, A♥, 9♠ կամ 7♦, 10♥, A♥, 6♦, 8♦ |
1:1 |
«5+1 Բոնուս»
Համակցություն |
Շահումներ |
Նույնատիպ 5 հաջորդականություն, որն ավարտվում է մեկանոցով (ռոյալ ֆլաշ), օր.՝ 10♥, J♥, Q♥, K♥, A♥ |
1000:1 |
Նույնատիպ 5 հաջորդականություն (սթրեյթ ֆլաշ), օր.՝ 10♦, 9♦, 8♦, 7♦, 6♦ |
200:1 |
Չորս նույնարժեք (քառե), օր.՝ K♣, K♥, K♠, K ♦, 6♦ |
100:1 |
1 զույգ և 3 նույնարժեք (ֆուլ հաուզ), օր.՝ 6♦, 6♥, K♣, K♥, K♠ |
20:1 |
Ցանկացած 5 նույնատիպ (ֆլաշ), օր.՝ A♣, 10♣, Q♣, 5♣, 7♣ |
15:1 |
Ցանկացած 5 հաջորդականություն (սթրեյթ), օր.՝ 10♣, 9♠, 8♦, 7♣, 6♠ |
10:1 |
Երեք նույնարժեք (թրիս), օր.՝ K♣, K♥, K♠, 8♠, A♦ |
7:1 |
«Անտե» խաղադրույքը վճարվում է 1:1:
Ցանկացած անսարքություն չեղարկում է խաղափուլը և բոլոր հնարավոր շահումների վճարումները տվյալ խաղափուլի համար, ինչպես նաև խաղացողին է վերադարձվում այդ խաղի համար իր կատարած խաղադրույքը:
12.11. ՏՈՏՈ 21
«Տոտո 21» թղթախաղի այս տեսակը նախատեսված է 2 խաղացողի համար: Խաղը սկսվում է, երբ խաղացողներից մեկը ստեղծում է նոր խաղ, իսկ երկրորդը միանում է արդեն իսկ ստեղծված խաղին:
Պայմանները սահմանում է նոր խաղ ստեղծողը (թե մինչև քանի միավոր (2, 4, 6, 8 և 10) պետք է ընթանա խաղը, քայլի (5վ, 10վ, 15վ) և ընդհանուր խաղի (2ր, 3ր, 4ր, 5ր, 6ր, 7ր) ժամանակը, ինչպես նաև խաղարկվող գումարի չափը), իսկ ստեղծված խաղին միացողն ընդունում է այդ խաղի պայմանները: Սեղան ստեղծողն ինքն է ընտրում՝ արդյո՞ք ցանկանում է խաղալ սեղանին միացող տվյալ մրցակցի հետ, թե ոչ: Խաղը սկսվում է միայն դրական պատասխանի դեպքում:
Խաղի նպատակն է հավաքել հնարավորինս շատ միավոր, բայց 21 միավորից ոչ ավել: Յուրաքանչյուր խաղափուլում հաղթած մասնակիցը կունենա 1 միավոր:
Խաղին մասնակցում են բոլոր երանգների (մաստի) խաղաթղթերը՝ 6, 7 , 8 , 9, 10, J, Q, K, A:
- 6-ից 10 խաղաթղթերի արժեքները հաշվարկվում են իրենց անվանական արժեքներով
- А – 11 կամ 1
- K – 4
- Q – 3
- J – 2
Յուրաքանչյուր խաղափուլի սկզբում համակարգը պատահականության սկզբունքով երկու խաղացողներից մեկին ընտրում է որպես «խաղարկող», ում մոտ հայտնվում է համապատասխան կոճակը, իսկ մյուսին՝ որպես «խաղացող»: Առաջին քայլի իրավունքը տրվում է «խաղացողին»: Խաղի սկզբում բաժանվում է 2-ական խաղաթուղթ: Եթե «խաղացողի» միավորները չեն հասնում 21 միավորի, ապա նա կարող է վերցնել հավելյալ խաղաքարտեր, սեղմելով «Հիթ մի»՝ ևս մեկ քարտ (HIT ME) կոճակը: Բավարար միավորներ հավաքելու դեպքում «խաղացողը» սեղմում է «Ստենդ»` բավական է (STAND) կոճակը և քայլի իրավունքը հանձնում է «խաղարկողին»: Ավելի բարձր միավորներ ունեցող խաղացողը (մինչև 21 միավոր) համարվում է հաղթող: «Խաղացողը» («խաղարկողը») համարվում է պարտված 21-ից ավել միավոր ունենալու դեպքում: Միավորները հավասար լինելու դեպքում «խաղարկողը» վաստակում է 1 միավոր, իսկ «խաղացողը» պարտվում է: Այն դեպքում, երբ երկու խաղացողներն էլ հավաքել են 21-ից ավել միավոր, կխաղարկվի ևս մեկ խաղափուլ, որի արդյունքում հաղթողը կվաստակի 2 միավոր:
«Ոսկե միավոր». եթե խաղի սկզբում «խաղացողին» բաժանվում է 2 «A» նիշի խաղաքարտ, ապա «խաղացողն» ավտոմատ կերպով համարվում է տվյալ խաղափուլի հաղթող՝ բացառությամբ այն դեպքի, երբ «խաղարկողի» մոտ առկա է 2 «A» նիշի խաղաքարտ (մեկ «A» ունենալու դեպքում երկրորդ փակ խաղաքարտը նույնպես բացվում է): Այս ժամանակ խաղի հաղթող է համարվում «խաղարկողը»:
Ըստ խաղի կանոնների, «խաղացողին» ընձեռվում է ընտրովի հնարավորություն՝ «Բլայնդ քարդ» (փակ քարտ, Blind Card), որի օգտագործման իրավունքը տրվում է միայն ծրագրի կողմից այդ հնարավորությամբ ստեղծված խաղին (խաղարկողը չի կարող օգտագործել այդ հնարավորությունը): «Բլայնդ քարդ»-ից օգտվելու դեպքում բաշխվում է 1 փակ խաղաքարտ, որը բացվում է միայն խաղի վերջում և քայլի իրավունքը անցնում է «խաղարկողին»:
Փակ խաղ
«Տոտո 21»-ում հասանելի է ֆունկցիա՝ «Փակ խաղ»։ Եթե խաղացողը ստեղծել կամ միացել է «Փակ խաղ» ֆունկցիայով սեղանի, ապա համակարգի կողմից «խաղացող» ընտրվելու դեպքում նրա խաղաքարտերը բաց կլինեն միայն իր համար և փակ կլինեն նրա մրցակցի (համակարգի կողմից ընտրված «խաղարկող») համար։ Սակայն համակարգի կողմից «խաղարկող» ընտրվելու դեպքում փակ կլինեն արդեն ոչ թե նրա, այլև նրա մրցակցի (համակարգի կողմից ընտրված «Խաղացող») խաղաքարտերը։ Փակ խաղաքարտերով խաղալու համար անհրաժեշտ է սեղան ստեղծելիս ընտրել «Փակ խաղ» ֆունկցիան կամ միանալ արդեն իսկ ստեղծված այդպիսի սեղանի։
«Փակ խաղ» ֆունկցիայով ստեղծված խաղի դեպքում սկզբում բաժանվում է 2-ական խաղաթուղթ: Այս դեպքում «խաղացողի» համար բաց են իր բոլոր խաղաքարտերը, իսկ «խաղարկողի» խաղաքարտերից` միայն առաջին խաղաքարտը: «Խաղարկողի» համար բաց են միայն իր խաղաքարտերը: Եթե «խաղացողի» միավորները չեն հասնում 21 միավորի, ապա նա կարող է վերցնել հավելյալ խաղաքարտեր, որոնք իր համար կլինեն բաց, իսկ «խաղարկողի» համար՝ փակ: Ցանկացած պահի «խաղացողը» կարող է սեղմել Ստենդ՝ բավական է (STAND) կոճակը, որից հետո քայլի հնարավորությունը անցնում է «խաղարկողին»: «Խաղարկողը» նույնպես կարող է վերցնել կամ չվերցնել հավելյալ խաղաքարտեր և ցանկացած պահի սեղմել Ստենդ՝ բավական է (STAND) կոճակը, որից հետո բոլոր խաղաքարտերը բացվում են «խաղարկողի» և «խաղացողի» համար: Ավելի բարձր միավորներ ունեցող մրցակիցը (մինչև 21 միավոր) համարվում է հաղթող: Միավորները հավասար լինելու դեպքում «խաղարկողը» կվաստակի 1 միավոր, իսկ «խաղացողը» պարտվում է:
Ինչպես «խաղարկողը», այնպես էլ «խաղացողը» համարվում են խաղափուլում պարտված՝ 21-ից ավել միավոր ունենալու դեպքում:
Այն դեպքում, եթե երկու խաղացողներն էլ հավաքեն 21–ից ավել միավոր, ապա կխաղարկվի այնքան խաղափուլ, մինչև խաղացողներից մեկը հաղթի որևէ խաղափուլում: Այդ դեպքում հաղթողը կվաստակի այդ խաղափուլերի քանակին համապատասխան միավոր: Օրինակ եթե 2 խաղացողներն էլ 3 խաղափուլ շարունակ հավաքել են 21–ից ավել միավոր, իսկ հաջորդ խաղափուլում արդեն խաղացողներից մեկը հաղթում է, ապա նա ստանում է 4 միավոր, այսինքն այդ խաղափուլի և նախորդ 3 խաղափուլերի քանակով միավոր (ամեն խաղափուլի համար 1 միավոր՝ այսինքն 3+1=4 միավոր): Եթե խաղը ստեղծելուց խաղի հաշիվը դրված էր 2-ից, ապա նկարագրված իրավիճակում խաղը կվերջանա 4:0:
«Ոսկե միավոր»․ եթե խաղի սկզբում «խաղացողին» բաժանվում է 2 «A» նիշի խաղաքարտ, ապա «խաղացողն» պետք է սեղմի Ստենդ՝ բավական է (STAND); եթե «խաղարկողի» մոտ առկա է 2 «A» նիշի խաղաքարտ, այդ ժամանակ խաղի հաղթող է համարվում «խաղարկողը», հակառակ դեպքում խաղի հաղթող է համարվում «խաղացողը»:
12.12. ԲԼՈՏ
Բլոտ խաղում կազմակերպիչը չի ընդունում խաղադրույքներ տվյալ խաղի վրա, այլ կազմակերպչի կողմից տրամադրվող խաղային միջավայրի դիմաց գանձվում է միջնորդավճար՝ ռեյք: Ռեյքը սահմանվում է 4%, որը ծրագիրն ավտոմատ գանձում է միմյանց դեմ խաղացող 2 մրցակիցների խաղադրույքներից գոյացած շահումային ֆոնդից (չի վերաբերում մրցաշարերին):
«ԽԱՂԱՔԱՐՏ ՓՈԽԵԼ» ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅՈՒՆԸ ԲԼՈՏՈՒՄ
Դասական Բլոտ խաղում սեղան (խաղ) ստեղծելիս հնարավորություն է տրվում ընտրել «Խաղաքարտ փոխել» տարբերակը: Այս ֆունկցիայի միջոցով խաղացողը կարող է փոխել ցանկացած խաղաքարտ Դասական Բլոտում: Այս դեպքում անհրաժեշտ է, որպեսզի սեղան ստեղծելիս խաղացողը ընտրի «Խաղաքարտ փոխել» տարբերակը կամ միանա այդպիսի սեղանի։
«Խաղաքարտ փոխել» ֆունկցիան ակտիվանում է միայն բոլոր խաղաքարտերը (9 խաղաքարտ) բաժանելուց հետո: Յուրաքանչյուր ձեռքի ժամանակ, մինչ 1-ին քայլը, խաղացողին տրվում է խաղաքարտը փոխելու մեկ հնարավորություն: Խաղացողը կարող է փոխել իր խաղաքարտերից ցանկացածը: Նոր խաղաքարտն համակարգի կողմից պատահականության սկզբունքով ընտրվում է մնացած 6 խաղաքարտերից, որոնք չեն բաժանվել համակարգի կողմից: Յուրաքանչյուր խաղաքարտի փոփոխությունից հետո համակարգը խաղացողի խաղային հաշվից գանձում է կատարած խաղադրույքի 10%-ի չափով գումար:
Օրինակ՝ եթե խաղացողը կատարում է 10,000 դրամի խաղադրույք կամ միանում դասական բլոտի այդպիսի սեղանի, ապա խաղաքարտի փոփոխության դեպքում խաղացողի խաղային հաշվից կգանձվի 1,000 դրամ:
Այն դեպքում, եթե խաղացողը սեղան ստեղծելիս ընտրել է «Կրկնապատկել խաղադրույքը» տարբերակը և բազմապատկել խաղադրույքը, ապա խաղաքարտի փոփոխությունից հետո խաղացողի խաղային հաշվից գանձվում է փոխված խաղադրույքի 10%-ը:
Օրինակ՝ եթե խաղացողը կատարում է 1,000 դրամի խաղադրույք կամ միանում Դասական Բլոտի այդպիսի սեղանի և խաղի ընթացքում բազմապատկում է խաղադրույքը 4 անգամ՝ դարձնելով այն 4,000 դրամ, ապա խաղաքարտի փոփոխության դեպքում խաղացողի խաղային հաշվից կգանձվի 400 դրամ:
«ԿՐԿՆԱՊԱՏԿԵԼ ԽԱՂԱԴՐՈՒՅՔԸ » ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅՈՒՆԸ ԲԼՈՏՈՒՄ
1. Դասական Բլոտ և Բաց Բլոտ խաղերում սեղան (խաղ) ստեղծելիս հնարավորություն է տրվում ընտրել տարբերակ՝ «Կրկնապատկել խաղադրույքը»:
2. «Կրկնապատկել խաղադրույքը» խաղ ստեղծելիս մուտքագրվում է նախընտրած խաղադրույքի չափը և նշվում են խաղի պայմանները: «Կրկնապատկել խաղադրույքը» հնարավորության կողքին համապատասխան նշանը դնելով՝ կբացվի առավելագույն չափը, որը հնարավորություն է տալիս ընտրել համապատասխան բազմապատկիչը (X2, X4, X8, X16):
3. Այս հնարավորությունը թույլ է տալիս մեկ կամ մի քանի անգամ կրկնապատկել հիմնական խաղադրույքի գումարը. «Կրկնապատկել խաղադրույքը» հնարավորությամբ խաղի ժամանակ հիմնական խաղադրույքի ամենափոքր բազմապատկիչն է 2, իսկ ամենամեծը՝ 16, որը գործում է սեղանը ստեղծած խաղացողի կողմից նախապես նշված առավելագույն խաղադրույքի համար:
4. «Կրկնապատկել խաղադրույքը» հնարավորությունից օգտվելու համար խաղացողը պետք է նախապես ընտրի այդ տարբերակը կամ միանա արդեն իսկ ստեղծված «Կրկնապատկել խաղադրույքը» սեղանին՝ ընդունելով այդ սեղանի պայմանները։ Այս դեպքում խաղացողը կարող է տեսնել ստեղծված սեղանի հիմնական խաղադրույքի չափը և «Կրկնապատկել խաղադրույքը» հնարավորության առավելագույն խաղադրույքի սահմանաչափը տվյալ սեղանի համար։
5. Սեղմելով «Խաղալ» կոճակը՝ խաղացողը բավականաչափ գումար խաղային հաշվին ունենալու դեպքում կարող է միանալ սեղանին և սկսել խաղը։ Խաղին միանալուց հետո նշված առավելագույն խաղադրույքի գումարը անմիջապես գանձվում է խաղացողից: Հակառակ դեպքում խաղացողը խաղին միանալու հնարավորություն չի ունենա և էկրանին կհայտնվի հաղորդագրություն խաղային հաշվին առկա անբավարար միջոցների վերաբերյալ:
6. «Կրկնապատկել խաղադրույքը»-ով խաղի դեպքում այն մեկնարկում է սեղանի կենտրոնում և կարող է կիրառվել այն խաղացողի կողմից, ով պետք է կատարի տվյալ քայլը:
7. Այն խաղացողը, ով խաղի պայմանների համաձայն առաջինն է ընտրում ղոզը, կարող է նաև առաջինը օգտվել «Կրկնապատկել խաղադրույքը» հնարավորությունից մինչ ղոզ ընտրելը։ Խաղացողը «Կրկնապատկել խաղադրույքը» հնարավորությունից օգտվելու համար պետք է սեղմի համապատասխան «Կրկնապատկել խաղադրույքը» պատկերով նշանի վրա։
8. «Կրկնապատկել խաղադրույքը» հնարավորությունից օգտվելուց հետո խաղացողը ընտրում է ղոզը և սկսում խաղը։ Խաղացողը կարող է նաև օգտվել «Կրկնապատկել խաղադրույքը» հնարավորությունից ղոզը ընտրելուց հետո։
9. «Կրկնապատկել խաղադրույքը» հնարավորությունից օգտվելուց մրցակիցը պարտադիր պետք է ընդունի խաղադրույքը կրկնապատկելու առաջարկը, այլապես նա կհամարվի պարտված։ «Հանձնվել» կոճակը սեղմելու պարագայում մրցակիցը կհամարվի պարտված։
10. Եթե ղոզի ընտրություն ունեցող առաջին խաղացողը չի ցանկանում կրկնապատկել խաղադրույքը կամ չի ցանկանում ընտրել ղոզը, ապա ղոզի ընտրությունը, ինչպես նաև խաղադրույքը կրկնապատկելու հնարավորությունը անցնում է հակառակորդին: Այս պարագայում հակառակորդը կարող է օգտվել «Կրկնապատկել խաղադրույքը» հնարավորությունից միայն մինչ ղոզ ընտրելը: Կրկնապատկումները կարող են շարունակվել այնքան ժամանակ, քանի դեռ չի սպառվել խաղացողների առավելագույն մուտքագրված գումարը կամ հիմնական խաղադրույքը չի 16-ապատկվել, որից հետո «Կրկնապատկել խաղադրույքը» նշանն անհետանում է սեղանից:
11. «Կրկնապատկել խաղադրույքը» հնարավորությունից խաղացողը կարող է օգտվել ամբողջ խաղի ընթացքում կամ կարող է այն օգտագործել մեկ ձեռքի ընթացքում:
12. Խաղի ընթացքում չօգտագործված գումարը խաղի ավարտից հետո վերադառնում է խաղացողի խաղային հաշվին:
13. Խաղացողները կարող են կրկնապատկել խաղադրույքը նույնիսկ մեկ անգամ, այս պարագայում մնացորդ գումարը խաղի ավարտից հետո կհամալրվի խաղացողների խաղային հաշիվներին։
Օրինակ՝ եթե 200 դրամ հիմնական խաղադրույքով և 2000 դրամ առավելագույն սահմանաչափով «Կրկնապատկել խաղադրույքը» սեղանում խաղացողները ընդամենը մեկ անգամ են կրկնապատկել խաղադրույքը, ապա պարտության դեպքում խաղացողի առավելագույն 2000 դրամ գումարից դուրս է գալիս կրկնապատկված խաղադրույքի չափը, իսկ մնացորդը նորից վերադարձվում է խաղային հաշվին։ Օրինակ՝ 2000 դրամ առավելագույն գումար – 400 դրամ կրկնապատկված գումար =1600 դրամ մնացորդ։
ԴԱՍԱԿԱՆ ԲԼՈՏ ԽԱՂԻ ԿԱՆՈՆՆԵՐ
«Բլոտ» թղթախաղի այս տեսակը նախատեսված է 2 խաղացողի համար: Խաղը սկսվում է, երբ խաղացողներից մեկը ստեղծում է նոր խաղ կամ միանում արդեն իսկ ստեղծված խաղին: Կարելի է նաև դիտել այլ խաղացողների խաղը, եթե այն չի ստեղծվել որպես մասնավոր խաղ:
Պայմանները սահմանում է նոր խաղ ստեղծողը, ինչպես նաև ընտրում է խաղարկվող գումարի չափը, «Կրկնապատկել խաղադրույքը», «Խաղաքարտ փոխել» հնարավորությունները, իսկ ստեղծված խաղին միացողն ընդունում է այդ խաղի պայմանները: Խաղացողի կողմից ընտրվող պայմաններն են․
- Խաղի Հաշիվ (1-ից, 3-ից, 5-ից, 7-ից, 9-ից, 11-ից, կամ մինչև 51, 101, 201 միավոր):
- Թաքցնել նույնականացման համարը – տվյալ պայմանով խաղ ստեղծելիս կամ խաղին միանալիս խաղացողների նույնականացման համարները չեն ցուցադրվում, այլ երևում է Խաղացող 1 և Խաղացող 2:
- «4 թղթով» և «100»-ով – տվյալ պայմանով խաղի ժամանակ խաղացողները կարող են հայտարարել «4 թուղթ» և/կամ «100» կոմբինացիաներ:
- Առանց «4 թղթի» և «100»-ի – տվյալ պայմանով խաղի ժամանակ խաղացողները չեն կարող հայտարարել «4 թուղթ» և/կամ «100» կոմբինացիաներ:
- Բոյ – տվյալ պայմանի դեպքում խաղում որպես ղոզ կարող է ընտրվել նաև Բոյը:
- «Կապուտը»-ը՝ 2 միավոր – տվյալ պայմանը կարող է հասանելի լինել, եթե խաղի հաշիվը ընտրված է 3, 5, 7, 9 կամ 11:
- Միայն թերզ – տվյալ պայմանով խաղի ժամանակ խաղացողները կարող են հայտարարել և ցուցադրել միայն «թերզ» կոմբինացիաները:
- Առանց կոմբինացիաների – տվյալ պայմանով խաղի ժամանակ խաղացողները չեն կարող հայտարարել և ցուցադրել որևէ կոմբինացիա:
- Մասնավոր խաղ – տվյալ պայմանով ստեղծված խաղը չի կարող դիտել երրորդ անձ՝ խաղը հասանելի է միայն տվյալ խաղը խաղացողների համար:
- Դրույք – պարտադիր լրացման դաշտ, որտեղ նշվում է կատարվող խաղադրույքի չափը: Մինիմալ խաղադրույքից ցածր և մաքսիմալ խաղադրույքից բարձր չափով խաղ ստեղծել հնարավոր չէ, ինչպես նաև խաղային հաշվի մնացորդից ավել չափով խաղ ստեղծել կամ խաղային հաշվի մնացորդից ավել չափով խաղին միանալ նույնպես հնարավոր չէ:
- Քուանշ–Սուր – տվյալ պայմանը գործում է միայն դասական բլոտում, բացառությամբ խաղի 1 կամ 3 հաշվի դեպքում։ Դասական բլոտում առաջին 6 խաղաքարտը բաժանելուց հետո ղոզը ընտրած խաղացողի հակառակորդին առաջարկվում է Քուանշելու հնարավորությունը, եթե հակառակորդը մտածում է, որ կհաղթի ձեռքը, որը հնարավոր է կամ ընդունել կամ մերժել: Քուանշով խաղափուլի ժամանակ միավորները հաշվարկվում են հետևյալ կերպ՝ խաղափուլի համար նախատեսված 16 միավորը բազմապատկվում է 2 անգամ: Քուանշողի հակառակորդին առաջարկվում է Սուր անելու հնարավորություն, եթե խաղացողը մտածում է, որ կհաղթի ձեռքը, որը նույնպես հնարավոր է կամ ընդունել կամ մերժել: Սուր ընդունելու դեպքում խաղափուլի ժամանակ միավորները հաշվարկվում են հետևյալ կերպ՝ խաղափուլի համար նախատեսված 16 միավորը բազմապատկվում է 4 անգամ: Հավելյալ միավորները (կոմբինացիաների միավորները և կապուտը) հաշվարկվում են առանց բազմապատկվելու:
Սեղանը ստեղծողը ինքն է ընտրում, արդյո՞ք ցանկանում է խաղալ սեղանին միացող տվյալ մրցակցի հետ, թե ոչ: Խաղը սկսվում է միայն դրական պատասխանի դեպքում: Խաղին մասնակցում են բոլոր երանգների (այսուհետ՝ մաստ) խաղաթղթերը՝ 9, 10, J, Q, K, A: Ամեն խաղափուլի սկզբում խաղացողներին բաժանվում է 6-ական խաղաթուղթ, որից հետո խաղացողները որոշում են հաղթաթղթի (ղոզ) մաստը (ներկայացված է ստորև): Ղոզն ընտրելուց հետո բաժանվում է ևս 3-ական խաղաթուղթ: Ղոզը ընտրողին նույնպես տրվում է 3 խաղաթուղթ, որոնցից մեկը ղոզ ընտրողի ցանկությամբ կարող է լինել հենց բացված խաղաթուղթը (եթե բացված խաղաթուղթը երկու խաղացողն էլ չեն ընտրել «ղոզ»):
Ղոզի ընտրության առաջարկը կատարվում է պատահականության սկզբունքով՝ անկախ այն համգամանքից, թե որ խաղացողն է ստեղծել սեղանը: Եթե նա ընտրում է առաջարկվող ղոզը, ապա խաղը սկսվում է նրանից, իսկ եթե ոչ՝ ընտրության հնարավորությունն անցնում է հակառակորդին: Վերջինիս կողմից խաղաթուղթ վերցնելու դեպքում, այն դառնում է խաղի ղոզ: Իսկ առաջին քայլը կատարում է այն խաղացողը, ով առաջինը ստացել էր ղոզ ընտրելու հնարավորություն: Հակառակ դեպքում ընտրության հնարավորությունը ևս մեկ անգամ անցնում է առաջին խաղացողին, և համակարգն ինքն է առաջարկում ղոզ ընտրել մնացած 3 մաստերից կամ ընտրել բոյը (եթե խաղը ստեղծվել է բոյի հնարավորությամբ): Խաղը սկսվում է, երբ առաջին խաղացողն ընտրում է ղոզ առաջարկված խաղաթղթերից, հակառակ դեպքում 2-րդ խաղացողը պարտավորվ է ընտրել այդ 3 մաստերից որևէ մեկը կամ բոյը (եթե խաղը ստեղծվել է բոյի հնարավորությամբ): Այս դեպքում ևս խաղը սկսվում է առաջին մասնակցից: Եթե առաջարկվող ղոզը J է, և առաջին խաղացողը համակարգի կողմից կատարված առաջին հարցումից հետո չի վերցնում այն, ապա 2-րդ խաղացողը պարտավոր է վերցնել:
Խաղաթղթերի արժեքները
Խաղաթուղթ |
Սովորական մաստի միավոր |
Ղոզի մաստի միավոր |
Բոյով խաղում միավոր |
A |
11 |
11 |
19 |
10 |
10 |
10 |
10 |
K |
4 |
4 |
4 |
Q |
3 |
3 |
3 |
J |
2 |
20 |
2 |
9 |
0 |
14 |
0 |
Յուրաքանչյուր ղոզ ավելի բարձր է յուրաքանչյուր սովորական խաղաթղթից: Առաջին քայլ կատարողն իրավունք ունի խաղալ ցանկացած խաղաթուղթ, իսկ մյուս խաղացողը պետք է պատասխանի հետևյալ կանոնների համաձայն.
1. Եթե խաղը սկսողը խաղացել է սովորական խաղաթղթով, իսկ հակառակորդն ունի նույն մաստի խաղաթուղթ, ապա նա պետք է պատասխանի այդ մաստի խաղաթղթով:
2. Եթե խաղը սկսողը խաղացել է սովորական խաղաթղթով, իսկ մրցակիցը չունի այդ մաստի խաղաթուղթ, բայց ունի ղոզ, ապա նա պետք է պատասխանի ղոզով: Ղոզ չունենալու դեպքում հնարավոր է խաղալ ցանկացած խաղաթղթով:
3. Եթե խաղը սկսողը խաղացել է ղոզով, իսկ հակառակորդն ունի ավելի մեծ ղոզ, ապա նա պարտավոր է խաղալ ավելի մեծ ղոզով: Ավելի մեծ ղոզ չունենալու, սակայն որևէ ղոզ ունենալու դեպքում նա պետք է խաղա բացառապես ղոզով: Ղոզ չունենալու դեպքում նա կարող է խաղալ ցանկացած խաղաթղթով:
ԽԱՂԱՔԱՐՏԵՐԻ ՀԱՇՎԱՐԿ
Յուրաքանչյուր խաղափուլից հետո հաշվարկվում են խաղացողների հաղթած խաղաթղթերը՝ ըստ միավորների և ունեցած կոմբինացիաների:
Բոլոր խաղաթղթերի գումարը կազմում է 152 միավոր, որից բացի ևս 10 միավոր գումարվում է վերջին ձեռքը «վերցրած» (տարած) խաղացողի միավորներին: Եթե խաղացողներից մեկը վերցնում (տանում) է հակառակորդի բոլոր խաղաթղթերը, դա նշանակում է, որ նա հակառակորդին «կապուտ» է արել, և նրա 162 միավորին ավելանում է ևս 50 միավոր:
Ղոզն ընտրած խաղացողը հաղթում է այն դեպքում, երբ նրա «վերցրած» խաղաթղթերի միավորների և կոմբինացիաների գումարը մեծ կամ հավասար են մրցակցի «վերցրած» միավորներից: Հակառակ դեպքում նա պարտվում է: Եթե տվյալ ձեռքում ղոզ վերցրած մասնակցի և հակառակորդի միավորները հավասար են իրար, օր.` (72+0)-(52+20), ապա տվյալ ձեռքը հաղթում է ղոզ վերցրած խաղացողը: Ընդհանուր խաղի միավորները հավասար լինելու (օր. 51-51) դեպքում խաղը շարունակվում է նույն տրամաբանությամբ այնքան ժամանակ, մինչև խաղացողներից մեկի ընդհանուր միավորների քանակը կգերազանցի հակառակորդի ընդհանուր միավորներին:
Լրացուցիչ միավորներ բերում են հետևյալ կոմբինացիաները․
Բլոտ` ղոզի «Թագավոր» և «Թագուհի» – 20 միավոր;
Թերզ` նույն մաստի 3 հաջորդական խաղաթղթեր (օր.՝ 9, 10, J կամ J, Q, K և այլն) – 20 միավոր;
50` նույն մաստի 4 հաջորդական խաղաթղթեր – 50 միավոր;
100` նույն մաստի 5 հաջորդական խաղաթղթեր – 100 միավոր;
4 թուղթ` բոլոր 4 մաստերի միևնույն արժեք ունեցող խաղաթուղթ։
ԽԱՂԱՔԱՐՏԵՐԻ ԱՐԺԵՔՆԵՐԸ ՂՈԶՈՎ ԵՎ ԲՈՅՈՎ ԽԱՂԵՐԻ ԴԵՊՔՈՒՄ
Այս դեպքում, կախված խաղաթղթերից և ղոզի ընտրությունից, միավորները տարբեր են․
Խաղաթուղթ |
Ղոզով խաղի դեպքում |
Բոյով խաղի դեպքում |
A |
110 |
190 |
K, Q, 10 |
100 |
100 |
J |
200 |
100 |
9 |
140 |
0 |
Եթե խաղացողն ունի ղոզի K և Q, ապա նա վաստակում է հավելյալ 20 միավոր (բլոտ-ռեբլոտ): Խաղացողը կարող է միաժամանակ ունենալ վերոնշյալ կոմբինացիաներից մի քանիսը, սակայն դրանք հաշվարկվում են այն դեպքում, եթե չեն խաչվում միմյանց:
Եթե խաղացողն ունի կոմբինացիա, նա պետք է նախապես (մինչև առաջին խաղափուլը սկսելը) հայտարարի դրա մասին՝ սեղմելով համապատասխան կոճակը: Երկրորդ քայլից առաջ խաղացողը պարտավոր է ցույց տալ կոմբինացիան, հակառակ դեպքում այն չի հաշվարկվի որպես միավոր: Բլոտ-Ռեբլոտ կոմբինացիայի դեպքում հայտարարելու և ցուցադրելու կարիք չկա: Հաշվարկվում է այն խաղացողի կոմբինացիան, որը կլինի ամենաբարձրը:
Բարձր կոմբինացիաները նվազման կարգով` 4 թուղթ, 100, 50, թերզ:
Այն դեպքում, երբ խաղացողներից երկուսն էլ ունեն միևնույն կոմբինացիան, անցնում է այն մասնակցի կոմբինացիան, որի «բոյն» ավելի մեծ է: «Բոյ» համարվում է տվյալ կոմբինացիայի ամենամեծ խաղաթուղթը (օր.՝ J, Q, K – այս թերզի մեջ «բոյը» համարվում է K): Եթե երկու խաղացողների «բոյերը» նույնն են, անցնում է ղոզից բաղկացած կոմբինացիան, իսկ եթե խաղացողներից ոչ ոք չունի ղոզ պարունակող կոմբինացիա, հաշվարկվում է այն խաղացողի կոմբինացիան, որն առաջինը կսկսի խաղը: 4 թղթի դեպքում «բոյերն» ունեն հետևյալ հերթականությունը նվազման կարգով`
1. Ղոզով խաղի դեպքում՝ J, 9, A, 10, K, Q;
2. Բոյով խաղի դեպքում՝ A, 10, K, Q, J;
3. Մյուս կոմբինացիաների համար` A, K, Q, J, 10, 9:
Եթե խաղացողը մոռանում է ցույց տալ իր կոմբինացիան, ապա հակառակորդը կարող է ցույց տալ իր կոմբինացիան հաջորդ քայլից առաջ:
ԽԱՂ ԲՈՅՈՎ
Բլոտ թղթախաղի ժամանակ «Բոյ»–ով խաղի կանոնները հետևյալն են․
Սեղան ստեղծելիս «Բոյ» պայմանի կողքին համապատասխան նշանը դնելով՝ յուրաքանչյուր ձեռքի ժամանակ տրվում է հնարավորություն ընտրել խաղը ղոզով կամ բոյով: Բոյով խաղի ժամանակ հաշվարկվելու է ավելի բարձր խաղաթուղթը: Խաղի այս տարբերակով ընտրված խաղերում նաև «9» խաղաքարտերից «4 թուղթ» կոմբինացիան հնարավոր չէ հայտարարել, քանի որ որևէ միավոր չի տրվում այդ կոմբինացիայի համար:
ԲԱՑ ԲԼՈՏԻ ԿԱՆՈՆՆԵՐ
«Բլոտ» թղթախաղի այս տեսակը նախատեսված է 2 խաղացողի համար: Խաղը սկսվում է, երբ խաղացողներից մեկը ստեղծում է նոր խաղ կամ միանում արդեն իսկ ստեղծված խաղին: Կարելի է նաև դիտել այլ խաղացողների խաղը, եթե այն չի ստեղծվել որպես մասնավոր խաղ:
Պայմանները սահմանում է նոր խաղ ստեղծողը, ինչպես նաև ընտրում է խաղարկվող գումարի չափը, իսկ ստեղծված խաղին միացողն ընդունում է այդ խաղի պայմանները: Խաղացողի կողմից ընտրվող պայմաններն են․
- Խաղի Հաշիվ (1-ից, 3-ից, 5-ից, 7-ից, 9-ից, 11-ից, կամ մինչև 51, 101, 201 միավոր):
- Թաքցնել նույնականացման համարը – տվյալ պայմանով խաղ ստեղծելիս կամ խաղին միանալիս խաղացողների նույնականացման համարները չեն ցուցադրվում, այլ երևում է Խաղացող 1 և Խաղացող 2:
- «4 թղթով» և «100»-ով – տվյալ պայմանով խաղի ժամանակ խաղացողները կարող են հայտարարել «4 թուղթ» և/կամ «100» կոմբինացիաներ:
- Առանց «4 թղթի» և «100»-ի – տվյալ պայմանով խաղի ժամանակ խաղացողները չեն կարող հայտարարել «4 թուղթ» և/կամ «100» կոմբինացիաներ:
- Բոյ – տվյալ պայմանի դեպքում խաղում որպես ղոզ կարող է ընտրվել նաև Բոյը: Տվյալ պայմանի դեպքում ղոզի 4 մաստերի հետ մեկտեղ առաջարկվում է նաև բոյ (անղոզ) ընտրանքը:
- «Կապուտը»-ը՝ 2 միավոր – տվյալ պայմանը կարող է հասանելի լինել, եթե խաղի հաշիվը ընտրված է 3, 5, 7, 9 կամ 11:
- Միայն թերզ – տվյալ պայմանով խաղի ժամանակ խաղացողները կարող են հայտարարել և ցուցադրել միայն «թերզ» կոմբինացիաները:
- Առանց կոմբինացիաների – տվյալ պայմանով խաղի ժամանակ խաղացողները չեն կարող հայտարարել և ցուցադրել որևէ կոմբինացիա:
- Մասնավոր խաղ – տվյալ պայմանով ստեղծված խաղը չի կարող դիտել երրորդ անձ՝ խաղը հասանելի է միայն տվյալ խաղը խաղացողների համար:
- Դրույք – պարտադիր լրացման դաշտ, որտեղ նշվում է կատարվող խաղադրույքի չափը: Մինիմալ խաղադրույքից ցածր և մաքսիմալ խաղադրույքից բարձր չափով խաղ ստեղծել հնարավոր չէ, ինչպես նաև խաղային հաշվի մնացորդից ավել չափով խաղ ստեղծել կամ խաղային հաշվի մնացորդից ավել չափով խաղին միանալ նույնպես հնարավոր չէ:
Սեղան ստեղծողն ինքն է ընտրում՝ արդյո՞ք ցանկանում է խաղալ սեղանին միացող տվյալ մրցակցի հետ, թե ոչ: Խաղը սկսվում է միայն դրական պատասխանի դեպքում:
Խաղին մասնակցում են բոլոր երանգների (այսուհետ՝ մաստ) խաղաթղթերը՝ 7, 8, 9, 10, J, Q, K, A:
Խաղացողներին պատահականության սկզբունքով բաժանվում է 16-ական խաղաքարտ՝ իրար վրա դասավորված 8 զույգ, որոնցից վերևի 8 հատը բացվում է «Ղոզ» ընտրելուց հետո, իսկ ներքևի 8 խաղաքարտերը բացվում են խաղի ընթացքում, եթե քայլը կատարվել Է այդ խաղաքարտերի վրայի խաղաքարտերով: Խաղափուլի սկզբում բացվում են խաղացողներին բաժանված վերևի 8-ական խաղաթղթերից առաջին չորսը, որից հետո խաղացողները հնարավորություն են ստանում ընտրելու ցանկացած ղոզի մաստ, ինչպես նաև բոյը (եթե խաղը ստեղծվել է բոյի հնարավորությամբ):
Ղոզի ընտրության առաջարկը կատարվում է պատահականության սկզբունքով՝ անկախ այն հանգամանքից, թե որ խաղացողն է ստեղծել սեղանը, ինչպես նաև առաջին քայլը կատարում է այն խաղացողը, ով առաջինը պատահականության սկզբունքով ստացել է ղոզ ընտրելու հնարավորություն: Եթե այն խաղացողը, ում սկզբում առաջարկվել է ղոզ ընտրելու հնարավորությունը, չի ընտրում որևէ ղոզ, ապա ընտրության հնարավորությունն անցնում է հակառակորդին: Իսկ եթե հակառակորդը նույնպես չի ընտրում ղոզ, ապա բացվում են վերևի փակ մնացած 4 խաղաթղթերը ևս և ղոզի ընտրության հնարավորությունը ևս մեկ անգամ անցնում է առաջին մասնակցին, ով հնարավորություն է ստանում ընտրելու ցանկացած մաստ կամ ընտրել բոյը (եթե խաղը ստեղծվել է բոյի հնարավորությամբ): Իսկ եթե առաջին խաղացողը ևս մեկ անգամ չի ցանկանում ընտրել ղոզ, ապա հակառակորդը պարտավորվում է ընտրել որևէ ղոզ:
ԽԱՂԱՔԱՐՏԵՐԻ ԱՐԺԵՔՆԵՐ
Խաղաթուղթ |
Սովորական երանգի միավոր |
Ղոզի միավոր |
A |
11 |
11 |
10 |
10 |
10 |
K |
4 |
4 |
Q |
3 |
3 |
J |
2 |
20 |
9 |
0 |
14 |
8 |
0 |
0 |
7 |
0 |
0 |
Յուրաքանչյուր ղոզ ավելի բարձր է յուրաքանչյուր սովորական խաղաթղթից: Առաջին քայլ կատարողն իրավունք ունի խաղալ ցանկացած խաղաթուղթ, իսկ մյուս խաղացողը պետք է պատասխանի հետևյալ կանոնների համաձայն.
1․ Եթե խաղացվել է սովորական խաղաթուղթ՝ մրցակիցը պետք է պատասխանի նույն մաստի խաղաթղթով:
2․ Եթե մրցակիցը չունի համապատասխան մաստի խաղաթուղթ, բայց ունի ղոզ, ապա նա պետք է պատասխանի ղոզով: Ղոզ չունենալու դեպքում կարելի է խաղալ ցանկացած խաղաթղթով:
3․ Եթե խաղացվել է ղոզ՝ ապա մրցակիցը պարտավոր է խաղալ ավելի մեծ ղոզով: Ավելի մեծ ղոզ չունենալու դեպքում, նա պետք է խաղա իր մոտ առկա ցանկացած ղոզով: Ընդհանրապես ղոզ չունենալու դեպքում նա կարող է խաղալ ցանկացած խաղաթղթով:
Յուրաքանրյուր խաղացող կուտակում է այնքան միավոր, որքան խաղաթղթերի արժեքներն են գումարած կոմբինացիաների միավորները (եթե դրանք կան):
Ղոզ ընտրած մասնակցի պարտվելու դեպքում նրա միավորները կուտակում է հակառակորդը: (Պարտվող մասնակից է համարվում նա, ում տարած խաղաքարտերի միավորների և կոմբինացիաների միավորների հանրագումարը փոքր է հակառակորդի տարած խաղաքարտերի միավորների և կոմբինացիաների միավորների հանրագումարից։)
Հավասար միավորներ ունենալու դեպքում միավորները հավասար բաշխվում են (Օրինակ 1․ Խ1 (81+0) – Խ2 (81+0) հաշիվը կլինի 8-8։ Օրինակ 2․ Խ1 (76+50) – Խ2 (86+40) հաշիվը կլինի 13 (8+5) – 13 (9+4))։
Միաժամանակ 2 թերզ ունենալու դեպքում առաջինը հայտարարվում է ավելի բարձր բոյով թերզը։
Ամենամեծ ղոզը «տանում է ձեռքը»: Եթե ղոզ չի խաղացվել, ապա տվյալ մաստի ամենամեծ կամ ղոզի քարտն է «տանում ձեռքը»: Քարտերի հաջորդականությունը մեծից փոքր հետևյալն է՝ J, 9, A, 10, K, Q, 8, 7 (ղոզի երանգ), A, 10, K, Q, J, 9, 8, 7 (եթե ղոզը բոյն է ընտրվել) և A, 10, K, Q, J, 9, 8, 7 (մյուս երանգները):
Յուրաքանչյուր խաղափուլից հետո հաշվարկվում են խաղացողների հաղթած խաղաթղթերը՝ ըստ միավորների և ունեցած կոմբինացիաների:
Բոլոր խաղաթղթերի գումարը կազմում է 152 միավոր, որից բացի ևս 10 միավոր գումարվում է վերջին ձեռքը «վերցրած» (տարած) խաղացողի միավորներին: Եթե խաղացողներից մեկը վերցնում (տանում) է հակառակորդի բոլոր խաղաթղթերը, դա նշանակում է, որ նա հակառակորդին «կապուտ» է արել, և նրա 162 միավորին ավելանում է ևս 50 միավոր:
Ղոզն ընտրած խաղացողը հաղթում է այն դեպքում, երբ նրա «վերցրած» խաղաթղթերի միավորների և կոմբինացիաների գումարը մեծ կամ հավասար են մրցակցի «վերցրած» միավորներից: Հակառակ դեպքում նա պարտվում է: Եթե տվյալ ձեռքում ղոզ վերցրած մասնակցի և հակառակորդի միավորները հավասար են իրար, օր.` (72+0)-(52+20), ապա տվյալ ձեռքը հաղթում է ղոզ վերցրած խաղացողը: Ընդհանուր խաղի միավորները հավասար լինելու (օր.՝ եթե խաղը 51–ից է, ապա 51-51 հաշվի) դեպքում խաղը շարունակվում է նույն տրամաբանությամբ այնքան ժամանակ, մինչև խաղացողներից մեկի ընդհանուր միավորների քանակը կգերազանցի հակառակորդի ընդհանուր միավորներին:
Բլոտ-ռեբլոտ՝ ղոզի «Թագավոր» և «Թագուհի» – 20 միավոր։
Թերզ՝ նույն երանգի 3 հաջորդական խաղաթղթեր (օր.՝ 9, 10, J կամ J, Q, K և այլն) – 20 միավոր։
50՝ նույն մաստի 4 հաջորդական խաղաթղթեր – 50 միավոր:
100՝ նույն մաստի 5 հաջորդական խաղաթղթեր – 100 միավոր:
4 թուղթ՝ բոլոր 4 մաստերի միևնույն արժեքն ունեցող խաղաթուղթը:
4 թուղթ կոմբինացիայի միավորները տարբերվում են կախված խաղաթղթերից՝
1. J – 200 միավոր
2. 9 – 140 միավոր
3. A – 110 միավոր
4. K, Q, 10 – 100 միավոր
Խաղի այս տարբերակում 7 և 8 խաղաքարտերով կազմված «4 թուղթ» կոմբինացիաները հայտարարման ենթակա չեն («Բոյ»-ը ընտրված խաղերում նաև` 4 հատ 9-ը):
Եթե խաղացողն ունի ղոզի K և Q, ապա նա վաստակում է հավելյալ 20 միավոր (բլոտ-ռեբլոտ): Խաղացողը կարող է միաժամանակ ունենալ վերոնշյալ կոմբինացիաներից մի քանիսը, սակայն դրանք հաշվարկվում են այն դեպքում, եթե չեն խաչվում միմյանց: Խաղափուլի ընթացքում յուրաքանչյուր քայլից առաջ (նախքան խաղաթուղթը գցելը) կարելի է հայտարարել առկա կոմբինացիան: Հայտարարված կոմբինացիան մեծանալու դեպքում հնարավոր է հայտարարել ևս մեկ կոմբինացիա, իսկ արդեն հայտարարված մեծ կոմբինացիայից մեկ խաղաքարտ պակասելու դեպքում ավելի փոքր կոմբինացիա, որը մաս է կազմում արդեն իսկ հայտարարված կոմբինացիայի, հնարավոր չէ հայտարարել (օր.` եթե հայտարարվել է «թերզ» կոմբինացիա խաչից՝ 10, J, Q, ապա հետագայում նույն օյինի ժամանակ խաչի К բացվելու դեպքում հնարավոր է հայտարարել նաև «50» կոմբինացիա, իսկ հակառակը՝ խաչի 10, J, Q, K ունենալու դեպքում հնարավոր կլինի հայտարարել միայն «50» կոմբինացիան, հետագայում՝ նույն օյինի ժամանակ, խաչի 10 կամ K նետելուց հետո հնարավոր չի հայտարարել ավելի փոքր կոմբինացիան՝ «Թերզը»):
Կոմբինացիաները հաշվարկվում են խաղացողի կողմից հայտարարելուց հետո: Հարկավոր է հայտարարել համապատասխան կոմբինացիայի մասին՝ նախքան կոմբինացիայի մաս կազմող խաղաթղթերից որևէ մեկով քայլ կատարելը: Կոմբինացիաները չհայտարարելու դեպքում միավորներ չեն հաշվարկվում: Խաղի ընթացքում խաղացողները կարող են ունենալ մի շարք կոմբինացիաներ, որոնց միավորները, հայտարարելու դեպքում, գումարվում են ընդհանուր հաշվին: Բաց Բլոտի պայմաններով երկու խաղացողների բոլոր կոմբինացիաները հաշվարկվում են անկախ հակառակորդի կոմբինացիայի մեծությունից:
12.12.1. ՆԱՐԴԻ
Նարդին խաղ է, որը նախատեսված է 2 խաղացողի համար: Կազմակերպիչն այս խաղի վրա խաղադրույքներ չի ընդունում, այլ իր կողմից այս խաղի համար տրամադրված միջավայրի դիմաց գանձում է միջնորդավճար (ռեյք):
Ռեյքը սահմանվում է 4%, որը ծրագիրն ավտոմատ գանձում է միմյանց դեմ խաղացող 2 մրցակիցների խաղադրույքներից գոյացած շահումային ֆոնդից (սա չի առնչվում մրցաշարերին):
Կազմակերպիչն իր խաղացողներին հնարավորություն է տալիս խաղալու 3 տեսակ նարդի՝ կարճ, ասիական, երկար: Խաղը սկսվում է, երբ խաղացողներից մեկը ստեղծում է նոր խաղ կամ միանում արդեն իսկ ստեղծված խաղին: Կարելի է նաև դիտել այլ խաղացողների խաղը, սակայն եթե այն ստեղծվել է որպես մասնավոր խաղ, այդ հնարավորությունը բացակայում է:
Նոր խաղ (սեղան) ստեղծողը սահմանում է պայմանները՝ խաղի հաշիվը (1–ից, 3–ից, 5–ից, 7–ից, 9–ից, 11–ից), ընդհանուր խաղի ժամանակը (1ր, 2ր, 3ր, 4ր, 5ր, 6ր, 7ր), քայլի ժամանակը (3վ, 5վ, 10վ, 15վ, 20վ, 30վ), լրացուցիչ հնարավորությունները (Դավե (խորանարդ), Կոքս, Բիվեր, Յակոբիի կանոն, «Փոխել Զառերը»), ինչպես նաև խաղարկվող գումարի չափը, իսկ ստեղծված խաղին միացողն ընդունում է այդ խաղի պայմանները: Սեղանը ստեղծողն ինքն է ընտրում` արդյոք ցանկանում է խաղալ սեղանին միացող տվյալ մրցակցի հետ, թե ոչ: Խաղը սկսվում է միայն դրական պատասխանի դեպքում:
Մեկ խաղացողը կարող է միաժամանակ խաղալ 1-3 սեղանների վրա: Խաղի սկզբում ավտոմատ կերպով նետվում են զառերը, և այն խաղացողը, ում մոտ ընկնում է ավելի բարձր թիվ, կատարում է առաջին քայլը: Դրանից հետո քայլերը խաղացողների կողմից կատարվում են հաջորդաբար:
Լրացուցիչ կանոններ
1. Դավե (խորանարդը) հնարավորություն է տալիս խաղի ընթացքում բազմապատկել խաղի հաշիվը 2, 4, 8, 16 անգամ: Խաղի ընթացքում խաղացողներից մեկը կարող է առաջարկել դավե (այսինքն՝ կրկնապատկել հաշիվը): Խաղացողը կարող է առաջարկել դավե միայն իր քայլից առաջ՝ նախքան զառերը նետելը: Եթե այն խաղացողը, ում առաջարկել են կրկնապատկել հաշիվը, չի ընդունում այդ առաջարկը, ապա տվյալ խաղն ավարտվում է, և նա պարտվում է մեկ միավոր: Իսկ եթե նա ընդունում է դավեն, խաղը շարունակվում է արդեն կրկնապատկված հաշվով: Դավե (խորանարդը) անցնում է դավեն ընդունած խաղացողին, ով այժմ նույնպես կարող է կրկնապատկել հաշիվը: Միևնույն խաղում հաշվի պատասխան կրկնապատկումը կոչվում է բիվեր: Եթե խաղացողն այդ ժամանակ հանձնվում է, ապա նա պարտվում է այնքան միավոր, որքան խաղարկվում էր ռեդաբլից առաջ: Իսկ եթե նա ընդունում է ռեդաբլը, դավե (խորանարդը) անցնում է նրան, և խաղը շարունակվում է ևս մեկ անգամ կրկնապատկված հաշվով: Ռեդաբլների քանակի սահմանափակում չկա:
2. Բիվեր. եթե խաղացողին հայտարարում են դավե (խորանարդը), նա կարող է հայտարարել պատասխան ռեդաբլ՝ բիվեր, այս դեպքում դավե (խորանարդը) մնում է տվյալ խաղացողի մոտ: Դավե հայտարարած խաղացողը կարող է ընդունել այդ բիվերը կամ հրաժարվել նրանից:
3. Յակոբիի կանոն. Մարսը և կոքսը հաշվարկվում են որպես մեկ միավոր այն դեպքում, եթե խաղացողներից ոչ մեկը խաղի ընթացքում դավե (խորանարդը) չի հայտարարել: Այս կանոնն արագացնում է խաղը, քանի որ վերացնում է այն իրավիճակները, երբ խաղացողը դավե չի հայտարարում՝ ձգտելով խաղն ավարտել մարսով:
4. Քրոուֆորդի կանոն․ Քրոուֆորդի կանոնի համաձայն, եթե մի քանի խաղերի ընթացքում (այսինքն՝ ամբողջ խաղում) խաղացողներից մեկին հաղթելու համար անհրաժեշտ է ընդամենը մեկ միավոր, ապա հաջորդ խաղում դավե (խորանարդը) հասանելի չէ (միայն մեկ խաղում):
Օրինակ. ենթադրենք, 2 խաղացող խաղում են մինչև 7 միավոր: Եթե հաշիվը 6-2 է, ապա հաջորդ խաղում դավե (խորանարդը) հասանելի չէ։ Սակայն, եթե հետ մնացող խաղացողը հաղթում է, հաշիվը դառնում է 6-3, իսկ հաջորդ խաղում դավե (խորանարդը) կրկին հասանելի է դառնում։
5. Մարս և Կոքս. եթե պարտված խաղացողը հասցրել է խաղատախտակի վրայից հանել գոնե մեկ խաղաքար, ապա նա պարտվում է այնքան միավոր, որքան ցույց է տալիս դավե (խորանարդը) (եթե խաղացողներից ոչ մեկը դավե (խորանարդը) չի առաջարկել, ապա մեկ միավոր): Սակայն եթե պարտված խաղացողը չի հասցրել խաղատախտակի վրայից հանել ոչ մի խաղաքար, ապա նա պարտվում է մարսով և կորցնում կրկնապատկված թվով միավորներ: Ավելին, եթե պարտված խաղացողը չի հասցրել խաղատախտակի վրայից հանել ոչ մի խաղաքար, և նրա խաղաքարերից մեկը կամ մի քանիսը մնացել են պատի վրա կամ մրցակցի տան մեջ, ապա նա պարտվում է կոքսով և կորցնում եռապատկված թվով միավորներ:
«Փոխել Զառերը» ֆունկցիան Նարդու սեղաններում
«Փոխել Զառերը» ֆունկցիան հասանելի է Նարդու բոլոր տեսակներում (կարճ, ասիական, երկար) սեղան ստեղծելու ժամանակ:
Այս ֆունկցիայի շնորհիվ Խաղացողը հնարավորություն ունի խաղի ցանկացած պահին կրկին նետել իր նետած զառերից մեկը կամ երկուսն էլ:
Նարդիում սեղան ստեղծելիս խաղացողն է ընտրում՝ արդյոք ցանկանում է ակտիվացնել «Փոխել Զառերը» ֆունկցիան, թե ոչ, և եթե այո, ապա ընտրում է՝ իր նետած զառերից քանիսն է ցանկանում կրկին նետել խաղի ընթացքում՝ մեկը, թե երկուսն էլ: Երկու տարբերակները միասին հնարավոր չէ ընտրել:
1 կամ 2 «Փոխել Զառերը» տարբերակն ընտրելուց հետո խաղացողն ընտրում է, թե քանի անգամ է ցանկանում զառ նետել 1 խաղափուլի (օյինի) ընթացքում:
Նետած զառը կամ «Փոխել Զառերը» դեպքում նոր զառերը նետվում են համակարգի կողմից պատահականության սկզբունքով: Զառերի յուրաքանչյուր կրկին նետելուց հետո համակարգը խաղացողի խաղային հաշվից կգանձի կատարած խաղադրույքի 10%–ի (1 զառ կրկին նետելու դեպքում) կամ 5%–ի (2 զառերն էլ կրկին նետելու դեպքում) չափով գումար:
Օրինակ՝ եթե խաղացողը ստեղծում է 100 դրամ խաղադրույքով սեղան կամ միանում այդպիսի սեղանի, ապա 1 զառը կրկին նետելու դեպքում խաղացողի խաղային հաշվից կգանձվի 10 դրամ, իսկ 2 «Փոխել Զառերը» դեպքում՝ 5 դրամ:
«Փոխել Զառերը» խաղի ընթացքում խաղացողը կարող է փոխել իր նետած զառերը՝ սեղմելով «Փոխել Զառերը» կոճակը։ 1 զառ կրկին նետելու դեպքում խաղացողին կառաջարկվի ընտրել այն զառը, որը ցանկանում է կրկին նետել, որից հետո խաղացողը պետք է հաստատի իր ընտրությունը։ 2 զառերն էլ կրկին նետելու դեպքում խաղացողը պետք է պարզապես սեղմի «Փոխել Զառերը» կոճակը և հաստատի:
ԿԱՐՃ ՆԱՐԴԻ
Խաղի կանոնները
Կարճ նարդին երկու խաղացողի համար նախատեսված խաղ է: Խաղատախտակը բաղկացած է 24 եռանկյուններից, որոնք կոչվում են կետեր: Եռանկյունները կազմում են չորս տարբեր խմբեր, որոնցից յուրաքանչյուրը բաղկացած է վեց եռանկյունից: Այդ խմբերի անվանումներն են՝ Իմ տուն, Քո տուն: Իմ Տունն ու Քո տունը միմյանցից բաժանվում են պատի միջոցով:
Նկար 1. Խաղաքարերի սկզբնական դիրքավորումը խաղատախտակի վրա:
Յուրաքանչյուր խաղացող ունի 15 խաղաքար: Խաղացողների խաղաքարերի գույները տարբեր են, հիմնականում՝ սև և սպիտակ: Խաղաքարերի սկզբնական դիրքավորումն այսպիսին է՝ յուրաքանչյուր խաղացող ունի 2 խաղաքար 24-րդ կետում, 5 խաղաքար 13-րդ կետում, 3 խաղաքար 8-րդ կետում և 5 խաղաքար 6-րդ կետում (տես Նկար 1): Խաղում օգտագործվում է 1, 2, 3, 4, 5 և 6 թվերով նշված երկու զառ, որոնք անհրաժեշտ են քայլերը որոշելու համար, ինչպես նաև դավե (խորանարդ), որն անհրաժեշտ է խաղի հաշիվը կրկնապատկելու համար:
Խաղի նպատակը
Խաղի նպատակն է՝ բոլոր խաղաքարերը տեղափոխել «Իմ տուն» և հանել դրանք խաղատախտակի վրայից: Հաղթող է ճանաչվում այն խաղացողը, ով առաջինը կհանի իր բոլոր խաղաքարերը խաղատախտակի վրայից:
Նկար 2. Սպիտակ քարերի շարժման ուղղությունը: Մրցակցի քարերը շարժվում են հակառակ ուղղությամբ:
Խաղաքարերի քայլերը
Խաղից առաջ խաղացողները մեկական զառ են նետում՝ այդպիսով որոշելով, թե նրանցից ով է կատարելու առաջին քայլը և ինչ թվեր է օգտագործելու դրա համար: Եթե խաղացողների նետած զառերի թվերը նույնն են լինում, ապա նրանք նորից են զառ նետում, և այդպես այնքան ժամանակ, քանի դեռ զառերի վրայի թվերը տարբեր չլինեն: Այն խաղացողը, ում նետած զառի վրայի թիվն ավելի մեծ է լինում, առաջինն է քայլ կատարում և դա անում է ըստ երկու զառերի վրայի թվերի: Առաջին քայլից հետո խաղացողները հերթով նետում են երկու զառերը և քայլեր կատարում ըստ զառերի վրայի թվերի:
Նետած յուրաքանչյուր զառի վրայի թիվը ցույց է տալիս, թե քանի կետով խաղացողը պետք է տեղաշարժի իր խաղաքարերը: Քայլի ժամանակ գործում են հետևյալ կանոնները՝
1. Խաղաքարը կարող է տեղաշարժվել միայն բաց կետի վրա, այսինքն՝ այնպիսի կետի, որը զբաղված չէ մրցակցի երկու կամ ավելի խաղաքարերով:
2. Զառերի վրայի թվերը առանձին քայլեր են նշանակում: Այսպես, եթե ընկել են 5 և 3 թվերը, ապա խաղացողը կարող է մի խաղաքարը տեղաշարժել 3 կետով, իսկ մյուսը՝ 5 կետով, ինչպես նաև կարող է մի խաղաքարը տեղաշարժել 8 (5 + 3) կետով, բայց միայն այն դեպքում, եթե միջանկյալ կետը, այսինքն՝ այն կետը, որը գտնվում է 5 կամ 3 կետի հեռավորության վրա, նույնպես բաց է (տես Նկար 2 և Նկար 3):
Նկար 3. Քայլ կատարելու երկու տարբեր եղանակներ թվերը ընկնելու դեպքում:
3. Եթե կրկնակի թվեր (դուբլ) են ընկել, ապա խաղացողը կատարում է չորս քայլ՝ երկուական քայլ ամեն զառի թվի համար: Այսպես, եթե ընկել է 6-6, ապա խաղացողը պետք է կատարի չորս քայլ՝ յուրաքանչյուրը 6 արժողությամբ:
4. Խաղացողը պետք է օգտագործի զառերի վրայի երկու թվերն էլ (դուբլի դեպքում բոլոր չորս թվերը), եթե դա թույլատրվում է կանոններով: Եթե հնարավոր է խաղալ ընկած երկու թվերից միայն մեկով, ապա խաղացողը պետք է քայլ կատարի այդ թվին համապատասխան: Այն դեպքում, եթե հնարավոր է խաղալ ընկած երկու թվերից յուրաքանչյուրով առանձին-առանձին, բայց հնարավոր չէ խաղալ երկու թվերով միասին, խաղացողը պետք է քայլ կատարի ավելի մեծ թվին համապատասխան: Իսկ եթե քայլ կատարելու հնարավորություն ընդհանրապես չկա, նա բաց է թողնում իր քայլը: Դուբլի դեպքում խաղացողը պետք է կատարի այնքան քայլեր, որքան հնարավոր է:
Խաղի հաշիվը
Իրավիճակը, երբ պարտվողը կարողացել է հանել գոնե մեկ խաղաքար, կոչվում է «օին» պարտություն (0-1):
Իրավիճակը, երբ մի խաղացողը հանել է իր բոլոր խաղաքարերը, իսկ մյուսը դեռ ոչ մի հատ չի հանել, կոչվում է «մարս» դնել (0-2):
Ինչպես խփել խաղաքարը
Այն կետը, որը զբաղված է միայն մեկ խաղաքարով, կոչվում է բլոտ: Եթե հակառակ գույնի խաղաքարը կանգնի այդ կետի վրա, այնտեղ գտնվող խաղաքարը համարվում է խփված և տեղափոխվում է պատի վրա: Երբ մեկ կամ մի քանի խաղաքար գտնվում են պատի վրա, խաղացողը պետք է քայլեր կատարի առաջին հերթին նրանցով՝ սկսելով մրցակցի տնից: Պատի վրա գտնվող խաղաքարը տեղաշարժվում է դեպի ընկած թվին համապատասխանող կետը, բայց միայն այն դեպքում, եթե այդ կետը զբաղված չէ մրցակցի երկու կամ ավելի խաղաքարերով (տես Նկար 4):
Նկար 4. Եթե ընկել է 6 և 4, բայց խաղաքարերից մեկը գտնվում է պատի վրա, ապա խաղացողը պետք է
տեղափոխի այդ քարը մրցակցի տան 4-րդ կետը, քանի որ 6-րդ կետը զբաղված է խաղաքարերով:
Եթե ընկած թվերին համապատասխանող երկու կետերն էլ զբաղված են, ապա խաղացողը բաց է թողնում իր քայլը: Եթե խաղացողը կարող է խաղալ իր խաղաքարերից մի քանիսով, բայց ոչ բոլորով, նա պետք է կատարի բոլոր հնարավոր տեղաշարժերը և ապա բաց թողնի քայլի մնացած մասը: Բոլոր խաղաքարերը պատի վրայից հեռացնելուց հետո կարելի է տեղաշարժել ցանկացած խաղաքար:
Ինչպես հանել խաղաքարերը
Երբ խաղացողն իր բոլոր 15 խաղաքարերը բերում է իր տուն, նա կարող է սկսել դրանք հանել խաղատախտակի վրայից: Դա տեղի է ունենում հետևյալ կերպ՝ նետում են զառերը և խաղատախտակի վրայից հանում այն խաղաքարերը, որոնք գտնվում են ընկած թվերին համապատասխանող կետերում (տես Նկար 5): Օրինակ՝ եթե ընկել է 6 թիվը, կարելի է հանել 6-րդ կետում գտնվող խաղաքար: Իսկ զույգ զառ նետելու դեպքում խաղաքարերը հանվում են 4 անգամ նետված թվով, օրինակ` 6:6 զառերի դեպքում կարող է հանել 4 հատ 6 թվով խաղաքարերը:
Եթե ընկած թվին համապատասխանող կետում ոչ մի խաղաքար չկա, խաղացողին թույլատրվում է տեղաշարժել ընկած թվից ավելի մեծ թվի համապատասխանող կետում գտնվող խաղաքարերը: Եթե խաղացողը կարող է կատարել այլ քայլեր, նա պարտավոր չէ հանել խաղաքարերը խաղատախտակի վրայից:
Նկար 5. Ընկել է 6 և 4, հանվում է երկու խաղաքար:
Խաղաքարերը խաղատախտակի վրայից հանելիս խաղացողի բոլոր խաղաքարերը պետք է գտնվեն նրա տան մեջ: Եթե այդ ընթացքում խաղացողի խաղաքարերից որևէ մեկը խփվի, նա պետք է այդ խաղաքարը հետ բերի իր տուն, և միայն դրանից հետո նա կարող է շարունակել հանել խաղաքարերը: Նա, ով առաջինը հանի իր բոլոր խաղաքարերը խաղատախտակի վրայից, հաղթում է տվյալ խաղում:
Ասիական նարդու տեսակի համար գործում են Կարճ նարդու կանոնները, բացառությամբ ներքոնշյալ կետի․
Եթե խաղացողը խփում է մրցակցի տան մեջ գտնվող ազատ խաղաքարը, ապա նա չի կարող շարունակել իր քայլը նույն խաղաքարով, իսկ դավե (խորանարդ) Ասիական նարդիում չի կիրառվում:
ԵՐԿԱՐ ՆԱՐԴԻ
Խաղի կանոնները
Սկզբնական դիրք
Երկար նարդին երկու խաղացողի համար նախատեսված խաղ է: Խաղն ընթանում է հատուկ խաղատախտակի վրա, որը բաժանված է երկու մասի (աջ և ձախ): Յուրաքանչյուր խաղացող ունի 15 խաղաքար, որոնք շարվում են դաշտի իր կեսի վրա` աջ կողմի երկայնքով (տես Նկար 1): Խաղացողների խաղաքարերի գույները տարբեր են, հիմնականում` սև և սպիտակ: Խաղում օգտագործվում է 1, 2, 3, 4, 5 և 6 թվերով նշված երկու զառ, որոնք անհրաժեշտ են քայլերը որոշելու համար:
Նկար 1. Խաղաքարերի սկզբնական դասավորությունը
Խաղադաշտում խաղաքարերի սկզբնական դասավորությունը (24-րդ և 12-րդ կետերը) կոչվում է «գլուխ», քայլը այդ դիրքից` «քայլ գլխից» («գլխից վերցնել»):
Մի «քայլ գլխից»-ի ժամանակ կարելի է միայն մեկ խաղաքար վերցնել:
Խաղից առաջ խաղացողները մեկական զառ են նետում՝ այդպիսով որոշելով, թե նրանցից ով է կատարելու առաջին քայլը և ինչ թվեր է օգտագործելու դրա համար: Եթե խաղացողների նետած զառերի թվերը նույնն են լինում, ապա նրանք նորից են զառ նետում, և այդպես այնքան ժամանակ, քանի դեռ զառերի վրայի թվերը տարբեր չլինեն: Այն խաղացողը, ում նետած զառի վրայի թիվն ավելի մեծ է լինում, առաջինն է քայլ կատարում և դա անում է ըստ երկու զառերի վրայի թվերի: Առաջին քայլից հետո խաղացողները հերթով նետում են երկու զառերը և քայլեր կատարում ըստ զառերի թվերի:
Խաղի իմաստը
Խաղացողը պետք է բոլոր խաղաքարերով շրջան կատարի (ժամացույցի սլաքին հակառակ), մտնի «տուն» և «հանի» այդ խաղաքարերն ավելի շուտ, քան դա կանի մրցակիցը: Յուրաքանչյուր խաղացողի համար «տուն» է համարվում խաղադաշտի վերջին քառորդ մասը, որը սկսվում է «գլխից»՝ 18 կետից:
Երբ խաղացողն իր բոլոր 15 խաղաքարերը բերում է «տուն», նա կարող է սկսել դրանք հանել խաղատախտակի վրայից: Հաղթող է ճանաչվում այն խաղացողը, ով առաջինը կհանի իր բոլոր խաղաքարերը խաղատախտակի վրայից:
Խաղաքարերի քայլերը
Խաղացողը միաժամանակ 2 զառ է նետում:
Նետելուց հետո խաղացողը խաղաքարերից որևէ մեկն առաջ է տանում զառի ցույց տված թվին համապատասխան քանակի կետերով, ապա առաջ է տանում ցանկացած այլ խաղաքար` երկրորդ զառի թվին համապատասխան կետով:
Այսինքն, եթե մի զառը «երեք» է ցույց տալիս, իսկ մուսը` «հինգ», ապա, համապատասխանաբար, մի խաղաքարը պետք է երեք քայլ առաջ տանել, մյուսը` հինգ քայլ: Այս դեպքում կարելի է նաև նույն խաղաքարը տանել ութ քայլ առաջ (տես Նկար 2):
Թե որ քայլն առաջինը կանի խաղացողը` ընկած թվերից ավելի մեծը, թե փոքրը, նշանակություն չունի:
Նկար 2
Վերոնշյալ կանոնի բացառություն է խաղի առաջին նետումը:
Եթե մի խաղաքարը, որը կարելի է միայն դուրս բերել գլխից, չի անցնում, կարելի է դուրս բերել երկրորդը:
Խաղացողն ունի ընդամենը երեք այդպիսի նետում`
վեց-վեց (6:6)
չորս-չորս (4:4)
երեք-երեք (3:3)
Տվյալ իրավիճակում հնարավոր չէ մեկ խաղաքարով անցնել ամբողջ քայլը, քանի որ գլխին կանգնած հակառակորդի քարերը խանգարում են: Եթե այս համադրություններից մեկն ընկնի, ապա խաղացողը կարող է գլխից երկու խաղաքար դուրս բերել:
Բացառություն․ սպիտակների առաջին 5։5, իսկ սևերի՝ հաջորդող 4։4 նետման դեպքում, վերջիններս հանում են երկու խաղաքար գլխից, քանի որ, անկախ ստեղծված իրավիճակից, 4։4 կոմբինացիայի դեպքում սևերը գլխից հանում են երկու խաղաքար:
Չի թույլատրվում մեկ զառի քայլերի թիվը բաժանել երկու խաղաքարերի միջև, հետո բաժանել հաջորդը: Այսինքն, եթե ընկել է հինգ-չորս, չի թույլատրվում նախ մի խաղաքարով երկու քայլ անել, մյուսով` երեք (այսինքն, այսպես մաս-մաս խաղալ հինգը) և հետո նույն կերպ խաղալ չորսը:
Եթե երկու զառերը բերում են հավասար քանակի միավորներ (դուբլ, գոշ), ապա խաղացողը պետք է խաղա նետված մեկ զառի միավորը չորս անգամ:
Արգելվում է արգելափակել մրցակցի քայլերը` կառուցելով կամուրջ/պատնեշ` բաղկացած վեց խաղաքարից, եթե այդ պատնեշից հետո մրցակիցը խաղաքար չունի (տես Նկար 3):
Նկար 3
Չի արգելվում կառուցել պատնեշ 6 խաղաքարով, բայց չի կարելի արգելափակել հակառակորդի բոլոր 15 խաղաքարերը: Դուք ունեք պատնեշ կառուցելու իրավունք միայն այն դեպքում, եթե պատնեշի առջևում հակառակորդն ունի առնվազն մեկ խաղաքար:
Եթե մրցակցի խաղաքարերը զբաղեցնում են մի խաղաքարի դիմացի վեց վանդակները, ապա այդ խաղաքարն արգելափակված է:
Եթե խաղաքարերն այնպես են փակված, որ խաղացողը չի կարող կատարել զառի բերած միավորների քանակին համապատասխան ոչ մի քայլ, (խաղաքարերը «չեն քայլում»), խաղացողի միավորները կորում են, իսկ խաղաքարերը տեղից չեն շարժվում:
Մեկ կետում թույլատրվում է կամայական քանակի խաղաքարեր տեղադրել: Հակառակորդի զբաղեցրած վանդակում խաղաքար դնել չի կարելի: Եթե խաղաքարն ընկնում է զբաղված կետին, ասում են, որ այն «չի քայլում»:
Եթե խաղացողը հնարավորություն ունի մի զառի բերած քանակով քայլ անել, սակայն մյուս զառի բերած քայլն անհնար է, ապա նա միայն առաջին քայլն է անում: Մյուսի միավորները կորում են, քանի որ քայլը չի կատարվում:
Եթե խաղացողը հնարավորություն ունի ամբողջական քայլ կատարելու, նա իրավունք չունի այդ քայլը կրճատելու, նույնիսկ եթե դա իր շահերից է բխում:
Այսինքն, եթե խաղացողին երեքն է ձեռնտու, բայց ընկել է վեց, ապա պետք է վեց կետ քայլել: Եթե զառն այնպես է ընկել, որ խաղացողը կարող է երկու քայլերից միայն մեկն անել, ապա նա պարտավոր է կատարել ավելի երկար քայլը, իսկ փոքր միավորը կորում է:
«Հանել» նշանակում է այնպիսի քայլ անել, որ խաղաքարը դաշտից դուրս հայտնվի: Խաղաքարերը կարելի է «հանել» միայն այն բանից հետո, երբ բոլոր խաղաքարերը «տուն» են բերվել:
Երբ խաղացողն իր բոլոր 15 խաղաքարերը բերում է «տուն», նա կարող է սկսել դրանք հանել խաղատախտակի վրայից: Դա տեղի է ունենում հետևյալ կերպ՝ նետում են զառերը և խաղատախտակի վրայից հանում այն խաղաքարերը, որոնք գտնվում են ընկած թվերին համապատասխանող կետերում: Օրինակ՝ եթե ընկել է 6 թիվը, կարելի է հանել 6-րդ կետում գտնվող խաղաքար: Իսկ զույգ զառ նետելու դեպքում խաղաքարերը հանվում են 4 անգամ նետված թվով, օրինակ` 6:6 զառերի դեպքում կարող է հանել 4 հատ 6 թվով խաղաքարերը:
Եթե ընկած թվին համապատասխանող կետում ոչ մի խաղաքար չկա, խաղացողին թույլատրվում է տեղաշարժել ընկած թվից ավելի մեծ թվի համապատասխանող կետում գտնվող խաղաքարերը: Եթե խաղացողը կարող է կատարել այլ քայլեր, նա պարտավոր չէ հանել խաղաքարերը խաղատախտակի վրայից:
Խաղի հաշիվը
Իրավիճակը, երբ պարտվողը կարողացել է հանել գոնե մեկ քար, կոչվում է «օին» պարտություն (0-1):
Իրավիճակը, երբ մի խաղացողը հանել է իր բոլոր խաղաքարերը, իսկ մյուսը դեռ ոչ մի հատ չի հանել, կոչվում է «մարս» դնել (0-2):
12.12.2. ԴՈՄԻՆՈ
Դոմինոն խաղ է՝ նախատեսված երկու խաղացողների համար, որի ընթացքում կազմվում է խաղաքարերի շղթա, և այդ խաղաքարերը միավորների միևնույն թիվն արտահայտող հատվածով դիպչում են միմյանց։ Կազմակերպիչն իր խաղացողներին հնարավորություն է տալիս խաղալու 3 տեսակի դոմինո՝ Դասական, Հինգեր (All Fives), Երեքներ (All Three): Խաղում օգտագործվում է ստանդարտ տուփ՝ բաղկացած 28 խաղաքարերից։
Կազմակերպիչն այս խաղի վրա խաղադրույքներ չի ընդունում, այլ իր կողմից այս խաղի համար տրամադրված միջավայրի դիմաց գանձում է միջնորդավճար (ռեյք): Ռեյքը սահմանվում է 4%, որը ծրագիրն ավտոմատ գանձում է միմյանց դեմ խաղացող 2 մրցակիցների խաղադրույքներից գոյացած շահումային ֆոնդից (չի վերաբերվում մրցաշարերին):
Խաղը սկսվում է, երբ խաղացողներից մեկը ստեղծում է նոր խաղ կամ միանում է նախապես ստեղծված խաղին։ Կարելի է նաև դիտել ուրիշ խաղացողների խաղը, եթե այն չի ստեղծվել որպես «Մասնավոր խաղ»։
Խաղը ստեղծած խաղացողը որոշում է խաղի պայմանները։ Դրանք են՝ խաղի հաշիվ (մինչև 1, 3, 5, 7, 51, 101, 201, 301, 53, 103, 203, 55, 105, 205, 305), խաղի տևողություն (1ր, 2ր, 3ր, 4ր, 5ր, 6ր), քայլի ժամանակ (5վ, 10վ, 15վ, 20վ, 30վ), լրացուցիչ ձևաչափեր (Ամենը հաղթողին), ինչպես նաև խաղադրույքի գումար։ Արդեն իսկ ստեղծված խաղին միացող խաղացողն ընդունում է վերջինիս պայմանները։ Խաղը ստեղծած խաղացողն ինքն է որոշում՝ արդյոք ցանկանում է խաղալ այդ խաղացողի հետ, թե ոչ։ Խաղը սկսվում է միայն դրական պատասխանի դեպքում։
Խաղի փուլի առաջին քայլը կատարում է վիճակահանությամբ որոշված խաղացողը (այն խաղացողը, ում պատահականության սկզբունքով բաժին է հասել նվազագույն միավորով զույգ խաղաքարը՝ սկսված 1:1 խաղաքարից: Իսկ եթե երկու խաղացողների մոտ առկա չէ զույգ խաղաքար, ապա հաշվարկվում է նվազագույն միավորով խաղաքարը)։ Առաջին քայլը կատարվում է ըստ խաղի կանոնների։ Քայլ կարելի է կատարել միայն զույգով (առկայության դեպքում) կամ նվազագույն միավորի խաղաքարով։ Կազմված առաջին զույգը, անկախ այն հանգամանքից, թե արդյոք առաջին քայլն է, թե ոչ, համարվում է խաչի սկիզբ․ խաղաքարերը կարելի է շարել բոլոր չորս կողմերով։ Բոլոր հաջորդ զույգերը ստանդարտ զույգեր են համարվում։
Յուրաքանչյուր խաղացող կարող է խաղալ միաժամանակ 3 սեղանների վրա։
Եթե երկու խաղացողների մոտ մնացել է հավասար քանակությամբ միավոր, ապա հաղթում է այն խաղացողը, ում մոտ առկա է նվազագույն միավորով խաղաքարը։
Լրացուցիչ Ձևաչափ
«Ամենը հաղթողին»՝ լրացուցիչ ձևաչափ։ Տվյալ ձևաչափն ընտրելու դեպքում հաղթող խաղացողին փոխանցվում են ինչպես մրցակցի մոտ մնացած միավորները, այնպես էլ «շուկա»-ում (փակ ռեզերվում գտնվող մնացած բոլոր խաղաքարերը, որոնք չեն բաժանվել խաղացողներին) առկա խաղաքարերի միավորները:
ԴԱՍԱԿԱՆ ԴՈՄԻՆՈ
Խաղի կանոններ
Սկզբում յուրաքանչյուր խաղացողին բաժանվում է 7 խաղաքար։ Մնացած խաղաքարերը տեղադրվում են փակ ռեզերվում (շուկայում)։ (տես Նկար 1)
Նկար 1
Խաղի փուլի առաջին քայլը կատարում է վիճակահանությամբ (այն խաղացողը, ում պատահականության սկզբունքով բաժին է հասել նվազագույն միավորով զույգ խաղաքարը՝ սկսված 1:1 խաղաքարից, իսկ եթե երկու խաղացողների մոտ առկա չէ զույգ խաղաքար, ապա հաշվարկվում է նվազագույն միավորով խաղաքարը) որոշված խաղացողը։ (տես Նկար 2)
Հաջորդ փուլերում խաղացողները շարում են համապատասխան միավորներով խաղաքարերը։ Եթե չկա համապատասխան խաղաքար, ապա համապատասխան խաղաքարը պետք է փնտրել ռեզերվում՝ «գնալ շուկա»։ Քայլ չունեցող խաղացողը շուկայից ընտրում է խաղաքարեր այնքան ժամանակ, մինչ գտնի անհրաժեշտ միավորով խաղաքարը կամ սպառվի շուկան։
Նկար 2
Խաղն ավարտվում է, երբ խաղացողներից մեկը շարում է վերջին խաղաքարը, այսինքն՝ իր մոտ այլևս չի մնում որևէ խաղաքար։ Այնուհետև տեղի է ունենում մրցակիցների մոտ մնացած միավորների հաշվարկ, և այդ միավորներն անցնում են հաղթողին։
Խաղը կարող է ավարտվել «փակուղու» տարբերակով։ Այդպես է անվանվում փակուղին, երբ ձեռքին կան խաղաքարեր, սակայն շարելու որևէ խաղաքար չկա։ (տես Նկար 3)
Փակուղու («բլոկ») դեպքում հաղթանակը պատկանում է այն խաղացողին, ով ունի իր մոտ մնացած խաղաքարերի միավորների նվազագույն գումարը։ Իր միավորներին գումարվում է իր և հակառակորդի մոտ մնացած խաղաքարերի միավորների տարբերությունը:
Նկար 3
ՀԻՆԳԵՐ
Խաղի կանոններ
Դոմինո «Հինգեր» խաղը նաև անվանում են Մուգգին Դոմինո:
Խաղում գործում են «Դասական դոմինոյի» կանոնները, բացառությամբ խաղի նպատակի, որը պահանջում է ոչ միայն ազատվել բոլոր խաղաքարերից, այլև շարել այնպիսի խաղաքարեր, որոնց միավորները հավասար կլինեն 5-ի (կամ կբաժանվեն 5-ի)։
Խաղի փուլի առաջին քայլը կատարում է վիճակահանությամբ որոշված խաղացողը (այն խաղացողը, ում պատահականության սկզբունքով բաժին է հասել նվազագույն միավորով զույգ խաղաքարը՝ սկսված 1:1 խաղաքարից, իսկ եթե երկու խաղացողների մոտ առկա չէ զույգ խաղաքար, ապա հաշվարկվում է նվազագույն միավորով խաղաքարը)։ Սկզբում յուրաքանչյուր խաղացողին բաժանվում է 7 խաղաքար։ Մնացած խաղաքարերը տեղադրվում են փակ ռեզերվում (շուկայում)։
Կազմված առաջին զույգը, անկախ այն հանգամանքից, թե արդյոք առաջին քայլն է, թե ոչ, համարվում է խաչի սկիզբ: Խաղաքարերը կարելի է շարել բոլոր չորս կողմերով։ Բոլոր հաջորդ զույգերը ստանդարտ զույգեր են համարվում։ Եթե խաղացողը չի կարողանում քայլ կատարել, ապա նա վերցնում է շուկայից խաղաքարեր այնքան ժամանակ, մինչ չգտնի իրեն անհրաժեշտ խաղաքարը։ Եթե խաղաքար չի գտնում, ապա խաղն ավարտվում է։
Եթե խաղերում խաղացողի ձեռքին մնում է միայն մեկ՝ 0:0 քարը, ապա այն հաշվարկվում է 25 միավոր:
Հինգեր խաղի նպատակը
Խաղի նպատակն է՝ հավաքել միավորների որոշակի քանակություն (55, 105, 205, 305)։ Միավորները փոխանցվում են խաղացողին, երբ դրված խաղաքարի եզրերում առկա միավորների հանրագումարը հավասար է 5-ի կամ բաժանվում է 5-ի (5, 10, 15, 20 և այլն)։
Նկար 4
Խաղի ցանկացած պահին կարող է բացվել 2, 3 կամ 4 եզր (առանց խաչի՝ միայն երկու)։ Խաչ կազմող զույգի դեպքում հաշվարկի ժամանակ հաշվի են առնվում բոլոր չորս ծայրերը (վերջինիս երկու կողմերից փակվելու դեպքում)։ Ստանդարտ զույգի դեպքում հաշվի է առնվում վերջինիս ամբողջական գումարը (6:6 – 12 միավոր)։
Օրինակներ` Նկար 4
ա. Եթե դրված առաջին խաղաքարը 5։5 է, ապա խաղացողը ստանում է 10 միավոր։ Տվյալ պահին 5։5 զույգի բոլոր եզրերը հասանելի են խաղալու համար։
բ. Եթե երկրորդ խաղաքարը 5։0 է, ապա խաղացողը ստանում է 10 միավոր։ Տվյալ պահին հասանելի են երեք եզրերը՝ յուրաքանչյուրը 5-ով, և մեկ դատարկ։
գ. Եթե երրորդ խաղաքարը 3։5 է՝ կողքին 5։5, ապա գումարը կկազմի 3 (3 + 0) և խաղացողը միավոր չի ստանա։ Եթե 3։5 դնելուց հետո մրցակիցը դնում է 0։2, ապա գումարը կկազմի 5 (3 + 2) և 0։2 դրած խաղացողը կստանա 5 միավոր։ 5։5 խաչի վերին և ստորին եզրերը բաց են մնում խաղալու համար, ինչպես նաև բաց 3 և 2 եզրերը։
դ. Չորս քայլից 5։4 դրվել է 5։5-ի վրա, 2։2 զույգը՝ 0։2-ի վրա, 2։5՝ 2։2-ի վրա, 3։3 զույգը՝ 3։5 վրա։ Գումարը կազմում է 15 միավոր (4 + 3 + 3 + 5)։ Այժմ բաց են 4 եզրերը՝ խաչի ստորին հատվածում 5։5, 3։3, 4 և 5: Ստանդարտ զույգեր են համարվում 2։2 և 3։3 զույգերը․ վերին և ստորին եզրերը հասանելի չեն խաղալու համար։
Խաղն ավարտվում է, երբ խաղացողներից մեկը դնում է իր բոլոր խաղաքարերը, կամ երբ խաղում փակուղի («բլոկ») է առաջանում։ Հաղթած խաղացողը («բլոկ»-ի դեպքում վերջին քայլ կատարած) ստանում է միավորները; մրցակցի ձեռքի միավորները գումարվում են։ Ստացված միավորները կուտակվում են հաղթողի միավորներին։ Անկախ հաղթանակից՝ բոլոր խաղացողները պահպանում են խաղում ստացված իրենց միավորները։
Այն խաղացողի հաշվին, ում մոտ խաղաքար այլևս չի մնում, կուտակվում են մրցակցի մոտ մնացած խաղաքարերի միավորները։ Ցանկացած խաղացողի մոտ մնացած միավորները կլորացվում են ամենամոտ թվին, որը բաժանվում է հինգի։
Օրինակ՝ եթե հաղթողի միավորները հավասար են 27-ի, ապա այդ թիվը կլորացվում է և դառնում 25, իսկ եթե 28 է, ապա այն կլորացվում է ամենամոտ թվին, որը բաժանվում է 5-ի, այսինքն՝ 30-ի։ Այս միավորները կուտակվում են և շնորհվում հաղթողին։ Եթե բոլոր խաղացողները փակուղու մեջ են, ապա հաղթում է ամենաքիչ միավորներով ձեռքը՝ նույնպես կուտակելով մրցակցի մոտ մնացած միավորները:
ԵՐԵՔՆԵՐ
Խաղի կանոններ
Այս խաղը տարբերվում է դոմինոյի այլ տեսակներից միավորների կուտակման սկզբունքով:
Յուրաքանչյուր խաղացող փորձում է համապատասխանեցնել իր մոտ առկա խաղաքարերը սեղանին առկա խաղաքարերի բաց եզրերի միավորներին։
Խաղի փուլի առաջին քայլը կատարում է վիճակահանությամբ որոշված խաղացողը (այն խաղացողը, ում պատահականության սկզբունքով բաժին է հասել նվազագույն միավորով զույգ խաղաքարը՝ սկսված 1:1 խաղաքարից, իսկ եթե երկու խաղացողների մոտ առկա չէ զույգ խաղաքար, ապա հաշվարկվում է նվազագույն միավորով խաղաքարը)։ Սկզբում յուրաքանչյուր խաղացողին բաժանվում է 7 խաղաքար։ Մնացած խաղաքարերը տեղադրվում են փակ ռեզերվում (շուկայում)։
Կազմված առաջին զույգը, անկախ այն հանգամանքից, թե արդյոք առաջին քայլն է, թե ոչ, համարվում է խաչի սկիզբ: Խաղաքարերը կարելի է շարել բոլոր չորս կողմերով։ Բոլոր հաջորդ զույգերը ստանդարտ զույգեր են համարվում։ Եթե խաղացողը չի կարողանում քայլ կատարել, ապա նա վերցնում է շուկայից խաղաքարեր այնքան ժամանակ, մինչ չգտնի իրեն անհրաժեշտ խաղաքարը։ Եթե խաղաքար չի գտնում, ապա խաղն ավարտվում է։
Եթե խաղերում խաղացողի ձեռքին մնում է միայն մեկ՝ 0:0 քարը, ապա այն հաշվարկվում է 25 միավոր:
Դոմինո խաղի «Երեքներ» տեսակում, համապատասխան զույգերը ընտրելուց հետո, խաղաքարերը կընդունվեն միայն այն պարագայում, եթե խաղաքարերի հանրագումարը լինի 3-ի բազմապատիկ:
Խաղացողին միավորներ են շնորհվում ամեն անգամ, երբ նա քայլ է կատարում, որի արդյունքում խաղաքարերի բաց եզրերի միավորները բաժանվում են 3-ի։
Ցանկացած խաղացողի մոտ մնացած միավորները կլորացվում են ամենամոտ թվին, որը բաժանվում է երեքի։
Օրինակ՝
Եթե հաղթողի միավորները հավասար են 25-ի, ապա այդ թիվը կլորացվում է և դառնում 24, իսկ եթե 28 է, ապա այն կլորացվում է ամենամոտ թվին, որը բաժանվում է 3-ի, այսինքն՝ 30-ի։ Այս միավորները կուտակվում են և շնորհվում հաղթողին։ Եթե բոլոր խաղացողները փակուղու մեջ են, ապա հաղթում է ամենաքիչ միավորներով ձեռքը՝ նույնպես կուտակելով մրցակցի մոտ մնացած միավորները:
Օրինակ՝
Սեղանին առկա է խաղաքար՝ մեկ եզրին 2, մյուսին՝ 4 , տուն՝ 5։5։
Խաղացողը դնում է 5։3։ Նա ստանում է 3 միավոր (2 + 4 + 3= 9; 9 / 3 = 3)։ (Նկար 5)
Ամբողջ խաղի վերջնական հաղթող է դառնում առաջինը 53, 103, 203 միավորներ կուտակած խաղացողը։
Նկար 5
«ՀԱՋՈՂԱԿ ՊՏՈՒՅՏ» հնարավորություն
«Բլոտ», «Նարդի», «Տոտո 21» և «Դոմինո» խաղերի համար Կազմակերպչի կողմից առաջարկվում է «Հաջողակ Պտույտ» հնարավորությունը։ Ամեն անգամ, երբ Խաղացողը հաղթում է նշված խաղերից որևէ մեկում, էկրանին հայտնվում է «Հաջողակ Պտույտ» հնարավորության կոճակը։ Խաղացողը կարող է փակել այդ պատուհանը, հրաժարվելով «Հաջողակ Պտույտ» հնարավորությունից, և ստանալ իր շահումը: Իսկ եթե Խաղացողը ցանկանում է խաղարկել իր շահումը, ապա սեղմում է այդ կոճակը, որից հետո առանձին պատուհանում հայտնվում է անիվ, որը բաժանված է 6 հավասար մասերի, որոնց վրա առկա է «x0», «x1», «x2», «x4», «x10» և «x100» գրառումները: Խաղացողն անիվը պտտելու համար սեղմում է անիվի կենտրոնում գտնվող կոճակը: Պտույտից հետո սլաքը, որը գտնվում է անիվի աջ հատվածում, պատահականության սկզբունքով կանգ է առնում անիվի որևէ մասի վրա, իսկ շահումը բազմապատկվում է այդ մասի վրա առկա թվով: Օրինակ՝ եթե խաղացողը «Նարդի» խաղով շահել է 960 դրամ, ընտրել է «Հաջողակ պտույտ» հնարավորությունը, և եթե պտույտից հետո անիվի սլաքը կանգ է առել «x4» մասի վրա, ապա շահումի գումարը՝ 960 դրամը, կբազմապատկվի 4-ով, և խաղացողը կշահի 3840 դրամ։ Իսկ այն դեպքում, եթե անիվի սլաքը կանգ առնի «x0» մասի վրա, ապա խաղացողը կկորցնի շահումի ամբողջ գումարը։
12.12.3. ՊՈԿԵՐ (խաղացողն ընդդեմ խաղացողի և/կամ Կազմակերպչի կողմից առաջարկվող ցանցում խաղեր)
Պոկեր (խաղացողն ընդդեմ խաղացողի և/կամ Կազմակերպչի կողմից առաջարկվող ցանցում խաղեր) խաղում կազմակրպիչը չի ընդունում խաղադրույքներ տվյալ խաղի վրա, այլ կազմակերպչի կողմից տրամադրվող խաղային միջավայրի դիմաց գանձվում է միջնորդավճար՝ ռեյք: Ռեյքի չափը (3-ից 5 տոկոսի շրջանակներում) խաղի մեկնարկից առաջ սահմանվում և կայքում հրապարակվում է կազմակերպչի կողմից, որը ծրագիրն ավտոմատ գանձում է խաղացողների խաղադրումներից գոյացած շահումային ֆոնդից (բանկ): Ռեյքը գանձվում է յուրաքանչյուր խաղի ավարտից հետո:
Կազմակերպիչը հնարավորություն է տալիս խաղալու Պոկեր (խաղացողն ընդդեմ խաղացողի և/կամ Կազմակերպչի կողմից առաջարկվող ցանցում խաղեր)՝ Տեխասյան Հոլդեմ, Օմահա, 5 Քարտ Օամահա, Շորթ Դեք տեսակներով:
Խաղն սկսվում է պարտադիր խաղադրումից՝ խաղադրում կատարում են պայմանական խաղարկողի կողմից դեպի ձախ երկու խաղացողները, այդ խաղադրումը կոչվում է «Բլայնդ», որից հետո պայմանական խաղարկողն իր կողմից ձախից աջ խաղացողներին բաժանում է խաղաթղթերը: Պայմանական խաղարկողից դեպի ձախ խաղացողը կատարում է խաղադրում «Փոքր Բլայնդ», իսկ հաջորդ խաղացողը՝ «Մեծ Բլայնդ»: «Մեծ Բլայնդ»-ը նվազագույն խաղադրումի չափն է, իսկ «Փոքր Բլայնդ»-ը «Մեծ Բլայնդ»-ի կեսն է: Խաղաթղթերը ստանալուց հետո խաղացողը կարող է ընտրել հետևյալ գործողություններից մեկը.
Չեք (check) – շարունակել խաղը` հաշվի առնելով խաղաթղթերի առավելությունը: Խաղացողը չի կատարում սեղանի մեջտեղում դրված փակ խաղաթղթերի բացման համար խաղադրումներ, սակայն շարունակում է խաղը:
Բեթ (bet) – շարունակել խաղը` հաշվի առնելով այն, որ խաղասեղանի մեջտեղում դրված փակ խաղաթղթերը բացվելուց հետո կարող է լավ համակցություն ձևավորվել: Եթե խաղացողը առաջին խաղադրում կատարողն է, ապա նվազագույն սահմանվածի չափով խաղադրում է կատարում և շարունակում խաղը:
Ֆոլդ (fold) – անմիջապես հանձնվել՝ խաղացողը խաղաթղթերը (փակ վիճակում) նետում է, նա կորցնում է խաղասեղանին դրված գումարը, և իր համար խաղն ավարտվում է:
Ռաշ (Rush) – Արագ Ֆոլդ – անմիջապես հանձնվել՝ խաղացողը խաղաթղթերը (փակ վիճակում) նետում է առանց սպասելու իր խաղալու հերթին, նա կորցնում է խաղասեղանին դրված գումարը, և իր համար խաղն ավարտվում է: Ռաշը գործում է միայն Տեխասյան Հոլդեմ և Օմահա պոկերների «Ռաշ Ըն Քեշ» տեսակում:
Քոլլ (call) – շարունակել խաղը` հաշվի առնելով այն, որ խաղասեղանի մեջտեղում դրված փակ խաղաթղթերը բացվելուց հետո կարող է լավ համակցություն ձևավորվել: Խաղացողը նախորդ խաղացողի կատարած խաղադրումի չափով խաղադրում է կատարում և շարունակում խաղը:
Ռեյզ (raise) – շարունակել խաղը՝ հաշվի առնելով այն, որ խաղասեղանի մեջտեղում դրված փակ խաղաթղթերը բացվելուց հետո կարող է լավ համակցություն ձևավորվել: Խաղացողը նախորդ խաղացողի կատարած խաղադրումից ավել խաղադրում է կատարում, սակայն ոչ պակաս, քան նախորդի կատարած խաղադրումի կրկնակին, և ոչ ավել, քան թույլատրվում է խաղի պայմաններով, և շարունակում է խաղը:
Ռե-ռեյզ (reraise) – շարունակել խաղը՝ հաշվի առնելով այն, որ խաղասեղանի մեջտեղում դրված փակ խաղաթղթերը բացվելուց հետո կարող է լավ համակցություն ձևավորվել: Խաղացողը նախորդ խաղացողի կատարած ռեյզից ավել խաղադրում է կատարում, սակայն ոչ պակաս, քան նախորդի կատարած ռեյզի կրկնակին, և ոչ ավել, քան թույլատրվում է խաղի պայմաններով, և շարունակում է խաղը:
Օլ-Ին (All-In) – շարունակել խաղը` հաշվի առնելով այն, որ խաղասեղանի մեջտեղում դրված փակ խաղաթղթերը բացվելուց հետո կարող է լավ համակցություն ձևավորվել: Խաղացողը խաղադրում է կատարում սեղանի շուրջ ունեցած իր բոլոր խաղանիշերով և շարունակում խաղը:
Քեփ (cap) – վերջին ռեյզը պոկերի մի քանի տեսակներում՝ Տեխասյան Հոլդեմ ֆիքսված սահմանաչափով, Օմահա Ֆիքսված սահմանաչափով, Շորթ Դեք ֆիքսված սահմանաչափով:
Սթրադըլ (Straddle) – Մեծ Բլայնդի կրկնակիի չափով (մինչև սեղանի շուրջ եղած բոլոր խաղանիշերը՝ Նո Լուք Օլ-ին (No-Look All-In)) խաղադրում է, որը կարող է կատարել յուրաքանչյուր խաղացող: Սթրադըլ խաղադրումը կատարվում է մինչև խաղաթղթերի բաժանումը: Սթրադըլ խաղադրումը բարձրացնում է սեղանի բլայդները միայն առաջին փուլում: Սթրադըլ խաղադրում հնարավոր չէ կատարել Տեխասյան Հոլդեմ և Օմահա պոկերների «Օլ-Ին կամ Ֆոլդ» և «Ռաշ Ըն Քեշ» տեսակներում և Մրցաշարերում:
Նո Լուք Օլ-Ին (No-Look All-In) – սեղանի շուրջ ունեցած բոլոր խաղանիշերի չափով խաղադրում, որը կարող է կատարել Սթրադըլ խաղադրումը կատարող խաղացողից բացի ցանկացած խաղացող, եթե մինչ իրեն որևէ այլ խաղացող կատարել է Սթրադլ խաղադրում: Նո Լուք Օլ-Ին խաղադրումը կատարվում է մինչև խաղաթղթերի բաժանումը: Նո Լուք Օլ-Ին խաղադրում հնարավոր չէ կատարել Տեխասյան Հոլդեմ և Օմահա պոկերների «Օլ-Ին կամ Ֆոլդ» և «Ռաշ Ըն Քեշ» տեսակներում և Մրցաշարերում:
Շուդաուն (ShowDown) – բոլոր տեսակի խաղերի 3-րդ փուլում համադրությունները համեմատելու գործընթացը։
«Ռաշ Ըն Քեշ» (Rush & Cash) – Տեխասյան Հոլդեմ և Օմահա խաղի կազմակերպման տեսակ է: «Ռաշ Ըն Քեշ»-ի ժամանակ գործում է Տեխասյան Հոլդեմ և Օմահայի խաղի կանոնները, բացառությամբ ներքոնշյալի.
«Ռաշ Ըն Քեշ»-ում խաղացողը ընտրում է, թե ինչ բլայնդով է ցանկանում խաղալ: Խաղացողը չի նստում կոնկրետ սեղանի առջև, այլ ծրագիրը խաղացողին ավտոմատ կերպով միացնում է նույն բլայնդի որևէ սեղանի:
«Ռաշ Ըն Քեշ»-ում Բեթ, Քոլլ, Ռեյզ, Ռե-ռեյզ, Ֆոլդ, Չեք գործողություններից բացի խաղացողը կարող է կատարել նաև Ռաշ (Rush):
Խաղացողը կարող է կատարել Ռաշ՝ արագ ֆոլդ, երբ դեռ նրա խաղալու հերթը չի հասել և, անմիջապես խաղաթղթերը նետելով, միանալ նոր սեղանի, նոր խաղացողների հետ և նոր խաղաթղթերով: Խաղացողը միանում է նոր սեղանին նաև իր հերթին ֆոլդ անելով և խաղաձեռքում հաղթելով:
«Օլ-ին կամ Ֆոլդ» – Տեխասյան Հոլդեմ և Օմահա խաղերի կազմակերպման տեսակ է: «Օլ-ին կամ Ֆոլդ»-ի ժամանակ գործում է Տեխասյան Հոլդեմ և Օմահա խաղերի կանոնները, բացառությամբ ներքոնշյալի.
«Օլ-ին կամ Ֆոլդ»-ում խաղացողը միանում է սեղանին 8 Մեծ Բլայնդին հավասար խաղանիշերի չափով Տեխասյան Հոլդեմ խաղում կամ 4 Մեծ Բլայնդին հավասար խաղանիշերի չափով Օմահա խաղում:
«Օլ-ին կամ Ֆոլդ»-ում Բեթ, Քոլլ, Ռեյզ, Ռե-ռեյզ, Չեք, Ռաշ գործողությունները բացակայում են, խաղացողը կարող է կատարել միայն Օլ-Ին կամ Ֆոլդ:
«Օլ-ին կամ Ֆոլդ»-ում խաղացողը կարող է սեղանից հեռացնել հաղթած գումարը և թողնել 8 կամ 4 Մեծ Բլայնդին հավասր խաղանիշեր, համապատասխանաբար Տեխասյան Հոլդեմ և Օմահա խաղերում:
«Բացել երկու անգամ /Րան իթ թուայս» (Run it twice) – խաղաթղթերի բաժանման ձև է, երբ խաղացողներից գոնե մեկը խաղադրում է կատարել սեղանի շուրջ ունեցած իր բոլոր խաղանիշերի չափով (Օլ-Ին): Այս դեպում խաղի ավարտին մնացած փուլերում խաղաթղթերը բաժանվում են երկու անգամ, այսպիսով թույլ է տալիս խաղը ավարտել երկու ելքով: «Րան իթ թուայսի» ժամանակ բանկը կիսվում է երկու հավասար մասերի, որոնք հաղթում են երկու ելքերից յուրաքանչյուրի հաղթողները: «Րան իթ թուայս» ձևով բաժանվում է խաղին մասնակից բոլոր Խաղացողների համաձայնության դեպքում, եթե նրանցից մեկը կամ բոլորը կատարել են սեղանի շուրջ ունեցած խաղանիշերի չափով խաղադրում: Այլ կերպ ասած, եթե խաղի հաջորդ փուլում արդեն հնարավոր չէ առուվաճառք կատարել: «Րան իթ թուայս» կարող է կատարվել խաղի բոլոր փուլերի ընթացքում: Բաժանման այս ձևը չի գործում միայն «Օլ-ին կամ Ֆոլդ»-ում:
Օրինակ:
Խաղացող 1 – Q♠ Q♣
Խաղացող 2 – A♥ 10♥
Սեղանի խաղաթղթեր – Q♥ 2♥ 7♣
Եթե այս օրինակով խաղացողները կատարեն սեղանի շուրջ ունեցած բոլոր խաղանիշերի չափով խաղադրում, ապա տոկոսային հարաբերությամբ ունեն հաղթելու մոտ շանսեր: Ենթադրենք սեղանին բացվել է՝
Առաջին տարբերակ – Q♥ 2♥ 7♣ – 10♣ 2♣
Երկրորդ տարբերակ – Q♥ 2♥ 7♣ – A♦ 3♥
Առաջին տարբերակի հաղթողը Խաղացող 1-ն է, իսկ երկրորդ տարբերակի հաղթողը՝ Խաղացող 2-ը: Այսպիսով բանկը բաժանվում է երկու մասի, որից մեկը հաղթում է Խաղացող 1-ը, իսկ մյուսը՝ Խաղացող 2-ը:
«Բացել երեք անգամ /Րան իթ թրի թայմս» (Run it three times) – Խաղաթղթերի բաժանման ձև է, երբ Խաղացողներից գոնե մեկը խաղադրում է կատարել սեղանի շուրջ ունեցած իր բոլոր խաղանիշերի չափով (Օլ-Ին): Այս դեպում խաղի ավարտին մնացած փուլերում խաղաթղթերը բաժանվում են երեք անգամ, այսպիսով թույլ է տալիս խաղը ավարտել երեք ելքով: «Րան իթ թրի թայմսի» ժամանակ բանկը կիսվում է երեք հավասար մասերի, որոնք հաղթում են երեք ելքերից յուրաքանչյուրի հաղթողները: «Րան իթ թրի թայմս» ձևով բաժանվում է խաղին մասնակից բոլոր Խաղացողների համաձայնության դեպքում, եթե նրանցից մեկը կամ բոլորը կատարել են սեղանի շուրջ ունեցած խաղանիշերի չափով խաղադրում: Այլ կերպ ասած, եթե խաղի հաջորդ փուլում արդեն հնարավոր չէ առուվաճառք կատարել: «Րան իթ թրի թայմս» կարող է կատարվել խաղի բոլոր փուլերի ընթացքում: Բաժանման այս ձևը չի գործում միայն «Օլ-ին կամ Ֆոլդ»-ում:
Օրինակ:
Խաղացող 1 – Q♠ Q♣
Խաղացող 2 – A♥ 10♥
Սեղանի խաղաթղթեր – Q♥ 2♥ 7♣
Եթե այս օրինակով խաղացողները կատարեն սեղանի շուրջ ունեցած բոլոր խաղանիշերի չափով խաղադրում, ապա տոկոսային հարաբերությամբ ունեն հաղթելու մոտ շանսեր: Ենթադրենք սեղանին բացվել է՝
Առաջին տարբերակ – Q♥ 2♥ 7♣ – 10♣ 2♣
Երկրորդ տարբերակ – Q♥ 2♥ 7♣ – A♦ 3♦
Երրորդ տարբերակ – Q♥ 2♥ 7♣ – J♥ 8♠
Առաջին և երկրորդ տարբերակների հաղթողը Խաղացող 1-ն է, իսկ երրորդ տարբերակի հաղթողը՝ Խաղացող 2-ը: Այսպիսով բանկը բաժանվում է երեք մասի, որից մեկը հաղթում է Խաղացող 2-ը, իսկ մյուս երկու մասերը՝ Խաղացող 1-ը:
ՏԵԽԱՍՅԱՆ ՀՈԼԴԵՄ
Խաղին մասնակցում է խաղաթղթերի կապուկ` 52 խաղաթղթով` 4 երանգներից յուրաքանչյուրում (ագռավ, խաչ, ագուռ և սիրտ) երկուսանոցից մինչև մեկանոց: Յուրաքանչյուր երանգի ամենաբարձր խաղաթուղթը մեկանոցն է, ամենափոքր խաղաթուղթը` երկուսանոցը:
«Տեխասյան հոլդեմ» թղթախաղը հիմնվում է 5 խաղաթղթերի համակցությունների աստիճանների վրա, որը խաղում են հատուկ խաղասեղանի վրա, բոլոր խաղացողները` մեկը մյուսի դեմ:
Խաղն սկսվում է պարտադիր խաղադրումից՝ խաղադրում կատարում են պայմանական խաղարկողի կողմից դեպի ձախ երկու խաղացողները, այդ խաղադրումը կոչվում է «Բլայնդ», որից հետո պայմանական խաղարկողն իր կողմից ձախից աջ խաղացողներին բաժանում է 2-ական խաղաթուղթ, որոնք կարող է տեսնել միայն խաղացողը:
Խաղացողները (պայմանական խաղարկողի կողմից ձախից՝ ժամացույցի սլաքի ուղղությամբ) կատարում են առքուվաճառք` դնում են խաղագումարներ կազմակերպչի սահմանած մինիմալ և մաքսիմալ խաղագումարների միջակայքում, ընդ որում, յուրաքանչյուր խաղացողի կատարած խաղագումարը չի կարող ցածր լինել նախորդ խաղացողի կատարած խաղագումարից: Այնուհետև, սկզբում պայմանական խաղարկողը խաղասեղանի մեջտեղում դնում է 3 խաղաթուղթ բաց վիճակում` 1-ին փուլ: Որից հետո խաղացողները նույնպես կատարում են առքուվաճառք, և պայմանական խաղարկողը բացում է չորրորդ խաղաթուղթը` 2-րդ փուլ: 2-րդ փուլից հետո խաղացողները ևս կատարում են առքուվաճառք, և պայմանական խաղարկողը բացում է վերջին` հինգերորդ խաղաթուղթը` 3-րդ փուլ:
Յուրաքանչյուր փուլի ավարտից հետո խաղացողը (խաղացողները) ընդունում է ստորև բերված 1-ին, 2-րդ 3-րդ կամ 4-րդ որոշումը: Այնուհետև խաղացողն իր ձեռքում գտնվող 2 փակ խաղաթղթերով և սեղանին բացված խաղաթղթերով կազմում է 5 խաղաթղթից բաղկացած լավագույն համակցությունն ու որոշում դրա արժեքը: Խաղի իմաստը կայանում է նրանում, որ խաղացողը վերջին հաշվով պետք է իր խաղաթղթերը համեմատի մյուս խաղացողի (կամ խաղացողների) խաղաթղթերի հետ. ում խաղաթղթերն ավելի բարձր որակավորվող համակցություն ունեն, նա էլ համարվում է հաղթող: Խաղաթղթերի համակցությունները, ամենացածր արժեք ունեցողից մինչև ամենաբարձր արժեք ունեցողը, հետևյալն են.
NN |
Խաղաթղթերի համակցությունը |
1. |
Բարձր խաղաքարտ |
2. |
Մեկ նույնարժեք զույգ |
3. |
2 տարբեր նույնարժեք զույգ |
4. |
3 նույնարժեք (թրիս) |
5. |
Ցանկացած 5 հաջորդականություն (սթրեյթ) |
6. |
Ցանկացած 5 նույնատիպ (ֆլաշ) |
7. |
1 զույգ և 3 նույնարժեք (ֆուլ հաուզ) |
8. |
4 նույնարժեք (քառե) |
9. |
Նույնատիպ 5 հաջորդականություն (սթրեյթ ֆլաշ) |
10. |
Նույնատիպ 5 հաջորդականություն, որն ավարտվում է մեկանոցով (ռոյալ ֆլաշ) |
Խաղաթղթերի համակցության արժեքը գնահատելուց հետո խաղացողին հնարավորություն է տրվում ընդունել հետևյալ որոշումներից մեկը.
1. Անմիջապես հանձնվել (ֆոլդ): Խաղացողը խաղաթղթերը (փակ վիճակում) անմիջապես նետում է, նա կորցնում է խաղասեղանին դրված գումարը, և իր համար խաղն ավարտվում է:
2. Շարունակել խաղը (քոլլ)՝ հաշվի առնելով այն, որ խաղասեղանի մեջտեղում դրված փակ խաղաթղթերը բացվելուց հետո կարող է լավ համակցություն ձևավորվել: Խաղացողը նախորդ խաղացողի կատարած խաղադրումի չափով, կամ, եթե առաջին խաղադրում կատարողն է, նվազագույն սահմանվածի չափով խաղադրում է կատարում և շարունակում խաղը:
3. Շարունակել խաղը (ռեյզ)՝ հաշվի առնելով այն, որ խաղասեղանի մեջտեղում դրված փակ խաղաթղթերը բացվելուց հետո կարող է լավ համակցություն ձևավորվել: Խաղացողը նախորդ խաղացողի կատարած խաղադրումից ավել խաղադրում է կատարում, սակայն ոչ պակաս, քան նախորդի կատարած խաղադրումի կրկնակին, և ոչ ավել, քան թույլատրվում է խաղի պայմաններով, և շարունակում է խաղը:
4. Շարունակել խաղը (չեք)` հաշվի առնելով խաղաթղթերի առավելությունը: Խաղացողը չի կատարում սեղանի մեջտեղում դրված փակ խաղաթղթերի բացման համար խաղադրումներ, սակայն շարունակում է խաղը:
Երբ բոլոր խաղադրումները կատարված են, խաղացողները բացում են իրենց խաղաթղթերը, և խաղաթղթերի համակցությունները համեմատվում են: Ամենամեծ համակցություն ունեցող խաղացողը հաղթում է բանկը: Եթե խաղացողների խաղաթղթերի համակցություններն ունեն միևնույն արժեքը, ապա բանկի գումարը հավասարապես կիսվում է ամենամեծ համակցություն ունեցող խաղացողների միջև:
Խաղին միաժամանակ կարող է մասնակցել 2-ից մինչև 9 խաղացող:
Եթե խաղացողին բաժանվել է սխալ թվով խաղաթուղթ, ապա նրա համակցումը չի հաշվվում, խաղացողներին վերադարձվում է իրենց կողմից դրված խաղագումարները, և խաղն սկսվում է նորից:
Կազմակերպիչն իր խաղացողներին հնարավորություն է տալիս խաղալու 3 տեսակ տեխասյան հոլդեմ՝ կախված խաղադրումների սահմանաչափերից.
Ֆիքսված սահմանաչափով Տեխասյան Հոլդեմ (Fixed Limit Holdem) – յուրաքանչյուր փուլում սահմանվում է խաղադրույքի ֆիքսված չափ:
Ֆիքսված սահմանաչափով Տեխասյան Հոլդեմում խաղադրումների չափը նախապես որոշված է: Մինչ խաղը սկսելը և առաջին փուլում խաղադրումները կատարվում են «Մեծ Բլայնդ»-ին հավասար: Երկրորդ և երրորդ փուլերի բոլոր խաղադրումների չափը և «ռեյզ»-ը կրկնապատկվում է: Ֆիքսված սահմանաչափով Տեխասյան Հոլդեմում յուրաքանչյուր խաղափուլում թույլատրվում է կատարել մինչև չորս խաղադրում։ Այսինքն թույլատրվում է՝ 1– խաղադրում, 2 – ավելացում (ռեյզ), 3 – վերաավելացում (ռե-ռեյզ) և 4 – վերջին ռեյզ (քեփ):
Անսահմանափակ Տեխասյան Հոլդեմ (No Limit Holdem) – խաղացողը կարող է կատարել ցանկացած խաղադրույք, ներառյալ իր ամբողջ խաղանիշերը՝ սույն կանոնակարգի 7-րդ կետում նշված խաղանիշների գների սահմաններում:
Անսահմանափակ Տեխասյան Հոլդեմում խաղադրումի նվազագույն չափը հավասար է «Մեծ Բլայնդին», սակայն խաղացողները կարող են կատարել ցանկացած տեսակի խաղադրումներ՝ ներառելով բոլոր խաղանիշերը։
Նվազագույն ռեյզ. Անսահմանափակ Տեխասյան Հոլդեմում ռեյզի չափը պետք է լինի ոչ պակաս, քան տվյալ խաղափուլում կատարված նախորդ խաղադրումը կամ ռեյզը: Օրինակ, եթե առաջին խաղացողը խաղադրում է կատարում 5, ապա երկրորդ խաղացողը կարող է կատարել ռեյզ ոչ պակաս, քան 5 (այսինքն, ընդհանուր խաղադրումը կազմում է 10):
Առավելագույն ռեյզ․ Խաղացողի ամբողջ խաղագումարը (այսինքն սեղանի վրա ունեցած բոլոր խաղանիշերը):
Անսահմանափակ Տեխասյան Հոլդեմում չկան ռեյզերի քանակի սահմանափակումներ:
Փոթ լիմիտ Տեխասյան Հոլդեմ (Pot Limit Holdem) – Փոթ լիմիտ Տեխասյան Հոլդեմում նվազագույն խաղադրումը հավասար է «Մեծ Բլայնդի», սակայն խաղացողները կարող են կատարել ցանկացած խաղադրումներ, որոնք չեն գերազանցի ընթացիկ բանկի և վերջին ռեյզի կրկնապատիկի գումարը:
Նվազագույն ռեյզ. ռեյզի չափը պետք է լինի ոչ պակաս, քան տվյալ խաղափուլում կատարված նախորդ խաղադրումը կամ ռեյզը: Օրինակ, եթե առաջին խաղացողը խաղադրում է կատարում 5, ապա երկրորդ խաղացողը կարող է կատարել ռեյզ ոչ պակաս, քան 5 (այսինքն, ընդհանուր խաղադրումը կազմում է 10):
Առավելագույն ռեյզ. առավելագույն ռեյզը հավասար է ընթացիկ բանկի և վերջին ռեյզի կրկնապատիկի գումարին։ Օրինակ, խաղը 10/20 բլայնդերով է, առաջին խաղացողը կատարել է խաղադրում 10 (Փոքր Բլայնդ), իսկ երկրորդ խաղացողը՝ 20 (Մեծ Բլայնդ), երրորդ խաղացողը կատարում է ռեյզ 40, որից հետո չորրոդ խաղացողը անում է քոլլ ևս 40: Այսինքն բանկը կազմում է 10+20+40+40=110: Հինգերորդ խաղացողի առավելագույն ռեյզը կարող է լինել 110 + 2 x 40 (արդեն ձևավորված բանկի չափը գումարած նախորդ խաղացողի կատարած խաղադրումի կրկնապատիկը), այսպիսով առավելագույն ռեյզը կլինի 190 այս խաղացողի համար:
Փոթ լիմիտ Տեխասյան Հոլդեմում չկան ռեյզերի քանակի սահմանափակումներ:
Այս դեպքում հաղթում է այն խաղացողն, ով ունի ամենաբարձր համակցություն, անկախ այն բանից, թե քանի խաղադրում (ռեյզ) է կատարել նա: Օրինակ՝ եթե առաջին խաղացողը խաղադրում (ռեյզ) է անում ավելի շատ անգամ, քան երկրորդ խաղացողը, սակայն երկրորդ խաղացողն ունի ավելի բարձր համակցություն, ապա խաղի վերջում համակցությունները համեմատվում են, և հաղթում է ավելի բարձր համակցություն ունեցող խաղացողը, այսինքն երկրորդ խաղացողը, անկախ այն բանից, թե քանի խաղադրում (ռեյզ) է կատարել նա:
ՕՄԱՀԱ
Խաղին մասնակցում է խաղաթղթերի կապուկ` 52 խաղաթղթով` 4 երանգներից յուրաքանչյուրում (ագռավ, խաչ, ագուռ և սիրտ) երկուսանոցից մինչև մեկանոց: Յուրաքանչյուր երանգի ամենաբարձր խաղաթուղթը մեկանոցն է, ամենափոքր խաղաթուղթը` երկուսանոցը:
«Օմահա» թղթախաղը հիմնվում է 5 խաղաթղթերի համակցությունների աստիճանների վրա, որը խաղում են հատուկ խաղասեղանի վրա, բոլոր խաղացողները` մեկը մյուսի դեմ:
Խաղն սկսվում է պարտադիր խաղադրումից՝ խաղադրում կատարում են պայմանական խաղարկողի կողմից դեպի ձախ երկու խաղացողները, որից հետո պայմանական խաղարկողն իր կողմից ձախից աջ խաղացողներին բաժանում է 4-ական խաղաթուղթ, որոնք կարող է տեսնել միայն խաղացողը:
Խաղացողները (պայմանական խաղարկողի կողմից ձախից՝ ժամացույցի սլաքի ուղղությամբ) կատարում են առքուվաճառք` դնում են խաղագումարներ կազմակերպչի սահմանած մինիմալ և մաքսիմալ խաղագումարների միջակայքում, ընդ որում, յուրաքանչյուր խաղացողի կատարած խաղագումարը չի կարող ցածր լինել նախորդ խաղացողի կատարած խաղագումարից: Այնուհետև, սկզբում պայմանական խաղարկողը խաղասեղանի մեջտեղում դնում է 3 խաղաթուղթ բաց վիճակում` 1-ին փուլ: Որից հետո խաղացողները նույնպես կատարում են առքուվաճառք, և պայմանական խաղարկողը բացում է չորրորդ խաղաթուղթը` 2-րդ փուլ: 2-րդ փուլից հետո խաղացողները ևս կատարում են առքուվաճառք, և պայմանական խաղարկողը բացում է վերջին` հինգերորդ խաղաթուղթը` 3-րդ փուլ:
Յուրաքանչյուր փուլի ավարտից հետո խաղացողը (խաղացողները) ընդունում է ստորև բերված 1-ին, 2-րդ 3-րդ կամ 4-րդ որոշումը: Այնուհետև խաղացողն իր ձեռքում գտնվող 4 փակ խաղաթղթերով և սեղանին բացված խաղաթղթերով կազմում է 5 խաղաթղթից բաղկացած լավագույն համակցությունն ու որոշում դրա արժեքը` ընդ որում խաղացողը պետք է օգտագործի իր փակ խաղաքարերից երկուսը և սեղանի ընդհանուր խաղաքարերից՝ երեքը: Խաղի իմաստը կայանում է նրանում, որ խաղացողը վերջին հաշվով պետք է իր խաղաթղթերը համեմատի մյուս խաղացողի (կամ խաղացողների) խաղաթղթերի հետ. ում խաղաթղթերն ավելի բարձր որակավորվող համակցություն ունեն, նա էլ համարվում է հաղթող: Խաղաթղթերի համակցությունները, ամենացածր արժեք ունեցողից մինչև ամենաբարձր արժեք ունեցողը, հետևյալն են.
NN |
Խաղաթղթերի համակցությունը |
1. |
Բարձր խաղաքարտ |
2. |
Մեկ նույնարժեք զույգ |
3. |
2 տարբեր նույնարժեք զույգ |
4. |
3 նույնարժեք (թրիս) |
5. |
Ցանկացած 5 հաջորդականություն (սթրեյթ) |
6. |
Ցանկացած 5 նույնատիպ (ֆլաշ) |
7. |
1 զույգ և 3 նույնարժեք (ֆուլ հաուզ) |
8. |
4 նույնարժեք (քառե) |
9. |
Նույնատիպ 5 հաջորդականություն (սթրեյթ ֆլաշ) |
10. |
Նույնատիպ 5 հաջորդականություն, որն ավարտվում է մեկանոցով (ռոյալ ֆլաշ) |
Խաղաթղթերի համակցության արժեքը գնահատելուց հետո խաղացողին հնարավորություն է տրվում ընդունել հետևյալ որոշումներից մեկը.
1. Անմիջապես հանձնվել (ֆոլդ): Խաղացողը խաղաթղթերը (փակ վիճակում) անմիջապես նետում է, նա կորցնում է խաղասեղանին դրված գումարը, և իր համար խաղն ավարտվում է:
2. Շարունակել խաղը (քոլլ)` հաշվի առնելով այն, որ խաղասեղանի մեջտեղում դրված փակ խաղաթղթերը բացվելուց հետո կարող է լավ համակցություն ձևավորվել: Խաղացողը նախորդ խաղացողի կատարած խաղադրումի չափով, կամ, եթե առաջին խաղադրում կատարողն է, նվազագույն սահմանվածի չափով խաղադրում է կատարում և շարունակում խաղը:
3. Շարունակել խաղը (ռեյզ)` հաշվի առնելով այն, որ խաղասեղանի մեջտեղում դրված փակ խաղաթղթերը բացվելուց հետո կարող է լավ համակցություն ձևավորվել: Խաղացողը նախորդ խաղացողի կատարած խաղադրումից ավել խաղադրում է կատարում, սակայն ոչ պակաս, քան նախորդի կատարած խաղադրումի կրկնակին, և ոչ ավել, քան թույլատրում է խաղի պայմանները, և շարունակում է խաղը:
4. Շարունակել խաղը (չեք)` հաշվի առնելով խաղաթղթերի առավելությունը: Խաղացողը չի կատարում սեղանի մեջտեղում դրված փակ խաղաթղթերի բացման համար խաղադրումներ, սակայն շարունակում է խաղը:
Երբ բոլոր խաղադրումները կատարված են, խաղացողները բացում են իրենց խաղաթղթերը և խաղաթղթերի համակցությունները համեմատվում են: Ամենամեծ համակցություն ունեցող խաղացողը հաղթում է բանկը: Եթե խաղացողների խաղաթղթերի համակցություններն ունեն միևնույն արժեքը, ապա բանկի գումարը հավասարապես կիսվում է ամենամեծ համակցություն ունեցող խաղացողների միջև:
Խաղին միաժամանակ կարող է մասնակցել 2-ից մինչև 9 խաղացող:
Եթե խաղացողին բաժանվել է սխալ թվով խաղաթուղթ, ապա նրա համակցումը չի հաշվվում, խաղացողներին վերադարձվում է իրենց կողմից դրված խաղագումարները, և խաղն սկսվում է նորից:
Կազմակերպիչն իր խաղացողներին հնարավորություն է տալիս խաղալու 3 տեսակ Օմահա՝ կախված խաղադրումների սահմանաչափերից.
Ֆիքսված սահմանաչափով Օմահա (Fixed Limit Omaha) – յուրաքանչյուր խաղափուլում գործում է խաղադրումի ֆիքսված չափ:
Ֆիքսված սահմանաչափով Օմահա խաղում խաղադրումների չափը նախապես որոշված է: Մինչ խաղը սկսելը և առաջին փուլում խաղադրումները կատարվում են «Մեծ Բլայնդի»-ն հավասար: Երկրորդ և երրոդ փուլերում բոլոր խաղադրումերի չափը և «ռեյզ»-ը կրկնապատկվում է: Ֆիքսված սահմանաչափով Օմահայում յուրաքանչյուր խաղափուլում թույլատրվում է կատարել մինչև չորս խաղադրում։ Այսինքն թույլատրվում է՝ 1 – խաղադրում, 2 – ռեյզ, 3 – ռե-ռեյզ և 4 – քեփ (վերջին ռեյզ):
Անսահմանափակ Օմահա (No Limit Omaha) – խաղացողը կարող է կատարել ցանկացած չափի խաղադրում` օգտագործելով իր ամբողջ խաղանիշերը՝ սույն կանոնակարգի 7-րդ կետում նշված խաղանիշների գների սահմաններում:
Անսահմանափակ Օմահա խաղում խաղադրումի նվազագույն չափը հավասար է «Մեծ Բլայնդին», սակայն խաղացողները կարող են կատարել ցանկացած չափի խաղադրումներ՝ ներառելով բոլոր խաղանիշերը։
Նվազագույն ռեյզ. Անսահմանափակ Օմահայում ռեյզի չափը պետք է լինի ոչ պակաս, քան տվյալ խաղափուլում կատարված նախորդ խաղադրումը կամ ռեյզը: Օրինակ, եթե առաջին խաղացողը դնում է 5, ապա երկրորդ խաղացողը կարող է կատարել ռեյզ ոչ պակաս, քան 5 (այսինքն, ընդհանուր խաղադրումը կազմում է 10):
Առավելագույն ռեյզ․ խաղացողի ամբողջ խաղագումարը (այսինքն սեղանի վրա բոլոր խաղանիշիերը):
Անսահմանափակ Օմահայում չկան ռեյզերի քանակի սահմանափակումներ:
Փոթ լիմիտ Օմահա (Pot Limit Omaha) – Փոթ լիմիտ Օմահա խաղում նվազագույն խաղադրումը հավասար է «Մեծ Բլայնդին», սակայն խաղացողները կարող են կատարել ցանկացած խաղադրումներ, որոնք չեն գերազանցի ընթացիկ բանկի և վերջին ռեյզի կրկնապատիկի գումարը:
Նվազագույն ռեյզ. ռեյզի չափը պետք է լինի ոչ պակաս, քան տվյալ խաղափուլում կատարված նախորդ խաղադրումը կամ ռեյզը: Օրինակ, եթե առաջին խաղացողը խաղադրում է կատարում 5, ապա երկրորդ խաղացողը կարող է կատարել «ռեյզ» ոչ պակաս, քան 5 (այսինքն, ընդհանուր խաղադրումը կազմում է 10):
Առավելագույն ռեյզ. առավելագույն ռեյզը հավասար է ընթացիկ բանկի և վերջին ռեյզի կրկնապատիկի գումարին։ Օրինակ, խաղը 10/20 բլայնդերով է, առաջին խաղացողը կատարել է խաղադրում 10 (Փոքր Բլայնդ), իսկ երկրորդ խաղացողը` 20 (Մեծ Բլայնդ), երրորդ խաղացողը կատարում է ռեյզ 40, որից հետո չորրոդ խաղացողը անում է քոլլ ևս 40: Այսինքն բանկը կազմում է 10+20+40+40=110: Հինգերորդ խաղացողի առավելագույն ռեյզը կարող է լինել 110 + 2 x 40 (արդեն ձևավորված բանկի չափը գումարած նախորդ խաղացողի կատարած խաղադրումի կրկնապատիկը), այսպիսով առավելագույն ռեյզը կլինի 190 այս խաղացողի համար:
Փոթ լիմիտ Օմահայում չկան ռեյզերի քանակի սահմանափակումներ։
Այս դեպքում հաղթում է այն [աղացողն, ով ունի ամենաբարձր համակցություն, անկախ այն բանից, թե քանի խաղադրում (ռեյզ) է կատարել նա: Օրինակ՝ եթե առաջին խաղացողը խաղադրում (ռեյզ) է անում ավելի շատ անգամ, քան երկրորդ խաղացողը, սակայն երկրորդ խաղացողն ունի ավելի բարձր համակցություն, ապա խաղի վերջում համակցությունները համեմատվում են, և հաղթում է ավելի բարձր համակցություն ունեցող խաղացողը, այսինքն երկրորդ խաղացողը, անկախ այն բանից թե քանի խաղադրում (ռեյզ) է կատարել նա:
5 ՔԱՐՏ ՕՄԱՀԱ (5 Card Omaha)
«5 Քարտ Օմահա» խաղի համար գործում են «Օմահա» խաղի կանոնները, այն բացառությամբ, որ խաղացողներին բաժանվող խաղաթղթերի քանակը «5» է:
ՇՈՐԹ ԴԵՔ (Short Deck)
Խաղին մասնակցում է խաղաթղթերի կապուկ` 36 խաղաթղթով` 4 երանգներից յուրաքանչյուրում (ագռավ, խաչ, ագուռ և սիրտ) վեցանոցից մինչև մեկանոց: Յուրաքանչյուր երանգի ամենաբարձր խաղաթուղթը մեկանոցն է, ամենափոքր խաղաթուղթը` վեցանոցը: Մեկանոցը կարող է օգտագործվել որպես հինգանոց ամենափոքր սթրեյթ կազմելու համար (օրինակ՝ A, 6, 7, 8, 9):
«Շորթ Դեք» թղթախաղը հիմնվում է 5 խաղաթղթերի համակցությունների աստիճանների վրա, որը խաղում են հատուկ խաղասեղանի վրա, բոլոր խաղացողները` մեկը մյուսի դեմ:
Խաղն սկսվում է պարտադիր խաղադրումից՝ խաղադրում կատարում են պայմանական խաղարկողի կողմից դեպի ձախ երկու խաղացողները, այդ խաղադրումը կոչվում է «Բլայնդ», որից հետո պայմանական խաղարկողն իր կողմից ձախից աջ խաղացողներին բաժանում է 2-ական խաղաթուղթ, որոնք կարող է տեսնել միայն խաղացողը:
Խաղացողները (պայմանական խաղարկողի կողմից ձախից՝ ժամացույցի սլաքի ուղղությամբ) կատարում են առքուվաճառք` դնում են խաղագումարներ կազմակերպչի սահմանած մինիմալ և մաքսիմալ խաղագումարների միջակայքում, ընդ որում, յուրաքանչյուր խաղացողի կատարած խաղագումարը չի կարող ցածր լինել նախորդ խաղացողի կատարած խաղագումարից: Այնուհետև, սկզբում պայմանական խաղարկողը խաղասեղանի մեջտեղում դնում է 3 խաղաթուղթ բաց վիճակում` 1-ին փուլ: Որից հետո խաղացողները նույնպես կատարում են առքուվաճառք, և պայմանական խաղարկողը բացում է չորրորդ խաղաթուղթը` 2-րդ փուլ: 2-րդ փուլից հետո խաղացողները ևս կատարում են առքուվաճառք և պայմանական խաղարկողը բացում է վերջին` հինգերորդ խաղաթուղթը` 3-րդ փուլ:
Յուրաքանչյուր փուլի ավարտից հետո խաղացողը (խաղացողները) ընդունում է ստորև բերված 1-ին, 2-րդ 3-րդ կամ 4-րդ որոշումը: Այնուհետև խաղացողն իր ձեռքում գտնվող 2 փակ խաղաթղթերով և սեղանին բացված խաղաթղթերով կազմում է 5 խաղաթղթից բաղկացած լավագույն համակցությունն ու որոշում դրա արժեքը: Խաղի իմաստը կայանում է նրանում, որ խաղացողը վերջին հաշվով պետք է իր խաղաթղթերը համեմատի մյուս խաղացողի (կամ խաղացողների) խաղաթղթերի հետ. ում խաղաթղթերն ավելի բարձր որակավորվող համակցություն ունեն, նա էլ համարվում է հաղթող: Խաղաթղթերի համակցությունները, ամենացածր արժեք ունեցողից մինչև ամենաբարձր արժեք ունեցողը, հետևյալն են.
NN |
Խաղաթղթերի համակցությունը |
1. |
Բարձր խաղաքարտ |
2. |
Մեկ նույնարժեք զույգ |
3. |
2 տարբեր նույնարժեք զույգ |
4. |
3 նույնարժեք (թրիս) |
5. |
Ցանկացած 5 հաջորդականություն (սթրեյթ) |
6. |
1 զույգ և 3 նույնարժեք (ֆուլ հաուզ) |
7. |
Ցանկացած 5 նույնատիպ (ֆլաշ) |
8. |
4 նույնարժեք (քառե) |
9. |
Նույնատիպ 5 հաջորդականություն (սթրեյթ ֆլաշ) |
10. |
Նույնատիպ 5 հաջորդականություն, որն ավարտվում է մեկանոցով (ռոյալ ֆլաշ) |
Խաղաթղթերի համակցության արժեքը գնահատելուց հետո խաղացողին հնարավորություն է տրվում ընդունել հետևյալ որոշումներից մեկը.
1. Անմիջապես հանձնվել (ֆոլդ): Խաղացողը խաղաթղթերը (փակ վիճակում) անմիջապես նետում է, նա կորցնում է խաղասեղանին դրված գումարը, և իր համար խաղն ավարտվում է:
2. Շարունակել խաղը (քոլլ)` հաշվի առնելով այն, որ խաղասեղանի մեջտեղում դրված փակ խաղաթղթերը բացվելուց հետո կարող է լավ համակցություն ձևավորվել: Խաղացողը նախորդ խաղացողի կատարած խաղադրումի չափով, կամ, եթե առաջին խաղադրում կատարողն է, նվազագույն սահմանվածի չափով խաղադրում է կատարում և շարունակում խաղը:
3. Շարունակել խաղը (ռեյզ)` հաշվի առնելով այն, որ խաղասեղանի մեջտեղում դրված փակ խաղաթղթերը բացվելուց հետո կարող է լավ համակցություն ձևավորվել: Խաղացողը նախորդ խաղացողի կատարած խաղադրումից ավել խաղադրում է կատարում, սակայն ոչ պակաս, քան նախորդի կատարած խաղադրումի կրկնակին, և ոչ ավել, քան թույլատրվում է խաղի պայմաններով, և շարունակում է խաղը:
4. Շարունակել խաղը (չեք)` հաշվի առնելով խաղաթղթերի առավելությունը: Խաղացողը չի կատարում սեղանի մեջտեղում դրված փակ խաղաթղթերի բացման համար խաղադրումներ, սակայն շարունակում է խաղը:
Երբ բոլոր խաղադրումները կատարված են, խաղացողները բացում են իրենց խաղաթղթերը և խաղաթղթերի համակցությունները համեմատվում են: Ամենամեծ համակցություն ունեցող խաղացողը հաղթում է բանկը: Եթե խաղացողների խաղաթղթերի համակցություններն ունեն միևնույն արժեքը, ապա բանկի գումարը հավասարապես կիսվում է ամենամեծ համակցություն ունեցող խաղացողների միջև:
Խաղին միաժամանակ կարող է մասնակցել 2-ից մինչև 9 խաղացող:
Եթե խաղացողին բաժանվել է սխալ թվով խաղաթուղթ, ապա նրա համակցումը չի հաշվվում, խաղացողներին վերադարձվում է իրենց կողմից դրված խաղագումարները, և խաղն սկսվում է նորից:
Կազմակերպիչն իր խաղացողներին հնարավորություն է տալիս խաղալու 3 տեսակ «Շորթ Դեք»՝ կախված խաղադրումների սահմանաչափերից.
Ֆիքսված սահմանաչափով «Շորթ Դեք» (Fixed Short Deck) – յուրաքանչյուր փուլում սահմանվում է խաղադրույքի ֆիքսված չափ:
Ֆիքսված սահմանաչափով «Շորթ Դեքում» խաղադրումների չափը նախապես որոշված է: Մինչ խաղի սկսելը և առաջին փուլում խաղադրումները կատարվում են «Մեծ Բլայնդ»-ին հավասար: Երկրորդ և երրորդ փուլերի բոլոր խաղադրումների չափը և «ռեյզ»-ը կրկնապատկվում է: Ֆիքսված սահմանաչափով «Շորթ Դեքում» յուրաքանչյուր խաղափուլում թույլատրվում է կատարել մինչև չորս խաղադրում։ Այսինքն թույլատրվում է՝ 1– խաղադրում, 2 – ավելացում (ռեյզ), 3 – վերաավելացում (ռե-ռեյզ) և 4 – վերջին ռեյզ (քեփ):
Անսահմանափակ «Շորթ Դեք» (No Limit Short Deck) – խաղացողը կարող է կատարել ցանկացած խաղադրույք, ներառյալ իր ամբողջ խաղանիշերը՝ սույն կանոնակարգի 7-րդ կետում նշված խաղանիշների գների սահմաններում:
Անսահմանափակ «Շորթ Դեքում» խաղադրումի նվազագույն չափը հավասար է «Մեծ Բլայնդին», սակայն խաղացողները կարող են կատարել ցանկացած տեսակի խաղադրումներ՝ ներառելով բոլոր խաղանիշերը։
Նվազագույն ռեյզ. Անսահմանափակ «Շորթ Դեքում» ռեյզի չափը պետք է լինի ոչ պակաս, քան տվյալ խաղափուլում կատարված նախորդ խաղադրումը կամ ռեյզը: Օրինակ, եթե առաջին խաղացողը խաղադրում է կատարում 5, ապա երկրորդ խաղացողը կարող է կատարել ռեյզ ոչ պակաս, քան 5 (այսինքն, ընդհանուր խաղադրումը կազմում է 10):
Առավելագույն ռեյզ․ խաղացողի ամբողջ խաղագումարը (այսինքն սեղանի վրա ունեցած բոլոր խաղանիշերը):
Անսահմանափակ «Շորթ Դեքում» չկան ռեյզերի քանակի սահմանափակումներ:
Փոթ լիմիտ «Շորթ Դեք» (Pot Limit Short Deck) – Փոթ լիմիտ «Շորթ Դեքում» նվազագույն խաղադրումը հավասար է «Մեծ Բլայնդի», սակայն խաղացողները կարող են կատարել ցանկացած խաղադրումներ, որոնք չեն գերազանցի ընթացիկ բանկի և վերջին ռեյզի կրկնապատիկի գումարը:
Նվազագույն ռեյզ. ռեյզի չափը պետք է լինի ոչ պակաս, քան տվյալ խաղափուլում կատարված նախորդ խաղադրումը կամ ռեյզը: Օրինակ, եթե առաջին խաղացողը խաղադրում է կատարում 5, ապա երկրորդ խաղացողը կարող է կատարել ռեյզ ոչ պակաս, քան 5 (այսինքն, ընդհանուր խաղադրումը կազմում է 10):
Առավելագույն ռեյզ. առավելագույն ռեյզը հավասար է ընթացիկ բանկի և վերջին ռեյզի կրկնապտիկի գումարին։ Օրինակ, խաղը 10/20 բլայնդերով է, առաջին խաղացողը կատարել է խաղադրում 10 (Փոքր Բլայնդ), իսկ երկրորդ խաղացողը` 20 (Մեծ Բլայնդ), երրորդ խաղացողը կատարում է ռեյզ 40, որից հետո չորրոդ խաղացողը անում է քոլլ ևս 40: Այսինքն բանկը կազմում է 10+20+40+40=110: Հինգերորդ խաղացողի առավելագույն ռեյզը կարող է լինել 110 + 2 x 40 (արդեն ձևավորված բանկի չափը գումարած նախորդ խաղացողի կատարած խաղադրումի կրկնապատիկը), այսպիսով առավելագույն ռեյզը կլինի 190 այս խաղացողի համար:
Փոթ լիմիտ «Շորթ Դեքում» չկան ռեյզերի քանակի սահմանափակումներ:
Այս դեպքում հաղթում է այն խաղացողն, ով ունի ամենաբարձր համակցություն, անկախ այն բանից, թե քանի խաղադրում (ռեյզ) է կատարել նա: Օրինակ՝ եթե առաջին խաղացողը խաղադրում (ռեյզ) է անում ավելի շատ անգամ, քան երկրորդ խաղացողը, սակայն երկրորդ խաղացողն ունի ավելի բարձր համակցություն, ապա խաղի վերջում համակցությունները համեմատվում են, և հաղթում է ավելի բարձր համակցություն ունեցող խաղացողը, այսինքն երկրորդ խաղացողը, անկախ այն բանից թե քանի խաղադրում (ռեյզ) է կատարել նա:
12.12.4. ՏՈՏՈ11 խաղի անցկացման կարգը և շահումի տարբերակները
Տոտո11 խաղը թղթախաղի տեսակ է, որը նախատեսված է 2 խաղացողի համար: Կազմակերպիչն այս խաղի վրա խաղադրույք չի ընդունում, այլ իր կողմից այս խաղի համար տրամադրված միջավայրի դիմաց գանձում է միջնորդավճար (ռեյք)։ Միջնորդավաճարը (ռեյքը) սահմանվում է 4%, որը ծրագիրն ավտոմատ գանձում է միմյանց դեմ խաղացող 2 մրցակիցների խաղադրույքներից գոյացած շահումային ֆոնդից։
Խաղի ժամանակ օգտագործվում է 52 խաղաքարտերից կազմված կապուկ: Խաղը սկսվում է, երբ խաղացողներից մեկը ստեղծում է նոր խաղ, իսկ 2-րդը միանում է արդեն իսկ ստեղծված խաղին: Պայմանները սահմանում է նոր խաղ ստեղծողը` մինչև քանի միավոր (1 միավոր, 62 միավոր) պետք է ընթանա խաղը, քայլի (5 վայրկյան, 10 վայրկյան, 15 վայրկյան, 20 վայրկյան, 30 վայրկյան) և ընդհանուր խաղի (1 րոպե, 2 րոպե, 3 րոպե, 4 րոպե, 5 րոպե) ժամանակը, ինչպես նաև խաղարկվող գումարի չափը, իսկ ստեղծված խաղին միացողն ընդունում է այդ խաղի պայմանները: Սեղան ստեղծողն ինքն է ընտրում՝ ցանկանում է խաղալ սեղանին միացող տվյալ մրցակցի հետ, թե ոչ: Խաղը սկսվում է միայն դրական պատասխանի դեպքում:
Խաղաքարտերի բաշխումը
Խաղասկզբում յուրաքանչյուր խաղացողի բաժանվում է մեկական խաղաքարտ՝ որոշելու համար, թե ով է սկսելու խաղը: Առաջինը խաղալու իրավունք է ստանում այն խաղացողը, ում մոտ ավելի մեծ արժեքով խաղաքարտ է:
Խաղաքարտերի արժեքներն ըստ աճման կարգի՝ մեկանոց («A») (հաշվարկվում է որպես 1), երկու («2»), երեք («3»), չորս («4»), հինգ («5»), վեց («6»), յոթ («7»), ութ («8»), ինը («9»), տասը («10»), զինվոր («J»), թագուհի («Q»), արքա («K»):
Այնուհետև 52 խաղաքարտերից կազմված կապուկից (խաղը սկսելու համար բաժանված 2 խաղաքարտերը միանում են կապուկին) երկու խաղացողներին բաժանվում է չորսական խաղաքարտ, ու ևս չորս խաղաքարտ բացված վիճակում դրվում է սեղանի մեջտեղում: Ապա խաղացողները հերթականությամբ սկսում են կատարել իրենց քայլերը: Խաղացողների ձեռքի բոլոր 4 խաղաքարտերը խաղալուց հետո կրկին յուրաքանչյուր խաղացողի բաժանվում է չորսական խաղաքարտ (սեղանին այլևս բացված խաղաքարտեր չեն դրվում): Եվ այդպես շարունակ այնքան ժամանակ (առաջին բաժանումից հետո բաժանվում է ևս 5 անգամ յուրաքանչյուր խաղացողին 4-ական խաղաքարտ), մինչև կապուկում առկա բոլոր խաղաքարտերը կբաժանվեն խաղացողներին:
Խաղի ընթացքը
Խաղի ընթացքում խաղացողները կարող են կատարել հետևյալ քայլերը՝
1. Խաղացողը կարող է տանել սեղանին բացված վիճակում դրված խաղաքարտերից այն դեպքում, եթե իր ձեռքի որևէ խաղաքարտի և բացված վիճակում դրված խաղաքարտի կամ խաղաքարտերի արժեքների գումարը հավասար է 11-ի (օրինակ՝ խաղացողն ունի չորս («4»), իսկ սեղանին բացված վիճակում դրված են վեց («6») և մեկանոց («A»)։ Այս դեպքում խաղացողը կարող է տանել տվյալ խաղաքարտերը):
2. Սեղանին դրված թագուհի («Q») կամ արքա («K») խաղաքարտը խաղացողը կարող է տանել, եթե ունի համապատասխանաբար թագուհի («Q») կամ արքա («K»):
3. Եթե խաղացողն ունի զինվոր («J») խաղաքարտ, ապա նա կարող է տանել սեղանին այդ պահին դրված բոլոր խաղաքարտերը, բացառությամբ թագուհի («Q») և արքա («K») խաղաքարտերի:
4. Խաղացողն իր քայլի ժամանակ կարող է սեղանին դնել ցանկացած խաղաքարտ (մեկ խաղաքարտ), որի միջոցով չի կարող կատարել վերը նշված քայլերից որևէ մեկը:
Խաղափուլի վերջին քարտը տանող խաղացողը տանում է այդ պահին սեղանին առկա բոլոր խաղաքարտերը:
Միավորների հաշվարկը
Խաղացողների տարած խաղաքարտերի միավորները հաշվարկվում են հետևյալ կերպ՝
1. Յուրաքանչյուր մեկանոց («A») և զինվոր («J») խաղաքարտը հաշվարկվում է 1 միավոր։
2. «Ագուռի տաս («10»)» խաղաքարտը հաշվարկվում է 3 միավոր։
3. «Խաչի երկու («2»)» խաղաքարտը հաշվարկվում է 2 միավոր։
4. Այն խաղացողը, ով խաղի ընթացքում տանում է «Խաչ» երանգի 7 և ավելի խաղաքարտ, ստանում է 7 միավոր։
Սուր
Եթե խաղացողներից որևէ մեկը մեկ քայլով տանում է այդ պահին սեղանին առկա բոլոր խաղաքարտերը, ապա նա վաստակում է 5 միավոր: Դա կոչվում է «Սուր»: Զինվոր («J») խաղաքարտով սեղանի բոլոր խաղաքարտերը տանելը, ինչպես նաև խաղի վերջին ձեռքում խաղաքարտերը տանելը չի համարվում «Սուր»: Մեկ խաղի ընթացքում խաղացողը կարող է ունենալ առավելագույնը 5 «Սուր»:
Եթե խաղը ստեղծելիս միավորների քանակը սահմանվել է 1, ապա խաղում հաղթող է ճանաչվում այն խաղացողը, ով 1 խաղափուլից հետո հավաքում է ավելի շատ միավորներ: Իսկ եթե խաղը ստեղծելիս միավորների քանակը սահմանվել է 62, ապա խաղում հաղթող է ճանաչվում այն խաղացողը, ով առաջինն է հավաքում 62 միավոր:
Խաղի հաշիվը 62-ի դեպքում. եթե խաղացողն ունի արդեն 50 և ավել միավոր, ապա իր համար «Սուր»-ի կանոնը դադարում է գործել, եթե նրա հակառակորդը դեռ չունի 50 միավոր` «Սուր»-ի կանոնը գործում է միայն նրա համար: Եթե երկուսն էլ ունեն 50 և ավելի միավորներ, ապա երկուսի համար էլ «Սուր»-ի կանոնը չի գործում: Եթե, օրինակ, խաղացողն ունի 49 միավոր մինչև խաղափուլի ավարտը, նա կարող է կուտակել այնքան «Սուր», որքան թույլ է տալիս խաղի կանոնները:
12.12.5. ԲԱՐՈՆ խաղի անցկացման կարգը և շահումի տարբերակները
Բարոն խաղը թղթախաղի տեսակ է, որը նախատեսված է 2 խաղացողի համար:
Կազմակերպիչն այս խաղի վրա խաղադրույք չի ընդունում, այլ իր կողմից այս խաղի համար տրամադրված միջավայրի դիմաց գանձում է միջնորդավճար (ռեյք)։ Միջնորդավճարը (ռեյքը) սահմանվում է 4%, որը ծրագիրն ավտոմատ գանձում է միմյանց դեմ խաղացող 2 մրցակիցների խաղադրույքներից գոյացած շահումային ֆոնդից։
Խաղը ստեղծող խաղացողը սահմանում է տվյալ խաղի պայմանները՝ ընտրելով խաղի ժամանակը (1 րոպե, 2 րոպե, 3 րոպե), քայլի ժամանակը (5 վայրկյան, 10 վայրկյան, 15 վայրկյան), խաղադրույքի չափը (50–500,000 ՀՀ դրամ): Իսկ ստեղծված խաղին միացողն ընդունում է այդ խաղի պայմանները: Խաղը ստեղծողն ինքն է ընտրում՝ արդյո՞ք ցանկանում է խաղալ խաղին միացող տվյալ մրցակցի հետ, թե՝ ոչ: Խաղը սկսվում է միայն դրական պատասխանի դեպքում:
Խաղի ժամանակ օգտագործվում է 52 խաղաքարտից կազմված կապուկ: Խաղաքարտերի արժեքները ըստ նվազման կարգի հետևյալն են՝ մեկանոց («A»), արքա («K»), թագուհի («Q»), զինվոր («J»), տասը («10»), ինը («9»), ութ («8»), յոթ («7»), վեց («6»), հինգ («5»), չորս («4»), երեք («3»), երկու («2»): Յուրաքանչյուր երանգի մեկանոցը («A») ամենաբարձր խաղաքարտն է, երկուսը («2»)՝ ամենափոքրը: Յուրաքանչյուր ղոզ ավելի բարձր է յուրաքանչյուր սովորական խաղաքարտից:
Բարոնի և Խաղարկողի որոշումը
Խաղի սկզբում յուրաքանչյուր խաղացողի բաժանվում է մեկական խաղաքարտ՝ որոշելու համար, թե ով է սկսելու խաղը: Այն խաղացողը, ում մոտ ավելի մեծ արժեքով խաղաքարտն է, անվանվում է Բարոն և ստանում է առաջին քայլի իրավունք։ Մյուս խաղացողը անվանվում է Խաղարկող։
Բարոնը ունի որոշակի արտոնություններ․
1․ առաջինն է ստանում խաղաքարտերը;
2․ ընտրում է ղոզը ընթացիկ խաղափուլի համար;
3․ կատարում է խաղափուլի առաջին քայլը։
Եթե Բարոնը տանուլ է տալիս խաղափուլը, ապա Բարոն անվանվելու իրավունքը անցնում է մրցակցին։
Խաղաքարտերի բաժանում
Խաղաքարտերը խաղացողներին են բաժանվում հերթով, սկսած Բարոնից, այնպես, որ խաղացողներից յուրաքանչյուրը, ի վերջո, ունենա 13 խաղաքարտ: Խաղարկողը սկզբում 5 խաղաքարտ է բաժանում Բարոնին, որից հետո Բարոնը ստուգում է իր խաղաքարտերը և հայտարարում ղոզը։ Այնուհետև խաղաքարտերի բաժանումը շարունակվում է։ Երբ յուրաքանչյուր խաղացողի մոտ հայտնվում է 13 խաղաքարտ, մնացած 26 խաղաքարտերը այլևս չեն օգտագործվում խաղափուլի ժամանակ։
Հաջորդ խաղափուլում ամբողջ 52 խաղաքարտերը նորից խառնվում են, և նույն կերպով կատարվում է խաղաքարտերի բաժանումը նոր խաղափուլի համար։
Խաղի պայմանները
Առաջին քայլը կատարում է Բարոնը, սեղանին դնելով մեկ խաղաքարտ։ Նրա մրցակիցը կատարում է պատասխան քայլը։
Առաջին քայլ կատարողն իրավունք ունի խաղալ ցանկացած խաղաքարտ, իսկ մյուս խաղացողը պետք է պատասխանի հետևյալ կանոնների համաձայն.
1․ Եթե առաջին խաղացողը խաղում է ղոզով, ապա մրցակիցը պարտավոր է պատասխանել զոզով, ղոզ չունենալու դեպքում` նոր այլ խաղաքատրով։ Եթե խաղը սկսողը խաղացել է ղոզով, իսկ մրցակիցն ունի ավելի մեծ ղոզ, ապա նա պարտավոր է խաղալ ավելի մեծ ղոզով։ Նշված դեպքում ձեռքը կկրի ավելի մեծ ղոզով խաղացողը։ Ղոզ չունենալու դեպքում նա կարող է խաղալ ցանկացած խաղաքարտով։
2. Եթե առաջին խաղացողը խաղացել է սովորական խաղաքարտով, իսկ մրցակիցն ունի նույն մաստի խաղաքարտ, ապա նա պետք է պատասխանի այդ մաստի խաղաքարտով և իրավունք չունի պատասխանել ղոզով: Նշված դեպքում ձեռքը կկրի մեծ խաղաքատրով խաղացողը։
3. Եթե առաջին խաղացողը խաղացել է սովորական խաղաքարտով, իսկ մրցակիցը չունի այդ մաստի խաղաքարտ, ապա, ըստ ընտրության, նա կարող է պատասխանել կամ որևէ այլ մաստի խաղաքարտով, կամ խաղալ ղոզով (եթե ունի) և կրել ձեռքը։
Խաղի հաշիվը
1․ Այն խաղացողը, որը խաղափուլի ընթացքում առաջինն է տարել 7 ձեռք, հաղթում է և ստանում է 1 միավոր։ Այսինքն, խաղարկված ձեռքերից հետո, այն խաղացողը, ով խաղափուլի արդյունքում տարել է 7 ձեռք, ստանում է 1 միավոր:
2․ Եթե հաղթում է Բարոնը, խաղափուլում տանելով առաջին 7 ձեռքը, ապա նա ստանում է 2 միավոր։ Այսինքն, երբ խաղարկվել է առաջին 7 ձեռքը ու բոլորը տարել է Բարոնը, ապա նա ստանում է 2 միավոր:
3․ Եթե հաղթում է Խաղարկողը, խաղափուլում տանելով առաջին 7 ձեռքը, ապա նա ստանում է 3 միավոր։ Այսինքն, երբ խաղարկվել է առաջին 7 ձեռքը ու բոլորը տարել է Խաղարկողը, ապա նա ստանում է 3 միավոր:
Խաղում հաղթող է ճանաչվում այն խաղացողը, ով առաջինն է հավաքում 7 միավոր:
12.12.6. ՀԵՔՍԱԳՈՆ խաղի անցկացման կարգը և շահումի տարբերակները
Հեքսագոնը սեղանի խաղ է, որի նպատակն է լրացնել խաղատախտակի որքան հնարավոր է շատ տարածքներ մասնիկներով: Խաղատախտակը բաժանված է վեցանկյունների տեսքով 37, 43 կամ 61 վանդակների։ Սեղանը ստեղծողն ինքն է որոշում խաղը սկսել 37, 43 թե 61 վանդակ ունեցող խաղատախտակով: Խաղը սկսվում է, երբ խաղացողներից մեկը «ստեղծում է» նոր սեղան, իսկ 2-րդը միանում է արդեն իսկ «ստեղծված» սեղանին: Պայմանները սահմանում է նոր սեղան «ստեղծողը» ընտրելով՝
- Խաղատախտակի տեսակը՝ 37, 43 կամ 61 վանդակներով:
- Քայլի ժամանակը - 5 վայրկյան, 10 վայրկյան, 15 վայրկյան, 20 վայրկյան կամ 30 վայրկյան:
- Խաղի ժամանակը (յուրաքանչյուր խաղացողի համար) -1 րոպե, 2 րոպե, 3 րոպե, 4 րոպե կամ 5 րոպե:
- Մասնավոր խաղ – տվյալ պայմանով ստեղծված խաղը չի կարող դիտել երրորդ անձ՝ խաղը հասանելի է միայն տվյալ խաղը խաղացողների համար:
Ստեղծված սեղանին միացողն ընդունում է այդ խաղի պայմանները: Սեղան ստեղծողն ինքն է ընտրում՝ ցանկանում է խաղալ սեղանին միացող տվյալ մրցակցի հետ, թե ոչ: Խաղը սկսվում է միայն դրական պատասխանի դեպքում: Խաղում առաջինը քայլ կատարելու իրավունքը որոշվում է պատահականության սկբունքով:
Խաղի սկզբում յուրաքանչյոր խաղացողի տրվում է 3–ական մասնիկներով լրացված վանդակ։ Սկզբնական դիրքում խաղացողների վանդակները գտնվում են մրցակցի վանդակից առնվազն 3 վանդակ հեռավորության վրա: Խաղացողը պետք է ընտրի այն մասնիկը, որը ցանկանում է տեղափոխել՝ սեղմելով դրա վրա: Մասնիկը ընտրելուց հետո երևում են նշված մասնիկի համար հասանելի բոլոր քայլերը, որից հետո խաղացողը կարող է տեղափոխել տվյալ մասնիկը այդ հասանելի վանդակներից որևէ մեկի վրա: Մասնիկը կարելի է ցանկացած ուղղությամբ տեղափոխել իր դիրքից մեկ վանդակ կամ երկու վանդակ (ցատկ):
Եթե խաղացողը մասնիկը տեղափոխում է մեկ վանդակ, ապա մասնիկը կրկնապատկվում է՝ լրացնելով նշված վանդակը, իսկ սկզբնական մասնիկը չի լքում իր դիրքը (այսինքն՝ խաղացողը ունենում է երկու մասնիկ)։ Եթե խաղացողը կատարում է ցատկ, ապա մասնիկը սկզբնական դիրքից հայտնվում է վերջնական դիրքում առանց կրկնապատկվելու: Եթե խաղացողը քայլ կամ ցատկ է կատարում դատարկ թույլատրելի վանդակի մեջ, որին շրջապատում են հակառակորդի մասնիկները, ապա հակառակորդին պատականող մասնիկները փոխակերպվում են քայլ կատարող մասնակցի մասնիկներով։ Միայն փոխակերպվում են հակառակորդի այն մասնիկները որոնք անմիջականորեն հպվում են տվյալ վանդակին։
Խաղը ավարտվում է.
– երբ խաղատախտակի վրայի բոլոր վանդակները լրացված են խաղացողների մասնիկներով: Խաղը հաղթում է այն խաղացողը, ով խաղի ավարտին ավելի շատ մասնիկներ ունի խաղատախտակին:
– երբ խաղացողներից որևէ մեկը այլևս հասանելի քայլ չունի կատարելու: Այս դեպքում խաղատախտակի դատարկ վանդակները լրացվում են են մրցակցի մասնիկներով, որից հետո հաշվարկվում է վերջնական հաշիվը: Խաղը հաղթում է այն խաղացողը, ով խաղի ավարտին ավելի շատ մասնիկներ ունի խաղատախտակին:
– երբ խաղացողներից որևէ մեկի խաղի ժամանակը ավարտվում է: Այս դեպքում ավտոմատ կերպով հաղթում է մրցակիցը՝ անկախ նրանից, թե այդ պահին որ խաղացողն ավելի շատ մասնիկ ունի:
– երբ խաղացողնեից որևէ մեկը լքում է խաղը: Այդ դեպքում հաղթում է մրցակիցը՝ ակախ նրանից, թե այդ պահին որ խաղացողն ավելի շատ մասնիկ ունի:
Հեքսագոն խաղում կազմակերպիչը չի ընդունում խաղադրույքներ տվյալ խաղի վրա, այլ կազմակերպչի կողմից տրամադրվող խաղային միջավայրի դիմաց գանձվում է միջնորդավճար (ռեյք): Ռեյքը սահմանվում է 4%, որը ծրագիրն ավտոմատ գանձում է միմյանց դեմ խաղացող 2 մրցակիցների խաղադրույքներից գոյացած շահումային ֆոնդից:
12.13. ԲԱԿԿԱՐԱ
Խաղում օգտագործվում է 52 խաղաքարտից բաղկացած 8 կապոց: Խաղաքարտերի արժեքները հետևյալն են՝
- «A» խաղաքարտերն ամենացածրն են, նրանց արժեքը հավասար է 1-ի;
- 2–9 խաղաքարտերի արժեքը հավասար է իրենց անվանական արժեքին;
- 10-երը, «Զինվոր», «Թագուհի» և «Արքա» խաղաքարտերը հավասար են 0-ի:
Բակկարա խաղում հաշվի է առնվում միայն խաղաքարտերի թվային արժեքը, խաղաքարտերի երանգը հաշվի չի առնվում:
Խաղաքարտերի յուրաքանչյուր բաժանումից առաջ անհրաժեշտ է խաղադրույք կատարել տվյալ խաղափուլում Խաղացողի կամ Բանկիրի հաղթանակի կամ «Ոչ ոքի» արդյունքի վրա:
Խաղը սկսվում է, երբ խաղարկողը բաժանում է երկուական խաղաքարտ Բանկիրին և Խաղացողին:
Եթե Խաղացողին և Բանկիրին բաժանվում են միևնույն արժեք ունեցող ձեռքեր, խաղափուլն ավարտվում է «Ոչ ոքի»: «Ոչ ոքի» խաղադրույքը հաղթում է, իսկ Բանկիրի և Խաղացողի վրա կատարված խաղադրույքները վերադարձվում են:
Յուրաքանչյուր ձեռքի արժեքը հաշվարկվում է հետևյալ կերպ.
Ա. Եթե խաղաքարտերի գումարային արժեքը հավասար է 1-ից 9 միավորի, ապա ձեռքը հաշվարկվում է համապատասխան միավորով:
Բ. Եթե խաղաքարտերի գումարային արժեքը հավասար է 10-ի, ապա ձեռքը հաշվարկվում է 0 միավոր:
Գ. Եթե խաղաքարտերի գումարային արժեքը մեծ կամ հավասար է 11-ի, ապա ձեռքի արժեքը հաշվարկվում է խաղաքարտերի գումարային արժեքից հանելով 10 միավոր (օրինակ՝ 7 և 9 արժեք ունեցող խաղաքարտերի գումարային արժեքը Բակկարա խաղում հավասար է 6-ի, քանի որ 16-10=6):
Եթե Խաղացողի ու Բանկիրի առաջին երկու խաղաքարտերը չեն կազմում 8 կամ 9 միավոր ունեցող կոմբինացիա, նրանց կարող է բաժանվել մեկական հավելյալ խաղաքարտ: Խաղացողը միշտ առաջինն է ստանում երրորդ խաղաքարտը: Եթե Խաղացողի ու Բանկիրի առաջին երկու խաղաքարտերը կազմում են 8 կամ 9 միավոր ունեցող կոմբինացիա, նրանց հավելյալ խաղաքարտեր չեն բաժանվում:
Եթե Խաղացողի մոտ առաջին երկու խաղաքարտերի հանրագումարը կազմում է 0-5 միավոր, ապա Խաղացողին տրվում է երրորդ խաղաքարտը:
Եթե Խաղացողի մոտ առաջին երկու խաղաքարտերի հանրագումարը 6-7 միավոր է, իսկ Բանկիրի մոտ 3-5, ապա Խաղացողին երրորդ խաղաքարտ չի տրվում, իսկ Բանկիրին տրվում է երրորդ խաղաքարտ:
Եթե Խաղացողի ձեռքը կանգ է առնում 6 կամ 7 արժեքի վրա, իսկ Բանկիրի ձեռքը հավասար է 6-ի, ապա Բանկիրին չի տրվում հավելյալ երրորդ խաղաքարտ:
Բակկարա խաղում շահում է 9-ին ավելի մոտ արժեք ունեցող կոմբինացիան:
ԿԱՐՄԻՐ ԾՐԱՐ (RED ENVELOPE)
Կարմիր ծրարը անակնկալ բոնուս է, որը պատահականության սկզբունքով կիրառվում է Ոչ ոքի, Բանկիրի Զույգի կամ Խաղացողի Զույգի վրա՝ ավելացնելով վճարումը մինչև 88 անգամ: Նույն խաղափուլի համար կարող է գեներացվել մինչև 3 Կարմիր ծրար։
Ոչ ոքի խաղադրույքը կարող է ստանալ ավելացված վճարում 11x-ից մինչև 88x, Բանկիրի Զույգ կամ Խաղացողի Զույգ խաղադրույքը կարող է ստանալ ավելացված վճարում 15x-ից մինչև 88x:
Եթե խաղացողի խաղադրույքը տեղադրված է Կարմիր ծրարով խաղադրույքի հատվածում, և եթե խաղացողը շահել է, նա ստանում է ավելի բարձր վճարում: Օրինակ՝ եթե Ոչ ոքի խաղադրույքը ստացել է Կարմիր ծրար 88x վճարումով և շահել է, խաղացողի շահումը կբազմապատկվի 88 անգամ:
Կարմիր ծրար ֆունկցիան հասանելի է Բակկարայի բոլոր տեսակներում, բացառությամբ Կայծակնային Բակկարայի:
ՀԱՎԵԼՅԱԼ ԽԱՂԱԴՐՈՒՅՔՆԵՐ
Բակկարա խաղի ժամանակ Խաղացողը կարող է, իր ցանկությամբ, կատարել հետևյալ լրացուցիչ խաղադրույքները.
1. Բանկիրի զույգ: Բանկիրին բաժանված առաջին երկու խաղաքարտերը կազմում են զույգ: Շահումը որոշվում է 11:1 գործակցով:
2. Ոչ ոքի: Շահումը որոշվում է 8:1 գործակցով:
3. Խաղացողի զույգ: Խաղացողին բաժանված առաջին երկու խաղաքարտերը կազմում են զույգ: Շահումը որոշվում է 11:1 գործակցով:
4. Կատարյալ զույգ մեկ զույգով: Երկու միանման խաղաքարտեր (ըստ արժեքի և երանգի) բաժանվում են որպես առաջին խաղաքարտ Բանկիրին կամ Խաղացողին: Շահումը որոշվում է 25:1 գործակցով:
5. Կատարյալ զույգ երկու զույգով: Չորս միանման խաղաքարտեր (ըստ արժեքի և երանգի) բաժանվում են որպես առաջին խաղաքարտ Բանկիրին և Խաղացողին: Շահումը որոշվում է 200:1 գործակցով:
6. Որևէ զույգ: Բանկիրին կամ Խաղացողին բաժանված առաջին երկու խաղաքարտերը հավասար են արժեքով կամ երանգով նույնն են: Շահումը որոշվում է 5:1 գործակցով:
7. Խաղացողի բոնուս: Խաղացողը հաղթում է խաղափուլը՝ ունենալով 8 կամ 9 արժեք ունեցող ձեռք:
ա. Ոչ բնական ձեռքը շահում է 9 միավորով: Շահումը որոշվում է 30:1 գործակցով:
բ. Ոչ բնական ձեռքը շահում է 8 միավորով: Շահումը որոշվում է 10:1 գործակցով:
գ. Ոչ բնական ձեռքը շահում է 7 միավորով: Շահումը որոշվում է 6:1 գործակցով:
դ. Ոչ բնական ձեռքը շահում է 6 միավորով: Շահումը որոշվում է 4:1 գործակցով:
ե. Ոչ բնական ձեռքը շահում է 5 միավորով: Շահումը որոշվում է 2:1 գործակցով:
զ. Ոչ բնական ձեռքը շահում է 4 միավորով: Շահումը որոշվում է 1:1 գործակցով:
է. Բնական ձեռք: Շահումը որոշվում է 1:1 գործակցով:
ը. Բնական ձեռք, ոչ ոքի: Շահումը որոշվում է 1:1 գործակցով:
8. Բանկիրի բոնուս: Բանկիրը հաղթում է խաղափուլում՝ ունենալով 8 կամ 9 արժեք ունեցող ձեռք:
ա. Ոչ բնական ձեռքը շահում է 9 միավորով: Շահումը որոշվում է 30:1 գործակցով:
բ. Ոչ բնական ձեռքը շահում է 8 միավորով: Շահումը որոշվում է 10:1 գործակցով:
գ. Ոչ բնական ձեռքը շահում է 7 միավորով: Շահումը որոշվում է 6:1 գործակցով:
դ. Ոչ բնական ձեռքը շահում է 6 միավորով: Շահումը որոշվում է 4:1 գործակցով:
ե. Ոչ բնական ձեռքը շահում է 5 միավորով: Շահումը որոշվում է 2:1 գործակցով:
զ. Ոչ բնական ձեռքը շահում է 4 միավորով: Շահումը որոշվում է 1:1 գործակցով:
է. Բնական ձեռք: Շահումը որոշվում է 1:1 գործակցով:
ը. Բնական ձեռք, ոչ ոքի: Շահումը որոշվում է 1:1 գործակցով:
Բնական ձեռքը Խաղացողին և Բանկիրին տրվող երկուական խաղաքարտերն են: Ոչ բնական ձեռքը ներառում է նաև հավելյալ խաղաքարտ:
Ցանկացած անսարքություն չեղարկում է խաղափուլը և բոլոր հնարավոր վճարումները տվյալ խաղափուլի համար: Խաղադրույքները վերադարձվում են:
9․ Խաղացող Կարմիր և Խաղացող Սև
Խաղացող Կարմիր և Խաղացող Սև հավելյալ խաղադրույքները շահում են, երբ Խաղացողի ձեռքին բաժանված երկու սկզբնական կամ բոլոր երեք խաղաքարտերը նույն գույնի և/կամ երանգի են․
- Խաղացողի ձեռքի սկզբնական երկու խաղաքարտերը նույն գույնի են՝ կարմիր կամ սև;
- Խաղացողի ձեռքի բոլոր երեք խաղաքարտերը նույն գույնի են՝ կարմիր կամ սև (չի վճարվում կարմիր կամ սև գույնի երկու սկզբնական խաղաքարտի համար);
- Խաղացողի ձեռքի բոլոր երեք խաղաքարտերը նույն երանգի են (չի վճարվում կարմիր կամ սև գույնի երկու, երեք սկզբնական խաղաքարտերի համար):
Նույն խաղում կարելի է խաղադրույք կատարել Խաղացող Կարմիր և Խաղացող Սև հավելյալ խաղադրույքներից ինչպես մեկի, այնպես էլ երկուսի վրա։
Խաղացողները կարող են խաղադրույքներ կատարել Խաղացող Կարմիր-ի և Խաղացող Սև-ի վրա՝ առանց հիմնական խաղադրույքները կատարելու։
Խաղացողը շահում է Խաղացող Կարմիր և Խաղացող Սև հավելյալ խաղադրույքները համաձայն հետևյալ աղյուսակի․
Շահման տարբերակ |
Գործակից |
2 նույն գույնի խաղաքարտ |
2:1 |
3 նույն գույնի խաղաքարտ |
4:1 |
3 նույն երանգի խաղաքարտ |
10:1 |
10․ Բանկիր Կարմիր և Բանկիր Սև
Բանկիր Կարմիր և Բանկիր Սև հավելյալ խաղադրույքները շահում են, երբ Բանկիրի ձեռքին բաժանված երկու սկզբնական կամ բոլոր երեք խաղաքարտերը նույն գույնի և/կամ երանգի են․
- Բանկիրի ձեռքի սկզբնական երկու խաղաքարտերը նույն գույնի են՝ կարմիր կամ սև;
- Բանկիրի ձեռքի բոլոր երեք խաղաքարտերը նույն գույնի են՝ կարմիր կամ սև (չի վճարվում կարմիր կամ սև գույնի երկու սկզբնական խաղաքարտի համար);
- Բանկիրի ձեռքի բոլոր երեք խաղաքարտերը նույն երանգի են (չի վճարվում կարմիր կամ սև գույնի երկու սկզբնական խաղաքարտերի համար)։
Նույն խաղում կարելի է խաղադրույք կատարել և՛ Բանկիր Կարմիր, և՛ Բանկիր Սև հավելյալ խաղադրույքների վրա։
Խաղացողները կարող են խաղադրույքներ կատարել Բանկիր Կարմիր-ի և Բանկիր Սև-ի վրա՝ առանց հիմնական խաղադրույքները կատարելու:
Բանկիր Կարմիր և Բանկիր Սև հավելյալ խաղադրույքների շահումները վճարվում են համաձայն հետևյալ աղյուսակի․
Շահման տարբերակ |
Գործակից |
2 միագույն խաղաքարտ |
2:1 |
3 միագույն խաղաքարտ |
4:1 |
3 նույն երանգի խաղաքարտ |
12:1 |
11․ Խաղացող Սուպեր Զույգ և Բանկիր Սուպեր Զույգ
Խաղացող Սուպեր Զույգ և Բանկիր Սուպեր Զույգ հավելյալ խաղադրույքները շահում եմ, երբ Խաղացողի կամ Բանկիրի երկու սկզբնական խաղաքարտերը կազմում են հետևյալ զույգերը․
- Ագուռի Զույգ 4 (Pair of Diamond 4's)
- Այլ Զույգեր 4 (Other Pairs of 4's)
- Ագուռի Զույգեր (բացի Ագուռի Զույգ 4-ից)
- Այլ Զույգեր (բացի Ագուռի Զույգ 4-ից, Այլ Զույգեր 4-ից և Ագուռի Զույգերից)
Խաղացողները կարող են խաղադրույքներ կատարել Խաղացող Սուպեր Զույգ-ի և Բանկիր Սուպեր Զույգ-ի վրա՝ առանց հիմնական խաղադրույքները կատարելու պարտավորության:
Նույն խաղում կարելի է կատարել Խաղացող Սուպեր Զույգ և Բանկիր Սուպեր Զույգ հավելյալ խաղադրույքները այս խաղում առաջարկվող ցանկացած այլ հավելյալ խաղադրույքի հետ միասին:
Խաղացողների Խաղացող Սուպեր Զույգ և Բանկիր Սուպեր Զույգ հավելյալ խաղադրույքների շահումները վճարվում են համաձայն հետևյալ աղյուսակի․
Շահման տարբերակ |
Գործակից |
Ագուռի Զույգ 4 (Pair of Diamond 4's) |
40:1 |
Այլ Զույգեր 4 (Other Pairs of 4's) |
20:1 |
Ագուռի Զույգեր (բացի Ագուռի Զույգ 4-ից) |
30:1 |
Այլ Զույգեր (բացի վերոնշյալներից) |
10:1 |
12․ Սուպեր 8
Սուպեր 8 հավելյալ խաղադրույքը շահում է, երբ Խաղացողի կամ Բանկիրի ձեռքի երկու սկզբնական խաղաքարտերը կազմում են Բնական 8․
- Խաղացողը կամ Բանկիրը շահում է Բնական 8-ով;
- Խաղացողը կամ Բանկիրը պարտվում է Բնական 8-ով;
- Խաղը ավարտվել է Բնական Ոչ ոքի 8-ով։
Խաղացողները կարող են խաղադրույքներ կատարել Սուպեր 8-ի վրա՝ ինչպես հիմնական, այնպես էլ առանց հիմնական խաղադրույքները կատարելու:
Շահումները վճարվում են համաձայն վճարման աղյուսակի․
Շահման տարբերակ |
Գործակից |
Խաղացողը կամ Բանկիրը շահում է Բնական 8-ով |
4:1 |
Խաղացողը կամ Բանկիրը պարտվում է Բնական 8-ով |
6:1 |
Խաղը ավարտվել է Ոչ ոքի Բնական 8-ով |
6:1 |
13․ «Սուպեր Վեց» («Super Six») հավելյալ խաղադրույք՝ խաղադրույք է, որ Բանկիրը կհաղթի 6 միավորով: Այս հավելյալ խաղադրույքը վճարվում է սահմանված գործակցով, որին խաղացողը կարող է ծանոթանալ մինչև խաղադրույք կատարելը:
14․ Մեծ (Big) հավելյալ խաղադրույքը շահում է, եթե Խաղացողին և Բանկիրին բաժանված խաղաքարտերի ընդհանուր թիվը 5 կամ 6 է: Վճարվում է 0,54։1 հարաբերակցությամբ։
15․ Փոքր (Small) հավելյալ խաղադրույքը շահում է, եթե Խաղացողին և Բանկիրին բաժանված խաղաքարտերի ընդհանուր թիվը 4 է։ Վճարվում է 1,5։1 հարաբերակցությամբ։
16․ Էգալիտ (Egalite) – Բակկարայի հավելյալ խաղադրույքի տեսակ է, որը թույլ է տալիս կատարել խաղադրույք այն բանի վրա, որ Խաղացողի և Բանկիրի ձեռքերը կկազմեն սահմանված հավասար հաշվով Ոչ ոքի արդյունք: Խաղացողները նախքան խաղադրույք կատարելը կարող են ծանոթանալ սահմանված հաշվին։ Եթե արդյունքը Ոչ ոքի չէ, բոլոր Էգալիտ խաղադրույքները պարտվում են:
Էգալիտ (Egalite) խաղադրույքը կարելի է կատարել առանց հիմնական խաղադրույք կատարելու:
Կարելի է մեկ կամ մի քանի խաղադրույք կատարել Էգալիտ (Egalite) հավելյալ խաղադրույքի կողմից առաջարկվող սահմանված հաշվով Ոչ ոքիի վրա:
ՄԵԳԱ ԲԱԿԿԱՐԱ (Mega Baccarat)
Մեգա Բակկարա խաղի համար գործում են Բակկարա խաղի կանոնները, բացառությամբ այն, որ Մեգա Բակկարա խաղի ընթացքում համակարգը պատահականորեն լրացուցիչ Մեգա բաղմապատկիչներ է շնորհում խաղադրույքների տարբեր տեսակների համար (x2-ից մինչև x100)։
Խաղադրույքների ավարտից հետո բոլոր խաղադրույքների վրա կիրառվում են x2-ից մինչև x100 պատահական Մեգա բազմապատկիչներ։ Այնուհետև զառերի շեյքերը սկսում է թափահարել զառերը, որպեսզի որոշվի, թե արդյոք այս խաղափուլը կլինի Մեգա բազմապատկիչներով խաղափուլ:
Եթե զառերի նետման արդյունքն է 8 կամ 9, ապա խաղարկվում է Մեգա բազմապատկիչներով խաղափուլ, և բազմապատկիչները ակտիվանում են: Եթե խաղացողի խաղադրույքները շահում են, ապա նա ստանում է վճարում համաձայն Մեգա բազմապատկչի (x2-ից մինչև x100)։ Կատարվող խաղադրույքի 20%-ի չափով գանձվում է Մեգա վճար։
ՓՐՈՍՓԵՐԻԹԻ ԹՐԻ ԲԱԿԿԱՐԱ (Prosperity Tree Baccarat) խաղի անցկացման կարգը և շահումի տարբերակները
Փրոսփերիթի Թրի Բակկարա խաղի համար գործում են Բակկարա խաղի կանոնները, բացառությամբ, որ այս խաղի յուրաքանչյուր խաղափուլի ընթացքում պատահականության սկզբունքով գեներացվում են ութ «Բարգավաճման քարտեր», որոնք ունեն 2x կամ 3x բազմապատկիչ:
Եթե հաղթող ձեռքը պարունակում է «Բարգավաճման քարտերից» որևիցէ մեկին համապատասխանող քարտ (պետք է համապատասխանի թե՛ քարտի նիշը, թե՛ գույնը), ապա շահումը բազմապատկվում է տվյալ «Բարգավաճման քարտի» բազմապատկչով։ Եթե հաղթող ձեռքը պարունակում է մի քանի «Բարգավաճման քարտի» համապատասխանող քարտ, ապա բազմապատկիչները բազմապատկվում են և արդյունքը դառնում է շահումի բազմապատկիչը:
12.14. ՌԵԴ ԴՈԳ (Red Dog)
Առաջնահերթ հարկավոր է կատարել Անտե (Ante) խաղադրույք, որից հետո սեղմել Դիլ (Deal) կոճակը: Խաղում օգտագործվում է խաղաքարտերի 8 կապոց: Բաժանվում է 2 բացված խաղաքարտ՝ մեջտեղի հատվածում թողնելով տարածք 3-րդ խաղաքարտի համար: Հարկավոր է գուշակել. արդյոք 3-րդ խաղաքարտը արժեքով կլինի այդ 2 խաղաքարտերի միջև: Ամենաբարձր խաղաքարտը հանդիսանում է A-ն, ամենացածրը՝ 2-ը: Եթե խաղացողը համոզված է, որ հաջորդ խաղաքարտը կլինի 2 բացված խաղաքարտերի միջև, ապա սեղմում է Ռայդ (Ride)՝ խաղադրույքի կրկնապատկման համար, այլապես հարկավոր է սեղմել Սթենդ (Stand): Եթե առաջին 2 խաղաքարտերը միմյանց հաջորդում են կամ զույգ են, խաղադրույքը վերադարձվում է: Եթե առաջին 2 խաղաքարտը զույգ է և 3-րդի հետ կազմում է Թրի օֆ ա քայնդ (3 of a kind, եռյակ՝ նույն արժեքի 3 խաղաքարտ) կոմբինացիա, ապա շահումը վճարվում է 11:1 գործակցով:
12.15. ԴՌՈՈւ ՀԱՅ ԼՈ (Draw High Low)
Առաջնահերթ հարկավոր է կատարել Անտե (Ante) խաղադրույք, որից հետո սեղմել Դիլ (Deal) կոճակը: Խաղում օգտագործվում է խաղաքարտերի 1 կապոց: Հարկավոր է գուշակել. արդյոք հաջորդ խաղաքարտը կլինի նախորդից ավելի բարձր, թե՝ ցածր արժեքով: Ամենաբարձր խաղաքարտը հանդիսանում է K-ն, ամենացածրը՝ A-ը: Խաղացողին հնարավորություն է տրվում կատարել Թայ Բեթ (Tie Bet) խաղադրույք, որի պայմաններում խաղաքարտերի արժեքը նույնը լինելու դեպքում խաղադրույքը կհաղթի: Թայ Բեթ խաղադրույք կատարելուց հետո ամեն դեպքում հարկավոր է ընդունել որոշում՝ հաջորդ խաղաքարտը կլինի բարձր, թե՝ ցածր: Եթե գուշակումը ճիշտ է կատարվել, ապա շահումը կվճարվի ըստ այդ պահին սեղանին նշված գործակցի: Եթե կատարվել է Թայ Բեթ և խաղադրույքը պարտվել է, ապա դեռևս հնարավոր է հաղթել հիմնական խաղադրույքը: Եթե Թայ Բեթ խաղադրույքը հաղթում է՝ շահումը վճարվում է 10:1 գործակցով և հնարավորություն է տրվում շարունակել հիմնական խաղը:
12․16․ ԹՈՓ ՔԱՐԴ ԹՐԱՄՓ
Առաջնահերթ հարկավոր է կատարել Անտե (Ante) խաղադրույք, որից հետո սեղմել Դիլ (Deal) կոճակը: Խաղում օգտագործվում է խաղաքարտերի 6 կապոց: Խաղում հաղթում է նա, ում խաղաքարտի արժեքն ավելի բարձր է: Ամենաբարձր արժեքի խաղաքարտը հանդիսանում է A-ը, ամենացածրը՝ 2-ը: Խաղը շարունակվում է նույն ոճով, մինչ չգրանցվի ոչ–ոքի, ինչից հետո կառաջարկվի 2 տարբերակ՝ կատարել Ֆոլդ (Fold) կամ շարունակել խաղը, սեղմելով Ուոր (War) կոճակը: Ֆոլդի դեպքում խաղարկողը վերցնում է խաղադրույքի կեսը և բաշխում է նոր ձեռք: Խաղը շարունակելու դեպքում կատարվում է խաղադրույք հիմնական խաղադրույքի չափով: Խաղարկողը բաշխում է 3 փակ խաղաքարտ, ինչից հետո մեկական բաց խաղաքարտ իրեն և խաղացողին: Եթե խաղացողի բացված խաղաքարտը հավասար է կամ ավելի բարձր է խաղարկողի խաղաքարտից, ապա մասնակիցը շահում է «իվեն մանի օն թը ռեյզ օնլի» (even money on the raise only), իսկ հիմնական խաղադրույքը ենթակա է վերադարձի: Եթե խաղարկողի բացված խաղաքարտը ավելի բարձր արժեք ունի, ապա խաղացողը պարտվում է բոլոր խաղադրույքները: Ուորի ժամանակ ոչ-ոքի լինելու դեպքում հաղթանակը փոխանցվում է խաղացողին:
12.17. «ՍԼՈՏ» տեսակի խաղի անցկացման կարգը և շահումի տարբերակները
Խաղացողը համապատասխան ստեղնով գործարկում է խաղային ավտոմատի ծրագիրը: Խաղադրույքի քայլի և խաղացող գծերի քանակի ընտրությունից հետո էկրանի վրա բացված տարբեր պատկերներից բաղկացած գլանակները պտտվում են: Գլանակների պտտվելուց և կանգ առնելուց հետո էկրանին արտացոլվում է սյուներից և տողերից բաղկացած դաշտ: Պատկերների համակցությունները ձևավորվում են գծային դաշտով` հորիզոնական, ուղղահայաց, շեղակի, ինչպես նաև դրանց համակցություններով: Շահումը կայանում է, երբ նախատեսված գծային դաշտից ընտրած գծերում պատկերների համակցությունը համարվում է շահող տարբերակ: Շահումի գումարի չափը կախված է ներդրված խաղագումարի չափից, քայլի մեծությունից և պատկերների համակցություններից: Մեկից ավելի շահման տարբերակ ունենալու դեպքում այդ տարբերակներով նախատեսված շահումները իրար գումարվում են:
Խաղային այս համակարգը հնարավորություն է տալիս խաղացողին իր շահած գումարով մասնակցել ավելի բարձր ռիսկի խաղի` ամբողջ շահումի չափով, շահումի կեսի չափով, շահումի կրկնապատիկի չափով (ավելացվում է «Ապառիկ բանկից»):
Բարձր ռիսկի խաղը իրականացվում է հետևյալ կերպ:
Էկրանի վրա բացվում է մեկ խաղաթուղթ բաց վիճակում և 4 խաղաթուղթ փակ վիճակում: Խաղացողը ընտրում է 4 փակ խաղաթղթերից ցանկացած մեկը, և եթե այդ խաղաթուղթը ավելի բարձր միավոր ունի, քան բաց խաղաթուղթը, ապա շահումը կրկնապատկվում է: Հակառակ դեպքում շահումը բազմապատկվում է զրոյով: Հավասար միավորների դեպքում շահումը մնում է նույնությամբ: Կամ խաղացողին առաջարկվում է կրկնապատկել շահումը խաղաթղթերի գույնը կռահելու միջոցով կամ կորցնել շահումը: Խաղացողն իր հայեցողությամբ ցանկացած պահի կարող է դադարեցնել բարձր ռիսկի խաղը և իր շահումը գումարել ընդհանուր խաղագումարի «Ապառիկ բանկին»:
Խաղադաշտում 3, 4 կամ 5 համապատասխան պատկերների առկայության դեպքում (այդ պատկերները արտացոլված են «HELP» դաշտում) խաղային ավտոմատի ծրագիրը տեղափոխվում է բոնուսային խաղային համակարգ` ցուցիչը անցնում է պատկերներով աղյուսակի ամբողջ պարագծով և պատահականորեն կանգ է առնում որևէ պատկերի վրա։ Եթե այդ պատկերից առկա է մոնիտորի կենտրոնական մասում բացված պատկերներում, ապա շահումը համարվում է կայացած և գումարը բազմապատկվում է այդ պատկերի համար սահմանված գործակցով:
12.18. «ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՊՏՈՒՏԱԿԱԽԱՂ» տեսակի խաղի անցկացման կարգը և շահումի տարբերակները
Էլեկտրոնային պտուտակախաղն իրենից ներկայացնում է էլեկտրոնային սարքավորմամբ խաղ, որին միաժամանակ կարող է մասնակցել 6 խաղացող: Էլետրոնային պտուտակախաղի մեջտեղում տեղադրված է պտուտակաանիվը, որի դաշտը բաժանված է կարմիր և սև գույներով ներկված սեկտորների, ինչպես նաև համարակալված է 1-ից 36 և 0 թվերով:
Էլեկտրոնային պտուտակախաղին մասնակցելու համար նախատեսված համապատասխան նստատեղի դիմաց առկա է էլեկտրոնային վահանակ:
Խաղացողները իրենց դիմաց առկա համապատասխան ստեղների միջոցով կատարում են խաղագումարների տեղադրում իրենց նախընտրած տարբերակների վրա: Խաղագումարների ճիշտ տեղադրումը որոշելը խաղացողների պարտականությունն է:
Պտուտակախաղի անիվը պտտվում է մի ուղղությամբ, իսկ էլեկտրական օդամղիչը փոքրիկ գնդակը նետում է հակառակ ուղղությամբ: Երբ գնդակը կանգնում է, էլեկտրոնային վահանակի վրա պատկերվում է հաղթող համարը, որից հետո հաղթողները ստանում են իրենց հասանելիք շահումները` ըստ խաղագումարների տեղադրմամբ պայմանավորված շահման գործակիցների:
Երբ տեղադրված են խաղագումարներ 1-ից 18-ի, 19-ից 36-ի, կենտի, զույգի, կարմիրի կամ սևի վրա, իսկ գնդակը կանգ է առնում 0-ի վրա, ապա դրված ամբողջ խաղագումարները համարվում են պարտված:
Խաղագումարների կատարման տարբերակները |
Շահումներն ըստ խաղագումաների տեղադրության |
լրիվ վանդակում (ներառյալ 0 թիվը) (մեկ թիվ) |
35։1 |
վանդակները կիսող գծի վրա (ներառյալ 0 թիվը) (երկու թվերից մեկը) |
17։1 |
տվյալ ուղղության վանդակների թվերից որևէ մեկը (երեք թվերից մեկը) |
11։1 |
վանդակների խաչմերուկում (չորս թվերից մեկը) |
8։1 |
վեց թվերից որևէ մեկը (վեց թվերից մեկը) |
5։1 |
տասներկու թվերից որևէ մեկը (1-12, 13-24, 25-36) |
4։1 |
տասնութ թվերից որևէ մեկը (1-18, 19-36) |
2։1 |
կարմիր կամ սև (գույնի գուշակում) |
1։1 |
կենտ կամ զույգ |
1։1 |
ՓԱՈՒՐ ԱՓ ՊՏՈՒՏԱԿԱԽԱՂ (Power Up roulette) տեսակի խաղի անցկացման կարգը և շահումի տարբերակները
Փաուր Ափ պտուտակախաղը Դասական պտուտակախաղից տարբերվում է բոնուսային պտույտների հնարավորությամբ:
Յուրաքանչյուր խաղափուլի ժամանակ պատահականության սկզբունքով պտուտակախաղի խաղատախտակից ընտրվում են 3, 4 կամ 5 թվեր, որոնք վերածվում են բոնուսային (PowerUP) թվերի: Եթե խաղացողի խաղադրույքը ներառում է հաղթող թիվը, առանց բոնուսային (PowerUP) թվի, ապա խաղացողը շահում է շահման տարբերակ(ներ)ի համար սահմանված գործակցով (գործակիցներով), այսինքն՝ կատարված խաղադրույքի գումարը բազմապատկվում է շահող տարբերակի համար սահմանված համապատասխան գործակցով, որոնց խաղացողը կարող է ծանոթանալ մինչև խաղադրույք կատարելը։
Եթե գնդակը կանգ է առնում բոնուսային (PowerUP) թվերից մեկի վրա, ապա կատարվում է լրացուցից բոնուսային (PowerUP) պտույտ։
Բոնուսային (PowerUP) պտույտից առաջ պատահականության սկզբունքով խաղատախտակի բոլոր թվերը ստանում են x25-ից մինչև x500 բազմապատկիչներ։ Բոնուսային (PowerUP) հաջորդ պտույտների ժամանակ (PowerUP) թվերը կարող են փոփոխվել։
Կատարված բոլոր խաղադրույքները պահպանվում են և մասնակցում են բոնուսային (PowerUP) պտույտին։
Եթե խաղացողի առաջին նետման շահող թիվը բոնուսային (PowerUP) թիվ է, ապա շահումը կուտակվում է և խաղը շարունակվում է բոլոր խաղացողների համար նոր բոնուսային (PowerUP) պտույտով։ Նրանք, ովքեր խաղադրույք չեն կատարել հաղթող թվի վրա, միևնույն է մասնակցում են բոնուսային պտույտին և հնարավորություն են ունենում շահում ստանալու այն դեպքում, երբ նոր պտույտի դեպքում դուրս գա իրենց թիվը:
Հաջորդ բոնուսային (PowerUP) փուլի բազմապատկիչը ավելի մեծ է, քան նախորդը։
Խաղն ավարտվում է 5-րդ բոնուսային (PowerUP) պտույտից հետո կամ երբ արդյունքն այլևս բոնուսային (PowerUP) թիվ չէ:
Յուրաքանչյուր բոնուսային (PowerUP) պտույտում ձեռք բերված շահումները կուտակվում (գումարվում են միմյանց) և վճարվում են խաղի վերջում։
1-ին բոնուսային (PowerUP) պտույտ |
Մինչև 500x |
2-րդ բոնուսային (PowerUP) պտույտ |
Մինչև 1000x |
3-րդ բոնուսային (PowerUP) պտույտ |
Մինչև 2000x |
4-րդ բոնուսային (PowerUP) պտույտ |
Մինչև 4000x |
5-րդ բոնուսային (PowerUP) պտույտ |
Մինչև 8000x |
12.19. ԿԵՆՈ խաղի անցկացման կարգը և շահումի տարբերակները
«Կենո» խաղը խաղացողին հնարավորություն է տալիս է խաղադրույք կատարել 1-80 համարակալված գնդակներից 1-ից մինչև 8-ը կամ 1-ից մինչև 10-ը համարակալված գնդակների համակցություն ընտրելու միջոցով:
Յուրաքանչյուր խաղափուլի ժամանակ պատահական թվերի գեներատորի հիման վրա խաղարկվում են 1-ից 80-ը հերթականությամբ համարակալված գնդակներից 20-ը: Յուրաքանչյուր խաղափուլ ունի իր համարը: Յուրաքանչյուր խաղափուլի ընթացքում յուրաքանչյուր իրադարձություն ունի իր համարը (Խաղի ID), ըստ որի ցուցատախտակի վրա ներկայացվում են վերջին տասը խաղափուլերի արդյունքները:
Ցուցատախտակի վրա պատկերվում է 80 գնդակներից բաղկացած դաշտ, որտեղ կարմիր և կապույտ գույներով նշված են «տաք» և «սառը» գնդակները, որոնք համապատասխանաբար ավելի հաճախ և ոչ հաճախ դուրս եկող գնդակներն են խորհրդանշում։
Խաղի հիմնական պայմանները
Նվազագույն խաղադրույք |
50 դրամ |
Առավելագույն խաղադրույք |
300 000 դրամ |
Առավելագույն շահում |
5 000 000 դրամ |
Խաղարկման հաճախականություն |
1 րոպե |
Խաղի հեռարձակման ժամանակը |
24 ժամ |
Խաղադրույքների կատարման տարբերակներ |
1-ից 8-ը կամ 1-ից 10-ը գնդակների վրա |
Վերջին խաղափուլերի պատմություն |
Վերջին 10 խաղափուլերի արդյունքները |
Բոլոր հաղթող գնդակների համակցություններն ունեն իրենց գործակիցները (համաձայն Կենո 8, Կենո 10 և Կենո Գոլդ աղյուսակների), որը բազմապատկվում է խաղացողի խաղադրույքի գումարով: Հաղթող համակցությունը հաշվարկվում է խաղադրույք կատարած գնդակների և կռահած գնդակների քանակի հարաբերությամբ: Օրինակ, եթե Դուք կռահել եք 5-ից 3-ը, խաղադրույքը հաշվարկվելու է 3x գործակցով: Գործակիցները կայուն են բոլոր խաղափուլերի համար:
Աղյուսակ Կենո 8
Կռահած գնդակների քանակը |
Գնդակների քանակը, որոնց վրա խաղադրույք է կատարվել |
|||||||
1 |
2 |
3 |
4 |
5 |
6 |
7 |
8 |
|
0 |
|
|
|
|
|
|
1 x |
1 x |
1 |
3.5x |
1x |
|
|
|
|
|
|
2 |
|
10x |
2x |
1․5x |
1x |
|
|
|
3 |
|
|
50x |
10x |
3x |
2x |
2x |
|
4 |
|
|
|
80x |
30x |
15x |
4x |
5x |
5 |
|
|
|
|
150x |
60x |
20x |
15x |
6 |
|
|
|
|
|
500x |
80x |
50x |
7 |
|
|
|
|
|
|
1000x |
200x |
8 |
|
|
|
|
|
|
|
2000x |
Աղյուսակ Կենո 10
Կռահած գնդակների քանակը |
Գնդակների քանակը, որոնց վրա խաղադրույք է կատարվել |
|||||||||
1 |
2 |
3 |
4 |
5 |
6 |
7 |
8 |
9 |
10 |
|
0 |
|
|
|
|
|
|
1 x |
1 x |
2 x |
2 x |
1 |
3.5x |
1x |
|
|
|
|
|
|
|
|
2 |
|
10x |
2x |
1․5x |
1x |
|
|
|
|
|
3 |
|
|
50x |
10x |
3x |
2x |
2x |
|
|
|
4 |
|
|
|
80x |
30x |
15x |
4x |
5x |
2x |
|
5 |
|
|
|
|
150x |
60x |
20x |
15x |
10x |
5x |
6 |
|
|
|
|
|
500x |
80x |
50x |
25x |
30x |
7 |
|
|
|
|
|
|
|