Փոխել Զառը Նարդիում

Եթե խաղում եք նարդի, ապա գիտեք, որ մեկ ճիշտ ու ժամանակին նետած զառը կարող է փոխել ամբողջ խաղի ընթացքը, անգամ բերել հաղթանակ։ Այժմ Դուք կարող եք ցանկացած պահի փոխել ցանկացած զառ Նարդիում և, ինչու ոչ, դրանով իսկ փոխել խաղի ընթացքը։ Նոր՝ «Փոխել զառը» ֆունկցիան հնարավորություն է տալիս 1 խաղափուլի (օյինի) ժամանակ փոխել 1 կամ 2 զառերը։ Այդ հնարավորությունից կարող եք օգտվել զառերի յուրաքանչյուր նետումից հետո, սակայն մինչ քայլ կատարելը։

Ո՞վ կարող է փոխել զառերը

Ցանկացած հաճախորդ կարող է օգտվել զառ փոխելու հնարավորությունից։ Սակայն այս ֆունկցիան գործում է միայն այն մրցաշարերում, որոնք ունեն «Զառերի փոխարինման» հնարավորություն: Տարբեր մրցաշարերի համար սահմանված է զառ փոխելու հնարավորության տարբեր քանակ,

Ինչպե՞ս փոխել զառերը

Խաղի ընթացքում Դուք հնարավորություն ունեք փոխել զառերը՝ սեղմելով «Փոխել զառը» կոճակը։ Ձեզ կառաջարկվի ընտրել այն զառը, որը Դուք ցանկանում եք փոխել, որից հետո Դուք պետք է հաստատեք Ձեր ընտրությունը։

Զառ փոխելու արժեքը

Զառ փոխելու արժեքը կարող եք տեսնել մրցաշարի տեղեկատվական պատուհանում: Ամեն անգամ զառ փոխելուց հետո համակարգը խաղային հաշվից կգանձի մրցաշարի տվյալ փուլում զառ փոխելու համար նախատեսված գումարը: FreeRoll մրցաշարերի առաջին փուլում զառ փոխելու հնարավորությունը հասանելի է անվճար: Իսկ արդեն հաջորդ փուլերում վճարվելու է յուրաքանչյուր փուլի համար նախատեսված գումարը:

«Զառերի փոխարինում» ֆունկցիան Նարդու սեղաններում

Այսուհետ «Զառերի փոխարինում» ֆունկցիան հասանելի է նաև Նարդու բոլոր տեսակներում (Կարճ, Երկար, Բլից, Պիոներ, Հիպեր, Նակ) սեղան ստեղծելու ժամանակ:

Այս ֆունկցիայի շնորհիվ Դուք հնարավորություն ունեք խաղի ցանկացած պահի փոխարինել Ձեր իսկ նետած զառերից մեկը կամ երկուսն էլ:

Նարդիում սեղան ստեղծելիս Դուք եք ընտրում՝ արդյոք ցանկանում եք ակտիվացնել «Զառերի փոխարինում» ֆունկցիան, թե ոչ, և եթե այո, ապա ընտրում եք՝ Ձեր նետած զառերից քանիսն եք ցանկանում փոխարինել խաղի ընթացքում՝ մեկը, թե երկուսն էլ: Երկու տարբերակները միասին հնարավոր չէ ընտրել՝

1 կամ 2 զառ փոխարինելու տարբերակն ընտրելուց հետո Դուք ապա ընտրում եք, թե քանի անգամ եք ցանկանում զառ փոխարինել 1 խաղափուլի (օյինի) ընթացքում՝

Նետած զառը կամ զառերը փոխարինելու դեպքում նոր զառերն ընտրվում են համակարգի կողմից պատահականության սկզբունքով: Զառերի յուրաքանչյուր փոփոխությունից հետո համակարգը խաղային հաշվից կգանձի Ձեր կատարած խաղադրույքի 5%–ի (1 զառ փոխարինելու դեպքում) կամ 10%–ի (2 զառերն էլ փոխարինելու դեպքում) չափով գումար:

Օրինակ՝ եթե Դուք ստեղծում եք 10,000 դրամ խաղադրույքով սեղան կամ միանում այդպիսի սեղանի, ապա 1 զառի փոփոխության դեպքում Ձեր խաղային հաշվից կգանձվի 500 դրամ, իսկ 2 զառերի փոփոխության դեպքում՝ 1,000 դրամ:

Ինչպես փոխել զառերը

Խաղի ընթացքում Դուք կարող եք փոխել Ձեր նետած զառերը՝ սեղմելով «Փոխել զառը» կամ «Փոխել զառերը» կոճակը։ 1 զառ փոխելու դեպքում Դուք պետք է սեղմեք «Փոխել զառը» կոճակը, ընտրեք այն զառը, որը Դուք ցանկանում եք փոխել, և հաստատեք։ 2 զառերն էլ փոխելու դեպքում Դուք պետք է պարզապես սեղմեք «Փոխել զառերը» կոճակը և հաստատեք:

Վերոնշյալ կետերի խախտման դեպքում TotoGaming-ը իրավասու է զրկել խաղին մասնակցելու իրավունքից, ինչպես նաև կիրառել այլ սահմանափակումներ տվյալ խաղային հաշվի նկատմամբ

TotoGaming–ն իրավասու է կատարել փոփոխություններ վերոնշյալ դրույթներում և պայմաններում՝ նախապես հիմնավորելով կատարվող փոփոխությունները և այդ մասին տեղեկացնելով մասնակիցներին