Խաղարկության նկարագիրը


Zga

TotoGaming-ը անցկացնում է նոր սուպեր ակցիա՝ SuperToto, Զգա...

Zga

Այս ակցիան քո հնարավորությունն է շահել մեծ Ջեքփոթ, խոշոր գումար՝ խաղադրույքիդ 10-ապատիկ չափով կամ շքեղ ավտոմեքենա մինչև անգամ "G" դասի Մերսեդես։


vr.png

Ակցիային մասնակցում են սպորտային իրադարձությունների վրա կատարված առնվազն 1000 դրամի պարտված խաղադրույքների տոմսերը՝ կատարված թե՛ կայքում և թե՛ խաղադրույքների ընդունման կետերում: Այսինքն՝ դու կատարում ես խաղադրույք սպորտային իրադարձությունների վրա, և չշահելու դեպքում քո տոմսը կարող է բերել քեզ շահում։

vr.png

Ակցիայի շրջանակներում սպորտային իրադարձությունների վրա կատարված խաղադրույքների 1000 դրամ և ավել բոլոր տոմսերի վրա նշվում է 7 տարբեր թվեր, որոնք գեներացվում են համակարգի կողմից պատահականության սկզբունքով: Խաղադրույքների ընդունման կետերում կատարված խաղադրույքների դեպքում 7 թվերը նշվում են տոմսի ներքևի մասում։ Ինտերնետով կատարված խաղադրույքների դեպքում 7 թվերը նշվում են թե՛ տոմսի վրա և թե՛ մեր կայքի SuperToto էջում՝ խաղարկությանը մասնակցող տոմսի մոտ:

vr.png

Երկու շաբաթը մեկ անցկացվում է հատուկ խաղարկություն, որին մասնակցում են նախորդ 14 օրվա ընթացքում պարտված տոմսերը: Խաղարկությունն անց է կացվում ուղիղ հեռարձակմամբ «Արմենիա» հեռուստատեսությամբ՝ հատուկ տաղավարից: Ուղիղ հեռարձակմանը կարելի է հետևել նաև մեր կայքում, Յութուբի (YouTube-ի) էջում: Բոլոր խաղարկություններն ունենալու են հերթական համար, և կայքի համապատասխան էջում հասանելի են լինելու դրանց տեսագրություններն ու արդյունքները:

vr.png

Տաղավարում տեղադրված է լինելու լոտոտրոն՝ 42 գնդերով, որոնց վրա նշված են լինելու 1–ից 42 թվերը։ «Սուպեր Տոտո (SuperToto), Զգա…» ակցիայի խաղարկության ժամանակ լոտոտրոնի 42 գնդերից դուրս է բերվելու 7–ը: Այն դեպքում, երբ դուրս բերված 7 թվերից 5–ը, 6–ը կամ բոլոր 7–ը համընկնեն խաղարկությանը մասնակցող տոմսի վրա նշված 5, 6 կամ 7 թվերի հետ, դու կշահես մրցանակ:

Ըստ համընկած թվերի քանակի՝ կարող ես շահել հետևյալ մրցանակները.

Table 1

Շահելու տարբերակները

1Տոմսի կատարված խաղադրույքի գումարի 10–ապատիկ

Եթե խաղարկության ընթացքում դուրս բերված 7 թվերից 5–ը համընկնեն տոմսի 5 թվերի հետ, ապա դու կշահես տվյալ տոմսի խաղադրույքի գումարի 10–ապատիկը:

2Ավտոմեքենա

Եթե խաղարկության ժամանակ դուրս բերված 7 թվերից 6–ը համընկնեն տոմսի 6 թվերի հետ, ապա դու կշահես ավտոմեքենա: Շահած ավտոմեքենայի մակնիշը կախված է տվյալ տոմսի խաղադրույքի գումարից՝

Autos

Եթե դուրս բերված 7 թվերից 6–ը համընկնեն մեկից ավել մասնակիցների տոմսերում, ապա ավտոմեքենային համարժեք գումարը կբաժանվի հավասար մասերի և կբաշխվի բոլոր այդ 6 թվով համընկնում ունեցող մասնակիցների միջև:

Ջեքփոթ

Եթե խաղարկության ժամանակ դուրս բերված 7 թվերից 7–ն էլ համընկնեն տոմսի 7 թվերի հետ, ապա դու կշահես Ջեքփոթ: Եթե դուրս բերված 7 թվերից 7–ը համընկնեն մեկից ավել մասնակիցների տոմսերում, ապա Ջեքփոթի գումարը կբաժանվի հավասար մասերի և կբաշխվի բոլոր այդ 7 թվով համընկնում ունեցող մասնակիցների միջև:
Այն դեպքում, եթե տվյալ խաղարկության ժամանակ 7 թվի համընկնում չլինի, և մասնակիցներից ոչ ոք Ջեքփոթ չշահի, հաջորդ խաղարկության ժամանակ Ջեքփոթի գումարին ավելանալու է որոշակի տոկոս՝ անցած երկու շաբաթվա ընթացքում առնվազն 1000 դրամի պարտված խաղադրույքների ընդհանուր գումարից:


Մեկ խաղարկության ընթացքում յուրաքանչյուր տոմս կարող է ստանալ միայն մեկ մրցանակ՝ համընկնումների ավելի մեծ քանակով նախատեսվածը: Օրինակ՝ եթե խաղարկության ժամանակ դուրս բերված 7 թվերից 7–ն էլ համընկնեն քո տոմսի 7 թվերի հետ, ապա կհամարվի, որ տոմսն ունի շահում՝ միայն 7 թվերի համընկնումով նախատեսված մրցանակը՝ Ջեքփոթ: Եթե խաղարկության ժամանակ դուրս բերված 7 թվերից 6–ը համընկնեն տոմսի 6 թվերի հետ, ապա կհամարվի, որ տոմսն ունի` շահում միայն 6 թվերի համընկնումով նախատեսված մրցանակը՝ ավտոմեքենա:


Dates

Պայմանները

  1. 1. Ակցիան սկսվում է փետրվարի 17–ին
  2. 2. Խաղարկությանը մասնակցում են միայն 1000 և ավել դրամի պարտված խաղադրույքների տոմսերը, որոնք կատարվել են սպորտային իրադարձությունների ելքերի վրա ակցիան սկսվելու պահից: Ակցիայի սկսվում է փետրվարի 17–ից` ժամը 08:00-ից, առաջին խաղարկության ամփոփումը տեղի կունենա մարտի 3-ին՝ ժամը 08:00-ին: Առաջին խաղարկությունը կմեկնարկի մարտի 4-ին՝ ժամը 11:11-ին: Այնուհետ հաջորդաբար խաղարկությունները տեղի կունենան 2 շաբաթը մեկ:
  3. 3. Ակցիան գործում է խաղադրույքների բոլոր ձևերի համար՝ միայնակ, էքսպրես և համակարգ
  4. 4. Ակցիային մասնակցում են թե՛ կայքում և թե՛ խաղադրույքների ընդունման կետերում սպորտային իրադարձությունների ելքերի վրա կատարված խաղադրույքների տոմսերը
  5. 5. Մեկ տոմսը կարող է ստանալ միայն մեկ մրցանակ՝ ամենաշատ թվերի համընկնումով նախատեսված մրցանակը
  6. 6. Պարտված էքսպրես խաղադրույքների մասնակի վերադարձ (Cashback)–ով գումար մասնակի վերադարձ ստացած կամ «Ապահովագրում» կատարած տոմսերը չեն մասնակցում խաղարկությանը
  7. 7. Եթե տվյալ խաղարկության շրջանակներում մեկից ավել մասնակիցներ շահեն նույն ավտոմեքենան՝ նախատեսված խաղադրույքների գումարի նույն միջակայքի համար, ապա ավտոմեքենային համարժեք գումարը հավասարաչափ բաշխվելու է բոլոր այդ մասնակիցների միջև
  8. 8. Ավտոմեքենայի հանձնումն իրականացվում է շահումը գրանցելու պահից սկսած առավելագույնը 30 օրացուցային օրվա ընթացքում
  9. 9. Եթե Ջեքփոթը շահեն տվյալ խաղարկության մեկից ավել մասնակիցներ, ապա գումարը հավասարաչափ բաշխվելու է բոլոր այդ մասնակիցների միջև
  10. 10. Եթե "Սուպեր Տոտո, Զգա..." խաղարկության ժամանակ 7 թվի համընկնում չլինի, և մասնակիցներից ոչ ոք Ջեքփոթ չշահի, ապա հաջորդ խաղարկության ժամանակ Ջեքփոթի գումարին ավելանալու է որոշակի տոկոս՝ անցած երկու շաբաթվա ընթացքում առնվազն 1000 դրամի պարտված խաղադրույքների ընդհանուր գումարից
  11. 11. Եթե խաղադրույքների ընդունման կետում մեկ տոմսով կատարվել է մի քանի միայնակ խաղադրույք սպորտային իրադարձությունների ելքերի վրա, ապա տվյալ տոմսը խաղարկությանը մասնակցում է ընդհանուր գումարով: Տոմսը մասնակցելու է խաղարկությանը այն դեպքում, եթե տվյալ տոմսում առկա բոլոր միայնակ խաղադրույքները պարտվեն (Օրինակ՝ մեկ տոմսով կատարվել է 5 միայնակ խաղադրույք: Խաղագումարը՝ 5000 դրամ: Տվյալ տոմսը կմասնակցի խաղարկությանը այն դեպքում, եթե ներառված բոլոր 5 խաղադրույքները պարտվեն)
  12. 12. Բոլոր խաղարկություններն ունենալու են հերթական համար, և կայքի համապատասխան էջում հասանելի են լինելու դրանց տեսագրություններն ու արդյունքները
  13. 13. Մասնակիցը համաձայնություն է տալիս հրապարակել իր անունն ու ազգանունը և «Սուպեր Տոտո, Զգա...» խաղարկությունում իր կողմից գրանցված շահումները ընկերության պաստառներում, տեսահոլովակներում, հոդվածներում և այլ գովազդային կրիչներում ու ռեսուրսներում, իսկ անհրաժեշտության դեպքում՝ նաև նկարահանվել ընկերության գովազդային նյութերի համար: Շահումի դեպքում մասնակիցը չի կարող հրաժարվել հաշվետու գովազդային տեսահոլովակում նկարահանվելուց կամ հաղորդման ուղիղ եթեր այցելելուց, հակառակ դեպքում նա կարող է զրկվել շահումից՝ հաշվետվությանը խոչընդոտելու կամ ոչ պատշաճ ներկայացնելու պատճառով

Ապրիլի 15-ի խաղարկության հաղթող կտրոնները

Կտրոնի համար
Շահում

ԱՊՐԻԼԻ 15-Ի ԽԱՂԱՐԿՈՒԹՅԱՆ ԹՎԵՐԸ

20 33 13 37 40 22 32